Միջազգային խայտառակություն

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019
«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր նախանշած քաղաքականությունն իրականացնելու բոլոր հնարավորությունները, որի ամենազգայուն հարցն ավանդաբար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Հունվարի վերջին Հայաստանի վարչապետի արած հայտարարությունն այն մասին, թե Երևանն այս համատեքստում բացառում է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի քննարկումը, բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն հայ հասարակությունում, և, մասնավորապես, փորձագիտական միջավայրում, այլև Ադրբեջանում։ Ընդ որում, չնայած այն բանին, որ այդ հակամարտությունը, թվում էր, թե ուղղակիորեն առնչվում է միայն Բաքվին ու Երևանին, դրա լուծման հարցում իրենց ավանդն են ուզում ներդնել այդ թվում և արտաքին ակտորները, օրինակ՝ ԱՄՆ-ը։

 

Պաշտոնական Բաքուն հայտարարել է այն մասին, որ Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ, ինչպես նաև հարց է տվել, թե չի նշանակում արդյոք այդ հայտարարությունը, որ Հայաստանի վարչապետը հրաժարվում է բանակցությունների հետագա վարումից։


Սակայն բանն Ադրբեջանի արձագանքով չի ավարտվում։ Հենց որ Փաշինյանն արեց այս հայտարարությունը, ամերիկյան հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը սկսեց խոսել Հայաստանի մասին և գրառում արեց իր Թվիթերում հայկական քաղաքացիական հասարակությանն աջակցելու մասին՝ «երկրի դեմոկրատական ներկայի և ապագայի համար»։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե որն է այն գինը, որը պահանջվում է Հայաստանից Սորոսի շռայլության փոխարեն։


Սորոսը բարերար չէ, այլ գործարար, որն իրականացնում է նաև մի շարք քաղաքական նախագծեր ողջ աշխարհում։ Այդ նախագծերի շրջանակներում «հասարակությունների ժողովրդավարացումը» և «քաղաքացիական հասարակության զարգացումը» լոկ քողածածկույթ են, որ փակում է «մեկենասի» իսկական բիզնես նպատակները։ Հայաստանի պարագայում ժողովրդավարության աջակցությունը տեղի կունենա Բոլթոնի ծրագրի իրագործման նպատակներով։


Ջոն Բոլթոնի ծրագրի թիրախը Իրանն է, իրականացման գործընկերները՝ Թուրքիան և Ադրբեջանը (վերջինին որպես բոնուս խոստացվել է հենց Ղարաբաղը), ռազմավարական թիրախը՝ Ռուսաստանը։ Իսկ Հայաստանին այս խաղում հատկացվում է լոկ «մանրադրամի» դեր, որին խոստացվել է «որոշ փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացում՝ ուղղված տարածաշրջանային տնտեսական պոտենցիալի իրագործմանը» (տե՛ս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը)։

 

Այդ ծրագրի համաձայն՝ Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից, այսինքն՝ դուրս գա ռուսական ազդեցության տակից և հայտնվի արևմտյան ազդեցության ծիրում։ Բացի այդ, Հայաստանը պետք է նաև դառնա Իրանի դեմ ուղղված քայլերի մասնակից, մասնակցի Թեհրանի դեմ պատժիչ պատերազմին, ինչպես նաև չի բացառվում նաև հայ-իրանական սահմանի փակումը։


Ամերիկացի դիվանագետի պլանը նախատեսում է, որ Հայաստանը պետք է գնա զիջումների Արցախի հարցում՝ մինչ այդ իր հասարակությանը «խաղաղության» պատրաստելով (և նորից տես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը)։ Հենց այդ պլանի շուրջ են վերջին ամիսներին բանակցել Փաշինյանն ու Ալիևը, բայց, զգալով, որ դրա իրականացումը կամ նույնիսկ հրապարակային պատրաստակամությունը՝ հետևել դրան, կարող է հանդիպել լուրջ դիմակայության Հայաստանում և Ղարաբաղում և իր աթոռը կորցնելուն հանգեցնել, Փաշինյանը հրաժարվեց դրա իրագործումից։


Բաքվում և բոլթոնյան շրջանակներում կարծում են, որ Փաշինյանի նահանջը տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ու Ղարաբաղի զինվորական էլիտաների, ՀՀ նախկին իշխանությունների և երկրի ազգային ուժերի ճնշման արդյունքում։ Հենց այս դիմակայությունը կոտրելու նպատակով էլ Սորոսը կֆինանսավորի Հայաստանի «քաղաքացիական հասարակությունը», այսինքն՝ կչեղարկի Փաշինյանին դիմակայության ռեսուրսները։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի «ժողովրդավարացման» գինը կլինի Փաշինյանի ձեռքերի ազատումն Արցախի հարցում և հնարավոր դիմակայության ոչնչացումը։ Ամերիկացիների հաշվարկն այն է, որ դրանից հետո Բոլթոնի պլանի իրականացումն արդեն հակադարձման չի հանդիպի հայկական երկու պետություններում։


Առայժմ հասկանալի չէ՝ կհամաձայնի՞ արդյոք Փաշինյանն այդ քայլին, թե՞ ոչ։ Սակայն փաստն այն բանի, որ երկիրը կանգնած է փակուղու առջև բանակցային գործընթացում, և որ հայ հասարակության մի մասը հասկանում է Փաշինյանի քաղաքականության վտանգը՝ վկայում է այն մասին, որ հեղափոխական էյֆորիան աստիճանաբար մարում է, և այսօր մենք արդեն, պատկերավոր ասած, գտնվում ենք «հետհեղափոխական զարթխումի» փուլում։
Ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա Փաշինյանի՝ ներկա փուլում «Բոլթոնի պլանից» հրաժարվելն ու իրենց մտահղացումներն իրականացնելու ամերիկացիների հետագա քայլերը՝ ցույց կտա ժամանակը։


Սակայն այժմ արդեն հարկ է հայտարարել, որ Հայաստանի պետականակենտրոն ուժերի նպատակը պետք է դառնա այդ պլանների իրականացմանը դիմակայելը։ Հարկավոր է նշել նաև այն, որ արտասահմանյան ուժերի նման մեծ ազդեցությունը Հայաստանի ներքին գործընթացների վրա կարող է տեղի ունենալ միայն թույլ զարգացած պետական ինստիտուտներ ունեցող երկրներում։ Իսկ դա, իր հերթին, վկայում է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում երկրի նոր քաղաքական էլիտայի նպատակը պետք է դառնա երկրի պետական իսնտիտուտների ամրապնդումը։


Եթե Փաշինյանը դա հասկանա և իրականացնի, դա կհամապատասխանի հայոց պետականության շահերին։ Իսկ եթե ոչ՝ նա վտանգում է կրկնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը, որը, մինչև վերջ չհասկանալով հարցի ողջ կարևորությունը, նաև պատրաստ էր գնալ լուրջ զիջումների Ղարաբաղի հարցում։ Դա նրա համար ավարտվեց հրաժարականով։


Աղբյուրը՝  ЕВРАЗИЯ ЭКСПЕРТ

 






Դիտումների քանակ 36638


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Հուլիսի 30, 2019


Փաշինյան Նիկոլը չունեցավ տաղանդ ոչ սպորտում, ոչ գիտության մեջ, որ արվեստում: Սակայն փառքի և ռեկորդակիրության ծարավը նրան հանգիս...

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Հուլիսի 26, 2019


Հինգերորդ ալիքում երեկ Ագնեսա Խամոյանի հյուրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սևակ Թորոսյանն էր: Նա ֆրանսիացի իրավաբան է, լավ է տիրապե...

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Հուլիսի 25, 2019


Narek Samsonyan-ը գրել է իր էջում. «Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻ...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019


Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փոր...

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Հուլիսի 19, 2019


Մեծ հաշվով, մեր՝ հակահեղափոխության հաղթանակի համար այսօր ձեռնտու են միայն Փաշինյան Նիկոլի գժություններն ու ապօրինությունները: Ո...

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Հուլիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմա...

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն երեկ հարցազրույց տվեց իր սիրելի «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ մտադիր է իր իսկ կողմից հրահրած ճգնաժամը...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Հուլիսի 8, 2019


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերի կոմիտեի բանաձևը՝ Ռուսաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկա...

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Հուլիսի 6, 2019


Ժողովրդի վարչապետն ու իրեն սպասարկող խայտառակ լրատվամիջոցները շատ են սիրում «մանիպուլյացիա» եզրույթը, հատկապես համասեռամոլ բաբա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Հուլիսի 5, 2019


Այսօր Փաշինյան Նիկոլի սիրած տոնն է՝ Սահմանադրության օրը: Ժողովրդի վարչապետը շատ է սիրում այն, քանզի բոլորից շատ սեքս է ունեցել ...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հունիսի 28, 2019


Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Ք...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ