Ազգային խայտառակություն

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Մարտի 19, 2019
Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Արտյոմ Խաչատրյան


Նոր Հայաստանը ՄԻԵԴ-ում կխայտառակվի երկրորդ անգամ


Փաշինյան Նիկոլի արդարադատության առանձնահատկություններից մեկն էն է, որ այն անմարդկային է, մարդկայնության դեմ է ուղղված, հակաքրիստոնեական է: Ծանր հիվանդ Սամվել Մայրապետյանին Փաշինյան Նիկոլի անկախ դատավորները որոշել էին բանտում սպանել, բայց, փառք Աստծո, կար ՄԻԵԴ, որն այդ մարդուն փրկեց և ազատեց Փաշինյան Նիկոլի դատավորներից: Այժմ նույն պատմությունն ենք տեսնում՝ այլ գլխավոր պերսոնաժով:


Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները հիվանդությունների մասով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Մենք ՄԻԵԴ ենք դիմել, որովհետև խոշտանգում է տեղի ունենում, երբ նման հիվանդություններ ունեցող անձը գտնվում է կալանքի տակ։ ՄԻԵԴ–ն արագ արձագանքեց, գտավ, որ դիմումը համապատասխանում է դատարանի չափորոշիչներին և մեզնից պահանջել է ապացույցներ, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ և ունի մեր մատնանշած ծանր հիվանդությունները։ Քիչ առաջ մենք այդ փաստաթղթերն ուղարկել ենք»,– ասել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։


Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է արգելում կալանքի տակ պահել մի շարք հիվանդություններով տառապող մարդկանց, կա կառավարության թիվ 825 որոշում, որը հստակեցնում է այդ հիվանդությունների ցանկը: Եվ Հայաստանի կառավարությունը սկզբունքորեն խուսափում է կատարել իր իսկ որոշումը: Ինչո՞ւ:


Որովհետև Հայաստանը դարձել է Փաշինյան Նիկոլի բոստան, որտեղ նա իր ճաշակով ու ամբիցիաներով է վարում-ցանում: Չի՞ սիրում Մանվել Գրիգորյանին՝ ուրեմն, նա կնստի, ուզո՞ւմ է Մայրապետյանից ցուցմունք կորզել Քոչարյանի դեմ՝ ուրեմն, նստած կմնա, մինչև ցուցմունքը տա: Սա խայտառակություն է: Բայց խայտառակվում է պետությունը, Փաշինյան Նիկոլի վեջը չէ: Մայրապետյանի նախադեպը պետք է որ խրատ լիներ նրան, բայց չեղավ:


Պետությունը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ իրավունքը պոզիտիվ է, այսինքն՝ գործում է միանման բոլոր դեպքերում, հանգամանքներում, պարագաներում, անկախ իրավակիրառման օբյեկտի անձից: Գողականում է, որ կարելի է ասել, թե՝ սա լավ տղա չէ, սրան այս բանը չի հասնում, կամ սա լավ տղա է, նրան այս բանը հասնում է: Անկախ Մանվել Գրիգորյանի կերպարից, նրա անձնական որակներից ու հանցակազմի բովանդակությունից, նա որպես ՀՀ քաղաքացի պետք է դատվի ՀՀ օրենսդրության շրջանակներում, հանրության կողմից նրա անձի բացասական ընկալումը չպետք է որևէ դեր ունենա: Բնականաբար, չպետք է որևէ դեր ունենա նաև Փաշինյան Նիկոլի անձնական վերաբերմունքը Գրիգորյանի հանդեպ:


Հետրգություն


Հետաքրքրական է, որ Հայաստանի երկրորդ պարտությունն էլ ՄԻԵԴ-ում կլինի մարդու առողջության դեմ ոտնձգությունների պատճառով: Եթե այսպես շարունակվի, ՄԻԵԴ-ում կարձանագրեն, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը սադիստական հակումներ ունի, ուշքնումիտքը մարդ խոշտանգելն է: Սա իրոք լավ չէ…






Դիտումների քանակ 66108


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Փաշինյան Նիկոլի բանը բուրդ է

Մայիսի 30, 2020


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի...

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում է հայտնել, որը լակոտակրատները փորձում են այլասերել

Մայիսի 29, 2020


ՄԻԵԴ-ն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը: Որքան էլ ՄԻԵԴ-ը հ...

Մանվել Գրիգորյանը ռևազյան տաթևիկ չէ

Մանվել Գրիգորյանը ռևազյան տաթևիկ չէ

Մայիսի 22, 2020


ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում։ Այս մասին հայտնում է Գրիգո...

А Васька слушает да ест

А Васька слушает да ест

Ապրիլի 14, 2020


ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճ...

Ինչ կասի ՄԻԵԴ-ը Փաշինյան Նիկոլի հանրաքվեի մասին

Ինչ կասի ՄԻԵԴ-ը Փաշինյան Նիկոլի հանրաքվեի մասին

Փետրվարի 26, 2020


Հունգարիայում ժամանակին «փաշինյաննիկոլություն» արեցին և բարձրագւոյ դատական ատյանի նախագահի լիազորությունները դադարեցնելու քայլ ...

Սորոս Ջորջը վարակել է ՄԻԵԴ-ը

Սորոս Ջորջը վարակել է ՄԻԵԴ-ը

Փետրվարի 23, 2020


Valeurs actuelles ֆրանսիական պարբերականը հրապարակել է Ջորջ Սորոսի կառույցների հետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)...

Կեղտը դառնում է իշխանության գործիք

Կեղտը դառնում է իշխանության գործիք

Հունվարի 16, 2020


Փաշինյան Նիկոլը կորցնում է հավասարակշռությունը` դիմելով ոչ ավանդական քայլերի, որոնք բնորոշ են բարոյականության ու հոգեկան առողջո...

Ուշացած մարդկայնություն

Ուշացած մարդկայնություն

Հունվարի 15, 2020


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր աննախադեպ մարդասիրություն ցուցաբերեց` ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց ...

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Տխուր մտորումներ ողբերգական ճակատագրերի մասին

Դեկտեմբերի 21, 2019


Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ սիրում էր մարդկանց տներ քանդել: Ավելի ճիշտ՝ ոչ թե սիրում էր, այլ շատ հաճախ քանդում էր, ...

Դատավոր Մխիթար Պապոյանը չդիմացավ ճնշմանը և հեռացավ

Դատավոր Մխիթար Պապոյանը չդիմացավ ճնշմանը և հեռացավ

Դեկտեմբերի 9, 2019


Փաշինյան Նիկոլի դատական համակարգն ու դատախազությունը օրեցօր նոր բարձունքներ են գրավում լկտիության և անբարոյակաության օվկիանոսու...

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

Գեներալ Մանվել. սադիստական թրիլերը շարունակվում է

Գեներալ Մանվել. սադիստական թրիլերը շարունակվում է

Հոկտեմբերի 8, 2019


Փաշինյան Նիկոլի ու գրանտակերների ստեղծած Նոր Հայաստանում մահվան եզրին կանգնած մարդու կրիտիկական առողջական վիճակը «անհիմն պատճառ...

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է Ֆրանսիայում

Փաշինյան Նիկոլը խայտառակվում է Ֆրանսիայում

Սեպտեմբերի 10, 2019


Փաշինյան Նիկոլի, նրա վանեցյան արթուրի, խաչատրյան սասունի, հոռոմցի դատախազի ու անկախ դատավորների փառքը հասել է Ֆրանսիա: Ռոբերտ Ք...

Փաշինյանը հաշվեհարդար է սկսել «ժողովրդի» սրտով չգնացող դատավորների դեմ

Փաշինյանը հաշվեհարդար է սկսել «ժողովրդի» սրտով չգնացող դատավորների դեմ

Հուլիսի 29, 2019


Փաշինյան Նիկոլի դեմոկրատականությունը, «լիբերալությունը», ազնվությունը, ճշմարտացիությունն ու արդարությունն այլևս տեղ չեն գտնում ...

Հետապնդվում է դատավոր Գրիգորյանը

Հետապնդվում է դատավոր Գրիգորյանը

Հուլիսի 17, 2019


Փաշինյան Նիկոլը հերթական անգամ ապացուցեց, որ չի սիրում իր կամքին հակառակվող անձանց, իսկ քանի որ հայերի արդեն ճնշող մեծամասնությ...

Փաշինյան Նիկոլի դատարաններն ուրիշ են

Փաշինյան Նիկոլի դատարաններն ուրիշ են

Հուլիսի 10, 2019


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանն այսօր ևս մեկ հաղթանակ արձանագրեց՝ դատավորուհի Աիդա Դավթյանը հասկացավ, որ վանեցյան արթուրի խոսքեր...

Սադիստական սերիալը շարունակվում է

Սադիստական սերիալը շարունակվում է

Հուլիսի 9, 2019


Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավարությունն այլևս անհետաքրքիր է լուսաբանել: Այս սադիստական և բարբարոսական դրամայում ոչ մի սյուժետ...

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Մարդասիրական դրաման անկախ դատարանում շարունակվում է

Հուլիսի 2, 2019


Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլը «զադնի» չի դնում: Այս սովորությունը նրան մի անգամ հաջողության հասցրեց՝ իշխանության բերեց: Կ...

Մարդասիրական դրամա դատարանում

Մարդասիրական դրամա դատարանում

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլի անկախ դատարանում այսօր մարդասիրության, արդարության, բարության և սիրո ու համերաշխության տոն էր՝ դատում էին գեներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ