Սովորական խայտառակություն

Իջևանում եղբայրական ՔՊ-ական պատերազմ է հասունանում

Փետրվարի 21, 2019
Իջևանում եղբայրական ՔՊ-ական պատերազմ է հասունանում

Փաշին Նիկոլյան

 

Երեկ անդրադարձել էինք իջևանյան ժողովրդավարությանը, որի հեղինակն ու ճարտարապետը Փաշինյան Նիկոլն է: Այնտեղ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Իջևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկը դեռ շարունակվում է: ԿԸՀ-ն ջանասիրաբար փորձում է կատարել ղալումյան եղբայրների պատվերը և դուրս թողնել անցանկալիներին:

 

Ամենահետաքրքիրն այստեղ այն փաստն է, որ անցանկալիները, ում պաստառները պոկում էին, փաշինյան սիփանի համակիրներն են, ինչի մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:

 

Ի՞նչ է ստացվում; Նիկոլի ընկեր ղալումյանները դեմ են Նիկոլի եղբորորդի սիփանին:

 

վահե և վարդան ղալումյանները Նիկոլի մանկության ընկերներն են և պարտաճանաչ ներկա են նրա ընտանեկան բոլոր քեֆերին: Վստահաբար, ղալումյաններն ու սիփանը միասին սեղան են նստել, կենաց խմել: Ի՞նչ է արել մանկահասակ տղան, որ արժանացել է այդ երկու տղամարդկանց ատելությանը (մի քիչ կասկածում ենք նրանց մասկուլինային հատկանիշների վրա, քանի որ քյաբաբ ուտելով տղամարդ չեն դառնում):

 

Ի դեպ, ղալումյան վահեն, որը մարզպետի պաշտոնից տեղափոխվեց ԱԺ, տավուշեցիներին հայտնի է հանրապետականների ժամանակով 10 հազար դրամներ բաժանելու միջնորդությամբ:

 

Նման խայտառակություն չի եղել անգամ նախորդ իշխանությունների օրոք: Նրանք գոնե թացը չորից ջոկում էին և իրար չէին վնասում:






Դիտումների քանակ 57397


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժողովրդավարություն по-иджевански

Ժողովրդավարություն по-иджевански

Փետրվարի 20, 2019


Թումանյանի 150-ամյակը կարծես շեղեց բոլորի ուշադրությունը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից: ՏԻՄ ընտրությունների ամեն...

Սևանի սիգերի և Իջևանի ոչխարների մասին

Սևանի սիգերի և Իջևանի ոչխարների մասին

Նոյեմբերի 22, 2018


Մենք արդեն հասկացել ենք, որ Փաշինյան Նիկոլը որևէ բան հենց այնպես չի ասում: Դա վատ չէ: Նա կամ նախապատրաստում է մեզ ինչ-որ իրադար...

Ո՞վ ես դու, փաշինյան սիփան

Ո՞վ ես դու, փաշինյան սիփան

Նոյեմբերի 21, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլը եղբայր ունի: Վերջինս էլ` որդի: Անունն է սիփան: Մի խոսքով, փաշինյան սիփան: Սա ևս որոշել է ղեկավարել Հայա...

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հունիսի 5, 2018


Այսօր ողջ օրը կառավարությունում և պետական առանձին օղակներում նշանակումներ ու պաշտոնաթողություններ էին կատարվում: Այս շարքում հա...

Գունափոխվածներն ավելին արժեն, քան հավատարիմները

Գունափոխվածներն ավելին արժեն, քան հավատարիմները

Սեպտեմբերի 14, 2015


Տավուշի մարզի Իջևան քաղաքում կայացան քաղաքապետի ընտրությունները: Հաղթանակ տարավ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Այդ քաղաքու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ