Անհասկանալի խայտառակություն

արշակյան հակոբիկը միսիոներներ է հավաքագրում

Մարտի 16, 2019
արշակյան հակոբիկը միսիոներներ է հավաքագրում

Որպեսզի փետրվարի 31-ը իրականություն դառնա

 

ՀՀ փետրվարի 31-ի նախարար (տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների) արշակյան հակոբիկը հարցազրույց է տվել: Խոսում է շատ բաներից՝ աշխատավարձերից, կադրերից, բայց որպես Նոր Հայաստանի նախարար, այն էլ՝ փետրվարի 31-ի նախարար, չի կարող չփիլիսոփայել և խոր մտքեր չարտահայտել: Ահա թե ինչ է սա ասում՝ պատասխանելով ցածր աշխատավարձով կադրեր հրապուրելու մասին.

 

«Երկու առաջնահերթություն կա: Մեկը պետությանը օգնած լինելու բաղադրիչն է, միսիոներական բաղադրիչն է, որը շատ կարևոր է: Այո, հիմա ցածր են աշխատավարձերը... Երկու շաբաթ առաջ աշխատանքի մասին հայտարարություն էի տարածել և 2000-ից ավել ռեզյումեներ ստացանք. շատ լուրջ մարդիկ են դիմել: Նույնիսկ նստում ենք, իրար ենք նայում, թե ինչի է այս մարդը դիմել: Դիմել է, որովհետև հպարտություն է զգում Հայաստանի համար աշխատելիս, միսիա է տեսնում իր աշխատանքի մեջ: Դա նորություն չէ, ԱՄՆ-ում մարդիկ պրոֆեսիոնալ կարիերան ընդհատում են, գնում են մի քանի անգամ ցածր աշխատավարձով պետության համար են աշխատում»:

 

Վերջին նախադասությունը չի համապատասխանում իրականությանը՝ ԱՄՆ-ում երբեք կարիերա չեն ընդհատում պետության համար աշխատելու համար, այնտեղ հակառակն է տեղի ունենում՝ պետական ծառայությունից են գնում մասնավոր բիզնես, անգամ ամենաբարձր պետական ծառայողները, ինչպես, օրինակ, փոխնախագահներ Դեն Քուեյլը, Դիկ Չեյնին և այլք: Բայց հետաքրքիր է, որ արշակյան հակոբիկն իրեն դիմում ուղարկած մարդկանց իր խելքի մարդ է համարում, կարծում է, որ նրանք էլ են ՀՊԱՐՏ, միսիա է ուզում անել:

 

Դե, հավաքեք ձեր հպարտ թիմն ու կատարեք ձեր միսիան: Հուսանք, վերջապես օրը կգա, երբ Հայաստանի օրացույցում մենք կտեսնենք բաղձալի փետրվարի 31-ը:






Դիտումների քանակ 62732


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

արշակյան հակոբիկը տիեզերանավեր կթռցնի

արշակյան հակոբիկը տիեզերանավեր կթռցնի

Հունվարի 24, 2020


Փաշինյան Նիկոլի կառավարությունը տիեզերքն է նվաճում, Ազգային ժողովը քննարկում է Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը:...

Զինեդին Զիդանը՝ Նոր Հայաստանի կառավարության ձեռքբերում

Զինեդին Զիդանը՝ Նոր Հայաստանի կառավարության ձեռքբերում

Հոկտեմբերի 21, 2019


Հայաստանի Հանրապետության փետրվարի 31-ի և աբաջյան գոհարի սրտի նախարար արշակյան հակոբիկը Դուբայում է: Քանի որ սրա նախարարությունը...

Հին ու նոր խայտառակ նշանակումներ

Հին ու նոր խայտառակ նշանակումներ

Հունիսի 1, 2019


ՀՀ նախագահ Սարգսյան Արմենը ժողովրդի վարչապետի ծննդյան օրվա առթիվ նոր խայտառակ նշանակումենր է կատարել: Այսպես, փետրվարի 1-ի նախա...

Գրիգոր պապը արշակյան հակոբիկի վատը չէր ուզում

Գրիգոր պապը արշակյան հակոբիկի վատը չէր ուզում

Մարտի 4, 2019


Երեկ փետրվարի 31-ն էր, այսինքն՝ կլիներ փետրվարի 31-ը, եթե հովվապետ Գրիգորը իր ժամանակին խիղճ ունենար և փետրվար ամիսը 31 օր գրան...

արշակյան հակոբիկի հետազոտվելն օրհասական է

արշակյան հակոբիկի հետազոտվելն օրհասական է

Փետրվարի 8, 2019


Փաշինյան Նիկոլի նախարարներն ու պատգամավորները կարծիք են ստեղծել, որ Նոր Հայաստանում պաշտոն ունենալու համար գլխից հիվանդ լինելը ...

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Հունվարի 19, 2019


Կառավարությունն էլ ձևավորվեց: Փաշինյան Նիկոլն անցած ձախողումներից դաս չքաղեց, ավելի ստույգ` քաղեց միայն միրզոյան արարատի մասով,...

Երբ կարծիք է հայտնում պրոֆեսիոնալ դեգեներատը

Երբ կարծիք է հայտնում պրոֆեսիոնալ դեգեներատը

Նոյեմբերի 24, 2018


Փաշինյան Նիկոլի թիմի ամենախայտառակ դեմքերից մեկը` հակոբ արշակյանը, որը նաև պրոֆեսիոնալ դեգեներատ է, ինչը կհաստատի ֆիզիոգնոմիկայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ