Ազգային խայտառակություն

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019
Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Արտյոմ Խաչատրյան


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական կողմնորոշումը, արդյունքում զրկվում են տարածքներից։ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան արդեն փորձանքի եկել են, Ադրբեջանն առայժմ տոկունություն է պահպանում՝ չնայած գայթակղությանը, Բելառուսը պարբերաբար Արևմուտքի հետ խաղեր է տալիս՝ ի հեճուկս Պուտինի։ Հայաստանն, ըստ երևույթին, արդեն կողմնորոշվել է. իշխանության գալու պահից հեղափոխական ռեժիմն ամեն բան անում է, որպեսզի փչացնի հարաբերություններն ու հեռանա Ռուսաստանից։ Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյան Նիկոլը, թե ուր կհասցնի սա նրան՝ հայտնի չէ։ Կարծում եմ՝ չի հասկանում, ինչպեսև չեն հասկացել ժամանակին իրենց աշխարհաքաղաքական քայլերի հետևանքները Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարները։


Եվ ահա EurAsia Daily-ն դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ Գործակալությունը գրում է հայտարարության բովանդակության մասին, ներկայացնում Մադրիդյան սկզբունքները և գալիս որոշ եզրահանգումների։ Մասնավորապես, փաստելով, որ միջնորդները որևէ նոր բան չեն ասել, քանի որ փաստորեն այն նույն Մադրիդյան սկզբունքներն են, որոնք առաջարկվել են դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք և ավելի ուշ ընդունվել Սերժ Սարգսյանի կողմից, գործակալությունը գրում է. «Չի բացառվում, որ Հայաստանի իշխանազրկված նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հիմա մտովի երախտապարտ է «թավշյա» հեղափոխությանն այն բանի համար, որ այն ազատեց իրեն այդ դժվար ընտրությունից՝ հաջորդ զարգացումների ողջ պատասխանատվությունը ղարաբաղյան հարցում դնելով Նիկոլ Փաշինյանի վրա»։ Տրամաբանական է, թեև ոչ անվիճելի, քանզի ոչ ոք չգիտե, թե ինչ է տեղի ունենում Սերժ Սարգսյանի գլխում։ Եվ հետաքրքիր է, որ համանախագահների պլանները ակնհայտ են ոչ միայն Հայաստանում առողջ դատող մարդկանց համար։ Այսպես, նշվում է, որ «այս պայմաններում Երևանը պետք է հասկանա, որ համանախագահների պլաններում մտնում է պատերազմի հետաձգումն ի հաշիվ միակողմանի զիջումների հայկական կողմից։ Սակայն պակաս հավանական է, որ նրանք կգործեն կոնսոլիդացված և իրական ճնշում կգործադրեն Հայաստանի վրա։ Միևնույն ժամանակ, Երևանի կողմից ցանկացած տարածքային զիջում այսօր նրան առաջարկվող «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևի շրջանակում լոկ ժամանակավոր միջոց է և սպառնում է պատերազմով Հայաստանի համար ավելի անձեռնտու պայմաններով, քանի որ հակամարտության մյուս կողմը չի թաքցնում, որ ուզում է ամբողջ Ղարաբաղը (իսկ դատելով Իլհամ Ալիևի հայտարարություններից՝ անգամ Հայաստանի մի մասը), ցանկալի է՝ առանց հայերի, և Բաքվի ախորժակը փոքր զիջումներով չես բավարարի»։


Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների վրա «իրական ճնշմանը», ապա պետք է ասել, որ այն եղել է միշտ, մանավանդ ամերիկյան կողմից, և միայն Ռուսաստանի դիրքորոշումն է թույլ տվել մինչև հիմա պահպանել ստատուս քվոն։ Սակայն ժամանակները փոխվում են, նոր հայկական՝ գրանտակերներից բաղկացած էլիտան հայացքը հառել է դեպի Արևմուտք։ Փաշինյանի շահերը սպասարկող ԶԼՄ-ները գրում են, որ Հայաստանը վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի դեմոկրատական Եվրամիության և ավտորիտար ԵՏՄ-ի միջև։ Գրանտակեր էլիտան ցանկանում է իբր ինքնիշխանություն և անկախություն, բայց իրականում, գիտակցված, թե ոչ, այն ջանում է հայտնվել ԱՄՆ-ից ստրկական կախման մեջ, միայն թե ազատվի Ռուսաստանի ազդեցությունից։ Այս ամենը խափանում է հայ-ռուսական դաշինքը և թուլացնում Ռուսաստանի ցանկությունը՝ այսուհետ ևս պահպանել ստաուս քվոն կամ «տարածքներ Ղարաբաղի կարգավիճակի (անկախություն) փոխարեն» սկզբունքը։ Ավելացնենք նաև, որ ինքը՝ Փաշինյան Նիկոլն էլ երբեք չի թաքցրել, որ Հայաստանին պետք չեն Ղարաբաղի շուրջ տարածքները, ավելին, գրանտակեր հանրույթը, ամերիկյան ծառայության մեջ գտնվելով, ամեն կերպ աջակցելու է տարածքների հանձնմանը, քանի որ դա բխում է ԱՄՆ շահերից, քանզի գաղտնիք չէ, որ ամերիկացիները կցանկանային զորքեր («խաղաղարար») տեղակայել Իրանի քթի տակ։


Այսօր խոսել այն մասին, թե ներկայիս ռեժիմը կկարողանա հասնել նախկին իշխանությունների ծրագրի (տարածքներ անկախ կարգավիճակի դիմաց) իրականացմանը՝ գրեթե անհնար է։ Անձնական հարաբերությունների գործոնը քաղաքականությունում ոչ ոք չի չեղարկել, և Իլհամ Ալիևն իրեն իրադրության տեր է զգում։ Նա գիտե, որ Պուտինն ու Փաշինյանը անհամատեղելի անհատներ են, հետևաբար՝ Պուտինը չի պաշտպանի Հայաստանին՝ ի վնաս Ադրբեջանի։ Մանավանդ որ Մոսկվայում գիտեն. Հայաստանի արևմտամետ էլիտան արմատներ է գցել, և դա երկար ժամանակի համար է։ Քանի որ չկա ուժ և քաղաքական կամք՝ այն արմատախիլ անելու համար. անգամ եթե վաղը իշխանությունը փոխվի, այն չի գնա ամերիկացիների սնած էլիտայի բնաջնջմանը։ Իսկ Հայաստանում սեփական գրանտակեր հանրույթ աճեցնել և այն հակադրել ամերիկյանին Ռուսաստանը չի շտապում։ Հետևաբար, Ադրբեջանը հիմա և տեսանելի ապագայում ավելի հուսալի և կախատեսելի է Ռուսաստանի համար, որը մերժում է ցանկացած գործողություն հյուսիսային հարևանի դեմ, այն դեպքում, երբ Հայաստանի մասին նույնը չես ասի. Աճպարարությունները ՀԱՊԿ-ում հաստատում են ասվածը։ Եվ դա տեսնում ու հասկանում են բոլորը...






Դիտումների քանակ 16080


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Հուլիսի 30, 2019


Փաշինյան Նիկոլը չունեցավ տաղանդ ոչ սպորտում, ոչ գիտության մեջ, որ արվեստում: Սակայն փառքի և ռեկորդակիրության ծարավը նրան հանգիս...

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Մոսկովյան ընդդիմությանը կօգնի Ուկրաինայի բանակը

Հուլիսի 29, 2019


«Մոսկվացիների տարերային բողոքը» տարերային չէ, և, ոստիկանության տվյալներով, այնքան էլ մոսկովյան չէր։ Անկարգությունների մասնակիցն...

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Ռուսաստան և Հայաստան. նույն գլխացավն է, բայց տարբեր են բուժման մեթոդները

Հուլիսի 29, 2019


Վլադիմիր Պուտինը հասկանում է. եթե լիբերալ խառնամբոխին գոնե մեկ անգամ օրենքի հանդեպ իր գերազանցությունն զգալու հնարավորություն տ...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Հուլիսի 26, 2019


Հինգերորդ ալիքում երեկ Ագնեսա Խամոյանի հյուրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սևակ Թորոսյանն էր: Նա ֆրանսիացի իրավաբան է, լավ է տիրապե...

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Հուլիսի 25, 2019


Narek Samsonyan-ը գրել է իր էջում. «Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻ...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019


Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փոր...

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Հուլիսի 19, 2019


Մեծ հաշվով, մեր՝ հակահեղափոխության հաղթանակի համար այսօր ձեռնտու են միայն Փաշինյան Նիկոլի գժություններն ու ապօրինությունները: Ո...

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Հուլիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմա...

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն երեկ հարցազրույց տվեց իր սիրելի «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ մտադիր է իր իսկ կողմից հրահրած ճգնաժամը...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Վլադիմիր Պուտինը չսիրեց բաբաջանյան արմանին

Հուլիսի 9, 2019


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված...

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Հուլիսի 8, 2019


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերի կոմիտեի բանաձևը՝ Ռուսաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկա...

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Հուլիսի 6, 2019


Ժողովրդի վարչապետն ու իրեն սպասարկող խայտառակ լրատվամիջոցները շատ են սիրում «մանիպուլյացիա» եզրույթը, հատկապես համասեռամոլ բաբա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Հուլիսի 5, 2019


Այսօր Փաշինյան Նիկոլի սիրած տոնն է՝ Սահմանադրության օրը: Ժողովրդի վարչապետը շատ է սիրում այն, քանզի բոլորից շատ սեքս է ունեցել ...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ