Միջազգային խայտառակություն

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019
Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Իրակլի Չխեիձե

 

Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է հավաքում։ 2019թ. կլրանա Գերմանիայի և Խորհրդային Միության միջև չհարձակման պակտի ստորագրման 80 տարին, որը կնքվեց որպես Մոլոտով-Ռիբենտրոպի պակտ։ Այս թեման բազմիցս նրանց կողմից օգտագործվել է պատմությունը կեղծելու գործում, բայց կարելի է չկասկածել, որ կրակի վրա բենզին լցնելու հերթական պատրվակը «դեմոկրատիայի և արդարության մարտիկները» բաց չեն թղնի։


Այդ օրը նաև Վրաստանի համար պետք է առիթ հանդիսանա օբյեկտիվ և խորազնին վերլուծելու այն, ինչ տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Պատմության դասերը սովորելն անհրաժեշտ է, թեև դառը ճշմարտությունը հավաստում է, որ պատմության միակ դասն այն է, որ դրանից դասեր չեն քաղում։ Ուստի, հավանաբար, պետք է դիմել ոչ թե լիովին կողմնակալ քաղաքական էլիտաներին, որքան էլ որ ամենազոր թվան դրանք, այլ ուղղակի ժողովրդական զանգվածներին, որոնք, ինչպես ուզում ենք հուսալ, դեռևս ի վիճակի են ընկալել իսկական իրավիճակը։


Քարոզչական առումով Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը արևմտյան ագիտպրոպի ձեռքում ընդամենը գաղափարախոսական լծակներից մեկն է, որոնց օգնությամբ սկզբում տապալեցին Խորհրդային Միությունը, իսկ հիմա փորձում են տապալել Ռուսաստանի Դաշնությունը՝ պետություն, որը չէր կարող չպատասխանել ԽՍՀՄ գործողությունների համար։ Դրա համար էլ Արևմուտքի համար ոչ միայն չափազանց կարևոր էր ընդհանուր հայտարարի բերել հիտլերականությունն ու ստալինականությունը, այլև դա անել «տուժած» երկրների՝ Լեհաստանի և մերձբալթյան հանրապետությունների ակտիվ նախաձեռնությամբ։


Նշենք, որ այդ բոլոր երկրները գտնվում են Վրաստանի ամենաակտիվ բարեկամների կարգավիճակում։ Հենց դրանց նախագահներն են 2008թ. օգոստոսին եկել Թբիլիսի՝ աջակցելու անմիտ ու արյունալի արկածախնդրության դիմած Միխայիլ Սաակաշվիլուն։ Նրա հետ միասին նրանք Շ.Ռուսթավելու պողոտայում ծափ էին զարկում այդ անմիտ հանրահավաքում պարողների տակտին համընթաց, երբ պողոտայից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա նորահայտ միկրոֆյուրերի հրամանով Հարավային Օսիայի բնակելի տների վրա ականներ, հրթիռներ ու ավիառումբեր էին պայթում։ Բարձրաստիճան բարեկամ-հյուրերի իրական աջակցությունը սահմանափակվեց ջերմ համերաշխության խոսքերով և ծափ զարկելով։


Վրաստանն այդ ամենից ոչ մի օգուտ չուներ, բայց փոխարենը Սաակաշվիլին մեկ անգամ ևս միավորներ հավաքեց ու անգամ մեծ փողերի դիմաց փորձեց անմահացնել իր հերոսական կերպարը՝ գլխավոր դերում Էնդի Գարսիայի հետ ֆիլմով, որն այդ անտաղանդ կեղծիքի համար ռեկորդային հոնորար ստացավ իր ողջ հոլիվուդյան կարիերայի ընթացքում։ Այս համատեքստում միանգամայն օրինաչափ է թվում, որ այդ կինեմատոգրաֆիական «գլուխգործոցը» անհետ կորավ մոռացության գրկում։ Նկարահանող խմբի համար ամենալուսավոր պահը մնաց այն, թե ինչպես էր Էնդի Գարսիան ընդմիջումներին բոլորին ուշաթափության աստիճանի ծիծաղեցնում իր փողկապը ծամելով։


Իսկ սաակաշվիլիական խորհրդարանը, թեև պակտը Վրաստանին որևէ կերպ չէր անդրադառնում, դրա ստորագրման օրը՝ օգոստոսի 23-ը, Վրաստանում պաշտոնապես հայտարարեց սգո օր՝ փետրվարի 25-ի հետ միասին, որը վերանվանեցին՝ խորհրդայնացման օրը դարձնելով Վրաստանի օկուպացման օր։


Այսօր Վրաստանում իշխանության ղեկին գտնվողները կարծես քաղաքական այլ ուժ են, բայց արտաքին քաղաքական գիծը մնում է անփոփոխ։ Հավանաբար, դա արդեն քաղաքական ավանդույթ է դարձել։ Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը քարոզչական նպատակներով օգտագործվել է դեռ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի օրոք, որպեսզի լիովին հասարակության աչքում «մերկացնի» Հիտլերի հետ դավադրության դիմած Ստալինին։


Սակայն, ինչպես մեզ մոտ՝ Վրաստանում հաճախ է պատահում, ԶԼՄ-ներում և քաղաքականությունում միաժամանակ Հիտլերի մոտ ծառայության մտած կոլաբորացիոնիստների մաքրագործման և հերոսացման զուգահեռ գիծ է տարվում։ Ծանոթ պատկեր է, չէ՞։ Հասկանալի՞ է, թե ինչու մենք այդքան շատ բարեկամներ ունենք Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Ուկրաինայում։ Բավական տարօրինակ է թվում Հիտլերի դատապարտումը հիտլերյան դահիճների ու մարդասպանների մեծարման ֆոնին։ Բայց մենք արդեն սկսում ենք վարժվել, որ ապրում ենք ավելի ու ավելի խելագար աշխարհում։


Ըստ երևույթին, պակտի բուն բովանդակության մասին խոսելու ոչ մի հարկ չկա։ Խելացին ինքն էլ կհասկանա, հիմարին չես բացատրի, իսկ ստորը ցանկանում է հասկանալ այնպես, ինչպես իրեն հարմար է։ Արևմուտքի աչքին Ստալինը, բնականաբար, ահավոր հանցագործ է, որովհետև նա այդ Արևմուտքը ջախջախեց ու հաղթեց նրան։ Չէ՞ որ հենց տխրահռչակ դեմոկրատիաներն էին կտրականապես հրաժարվել հավաքական հակահարված տալ լկտիացող ագրեսորին՝ փայփայելով դեպի Արևելք նրա շարժի համար ճանապարհ բացելու երանելի երազը։ Նրանցից ոչ ոք ֆաշիզմի դեմ մարտնչել չէր պատրաստվում, ինչի մասին հաստատաբար վկայում էին և՛ քաղաքացիական պատերազմն Իսպանիայում, և՛ «տարօրինակ պատերազմը» Լեհաստանի վրա հարձակվելիս։ Այս ամենը վաղուց լավ հայտնի է։


Ընթացիկ պահի ողբերգությունն այն է, որ վրացական քաղաքական էլիտաները երկրին ստիպում են կրկնել նույն սխալը և տրորել այն նույն փոցխը, որն 80 տարի առաջ խփեց մեր այսօրվա դաշնակիցների, եղբայրների ու լավագույն բարեկամների ճակատին։


Չեխոսլովակիան, Լեհաստանը, մերձբալթյան երկրները հանձինս արևմտյան դեմոկրատիաների ունեին բարեկամներ, հովանավորներ և պաշտպաններ։ Սրանք հո դատարկ խոսքեր չէին, այլ պաշտոնապես ստանձնված պետական պարտավորություններ։ Խանգարե՞ց դա Անգլիայի և Ֆրանսիայի կառավարող շրջանակներին Ավստրիայից հետո հանձնել Հիտլերին Չեխոսլովակիան։ Չունենար Չեխոսլովակիան նման «դաշնակիցներ ու հովանավորներ»՝ անհամեմատ ավելի անվտանգ կլիներ։ Երկիրը կարող էր 45 լիարժեք դիվիզիա գործի դնել, իսկ իրենք՝ գերմանացիները, խոստովանել են, որ ի վիճակի չէին լինի հաղթահարել «Մաժինոյի» գիծը։


Բայց Մյունխենյան դավադրությունը թաղեց Չեխոսլովակիան։


Լեհաստանը, որն ավելի վաղ համանման պակտ էր ստորագրել ԽՍՀՄ-ի հետ, ոչ միայն չթողեց խորհրդային զորքերին օգնել Չեխոսլովակիային, այլև մի լավ «առնետություն» արեց՝ ավելի մեծ գիշատչից ստանալով Տեշինյան մարզը։ Արևմտյան դաշնակիցների օգնությանը կուրորեն հավատալը ռազմական աղետի և լիակատար ջախջախման վերածվեց ընդամենը 17 օրում։ Կառավարությունը փախավ Ռումինիա, իսկ պետությունը դադարեց գոյություն ունենալ։


ԽՍՀՄ «ուխտադրուժ հարձակման» և լեհական հողերի «զավթման» դժգոհությունները պարզապես ծիծաղելի են։ Այսօր ոչ ոք չի խանգարում Լեհաստանին պահանջել Ուկրաինայից ու Բելառուսից վերադարձնել այդ պետությունների արևմտյան մարզերը, Լիտվայից՝ Վիլնյուսը, եթե դրանք այդքան «լեհական» են։ Այլապես պարզապես անհնար է գործով ապացուցել Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի «հանցավորությունն ու անբարոյությունը»։ Ահա թե ինչով արժեր, որ զբաղվեր այդ երկրների ղեկավարությունը՝ սովորական «խռխռոցի» փոխարեն։


Մի հարց էլ է ծագում։ Եթե Եվրոպան այդքան շատ է Ստալինին հանցավորությամբ համեմատում Հիտլերի հետ, ապա նույնը պետք է անել նաև հանցագործությունների գծով ստալինյան «հանցակիցների»՝ Ուինսթոն Չերչիլի, Ֆրանկլին Ռուզվելտի, գեներալ դը Գոլի, Հարի Թրումենի (վերջինն, ի դեպ, իսկապես միջազգային հանցագործ է) հասցեին։ Չէ՞ որ ակնհայտ է կազմակերպված հանցավոր խումբը՝ հանցավոր մտահղացմամբ։ Թեհրանում, Յալթայում և Պոտսդամում նրանց «հավաքների» մասին լավ հայտնի է։


Իհարկե, ծիծաղելի է։ Հատկապես ծիծաղելի է, երբ մտածում ես, որ այսօր Վրաստանը նույն բարեկամները, դաշնակիցներն ու երաշխավորներն ունի։ Լեհաստանն ու Մերձբալթիկան Վրաստանին և Ուկրաինային սովորեցնում են քաջաբար կանգնել կրակագծում և ավելի ակտիվորեն այդ գիծը հասցնել թեժ փուլի, իսկ իրենք, իհարկե, սահմանափակվում են ջերմ աջակցությամբ և բարձր ծափահարություններով, դրա համար այդքան խելք ունեն։ Բայց սրանք, գոնե, կարող են արդարանալ նրանով, որ մենք, իբր ցմփոր մանրուք ենք և առանձնապես օգնել չենք կարող։ Բայց մենք հիանալի հիշում ենք, թե ինչպես մեզ 2008թ. օգոստոսին «օգնեցին» առաջատար պետությունները՝ համաշխարհային հեգեմոնի գլխավորությամբ, որը նույնիսկ իր ռազմական տեխնիկան, որը դարձավ ռուսական բանակի հաղթական ավարը, չկարողացավ հետ խնդրել։


Դա նշանակում է, որ մեր քաղաքական գործիչները պետք է շատ ուշադիր ուսումնասիրեն Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը, որպեսզի հասկանան, թե ինչ հեշտությամբ են մեր արևմտյան բարեկամները և հովանավորները օգտագործում փոքր երկրները որպես մանրադրամ։ 80 տարի առաջ իրենց կառավարությունների հիմարության և անհեռատեսության պատճառով մի ամբողջ շարք փոքր երկրներ կորցրին իրենց պետականությունը։ Այնպես չլինի, որ կրկնենք նույն սխալը՝ հանուն ուրիշների շահերի։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն






Դիտումների քանակ 29764


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Նոյեմբերի 18, 2019


Վրաստանում տեղի ունեցավ Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրությունը, ինչն առաջ բերեց խոր բավարարվածության զգաց...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հունիսի 28, 2019


Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Ք...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019


Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Ապրիլի 25, 2019


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018


Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը