Ազգային խայտառակություն

Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Փետրվարի 26, 2019
Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Արտյոմ Խաչատրյան


Երեկ Փաշինյան Նիկոլի կինը հրապարակեց իր հիմնադրամի նվիրատուների ցանկը: Հիշեցնեմ, որ տիկին Հակոբյան Աննան գլխավորում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, և հայ ժողովուրդն ի դեմս իր վերնախավի՝ իրեն պարտավոր համարեց այդ հիմնադրամին փող նվիրել: Ահա այսպիսին է խոշորագույն նվիրատուների ցուցակը:


Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը», որը 51 մլն դրամի նվիրատվություն է կատարել: Երկրորդ տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ: Երրորդ տեղում «Հայաստան» հիմնադրամն է (31,2 մլն դրամ, 4-րդ տեղում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 11,8 մլն դրամ: Առաջին հնգյակը եզրափակում է Ալեքսանյանների (խոսքը պրն Լֆիկի մասին է) ընտանիք բարեգործական հիմնադրամը, որը փոխանցել է 10 մլն դրամ: Ցանկի 6-րդ հորիզոնականում Հայաստանի Պարի պետական անսամբլն է (9,5 մլն դրամ), 7-րդ հորիզոնականում՝ Անահիտ Ծառուկյանը (5 մլն դրամ), 8-րդ հորիզոնականում՝ «Գրանդ քենդին» է (5 մլն դրամ) և 5 մլն դրամ փոխանցել է Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը: Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ: Հավելենք, որ նվիրատուների ցանկում են նաև «Ալեքս տեքստիլը», «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Երևանի կոնյակի գործարանը», այսինքն` նույն Ծառուկյանի ու Ալեքսանյանի բիզնեսները:


Ինչպիսի հոգատար վերաբերմունք ժողովրդի վարչապետի կնոջ հիմնադրամի հանդեպ: Եվ այս հոգատարությունը մեզ չէր հետաքրքրի, քանզի, ի վերջո, օլիգարխներին յուրաքանչյուր երկրում աճեցնում են միայն ու միայն որպես մուծվող ապարատ, որպես Նոր տարվա խոզի բուդ, որն ամեն պահի կարող է հայտնվել փռի մեջ: Այնպես որ, մեզ համար միևնույն է՝ ում են մուծվում Ծառուկյանն ու Ալեքսանյանը` Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, թե Փաշինյան Նիկոլին: Մեզ հետաքրքիր է այն, թե ինչու սկսեցին մուծվել Փաշինյանին:


Ուրեմն, աշխարհում կա Ստոկհոլմյան սինդրոմ հասկացությունը, որը նկարագրում է պաշտպանական-անգիտակից տրավմատիկ կապը, փոխադարձ կամ միակողմանի համակրանքը, որը ծագում է զոհի և ագրեսորի միջև։ Ուժեղ ապրումի ազդեցության ներքո զոհերն սկսում են կարեկցել իրենց բռնարարներին, արդարացնել նրանց գործողությունները և վերջնարդյունքում իրենց նույնացնել նրանց հետ՝ փոխառելով նրանց գաղափարներն ու իրենց զոհին համարելով անհրաժեշտ «ընդհանուր» նպատակին հասնելու համար։ Հետազոտողները կարծում են, որ Ստոկհոլմյան սինդրոմը հոգեբանական պարադոքս, խանգարում կամ ախտանշան չէ, այլ, ավելի շուտ՝ մարդու բնական ռեակցիա հոգեկանն ուժեղ տրավմայի ենթարկող իրադարձությանը։ Հիմա ի՞նչ ենք մենք տեսնում այս հիմնադրամի նվիրատուների ուղեղների մեջ:


Մենք տեսնում ենք Ստոկհոլմյան սինդրոմ: Ուշադրություն դարձրեք, թե ովքեր են դոնորները: Հայ առաքելական եկեղեցին Փաշինյան Նիկոլի առաջին թիրախներից էր, և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր պարտքը համարեց մուծվել վարչապետի տիկնոջը: Ավելորդ է նշել, որ երբեք կաթողիկոսը Քոչարյանի ու Սարգսյանի կանանց նախաձեռնություններին գումար չէր հատկացրել, ավելին, նա միշտ շահառու է եղել: Բայց այլ հարց է Փաշինյան Նիկոլի կինը: Ովքե՞ր են Ծառուկյանն ու Ալեքսանյանը: Փաշինյան Նիկոլի 15 տարվա թիրախները, երկուսից էլ ժողովրդի վարչապետը տուժել է կյանքում` մեկին ընտրություններ է պարտվել, մյուսի հետ այլ խնդիրներ է ունեցել: Բացի այդ, երկուսն էլ եղել են նրա թիրախները որպես Քոչարյանի-Սարգսյանի կոռումպացված ռեժիմի մարմնավորումներ: Եվ երկուսն էլ դարձան հեղափոխության առաջին թիրախներից: Ծառուկյանի դեմ կազմակերպած վրաերթից տուժեց Բաբայան Էդուարդը, որն առ այսօր քրեորեն հետապնդվում է, Ալեքսանյանն այլ հարվածների ենթարկվեց, զրկվեց պառլամենտում նստելու իր սիրած զբաղմունքից: Եվ այսօր իր սրբազան պարտքն է համարում տարբեր խողովակներով սնուցել իր ագրեսորի կնոջ հիմնադրամը, քանզի, ինչպես նրան է թվում, հակառակ դեպքում ավելի շատ կտուժի:


Ի՞նչ խորհուրդ տանք Ստոկհոլմյան սինդրոմի մեր զոհերին: Որևէ գիտություն անզոր է նրանց օգնել: Քանզի Ստոկհոլմյան սինդրոմը ներառված չէ հոգեկան հիվանդությունների ոչ մի միջազգային համակարգում, այսինքն` բուժման ենթակա չէ. ահա և ողջ խնդիրը: Համբերություն ցանկանանք նրանց, հուշենք, որ էլ ավելի բարդ ժամանակներ են սպասում իրենց առջևում: Քաղաքական գործընթացը զարգանում է, Փաշինյան Նիկոլը շուտով կհեռանա, իսկ նրանք, ովքեր կփոխարինեն Փաշինյանին, ավելի դաժան կգտնվեն «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների համար: Այնպես որ, ինչպես ռուսներն են ասում` худшее еще впереди: Ամե՛ն...






Դիտումների քանակ 62480


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Փաշինյանը ռոնդո է պարում Ծառուկյանի գլխին

Սեպտեմբերի 19, 2019


Փաշինյան Նիկոլը նոր մեթոդ է կիրառում քաղաքականությունում՝ ռոնդո: Դա երաժշտական ստեղծագործության ձև է, որտեղ գլխավոր թեման կրկնվ...

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Փաշինյան Նիկոլի պուպուլիկը լավ չէ

Սեպտեմբերի 14, 2019


Փաշինյան Նիկոլի պուպուլիկը (Կոտայքի մարզպետ պետրոսյան ռոմանոսը) վախեցած է: Հիշեցնենք, որ միքայելյան սասունն ամիսներ առաջ չսատար...

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Զգուշացեք, Ծառուկյանը կանգնում է ժողովրդի կողքին

Սեպտեմբերի 12, 2019


Տարիուկես առաջ պրն Ծառուկյանը նույնպես ժողովրդի կողքին կանգնեց և վերջինիս հերն անիծեց՝ Փաշինյան Նիկոլին իշխանության բերելով, ավ...

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Ծառուկյանը ոտնձգեց, բայց քաշվեց

Սեպտեմբերի 10, 2019


Երեկ «Բարգաված Հայաստան» կուսակցության խմբակցությունը հակամարդկային օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի ուշադրությանը, որով ...

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Գագիկ Ծառուկյանը չի նկատում

Հուլիսի 9, 2019


Գագիկ Ծառուկյանին հարցնում են, թե կա արդյոք երկրում սահմանադրական ճգնաժամ, կապված գոմիկ գրիգորյան վահեի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվ...

Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան դժգոհում է հայ մամուլից

Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան դժգոհում է հայ մամուլից

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան գնացել է Բեյրութ, մասնակցել է Հայ մամուլի համահայկական համագումարի բացմանը: Եվ ելույթ է ունեցել:...

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Սորոս Ջորջից

Հունիսի 28, 2019


Մալյանին պատասխանեցին: Նորմալ դիրքորոշում արտահայտեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ռամկավարները: Դեմ էին Սորոսի փակմանը Մարուքյան Էդմոնն ու մ...

Ծառուկյանի նվաստացման և դուրսգրման պրոցեսը թափ է հավաքում

Ծառուկյանի նվաստացման և դուրսգրման պրոցեսը թափ է հավաքում

Հունիսի 14, 2019


Հերիք չէ՝ Գագիկ Ծառուկյանին կանչում են ՔԿ վկայի կարգավիճակով իրեն անհայտ դեպքի վերաբերյալ (խոսքը ինչ-որ մի նիկոլականի մեքենայի ...

Ցռիկը հասունանում է

Ցռիկը հասունանում է

Հունիսի 7, 2019


Ծառուկյան Գագիկին հրավիրել էին Մարտի 1-ի գործով հարցաքննության: Նա էլ, բնականաբար, քաքել էր տակը՝ սովորության համաձայն: «Հրավիր...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Փաշինյան Նիկոլի և Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հետաքրքրությունը խաղատնային բիզնեսն է

Մայիսի 29, 2019


Ինչպես սպասվում էր, ՀՀ քաղաքացիների ամենաակտիվ խավը բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցներն ու հաճախորդներն են: Վերջիններ...

ՍԱՍ-ի Արտակը, Աղվան Հովսեփյանն ու պարոն Լֆիկը հեղափոխական են

ՍԱՍ-ի Արտակը, Աղվան Հովսեփյանն ու պարոն Լֆիկը հեղափոխական են

Մայիսի 29, 2019


Մենք արդեն գրել էինք, որ Փաշինյան Նիկոլի հակոբյան աննան սկսել է հավաքագրել հանցագործ ճանապարհով ստացված դրամական միջոցները՝ փոխ...

Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան լիցենզավորելու է հանցագործներին

Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան լիցենզավորելու է հանցագործներին

Մայիսի 27, 2019


Այսօր Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննան, պատասխանելով հարցին, թե վերջինիս կողմից ստեղծված և տնօրինվող հիմնադրամի համար նշանակությո...

Որտե՞ղ կհայտնվեն Սորոսի բարեմասնությունները

Որտե՞ղ կհայտնվեն Սորոսի բարեմասնությունները

Մայիսի 27, 2019


Սորոսի ձեռքերը երբեք այսքան ազատ չեն եղել Հայաստանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևոր...

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Փաշինյան Նիկոլի վերջը տալիս են

Մայիսի 24, 2019


«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի...

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Մայիսի 6, 2019


Գագիկ Ծառուկյանի պրոբլեմները շատանում են: Նրա ընդդիմախոսների բանակն աճում է ժամ առ ժամ, բայց խայտառակությունն այն է, որ պրն Ծառ...

Գագիկ Ծառուկյանի պատասխանը աբաջյան գոհարի մարդուն

Գագիկ Ծառուկյանի պատասխանը աբաջյան գոհարի մարդուն

Մայիսի 6, 2019


Երկար-բարակ մտածելուց հետո Գագիկ Ծառուկյանը վերջապես արձագանքեց աբաջյան գոհարի մարդու պաշտոնական հայտարարությանը: Ծառուկյանի՝ ձ...

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Մայիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի ազնվությունը չափ ու սահման չունի, տպավորություն է ստեղծվում, թե այս տղայի ազնվությունն ու անկեղծությունն այլմոլ...

աբաջյան գոհարի մարդն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

աբաջյան գոհարի մարդն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Մայիսի 3, 2019


Հերթը հասավ աբաջյան գոհարի մարդուն: Նա դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խնդրելով հրապարակավ «սպառիչ հրապարակային պարզաբան...

Հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին

Հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին

Մայիսի 2, 2019


Մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանը դարձավ հեղափոխական: Միացավ Փաշինյան Նիկոլի հեղափոխությանը, որն առանց Ծառուկյանի լեգիտիմ վարչապետ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ