Սովորական խայտառակություն

Բաղդասարովն առաջարկում է Հայաստանը վերանվանել

Փետրվարի 19, 2019
Բաղդասարովն առաջարկում է Հայաստանը վերանվանել

Հայտնի մոսկովյան քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը զրուցել է ռադիոեթերում հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ Հայաստանի մասին: Մասնավորապես, խոսել են ամերիկյան դոնորների հաշվին Երևանում անցկացված հեղափոխական դասընթացների մասին, բնականաբար, Փաշինյան Նիկոլի զինակիցների մասնակցությունն այդ սեմինարում վատ գնահատականի են արժանացրել:

 

Բայց պրն Բաղդասարովը շատ հետաքրքիր և ճիշտ խորհուրդ տվեց պրն Փաշինյանին: Բանն այն է, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն ընդամենը Արևելյան Հայաստանն է և պատմական Հայաստանի շատ փոքր մասն է կազմում: Ըստ այդմ, Բաղդասարովը կարծում է, որ ճիշտ կլինի պետությունը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն:

 

Հետաքրքիր է, որ անգամ մեր նժդեհակաները դեռ չեն խոսել այս մասին: Բայց Բաղդասարովի գաղափարը միանգամայն արդարացի է ու տեղին: Արձագանքողներ կլինե՞ն Արևելյան Հայաստանում այս առաջարկին:






Դիտումների քանակ 32512


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը

Կորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը

Մայիսի 18, 2016
17

Պատահում է նաև այնպես, որ օտարներն են մեզ հիշեցնում յուրայինների գոյության մասին: Ճիշտ այդպես էլ այսօր Մոսկվայում հայ խմբագիրնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ