Ազգային խայտառակություն

Խոսեց Ինքը՝ պրն Ծառուկյանը

Մարտի 13, 2019
Խոսեց Ինքը՝ պրն Ծառուկյանը

Պետրոս Տեր-Լևոնյան

 

10 ամիս առաջ օրը ցերեկով Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ երկիրը կործանվում է և միացավ Փաշինյան Նիկոլի հեղափոխությանը: Այդ որոշումն ընդունվեց ապրիլի 23-ին: Թե ինչու ոչ ապրիլի, ասենք, 22-ին` այդ հարցն էլ պատասխան ունի: Որովհետև հենց ապրիլի 23-ին տարածվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի երկար սպասված լուրը. հայ ժողովուրդն անմիջապես երջանկացավ, որովհետև գիտեր, որ Փաշինյան Նիկոլը Նոր Հայաստան է բացելու, որտեղ ամեն ոք կդառնա հպարտ: Քանի որ Ծառուկյանն էլ ի ծնե հպարտ էր, բայց այդ մասին չէր հայտարարվում ու խոսվում, նա էլ, բնականաբար, ուրախացավ, և անմիջապես միացավ Փաշինյան Նիկոլի հեղափոխությանը: Բացի այդ, հենց ինքը Փաշինյան Նիկոլին դարձրեց լեգիտիմ վարչապետ. եթե չլիներ ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրումը, հեղափոխության առաջնորդը փշալարից կախված կմնար, և երկիրը կհայտնվեր քաոսային վիճակում: Ինչևէ, պրն Ծառուկյանը փրկեց հայ ժողովրդին և դարձավ Նոր Հայաստանի ծնողներից մեկը:


Իսկ այսօր Ազգային ժողովում նա ասում է՝ պատասխանելով երկրում ճգնաժամի առկայության մասին հարցին. «Եղբայր, այսօր եթե ամեն ինչը թանկանում է, աշխատատեղերը կրճատում են, դա ի՞նչ է նշանակում: Իրավիճակը գնալով ծանրանում է, մենք պետք է քայլեր կատարենք: Պետությունը, բացի բյուջեն, պետք է կողմնակի գումարներ դրվեն, պետականորեն արտադրամասեր բացվեն, օրինակ, պղնձաձուլարան դրվի, կաուչուկի գործարանը բացվի, որ կողմնակի գումարներ լինեն, որ թոշակ էլ բարձրանա, այլ ծախսեր էլ արվեն:Միայն հարկեր բարձրացնելով հնարավոր չէ»:


Հետո էլ ասում է. «Օրինակ, եթե գործարարը պահում է 300 աշխատող և վճարում է 10 մլն դրամ հարկ, եթե այդ 10 մլն-ը դարձնում են 12, հնարավոր է 3-5 ամսվա ընթացքում այդ գործարարը սնանկ ճանաչվի, 300 ընտանիք տունը նստի, աղքատ լինեն կամ արտագաղթի ճանապարհը բռնեն, այդ բյուջեն 10 մլն էլ չի գնալու: Դրա համար այս ճգնաժամային վիճակում 10 մլն հարկը պետք է սարքել 7-8 մլն՝ խորհրդակցելով գործարարի հետ, որ եթե 8 մլն վճարես, հնարավո՞ր է, որ այդ 300 աշխատատեղը պահես»:


Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, պրն Ծառուկյանը հաստատում է, որ Նոր Հայաստանում Հայաստանը կկործանվի, իսկ այն հարցը, թե արդյոք ավելի նպատակահարմար չէր պահել հինը ու չբացել նորը, Ծառուկյանին չի հուզում: Բայց խոսում է արտագաղթից: Այստեղից կարելի է եզրակացնել, որ պրն Ծառուկյանն, ըստ ամենայնի, համոզված է, որ հայերն արտագաղթելիս Հայաստանը հետները չեն տանի, քանի որ դա ֆիզիկապես դժվար իրականացվող գործողություն է: Նշանակում է՝ Նոր Հայաստանին վտանգ չի սպառնում, այսինքն՝ պրն Ծառուկյանի հեղափոխական որոշումն արդարացված է, քանզի կարևորը, ինչպես ասում է Փաշինյան Նիկոլը, Հայաստանի նորն է: Ուրեմն, Փաշինյան Նիկոլի ռեֆորմները պահանջված են, հատկապես նրանք, որոնք Արարատի մարզում իրականացնում է դեգեներատ սարգսյան գարիկը, որը ձգտում է Հայաստանը դարձնել էլ ավելի Նոր, մի հիասքանչ աֆրիկյան կոկորդիլոսային երկիր, բայց սա արդեն այլ, քաղաքակրթական նշանակության հարց է, որին մենք այլ առիթներով կանդրադառնանք:


Բայց փոքր-ինչ հետ քաշվենք սարկազմից և դառնանք պրն Ծառուկյանի անձնական դառը ճակատագրին: Այն ավելի քան դառն է: Բաբայան Էդոն անպայման կնստի. եթե Փաշինյան Նիկոլը կարող է ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ իրեն՝ սահմանադրական կարգը տապալելու փորձ է կատարել, ուրեմն Բաբայանի ապագա բնակավայրը պարզ է, մանավանդ որ դատական նիստի օրը պարզ է, իսկ ՀՀ բոլոր դատավորներն էլ, բացառությամբ Ալեքսանդր Ազարյանի և մի քանի տգետ հարիֆի, որոնք առ այսօր չեն հասկացել, որ Նոր Հայաստանում են ապրում, խելքները գլուխներն են հավաքել: Հերթն այնուհետև կհասնի փեսաներին, որոնցից երկուսը, ավաղ, չափազանց նորմալ տղաներ են և նորմալ մարդկանց զավակներ: Դե, ինչ արած՝ այդ ո՞վ էր այս աշխարհում աներանցից խերվել, որ հիմա էլ նրանք խերվեին: Դե, իսկ հետո էլ…


(Շարունակելի)






Դիտումների քանակ 25510


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը Ծառուկյանի վրա 8 միլիարդ նստեց

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը Ծառուկյանի վրա 8 միլիարդ նստեց

Փետրվարի 10, 2020


Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնը արտոնյալ չէր համարվում, հատկապես չէ...

պողոսյան քրիստինեն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին

պողոսյան քրիստինեն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին

Հունվարի 29, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցության պողոսյան քրիստինեն որոշել է իր ներդրումն ունենալ երկրի տնտեսական աճի մեջ և նամակ է գրել ՊԵԿ-ին: «Հ...

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Ուշադրություն, Ուրիխանյան Տիկոն փորել է Ծառուկյանի տակը

Դեկտեմբերի 19, 2019


Գագիկ Ծառուկյանի Ուրիխանյան Տիկոն դեպրեսիայի մեջ է 2015-ից ի վեր: Արդարացիորեն համարելով, որ հենց ինքը պիտի լինի Հայաստանի առաջ...

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Գողական է գնում Փաշինյան Նիկոլը

Դեկտեմբերի 4, 2019


Փաշինյան Նիկոլն իրեն է վերապահում նաև գողական գնալու մենաշնորհը: Հայտնի է, որ ժողովրդի վարչապետը դեռ գարնանը սեփականաշնորհեց պե...

կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դիվերսանտ

կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դիվերսանտ

Դեկտեմբերի 4, 2019


Երևանի քաղաքապետ աշխատում է կարգին հայկոն, խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանն էլ աշխատում է Ազգային ժողովում: Ծառուկյանը կապեր ...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - II

Նոյեմբերի 30, 2019


Արդեն քանի ամիս է` Փաշինյան Նիկոլը չի կարող նշանակել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ: Օսիպյանն ու Վանեցյանը հեռացան՝ չցանկանալով...

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլխին - I

Նոյեմբերի 27, 2019


Փաշինյան Նիկոլի երկրային երջանկությունը մոտենում է ավարտին, հետևաբար, սկսվում է ժողվարչապետի երկրային ողբերգությունը (բանտում) ...

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հաջորդը

Նոյեմբերի 18, 2019


Բաղդասարյան Արթուրը 22 տարի նստեց պառլամենտում, աշխատեց ԱԺ նախագահ, ԱԱԽՔ, 10 անգամ ընդդիմացավ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյա...

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

Հոկտեմբերի 29, 2019


Հոմոսեքսուալ բաբաջանյան արմանը հետերոսեքսուալ ջհանգիրյան գագոյից մեծ գործ կատարեց հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտման մեջ: Նաիրի ...

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Բաբլոյանի խոստովանությունը, կամ՝ Բաբլոյանի ու Ծառուկյանի տարբերությունը

Հոկտեմբերի 23, 2019


Ինչպես հայտնի է, Արա Բաբլոյանին Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն երեկ շնորհել էր կասկածյալի բարձր կարգավիճակ մի քրեական գործում, որը գոյու...

մակունց լիլիթի մեջ էլ տեղ չկա

մակունց լիլիթի մեջ էլ տեղ չկա

Հոկտեմբերի 2, 2019


Ազգային ժողովում շարունակվում են ՀՀ սահմանադրության և Հրայր Թովմասյանի դեմ դիվերսիայի նախապատրաստական աշխատանքները: Այսօր ԲՀԿ ա...

Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Սեպտեմբերի 19, 2019


Փաշինյան Նիկոլը նոր մեթոդ է կիրառում քաղաքականությունում՝ ռոնդո: Դա երաժշտական ստեղծագործության ձև է, որտեղ գլխավոր թեման կրկնվ...

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Սեպտեմբերի 14, 2019


Փաշինյան Նիկոլի պուպուլիկը (Կոտայքի մարզպետ պետրոսյան ռոմանոսը) վախեցած է: Հիշեցնենք, որ միքայելյան սասունն ամիսներ առաջ չսատար...

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Սեպտեմբերի 12, 2019


Տարիուկես առաջ պրն Ծառուկյանը նույնպես ժողովրդի կողքին կանգնեց և վերջինիս հերն անիծեց՝ Փաշինյան Նիկոլին իշխանության բերելով, ավ...

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Սեպտեմբերի 10, 2019


Երեկ «Բարգաված Հայաստան» կուսակցության խմբակցությունը հակամարդկային օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի ուշադրությանը, որով ...

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Հուլիսի 9, 2019


Գագիկ Ծառուկյանին հարցնում են, թե կա արդյոք երկրում սահմանադրական ճգնաժամ, կապված գոմիկ գրիգորյան վահեի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվ...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

Ծառուկյանի նվաստացման և դուրսգրման պրոցեսը թափ է հավաքում

Ծառուկյանի նվաստացման և դուրսգրման պրոցեսը թափ է հավաքում

Հունիսի 14, 2019


Հերիք չէ՝ Գագիկ Ծառուկյանին կանչում են ՔԿ վկայի կարգավիճակով իրեն անհայտ դեպքի վերաբերյալ (խոսքը ինչ-որ մի նիկոլականի մեքենայի ...

Ցռիկը հասունանում է

Ցռիկը հասունանում է

Հունիսի 7, 2019


Ծառուկյան Գագիկին հրավիրել էին Մարտի 1-ի գործով հարցաքննության: Նա էլ, բնականաբար, քաքել էր տակը՝ սովորության համաձայն: «Հրավիր...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը