Խայտառակություն առանց մեկնաբանության

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019
Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչակեց սգո օր։ Թեև Միխայիլ Սաակաշվիլին ու նրա հանցավոր կուսակցությունը վաղուց արդեն իշխանությունում չեն, բայց նրանց գործն ապրում է և բարգավաճում։

 

Խորհրդարանի տեղեկատվությամբ՝ ի հիշատակ օկուպացիայի հարյուր հազարավոր զոհերի՝ այդ օրը Վրաստանի տարածքում իջեցվում են պետական դրոշները։ Ինչպես հայտնի է, այդ օրը «11-րդ Կարմիր բանակը վերցրեց Թբիլիսին և տապալեց համընդհանուր և ազատ ընտրություններով ընտրված իշխանությունը, ինչի արդյունքում իրականացվեց միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության անեքսիան»։


Ահա այստեղ էլ պատմաբանների մեջ կարող է հարց առաջանալ հարյուր հազարավոր զոհերի հետ կապված, որոնց մասին հիշատակվում է պաշտոնական հայտարարությունում։ Ովքե՞ր էին այդ մարդիկ, ի՞նչ մարտերի են մասնակցել, որտե՞ղ են զոհվել։


Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումը տեղի է ունեցել հաշված օրերի ընթացքում, թեև կանխակալ վայ-պատմաբաններն արդեն ստեղծում են իրադարձությունների հերթական առասպելաբանությունը։ Փետրվարի 20-ին և 21-ին Կարմիր բանակը ծանր պարտություն կրեց, նրա ավելի քան հազար մարտիկ գերի ընկավ, իսկ ինքը փախուստի մատնվեց՝ գլուխը կոտրելով, թնդանոթներն ու գնդացիրները թողնելով։ Իսկ մի քանի օր հետո ինչ-որ կախարդական ձևով, առանց մարտի գրավեց մայրաքաղաքն ու խորհրդային իշխանություն հաստատեց։ Պատմական աշխատությունների տրամաբանությունը, իհարկե, երկաթյա է...


Սգո արարողությունների գլխավոր լեյթմոտիվը Թբիլիսիի մատույցներում, Կոջորի մոտ հերոսաբար կռված յունկերների հիշատակը հարգելը դարձավ։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կոջորի Յունկերների հուշակոթողի մոտ։


Չափազանց դժվար է հասկանալ նախագահին։ Եթե յունկերների, որոնց մեծ մասը զոհվեց մարտում, անձնազոհության շնորհիվ է հաջողվել Վրաստանին փրկվել, ուրեմն ոչ մի խորհրդայնացում էլ չպետք է լիներ։ Իսկ եթե այն եղել է, ստացվում է, որ հենց նրան է Վրաստանը պարտական իր փրկությամբ, ոչ թե յունկերներին։


Աշխարհում մոդայիկ է դարձել ծաղրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի մտքի գոհարները, որոնք մշտապես այնպիսի արտահայտություններ են արտաբերում, որոնք ստիպում են պրոֆեսիոնալ երգիծաբաններին պայթել նախանձից։ Հավանաբար, վրացական ղեկավարությունը որոշել է հետ չմնալ իր ուկրաինացի բարեկամներից։


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է հետևյալը.


«Այսօր Վրաստանի պատմության մեջ ծանրագույն օր է, Խորհրդային օկուպացիայի օրը։ Վրաստանի բազմադարյա պատմությունը պայքար է հանուն ազատության, և այսօր մեր տարածքի մեծ մասն օկուպացված է։ Իսկ մեր պատմությունն օրինակ է այն բանի, որ ազատությունը միշտ հաղթում է օկուպացիային, և այդպես էլ կլինի։ Խոնարհվում եմ մեր վրացի հերոսների առջև, որոնք զոհեցին իրենց հանուն ազատության և հայրենիքի անկախության»։


Այսօր, համաձայն վրացական օրենսդրության, Վրաստանում օկուպացված են համարվում Աբխազիան և Հարավային Օսիան, բայց երկրի տարածքի մեծ մաս, որքան էլ մեծ է հարգանքը նրանց հանդեպ, դրանք չեն հանդիսանում։ Թե ինչի մասին է խոսում վարչապետը՝ մթի շղարշով ծածկված գաղտնիք է։ Գուցե նա պատրաստվում է պահանջել վերադարձնել պատմական վրացական հողերը Թուրքիայից և Ադրբեջանից։ Ուրեմն թող այդպես էլ ասի՝ ժողովուրդը նրան կհասկանա։


Բնականաբար, սգո արարողություններին անտարբեր մնալ չէր կարող նաև կառավարման տարածաշրջանային կենտրոնը՝ ամերիկյան դեսպանատունը։


«Այսօր մենք նշում ենք Խորհրդային օկուպացիայի օրը և հիշում նրանց, ովքեր սպանվեցին կամ աքսորվեցին 1921թ. Վրաստան Կարմիր բանակի ներխուժման արդյունքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտանում է նրանով, որ Վրաստանի գործընկերն է և շարունակում է մնալ ինքնիշխան և ազատ երկրի կողքին»,- ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարությունում։


Պետք է հետաքրքրվել՝ իսկ ո՞ր օրն են դեսպանությունում սգո միջոցառումներ անցկացնում Ամերիկայի հնդկացիական ցեղերի, միլիոնավոր աֆրիկացի ստրուկների, ինչպես նաև միլիոնավոր այն մարդկանց ոչնչացման առիթով, ովքեր զոհվել են Լատինական Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի երկրներում ամերիկյան դեմոկրատիայի ներխուժման հետևանքով։ Միայն երկրների ցանկը, որոնք ենթարկվել են հարձակման, տասնյակ էջեր կլցնի։ Եվ այսօր էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները արյունալի ապուր է եփում բոլոր մայրցամաքներում։ Այնպես որ, նրանք իրոք ապաշխարելու բան ունեն։


Դե, իսկ հիմա, հավանաբար, եկել է իսկապես «խորհրդային օկուպացիայի» բոլոր սարսափների մասին պատմելու և փաստեր ներկայացնելու ժամանակը, որոնցից արյունը սառչում է երակներում։ Չէ՞ որ այդ «անիծյալ օկուպանտները» սկսեցին Վրաստանում գործարաններ ու ֆաբրիկաներ, հանքահորեր ու էլեկտրակայաններ կառուցել, իսկ դժբախտ վրացիները ստիպված էին պողպատ ու թուջ հալել, ինքնաթիռներ, ավտոմեքենաներ, օդային թևերով նավեր, վագոններ ու ջերմաքարշեր սարքել, արտադրել թեթև ու սննդի արդյունաբերության ապրանքներ։


Բայց սա դեռ ամբողջ «ծաղրը» չէ օկուպացված ժողովրդի հանդեպ։ Կոլխիդայում, որն աչքի էր ընկնում իր ճահիճներով ու աշխարհում դողէրոցքի ամենահիանալի մոծակներով, որոնք հստակ կանոնակարգում էին բնակչության թվաքանակը, քիչ էր, որ չորացրին այդ ճահիճները, հետն էլ այդտեղ թեյի ու ցիտրուսայինների պլանտացիաներ տնկեցին։ Չորային շրջաններում սկսեցին կառուցել ոռոգման ջրանցքներ և ստեղծել ամառանոցային գոտիներ, որպեսզի ամբոցջ Միությունից Վրաստան հանգստացողներ գային։


Իսկ ի՞նչ ասենք «օկուպացիայի» ժամանակ Վրաստանում կենսամակարդակի մասին։ Այն ժամանակ, երբ ռուսական գյուղերի բնակչությունն ապրում էր ծռված փայտե խրճիթներում, վրացի գյուղացիները տանջվում էին երկհարկանի ու եռահարկ քարե տներում։ Եթե ռուսական գյուղում հազվադեպ էր մասնավոր երկհարկանի տունը, ապա վրացականում շատ ավելի հազվադեպ բան էր միահարկը։


Թե ինչպես էր «տառապում» խորհրդային Վրաստանը անցած հարյուրամյակի 70-ականներին՝ խորհրդային «օկուպացիայի» շրջանում, կարելի է համոզվել 1970-ականներին ԽՍՀՄ-ով Էրհարդ Կ-ի ճամփորդության ֆոտոհաշվետվությամբ։ Լուսանկարներն արվել են 1977թ. և լիովին հաստատում են հայտնի կարծիքը, որ կենսամակարդակով Վրացական ԽՍՀ-ն Միությունում առաջին տեղերից մեկում էր։


Իսկ ինչպես ներել «օկուպանտներին», որոնք Վրաստանում կառուցեցին բուժհաստատությունների մի ամբողջ ցանց, ստեղծեցին լուսավորության արդի համակարգ՝ մինչդպրոցական, դպրոցական և բարձրագույն մակարդակներով։ Երկրում ի հայտ եկան բազմաթիվ թատրոններ, գեղարվեստական կոլեկտիվներ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, գիտնականներ։ Իսկ «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիան օկուպանտների դաժան կրնկի տակ մշտապես թողարկում էր կինեմատոգրաֆիական գլուխգործոցներ։ Վրաստանում՝ Ռուսական կայսրության կազմ մտնելու պահին տարբեր գնահատականներով մոտ 600 հազար վրացի կար։ ԽՍՀՄ փլուզման պահին՝ հինգուկես միլիոն։ «Խորհրդային օկուպացիայից ազատ» վերջին 15 տարիներին Վրաստանից հեռացել է բնակչության մեկ քառորդը կամ գրեթե մեկուկես միլիոն քաղաքացի։


Ինչպես կարելի է ներել «օկուպանտներին» այսպիսի բաները, չսգալ նրանց հանցագործությունների համար։ Անկախության ձեռքբերումից հետո բոլոր տարիներին վրացական իշխանություններն ամբողջ ուժերը տվել են օկուպացիայի ժառանգության դեմ պայքարին, և այն պսակվել է հաջողությամբ. հաղթականորեն վերացվել է արդյունաբերությունը, ոչինչ չի մնացել գյուղատնտեսությունից, մշակույթը հազիվ է շնչում, իսկ երկրի բնակչությունը, ամենալավատեսական կանխատեսումներով, այսօր չի գերազանցում երեք միլիոնը։ Եթե մեկը մոռացել է, պետք է հիշեցնել, որ վրացիները ԽՍՀՄ-ում աչքի էին ընկնում ամենաքիչ միգրացիոն շարժով՝ նրանց 96%-ն ապրում էր իր հանրապետության տարածքում։ Այսօր պատկերը տրամագծորեն հակառակն է. «ազատ» վրացիները զանգվածայնորեն լքում են իրենց հայրենիքը։ Բայց դա դժբախտություն չէ, փոխարենը ԱՄՆ-ը շարունակում է «ամուր կանգնել այս ինքնիշխան ու ազատ», թեև կիսադատարկ երկրի կողքին։


Եվ վերջում չի կարելի չտալ մի շատ պարզ հարց։ Վրաստանը շատ դարեր կանոնավորապես ենթարկվել է անթիվ նվաճողների ասպատակություններին, և նրանց դեմ կանգնել է ողջ ժողովուրդը։ Տղամարդկանց կողքին մարտնչել են կանայք, երեխաները, ծերերը։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ տկլոր ու սոված 11-րդ Կարմիր բանակին Վրացական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը կանգնեցնելու ուղարկեց միայն տղեկ յունկերներին։ Որտե՞ղ է զավթիչներին համաժողովրդական դիմակայությունը։ Իսկ գուցե ճիշտն այն է, որ ժողովուրդն այդ մարդկանց զավթիչ չի՞ համարել։ Եվ պետք է ասել՝ այսօր էլ չի համարում։ Սգո բոլոր արարողություններն անցնում են պաշտոնյաների մակարդակով՝ պետական միջոցառումների ձևով՝ հարկադիր-կամավորական սկզբունքով։ Ժողովուրդն այս քաղաքական սգի հետ ոչ մի կապ չունի։ Այնպես որ, պարոնայք, ձեր դոլարները վաստակեք, բայց միայն ձեր անունից խոսեք։

 


Աղբյուրը՝ Eurasia Daily






Դիտումների քանակ 32351


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Վրաստան – Հայաստան. խայտառակ տարբերության կապակցությամբ

Ապրիլի 1, 2020


Վրաստանը տարածությամբ ու բնակչությամբ երկու անգամ գերազանցում է Հայաստանը, տուրիստների թվով՝ նույնպես: Բացի այդ, վրացիները մինչ...

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Ռևանշ «երազանքից». ԱՄՆ-ը սղցրել է ընտրությունների նոր համակարգ Վրաստանում

Մարտի 12, 2020


Լարված դիրքային պայքարը իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ավարտվեց։ Համաձայնությունը ընտրական մոդելի շ...

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին նվաստանալ Եվրոպայի առջև

Փետրվարի 27, 2020


Եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել Վրաստանը՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել Եվրոպայի խորհրդի երկր...

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Վրաստանը մոլորվել է իր «առաջին պարոնների» հարցում

Փետրվարի 19, 2020


Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեդո Ջափարիձեն մեծ հոդվածով հանդես է եկել թուրքական Daily Sabah հեղինակավոր թերթում, որ...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներին ԱՊՀ-ում

Նոյեմբերի 19, 2019


Միացյալ Նահանգները հոգեվաքրի վիճակում է։ Դա վիճակ է, որը թույլ չի տալիս վարել նախկին կենսակերպը, նախկին քաղաքականությունը, դա ա...

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վրաստանի ժողովուրդների վզին

Նոյեմբերի 18, 2019


Վրաստանում տեղի ունեցավ Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրությունը, ինչն առաջ բերեց խոր բավարարվածության զգաց...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Սեպտեմբերի 24, 2019


Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Վրաստանի, նաև բոլոր հետխորհրդային երկրների եվրաինտեգրման և արևմտյան ընտրության հետևանքների մա...

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019


Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը