Սովորական խայտառակություն

Ո՞ւմ է հուզում Կարեն Կարապետյանը

Մարտի 15, 2019
Ո՞ւմ է հուզում Կարեն Կարապետյանը

Արտյոմ Խաչատրյան

 

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանով շատ է անհանգստացած հեղափոխական մամուլը: Գրում են նրա՝ քաղաքականություն վերադառնալու մասին, իսկ վերջերս, երբ հայտարարվեց, որ Կարապետյանն ընտրվել է ռուսական պետական «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ, փիլիսոփայական մտորումները շատացան: Արևմտամետ հեղափոխականների դարդը հետևյալն է. Կարեն Կարապետյանն օտար երկրի պետական ընկերության պաշտոնյա է, նրա մուտքը հայ քաղաքական կյանք անընդունելի, որովհետև նա անպայման կսպասարկի ռուսական շահերը: Այս կապակցությամբ պետք է մի քանի նկատառում արտահայտել:

 

Առաջին. Կարեն Կարապետյանն աշխատում է Ռուսաստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, որոնց շահերն հակացուցված են Հայաստանին ու հայերին: Կարապետյանը մեր վզին չի փաթաթի յուվենալ արդարադատություն, գեյ-շքերթներ, աղանդավորների և այլ փոքրամասնությունների պաշտամունք: Չկա ռուսական շահ, որը հակասի հայկականին, սկսած Ղարաբաղի հարցից, քանզի քաղաքակրթական առումով հայերն ու ռուսները պատկանում են արևելյան քրիստոնեությանը, որի թշնամին միշտ եղել է ու կա արևմտյանը: Բայց գրեթե բոլոր արևմտյան շահերը կործանիչ են Հայաստանի համար:

 

Երկրորդ. եթե այդքան անընդունելի է հեղափոխական հանրույթի համար օտարերկրում աշխատած անձի ներգրավումը մեր ներքին քաղաքական կյանքում, ապա թող ուշադրություն դարձնեն, թե ովքեր են Հայաստանի վերնախավում ընդգրկված այսօր: Ուրեմն, «Գազպրոմ» կամ «Զառուբեժնեֆտ» ընկերություններն ավելի վտանգավոր են Հայաստանին, քան «Թրանսպարենսի ինթերնաշնա՞լը», որտեղից դուրս պրծան նազարյան լենան ու գրիգորյան արմենը, որը զբաղեցնում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը և որին Նիկոլայ Պատրուշևը երբեք լուրջ չի ընդունի ու ոչ մի կոնֆիդենցիալ հարց հետը չի քննարկի, որպեսզի հինգ րոպեից այդ խոսակցության մանրամասները չհայտնվեն ամերիկյան դեսպանի սեղանին:

 

Չունեն և չեն կարող ունենալ Հայաստանն ու Ռուսաստանը հակասող, իրարամերժ շահեր, Ռուսաստանի շահերը հակասում են ամերիկյաններին, իսկ նրանք, ովքեր հակառակն են ասում, Հայաստանին խորթ են՝ նրանք Հայաստանում լափում են ամերիկյան լափը և սպասարկում ամերիկյան շահերը, որոնց իրականացման արդյունքում մենք Հայաստան և հայ ինքնություն չենք ունենա: Այսքանը:






Դիտումների քանակ 28516


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է աղմկում բաբաջանյան արմանը

Ինչո՞ւ է աղմկում բաբաջանյան արմանը

Մարտի 26, 2019


Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանգիստ չի տալիս բաբաջանյան արմանին: Այս խայտառակությունը կարծում է, թե Կարապետյանը ռուսական ...

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հունիսի 5, 2018


Այսօր ողջ օրը կառավարությունում և պետական առանձին օղակներում նշանակումներ ու պաշտոնաթողություններ էին կատարվում: Այս շարքում հա...

Առանց քավորի մնացածը

Առանց քավորի մնացածը

Հունիսի 1, 2018


Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Նա ...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Մայիսի 2, 2018


Այսօր հայտարարություն էր տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նշել, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանո...

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Ապրիլի 26, 2018


«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ: Չորրորդ գյուղում այսօր անջատել են մարդկանց գազը: Եթե գազավիկը դ...

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ