Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Մարտի 12, 2019
Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ ատելություն է սերմանում

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլի Հ1-ը հակառուսական քարոզչությամբ է զբաղված, այսինքն` ռուսատյացություն է քարոզում ու դավանում այս երկրում: Ուրեմն, արդեն մի քանի շաբաթ է, ինչ սրանք հայ հանդիսատեսին մի խայտառակ ամերիկյան ֆիլմ են հրամցնում` «Տիկին պետքարտուղար»: Ֆիլմը հակառուսական է, նվիրված է ամերիկյան վեհությանն ու մեծահոգությանը և ռուսների ագրեսիային խեղճ Ուկրաինայում: Ռուսաստանի նախագահը ֆիլմում մարմնավաճառի նման մի բան է` տիկին Օստրովա, որը ժամանակին եղել է մոդել, հետո սպանել է ամուսնուն (այդ բոլոր գաղտնիքները ամերիկյան հետախուզությունը ջրի երես է հանում), ինչևէ, մի խայտառակություն…

 

Իսկ ամերիկյան նախագահը չափազանց բարեկիրթ անձնավորություն է, բարոյականության մարմնավորում, որն իր պետքարտուղարի հետ փորձում է փրկել աշխարհն ու հատկապես Ուկրաինան մարդասպան պոռնիկ Օստրովայից: Պետքարտուղարն էլ չափազանց համեստ, հայրենիքին ու արդարությանը նվիրված սկզբունքային կին է: Քանզի սերիալը դեռ շարունակվում է, չեմ կարող գուշակել այս գլուխգործոցի վերջը, բայց պարզ է, որ ամերիկացիները բանդերականների հետ կհաղթեն, տիկին Օստրովան էլ, հավանաբար, կվերադառնա բորդել: Ինչևէ, հետևեք ամերիկյան կինոյի, բարոյականության և մտածողության այս արտադրանքի շարունակությանը Հ1-ով, ամեն օր ժամը 23:15…

 

Եվ այս կապակցությամբ ուզում եմ մի քանի նկատառում արտահայտել:

 

Առաջին. Հ1-ով, այսինքն` պետական հեռուստաալիքով նման բան ցուցադրելն առնվազն ստորություն է և ծայրահեղ անբարոյականություն պետական մակարդակով: Դա կարող է Ծառուկյանի ալիքն անել կամ մեկ այլ մասնավոր ընկերություն, բայց դա չի կարելի անել պետական մակարդակով: Ադրբեջանում հայերի մասին ինչ լկտիություն ասես նկարում են, բայց երբեք կենտրոնական ռուսական ալիքները, էլ ուր մնաց պետականները, նման կինոարտադրանք եթեր չհեռարձակեցին: Մի խոսքով, «Տիկին պետքարտուղար» ֆիլմի ցուցադրումը ՀՀ պետական հեռուստաեթերով ստոր լպիրշություն է, նենգություն, դավաճանություն, այսօրվա գրանտակեր էլիտայի ծայրահեղ անբարոյականության տիպիկ արգասիք:

 

Երկրորդ. դեռ հեղափոխության առաջին օրվանից ասում եմ, որ Փաշինյան Նիկոլի ռազմավարական ծրագիրը Հայաստանում ռուսատյացության սերմանումն է` հետագայում երկիրը Արևմուտք քշելու և ամերիկյան վասալ դարձնելու համար, քանի որ նա արևմտամետ և, հետևաբար, ռուսատյաց ու գրագիտությամբ չփայլող գործիչ է, իսկ քանի որ ժողովուրդն էլ չփայլեց իր մտածողությամբ ու գրագիտությամբ ու Փաշինյան Նիկոլին իշխանության բերեց, այդպիսի հեռանկարը լրիվ հնարավոր է: Բավարար է հովանավորներ գտնել վերը նշած խայտառակության կարգի կինոարտադրանքի, գրականության ներմուծման ու տարածման համար` և մի քանի տարուց Հայաստանում կունենանք տոտալ ռուսատյաց հանրություն: Չմոռանանք, որ այսօրվա երիտասարդությունը հիմնականում գրագետ չէ, և գրանտակերներին դժվար չի լինի նրան բացատրել, որ ռուսները չարիք են, քանզի մեր հողերը տվել են թուրքերին ու ադրբեջանցիներին, իսկ ուկրաինական բանդերականների պապական հողերն էլ պարզապես խլել են:

 

Երրորդ. եթե այսօր հարցնես ինչ-որ մի պատասխանատու պաշտոնյայի, թե` էս ինչ եք անում, այ ախպեր, ապա կլսենք, որ, օրինակ, կինոն ընդամենը արվեստ է, այստեղ միտումնավոր և հատկապես քաղաքական մոտիվ չկա: Դե, էդ ոչխարին էլ մենք խորհուրդ կտանք Հ1-ով եթեր թողնել «Քեն Փարք» ֆիլմը, որը տաղանդավոր մարդիկ են ստեղծել, որտեղից հայ հանդիսատեսը կիմանա, թե ինչ ասել է Ամերիկա ու ամերիկացի, ինչ են իրենցից ներկայացնում ամերիկյան բարոյականությունը, արդարությունը: Եթե Հ1-ը այս ֆիլմը չցուցադրեց, ընթերցողը կարող է մեր կայքում դիտել այն այս հոդվածին կից և կարծիք կազմել Փաշինյան Նիկոլի սիրած ու պաշտած պետության մասին, որը հատուկ հայ ժողովրդի համար արտադրեց բարսեղյան լևոններ, իոաննիսյան դանիելներ, սաքունց արթուրներ, պետրոսյան դավիթներ և այլ սրբապիղծ թափոններ:

 

Հետգրություն

 

Ի դեպ, այս խայտառակության մասին չեն կարող չիմանալ Մոսկվայում, բայց հրապարակավ չեն դժգոհում, չեն բողոքում, ինչպես հայերը գանգատվեցին, երբ Գարեգին Նժդեհի արձանի բացման առիթով ТВЦ-ով ասացին, որ նացիստների հետ համագործակցած գործչին Երևանում արձանով պատվեցին: Այս դեպքերում ռուսներն այլ կերպ են գործում: Չեն պատասխանի ադրբեջանական կինոինդուստրիայով` կպատասխանեն պատժելով: Իսկ թե ինչպես` ժամաանակը ցույց կտա: Իսկ Փաշինյան Նիկոլին ու լակոտակրատիային թվում է, թե աշխարհն իրենցն է` Բոլթոն-Մոլթոն է գալիս Երևան, Սորոսը փող է տալիս…






Դիտումների քանակ 23636


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հարգանքի տուրք по-англосаксонски

Հոկտեմբերի 30, 2019


Նոր Հայաստանի վերադաս երկրում պառլամենտի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Եվ ուրախ է Նոր Հայաստա...

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը բարևում Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2019


Սամվել Կարապետյանը self made անձնավորություն է, որը հսկայական կայսրություն է կառուցել օտար երկրում, ընդ որում՝ զրոյից: Բնական է...

Սահմանադրական դատարանն այսօր Փաշինյան Նիկոլի սրտով չգնաց

Սահմանադրական դատարանն այսօր Փաշինյան Նիկոլի սրտով չգնաց

Հոկտեմբերի 14, 2019


Ինչպես հայտնի է, հայրենի լակոտակրատիան առևտրի մեջ է մտել Վենետիկյան հանձնաժողովի և, հավանաբար, այլ եվրակառույցների հետ հետևյալ ...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Փաշինյան Նիկոլը հակապուտինյան ակցիաներ է պատրաստում ռուս առաջնորդի այցի ժամանակ

Սեպտեմբերի 24, 2019


Հայրենի լակոտակրատիան պատրաստվում է ընդունել Վլադիմիր Պուտինին: Ընդ որում, երկու ճակատով են պատրաստվում՝ պաշտոնական և ոչ պաշտոն...

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Սեպտեմբերի 15, 2019


Բաքուն, պաշտոնական մակարդակով հանդես գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի արտահայտած դիրքորոշման քն...

Գանդոնների դարաշրջանը գանդոնաերկրում

Գանդոնների դարաշրջանը գանդոնաերկրում

Սեպտեմբերի 1, 2019


Այս տարվա գարնանը Ուկրաինայի Տետիև քաղաքի բնակիչ Իգոր Սավլուկը քաղաքապետ Ռուսլան Մայստրուկին «գանդոն» էր անվանել: Մասնավորապես,...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Ամերիկյան արտանետումները սպանում են երկրագնդի էկոլոգիան

Հունիսի 5, 2019


Դոնալդ Թրամփն ասել է. Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում էկոլոգիան շատ ավելի վատն է, քան ԱՄՆ-ում։ Դա՝ այն դեպքում, երբ Նյ...

Բիլ Գեյթս. «Լավ աշխատելով պատվաստանյութերի վրա՝ մենք կկրճատենք բնակչությունը 10-15%-ով»

Բիլ Գեյթս. «Լավ աշխատելով պատվաստանյութերի վրա՝ մենք կկրճատենք բնակչությունը 10-15%-ով»

Մայիսի 25, 2019


Բոլոր չէ, որ գիտեն, որ Բիլ Գեյթսը՝ Մայքրոսոֆթի ղեկավարը, միլիարդներ դնելով պատվաստման բիզնեսում, ինքը կտրականապես հրաժարվում է ...

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ապրիլի 27, 2019


Այսօր երկրում տոն է, սակայն անսովոր տոն: Այսօր բարսեղյան լևոնի, սաքունց արթուրի, նազարյան լենայի, սիմոնյան ալենի, աբաջյան գոհար...

Մտորումներ ունիտազի մասին

Մտորումներ ունիտազի մասին

Ապրիլի 3, 2019


Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր հրապարակում, թե՝ իշխանությունը ձերն է, ես կատարող եմ, էս երկրում գրեթե բոլորը վարչապետ են, ա...

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

Ապրիլի 1, 2019


ԱՄՆ-ում դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որը կարող է դադարեցնել անվտանգ վայրերի, մա...

Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարը սորոսական է

Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարը սորոսական է

Ապրիլի 1, 2019


Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայաստանում տեղի ունեցավ ևս մեկ խայտառակ նշանակում: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորվ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը