Ազգային խայտառակություն

Հովհաննես Թումանյանի հոբելյանի կապակցությամբ

Փետրվարի 19, 2019
Հովհաննես Թումանյանի հոբելյանի կապակցությամբ

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոբելյանն է` 150-ամյակը: Այս կապակցությամբ տեղին է հիշել մեծ մարդու կարծիքը դաշնակների և դաշնակցական աղետի մասին, որը մեզ պատուհասեց 1920թ.: Ահա թե ինչ է Թումանյանը գրում իր մեծ ընկերոջը` Ավետիք Իսահակյանին, 1921թ. դեկտեմբերի 9-ին.

 

«Կարճ ասեմ. մենք թէ´ դրսից, թէ´ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխաւորապէս մենք: Մենք եմ ասում, եւ սրա մէջն է ճշմարտութիւնը: Մի մասը` խաչագող սրիկաներ, մի մասը` գողեր ու աւազակներ, մի մասը` ապիկար թշուառականներ: Էսքան աղէտների ու պարտութիւնների մէջ ո´չ մի մեղաւոր չերեւաց, ո´չ ոք ոչ պատասխանի կանչուեց, ոչ պատասխան տուեց: Եւ ոչ մէկը գոնէ անձնասպան չեղաւ, որ ապացուցաներ, թէ գոնէ ամօթ ու խղճմտանք կայ էս մարդկանց մէջ կամ էս ժողովրդի մէջ: Բայց ես ի՞նչ եմ ասում – չկարողացան գոնէ վշտանալ կամ վշտացած երեւալ»:

 

Կարծում ենք` Թումանյանի դաշնակների մասին այնքան էլ վատ կարծիք չուներ, գոնե մարդու տեղ էր դնում` միամտաբար զայրանում էր, որ նրանց մեջ չեղան մարդիկ, որոնք ինքնասպանության կդիմեին ամոթից` իրենց հրահրած ազգային աղետի պատասխանատվությունից: Մեկնաբանություններն ավելորդ են…






Դիտումների քանակ 38391


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ