Ազգային խայտառակություն

Զգուշացում «ԱՐՄԵՆԻԱ»-ին և անձամբ Լիլի Հովերին

Մարտի 11, 2019
Զգուշացում «ԱՐՄԵՆԻԱ»-ին և անձամբ Լիլի Հովերին

Պետրոս Տեր-Լևոնյան

 

Երբ Իլֆի և Պետրովի հայտնի պերսոնաժ Օստապ Բենդերը Շուրա Բալագանովի ու Պանիկովսկու հետ միասին փորձում էր տիրանալ Կորեյկոյի փողերին, վերջինիս նկատմամբ հետաքննություն իրականացնելու ընթացքում հանդիպեց բազմաթիվ մեծ և փոքր աֆերիստների: Դրանց թվում էին հաշվապահ Բերլագան, քաղաքացի Սկումբրիևիչը, տնօրեն Պոլիխաևը, վերջինիս սիրուհի Սերնա Միխայլովնան և շատ ուրիշներ: Մեծ հաշվով, Բենդերը պարզ խնդիր էր լուծում. ցանկություն կար տիրանալ Կորեյկոյի միլիոնին, սակայն խնդիրը չէր լուծվի, եթե նա չհանդիպեր հիշատակված սուբյեկտներին: Վերջիններիս հանդիպելուց հետո Օստապ Բենդերն արտասանեց, թերևս, իր ամենահանճարեղ բառերը: Դիմելով Կորեյկոյին՝ նա ասաց. «Ծանոթանալով Ձեր անցյալին՝ ես կորցրեցի մարդկության հանդեպ հավատքը: Մի՞թե դա չարժե մեկ միլիոն»։


Հիմա մենք փորձում ենք լուծել շատ պարզ և հասարակ խնդիր: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական կառույցները և հանրային նշանակության կազմակերպությունները, ՀՀ քարտեզը պատկերելիս, այն պատկերեն լիարժեք: Այսինքն՝ մեզ համար տրամաբանական է, որ ՀՀ քարտեզի վրա ներառված լինեն այն տարածքները, որոնք հանդիսանում են ՀՀ անբաժանելի մաս և միջազգային սուբյեկտների կողմից ճանաչված են որպես ՀՀ անբաժանելի մաս: Իհարկե, լավ կլիներ, որ Վանը, Կարսը, Բիթլիսը կամ Ստեփանակերտը նույնպես ճանաչվեն և, հետևաբար, ընդգրկվեն ՀՀ քարտեզին, սակայն մենք մեծ քաղաքականությամբ չենք զբաղվում և տվյալ դեպքում մեկ նպատակ ենք հետապնդում՝ ցանկանում ենք, որ Գյումրին, Վանաձորը, Հրազդանը, Չարենցավանը, Մեղրին, Արծվաշենը ներառված լինեն ՀՀ քարտեզներում: Դա առավել քան տրամաբանական է: Աշխարհում չկա գեթ մեկ պետություն, որը պաշտոնապես չճանաչի ՀՀ պետական սահմանները: Մի խոսքով, այս տրամաբանական խնդիրը լուծելիս մենք այնպես, ինչպես Օստապ Բենդերը, մեր ճանապարհին հանդիպում ենք տարբեր տրամաչափի սուբյեկտների, որոնք, մեծ հաշվով կապ չունենալով ՀՀ քարտեզի գծագրման հետ, այնուամենայնիվ, հայ հանրությանն են ներկայացնում ՀՀ քարտեզը: Եվ այդ սուբյեկտների հետ շփվելիս մենք կորցնում ենք հավատը մարդկության հանդեպ, որն Օստապ Բենդերը մեկ միլիոն էր գնահատել:


Տարիներ շարունակ «Արմենիա» հեռուստատեսությամբ թողարկվող եղանակի տեսությունը լուսաբանող հաղորդումների ընթացքում Հայաստանի քարտեզը ներկայացվում էր առանց Արծվաշենի: 2018թ. փետրվարի 28-ին մենք հոդված հրապարակեցինք, որտեղ անդրադարձանք «Արմենիա» հեռուստատեսության եղանակի տեսության հաղորդավարուհի Լիլի Հովերի կերպարին: Հոդվածի հրապարակումից մի քանի ժամ անց Արծվաշենը հայտնվեց ՀՀ քարտեզին: Ստացվեց, որ մենք թիրախավորեցինք ՀՀ քարտեզագրման հետ կապ չունեցող, սակայն ՀՀ քարտեզը հանրությանը ներկայացնող մի սուբյեկտի, որը, կարդալով նյութը, գործողություններ իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: Փաստորեն ստացվեց: Տվյալ դեպքում Լիլի Հովերը խաղաց քաղաքացի Սկումբրիևիչի կամ, ավելի ճիշտ, տնօրեն Պոլիխաևի սիրուհու՝ Սերնա Միխայլովնայի դերը: Սակայն դա էական չէ: Էականն այն է, որ «Արմենիա» հեռուստատեսության լուրերի թողարկման ընթացքում վերականգնվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը: Տրամաբանությունը մեզ հուշում էր, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը միասնական մարմին է, որտեղ գործում են միասնական և իրար չհակասող սկզբունքներ: Պարզվեց, որ ոչ: Նույն հեռուստատեսության մեկ այլ՝ «Բարի լույս, հայեր» հաղորդման ընթացքում նույն Լիլի Հովերի կողմից ցուցադրվող ՀՀ քարտեզին կրկին բացակայում է Արծվաշենը: Հենց այստեղ է, որ մենք այնպես, ինչպես Օստապ Բենդերը, կորցրեցինք հավատքը մարդկության հանդեպ: Սակայն, ի տարբերություն Բենդերի, մենք հավատքի կորուստը գնահատում ենք բարոյական չափանիշներով և, հետևաբար, փոխհատուցումն էլ ենք նախատեսում պահանջել ըստ այդ չափանիշների: Այլ կերպ ասած՝ մենք զգուշացնում ենք «Արմենիա» հեռուստատեսությանը և անձամբ Լիլի Հովերին ու հորդորում շուտափույթ միջոցներ ձեռնարկել հանրությանը ներկայացվող քարտեզներին ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ: Հետո չասեք, թե չենք զգուշացրել:

 

Հետգրություն

 

Արծվաշենը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 25 կմ հյուսիս-արևելք: Զբաղեցնում է 40 կմ2 տարածք, 90 անգամ մեծ է Վատիկանից, մոտ 20 անգամ՝ Մոնակոյի զբաղեցրած տարածքից, երկու անգամ` Բեյրութից և քիչ է զիջում Սան Մարինոյին: 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշենն օկուպացվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ 1992թ. Հայաստանը ոչ թե կորցրել է Արծվաշենը, այլ փոխանակել այն ուրիշ տարածքների հետ: Փաստորեն, նա այդ հայտարարությամբ մատնանշում է, որ նաև իր մասնակցությամբ կամ գիտակցությամբ կատարվել է հանցագործություն՝ ՀՀ Քր. օր. 300.2 հոդվածի հատկանիշներով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ):

 






Դիտումների քանակ 19904


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

Նոյեմբերի 27, 2018


Մենք բազմիցս գրել ենք, որ Դաշնակցության մասին խոսելն արդեն ավելորդ ենք համարում: Սրանց խայտառակ գործունեության մասին հասարակութ...

Հայաստանում այսօր տոն չէ

Հայաստանում այսօր տոն չէ

Ապրիլի 7, 2018


Այսօր առողջության համաշխարհային օրն է: Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տա...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Լիլի Հովերի հետույքի և Արծվաշենի մասին

Լիլի Հովերի հետույքի և Արծվաշենի մասին

Փետրվարի 28, 2018


Բազմիցս գրել ենք, որ Արծվաշենը, այնպես, ինչպես, ասենք, Գյումրին, Կապանը, Վարդենիկը, Երևանը կամ էլ «Բարեկամություն» մետրոյի շրջա...

Սեյրան Օհանյանի յուրահատուկ տեղաշարժերը

Սեյրան Օհանյանի յուրահատուկ տեղաշարժերը

Մայիսի 23, 2016
1

Մենք երբեք չենք մոռանա այդ տարածքների մասին, որոնք կորցրել ենք զորքերի տեղաշարժի հետանքով: Մենք միշտ պետք է հիշենք դրանց մասին,...

ՀՅԴ-ն Լիդերին պարտք է 75. 000 ԱՄՆ դոլար

ՀՅԴ-ն Լիդերին պարտք է 75. 000 ԱՄՆ դոլար

Մայիսի 19, 2016


Պարոն Լիդերը 50 տոկոսով դուրս է եկել ՀՅԴ-ի գաղափարական վերահսկողությունից. Արծվաշենի հարցով նա համամիտ է, իսկ ԼՂՀ դեպքում դեմ է...

Տեր-Պետրոսյանն ու «Արմենիա»-ն ընդդեմ Արծվաշենի

Տեր-Պետրոսյանն ու «Արմենիա»-ն ընդդեմ Արծվաշենի

Փետրվարի 9, 2016
3

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում, անգամ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի սիրած Մադագասկարում և ՀՀ նախկին վարչապետ, երջանկահի...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ