Տիեզերական խայտառակություն

հարությունյան արայիկը չի կարող ազատվել ԵՊՀ ռեկտորից, կառավարությունում տարակուսանքի մեջ են

Փետրվարի 19, 2019
հարությունյան արայիկը չի կարող ազատվել ԵՊՀ ռեկտորից, կառավարությունում տարակուսանքի մեջ են

Փաշինյան Նիկոլի հարությունյան արայիկը իշխանափոխությունից հետո սկսեց բուհերի ռեկտորներից ազատման գործընթացը: Բնականաբար, սա հարությունյան արայիկի որոշելիքը չէր, կար երկրի առաջին դեմք, որին պետք էր փոխել բոլոր ռեկտորներին: Այժմ ռեկտորների հին կազմից մնացել են երկուսը` ԵՊՀ և բժշկական համալսարանների ղեկավարները:

 

Երբ հարությունյան արայիկը նախաձեռնեց այս պրոցեսը, բոլորը կարծում էին, թե առաջին հերթին կհեռացնեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Բայց կյանքը ցույց տվեց, որ Սիմոնյանը մնաց իր տեղում, ավելին` կամավոր հեռանալու միտք էլ չունի, Փաշինյան Նիկոլի իրավապահ համակարգն էլ առ այսօր չի կարողացել կարգին քրեական գործել կարել Սիմոնյանի հագով:


Օրեր առաջ տեղի ունեցավ վերջին վրաերթը Արամ Սիմոնյանի վրա: Եվ այդ վրաերթի առիթով նա այսօր գիտխորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ տեղեկացրել էր կոլեգաներին տեղի ունեցածի մասին: ԵՊՀ մեր աղբյուրներն ուղարկեցին մեզ նիստի մանրամասները, որը ստորև ներկայացնում ենք ընթերցողին: Ուշադրություն դարձրեք ստորության այն աստիճանին, որով սրանք փորձում են մարդկանցից ազատվել և ԵՊՀ-ն վերածել լակոտարանի: Ի՞նչ եք կարծում` սա նախարարի ասելիք է՞. մենք պիտի համալսարանի 100-ամյակը տոնենք, դու գնա, որ նոր ռեկտորի հետ տոնենք: Կամ՝ ո՞նց բնութագրենք այդ խոսակցությանը հաջորդած ոստիկանական օպերացիան: Ինչևէ, ծանոթացեք Փաշինյան Նիկոլի մեթոդներին, տեքստում ամեն ինչ պարզ ասված է` մեկնաբանության կարիք չկա…


«Արամ Սիմոնյանն այսօր հրավիրել է ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ԵՊՀ ռեկտորը հայտարարել է գործադրվող ճնշումների մասին:
Նիստի մեկնարկին ԵՊՀ ռեկտորը նախ շնորհավորեց բոլորին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ֆակուլտետներում ըստ արժանվույն միջոցառումներ կազմակերպվել են:


Այնուհետև ԵՊՀ ռեկտորը պարզաբանեց, որ վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, որոնց մասին ցանկանում է պատմել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին. «Վստահ եմ, որ դրանց մասին կլսեք այլ աղբյուրներից և տարբեր մեկնաբանություններով: Ուզում եմ, որ հենց ինձնից լսեք»:


ԵՊՀ ռեկտորի հավաստմամբ, համալսարանի ղեկավարության և անձամբ իր վրա վերջին շրջանում շատ մեծ ճնշում է գործադրվում: Նա հիշեցրեց, որ ամառվանից սկսվեցին ՊՎԾ-ի կողմից իրականացվող լայնածավալ ստուգումները, որոնք դեկտեմբերի վերջին ավարտվեցին իր տված մամուլի ասուլիսով: Ռեկտորը հիշեցրեց, որ մինչ այդ՝ ստուգումները դեռ չավարտած, հայտարարություններ եղան այն մասին, որ 800 մլն դրամի չափով հափշտակություն է իրականացվել համալսարանում, արձանագրվել են խախտումներ և այլն:


«Հիմա, երբ այդ ծառայության ներկայացուցիչներին լրագրողները հարցնում են, թե ինչ փուլում են գտնվում ստուգումները ԵՊՀ-ում, ստանում են պատասխան, որ մինչև դրանք չավարտվեն, ոչինչ չեն կարող ասել: Նկատեք, թե տրամադրությունների ինչ տարբերություն է տիրում: Մեր դեպքում ստուգումները դեռ չավարտած՝ հայտարարում էին 800 մլն դրամ չարաշահումների մասին, իսկ այժմ շատ զգույշ ասում են, որ դրանք պետք է ավարտվեն»:
Արամ Սիմոնյանն ասաց, որ ինքն այն կարծիքին է, թե դա կոնկրետ իր դեմ ուղղված որոշակի գործընթաց է, որն ունի նաև քաղաքական աստառ. «Բոլորիդ հայտնի է, որ ես ՀՀԿ անդամ եմ, ու հավանաբար այդ փաստը դերակատարություն է ունեցել: Եղել եմ ոչ ցանկալի անձնավորություն, ու բնականաբար, ոմանց մոտ համալսարանի ղեկավարությունը փոխելու միտք է հղացել»:


ԵՊՀ ռեկտորի պնդմամբ, համալսարանում այս ընթացքում եղել են բազմաթիվ ստուգումներ. «Ստուգվել է ԵՊՀ ֆինանսական ամբողջ գործունեության 10.5 մլրդ դրամ շրջանառությունը: Սկզբում հայտարարված 800 մլն դրամի չափով արձանագրված չարաշահումներից իջան մինչև 500 մլն դրամ, հետո դրանից էլ պակասեցրին, այնուհետև մեր բացատրություններով պարզաբանեցինք, որ դրանք բացառապես վարչական կամ աշխատանքային թերություններ են, կանոնակարգային ինչ-ինչ թերացումներ, որոնք ոչ մի կապ չունեն քրեածին կամ քրեական գործընթացների հետ»:


Արամ Սիմոնյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պատմեց, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ ՀՀ ԿԳ նախարարը զրույց է ունեցել իր հետ և առաջարկել է հրաժարական տալ. «Ես այս ամիսների ընթացքում խոսել եմ այն մասին, որ մոտենում է ԵՊՀ 100-ամյակը, և պետք է կառավարական հանձնաժողով կազմել, բայց ինձ բացատրեցին, որ այն չի ստեղծվում, որովհետև չեն ուզում ինձ հետ նշել այդ տոնը, այլ ուրիշ ռեկտորի հետ: Այդպես ասաց մեր նախարարը»:


«Ես ասացի, որ հրաժարական չեմ տալու, մինչև այս պղտորը չպարզվի, մինչև այս ստուգումների արդյունքները չպարզվեն, քանի որ դա կնշանակի, որ ես ընդունում եմ, որ կեղծարարություններ եմ արել, և ես դրա գլխավոր մեղսակիցն եմ: Այսինքն՝ ընդունում եմ այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչել են համալսարանի ղեկավարության հասցեին»,- պարզաբանեց ԵՊՀ ռեկտորը:


Արամ Սիմոնյանը պատմեց, որ այդ նույն օրը՝ այդ հանդիպումից հետո, Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության 4 ներկայացուցիչ եկել է համալսարան. «Նրանցից երկուսը մտել է ԵՊՀ հաշվապահություն, իսկ մյուս երկուսը՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն: 4 օր ու գիշեր աշխատել են, որից հետո կազմել այն հարցերի շրջանակը, որը, ըստ իս, ինչպես նաև ըստ իրավաբանների, որոնց հետ ես աշխատում եմ, թույլ կտա գործընթացը տանել դեպի քրեական գործի հարուցում: Ես սա համարում եմ շանտաժի միջոց, ճնշում իմ և համալսարանի ղեկավարության դեմ: Սա սպառնալիք է համալսարանի ինքնավարության, ակադեմիական ազատության, վարչական ինքնուրույնության դեմ»:


Արամ Սիմոնյանի կարծիքով, այս գործընթացը չի ղեկավարվում վարչապետի կողմից, քանի որ վերջինս հստակ հայտարարել է, որ բուհերի կառավարումը բուհի ներքին գործն է, և որ ինքը մտադիր չէ խառնվել այդ գործընթացներին. «Ուրեմն մեր նախարարությունը և ինչ-ինչ մարդիկ ինչպես դրսից, այնպես էլ համալսարանի ներսից, այո, ցավով եմ փաստում, որ մի շարք համալսարանականներ ևս, ներգրավվեցին այս ընթացքում ի հայտ եկած ինտրիգների մեջ՝ հանդիպումներ ունենալով այն փոքրաթիվ ուսանողների հետ, որոնք առաջ էին քաշում ինչ-ինչ պահանջներ, կոչերի մեջ էլ անունս փոքրատառով գրում՝ կարծելով, որ հարված են հասցնում ինձ: Այդ մարդիկ տեղեկատվական խողովակներով հոդվածներ ապահովեցին մեր դեմ: Նրանց զգալի մասին ես լավ գիտեմ, թող չկարծեն, թե ես տեղյակ չեմ նրանց արարքներից: Մեր այդ գործընկերների պահվածքն ինձ մոտ առաջացնում է ոչ միայն բազմաթիվ հարցեր, այլև ակնհայտ զզվանք»:


«Ես հասկանում եմ, որ պաշտոնը քաղցր է, որին, ի դեպ, ես կառչած չեմ, բայց ես ընտրված ռեկտոր եմ, ունեմ պաշտոնավարման ժամկետ: Ինձ ընտրել է համալսարանի գերագույն մարմինը: Նման պայմաններում այդ մարդկանց ինտրիգներն ինձ համար առավել քան տարօրինակ են. այդ անհամբերությունը, այդ պատրաստակամությունն արագ հարցերը լուծելու՝ առանց սպասելու, որ մինչև 2020 թվականը ես իմ գործառույթներն իրականացնեմ: Դրանից հետո թող իրենք պաշտոնավարեն, ես միայն կողջունեմ նրանց գործունեությունը, եթե դա լինի՝ ի շահ համալսարանի: Կրկնում եմ՝ ես կառչած չեմ այդ աթոռին, և իմ ընտանիքը դեռևս մայիսին ինձ խորհուրդ է տվել և խնդրել, որ ես հրաժարական տամ: Բայց եթե ես հրաժարական տայի, կնշանակեր ցուցաբերել փոքրոգություն, կնշանակեր մենակ թողնել համալսարանը և իմ գործընկերներին: Անբացատրելի կլիներ, թե ինչու եմ ես ստուգումների ժամանակ թողնում ու հեռանում: Դա կնշանակեր, որ ես որպես ռեկտոր, որպես անուն ունեցող մարդ, որը վաստակել է այդ անունը, և որպես համալսարանի կառավարիչ, որը պատասխանատու է համալսարանի գործունեության համար, խուսափում եմ իմ գործառույթներից»,- ասաց Արամ Սիմոնյանը:


ԵՊՀ ռեկտորը պատմեց, որ Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի հետ նա ունեցել է զրույցներ՝ կապված համալսարանի և դրա ապագայի հետ. «Ես լավ հասկանում եմ, որ Հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահի վրա էլ կարող են ճնշումներ գործադրել կամ առաջարկել ռեկտորին անվստահություն հայտնել: Բայց դա դժվար է, որովհետև ըստ կանոնակարգի՝ միայն մի դեպքում կարելի է դա անել, եթե ռեկտորի աշխատանքը գնահատվի անբավարար: Մինչդեռ հունվարին իմ աշխատանքը միաձայն բավարար է գնահատվել: Ես չեմ պատկերացնում կամ ավելի ճիշտ պատկերացնում եմ, թե որ դեպքում վստահություն կորցնելու խնդիր կարող են առաջ քաշել և այդկերպ ազատվել համալսարանի ռեկտորից ու կազմակերպել նոր նշանակում, ապա նաև նոր ընտրություն»:


Արամ Սիմոնյանը պատմեց, որ Ոստիկանության 6-րդ վարչության կողմից նախապատրաստված քրեական գործը երկու թեզ է պարունակում. «Առաջինը վերաբերում է բուֆետներին՝ վարձերի չվճարում կամ քիչ վճարում: Մենք հաշվապահական փաստաթղթերով ապացուցել ենք, որ այնտեղ քրեական ծագմամբ որևէ գործընթաց չկա: Հարցաքննվել է մեր գլխավոր հաշվապահը: Նրանք ստացել են նաև մեր գրավոր պատասխանները:Մյուս թեզը վերաբերում է համալսարանի 19 դասախոսներին, որոնց աշխատանքի չներկայանալը ծածկվել է ամբիոնի վարիչների կամ դեկանատների կողմից: Խոսքը հուլիս, օգոստոս և հունվար ամիսներին կիսամյակային քննության բացակայությունների մասին է: Այդ մարդիկ չգիտեն, որ համալսարանում դասախոսը վարձատրվում է՝ ըստ իր ծանրաբեռնվածության աստիճանի: Ինչքան փորձեցինք համոզել՝ չստացվեց»:


ԵՊՀ ռեկտորը պարզաբանեց, որ եթե դասախոսն իր ծանրաբեռնվածությունը իրականացնում է մի կիսամյակում, ապա մյուսին կարող է աշխատանքի չգալ. «Նամանավանդ, որ մենք չենք կարողանում դասախոսների համար համալսարանում աշխատելու նորմալ պայմաններ ապահովել: Այսինքն՝ չկան համապատասխան քանակությամբ սենյակներ և այլն: Մենք ունենք ամբիոններ, որտեղ աշխատում է 50 հոգի: Մյուս կողմից՝ բացակաները ծածկելը տգեղ երևույթ է, թեև կան դասախոսներ, որոնք բացակայելու համար հարգելի պատճառներ ունեն: Սա այն թեզը չէ, որի հիման վրա կարելի է այդպիսի գործ հարուցել կամ սարքել»:


Ռեկտորը հայտարարեց, որ ինքը քրեական գործից չի վախենում. «Եթե այդպիսի բան է արվել կամ արվելու, ես, բնականաբար, գնալու եմ մինչև վերջ, որ մաքրեմ իմ անունը և տարիների աշխատանքը նմանօրինակ մեղադրանքներից»:


«Ես աշխատում եմ իրավաբանների և փաստաբանների խմբի հետ, որն ուսումնասիրում է մեր գրած բոլոր պատասխանները և այն մեղադրանքները, որոնք ժամանակին ներկայացրել է ՊՎԾ-ն: Նրանց գործողություններն արվել են՝ առանց մեզ պաշտոնապես տեղեկացնելու: Նրանք մեղադրանքներն ուղարկել են դատախազություն՝ մեզ տալով միայն անստորագիր մի նախնական սևագրություն, որի հիման վրա մենք կազմել ենք մեր պատասխանները: Ես երբևէ որևէ շանտաժի չեմ ենթարկվելու: Սա ես հայտարարում եմ ԵՊՀ գիտական խորհրդի առջև: Ես թույլ չեմ տա, որ իմ և ԵՊՀ-ի հետ խոսեն շանտաժի կամ սպառնալիքի լեզվով»:


Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իրեն լսելու համար և ավելացրեց, որ ինչ էլ լինի, ԵՊՀ-ն իր հարյուրամյակը տոնելու է. «Կուզենա՞ կառավարական հանձնաժողովը տոնել, թե՞ ոչ, մենք արդեն հրավերներ ուղարկել ենք մեր գործընկերներին, բազմաթիվ հրավերներ մենք ինքներս ենք ստացել արտասահմանցի մեր գործընկերներից և էլի ենք ստանալու»:






Դիտումների քանակ 57621


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ համալսարանը վստահում են ինցեստի մասնագետին…

Երբ համալսարանը վստահում են ինցեստի մասնագետին…

Հունիսի 12, 2019


Գինեկոմաստիայով և գլխից հիվանդ հարությունյան արայիկն այսօր Ազգային ժողովում ասել է. «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վ...

հարությունյան արայիկն ուրիշ է

հարությունյան արայիկն ուրիշ է

Հունիսի 3, 2019


Մամուլում գրվել է, որ գինեկոմաստիայով բանակից փրկված ու գլխից հիվանդ հարությունյան արայիկն օրերս հերթական լկտիությունն էր արել....

Հին ու նոր խայտառակ նշանակումներ

Հին ու նոր խայտառակ նշանակումներ

Հունիսի 1, 2019


ՀՀ նախագահ Սարգսյան Արմենը ժողովրդի վարչապետի ծննդյան օրվա առթիվ նոր խայտառակ նշանակումենր է կատարել: Այսպես, փետրվարի 1-ի նախա...

ԵՊՀ-ն գլխատվեց և լակոտացավ

ԵՊՀ-ն գլխատվեց և լակոտացավ

Մայիսի 23, 2019


Քիչ առաջ տեղեկություն ստացանք ԵՊՀ-ից այն մասին, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է գիտխորհրդ...

Ծանոթացեք՝ հեղափոխության զինվոր էշ սմբատ

Ծանոթացեք՝ հեղափոխության զինվոր էշ սմբատ

Մայիսի 21, 2019


Օպերատիվ տեղեկություններ ենք ստանում այն անձի ինքնության մասին, որը երեկ առավոտյան վայր գցեց դատավոր Դավիթ Բալայանին: Դա հարութ...

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մերժված Փաշինյան Նիկոլը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն համարում է, որ հեղափոխությանը չմասնակցած ու չաջակցած մարդիկ տեղ չունեն Նոր Հայաստանում: Իսկ հեղափոխությանը չմաս...

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ո՞վքեր են բարսեղյան լևոնները

Ապրիլի 27, 2019


Այսօր երկրում տոն է, սակայն անսովոր տոն: Այսօր բարսեղյան լևոնի, սաքունց արթուրի, նազարյան լենայի, սիմոնյան ալենի, աբաջյան գոհար...

Մտորումներ ունիտազի մասին

Մտորումներ ունիտազի մասին

Ապրիլի 3, 2019


Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր հրապարակում, թե՝ իշխանությունը ձերն է, ես կատարող եմ, էս երկրում գրեթե բոլորը վարչապետ են, ա...

ԵՊՀ դրաման նոր թափ է հավաքում

ԵՊՀ դրաման նոր թափ է հավաքում

Մարտի 26, 2019


Ընդամենը երեկ Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ իր հեղափոխությանը չմասնակցած մարդիկ տեղ չունեն Նոր Հայաստանում և քաղաքական որոշում...

Փաշինյանը չափերն անցնում է

Փաշինյանը չափերն անցնում է

Մարտի 25, 2019


Օր չկա, որ «սիրո ու համերաշխության» հեղափոխություն կատարած վարչապետը էքստրեմիզմով չզբաղվի, օր չկա, որ նա չապացուցի, որ ժողովրդա...

Փաշինյան Նիկոլի սանասարյան դավիթը խայտառակվեց

Փաշինյան Նիկոլի սանասարյան դավիթը խայտառակվեց

Մարտի 21, 2019


Զարմանալի է, որ Փաշինյան Նիկոլը չի հասկացել ժամանակին, որ ամեն ամերիկյան գործակալ չէ, որ կկարողանա աշխատել: Թեպետ մենք միշտ ասե...

Փաշինյանին Սիմոնյանի փողերը հանգիստ չեն տալիս

Փաշինյանին Սիմոնյանի փողերը հանգիստ չեն տալիս

Մարտի 15, 2019


Փաշինյան Նիկոլը հավատարիմ է իր էությանը. եթե մանգուստի պես մեկին վզից բռնեց՝ բաց չի թողնի: Այսպես, ԱԱԾ մեր աղբյուրները հայտնում...

Լակոտակրատիան խայտառակվեց համալսարանում

Լակոտակրատիան խայտառակվեց համալսարանում

Փետրվարի 28, 2019


Մենք տեսնում ենք անհաշտ պայքար ակադեմիկոսի ընտանիքում և բորդելներում մեծացածների միջև, հայ մտավորականի բարոյականության և տրանսվ...

ԵՊՀ կործանումը մնում է իշխանության օրակարգում

ԵՊՀ կործանումը մնում է իշխանության օրակարգում

Փետրվարի 25, 2019


Փաշինյան Նիկոլին հանգիստ չի տալիս ԵՊՀ-ն, այսինքն` ռեկտոր Արամ Սիմոնյանը: Առ այս պահը ոչ մի ճնշում չազդեց Սիմոնյանի վրա, անգամ ս...

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Փետրվարի 14, 2019


Մարուքյան Էդմոնն ասում է. «Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով, ինքը էդ որտե՞ղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ, թե իրենց թ...

Վտանգավոր բիձեն քանդում է համալսարանը

Վտանգավոր բիձեն քանդում է համալսարանը

Փետրվարի 14, 2019


Վիժվածքների կազմակերպություն կա ԵՊՀ-ում, անունը` Ռեստարտ: Սրանց ղեկավարին` պետրոսյան դավթին, բազմիցս անդրադարձել ենք: Հիշեցնենք...

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Նոր Հայաստանի հերթական նոր կառավարությունը նշանակված է

Հունվարի 19, 2019


Կառավարությունն էլ ձևավորվեց: Փաշինյան Նիկոլն անցած ձախողումներից դաս չքաղեց, ավելի ստույգ` քաղեց միայն միրզոյան արարատի մասով,...

հարությունյան արայիկն ուզում է ուսուցիչներին դաստիարակել

հարությունյան արայիկն ուզում է ուսուցիչներին դաստիարակել

Հունվարի 13, 2019


ՀՀ կրթության և գիտության նախարար արայիկ հարությունյանը ուսուցչի վարքի կանոններ է մշակել: Իսկ Անահիտ Բախշյանն ասել է այս առիթով....

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Դեկտեմբերի 5, 2018


Վերջերս բավականին ակտիվացել է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչությունը: Սրանք որոշել են պետական բյուջե լցնել: Տեսչության մա...

Լակոտը կրկին խոսեց

Լակոտը կրկին խոսեց

Դեկտեմբերի 4, 2018


Ճիշտն ասած, մտածում էինք, թե Փաշինյան Նիկոլն արգելել է իր թիմակիցներին խոսել: Մեծ հաշվով, ողջունեցինք Փաշինյան Նիկոլի նման որոշ...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ու կրկին Սորոսը
Հունիսի 20, 2019


Ու կրկին Սորոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ