Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Փետրվարի 18, 2019
Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Միրզո Արարատյան

 

Մեր երկրում իրավապաշտպան լինելը կախված է բացառապես արևմտյան դրամաշնորհներից: Եթե չլինի դրամաշնորհ, Հայաստանում իրավապաշտպան չի մնա: Մեր կայքը բազմիցս անդրադարձել է հայաստանյան իրավապաշտպանների խայտառակ կերպարներին և վերջիններիս նույնքան խայտառակ գործունեությանը: սաքունց արթուրին, իոաննիսյան դանիելին, բարսեղյան լևոնին հայ հասարակությունը լավ գիտի: Սրանցից առաջինը ադրբեջանական կինոֆիլմերի փառատոն էր կազմակերպել, երկրորդը հարազատ մոր նկատմամբ բռնաբարության փորձ էր իրականացրել, երրորդը հարսի հետ էր կենակցել: Երբ հայտնի իրավապաշտպաններից մեկին հարցնում են, թե ինչու է ականջօղ կրում, նա առանց երկմտելու պատասխանում է, որ ամեն ականջօղի համար ամերիկացիներն իրեն լրացուցիչ՝ դրամաշնորհի տեսքով, 5000-ական ԱՄՆ դոլար են տալիս: Այդ իրավապաշտպանը կրում էր մեկ ականջօղ, և, հետևաբար, դժվար չէ կռահել, որ վերջինիս լրացուցիչ պարգևավճարը կազմում էր 5000 ԱՄՆ դոլար: Սա է հայաստանյան իրավապաշտպան ոլորտի հակիրճ նկարագրությունը: Այսինքն՝ մարդիկ իրենց հռչակում են այլոց իրավունքների պաշտպաններ, խայտառակ իմիջ են ստեղծում և ապահովում իրենց անվճար ապրուստը: Տեսնելով այդ ամենը՝ հասարակության ոչ իրավապաշտպան հատվածը չի ցանկանում հետ մնալ: Անվճար ապրուստը բոլորին էլ գայթակղում է: Հենց այստեղ է առաջանում հակասությունը, այն է՝ բոլորը ցանկանում են անվճար ապրել, սակայն դրամաշնորհ տվողները ֆինանսապես չեն կարող բոլորին գումարով ապահովել: Դրամաշնորհ չստացածները խոր դեպրեսիայի մեջ են ընկնում: Սրանք սովորել են անվճար ապրել և իրենց չեն պատկերացնում սովորական աշխատավորի դերում: Հենց այստեղ էլ խնդիր է առաջանում:


Ուրեմն, մի հետաքրքիր անձնավորություն կա: Սրան Պողոսյան Մարինա են անվանում: Սա մեր իրականության հզոր իրավապաշտպաններից է, քանի որ նույնիսկ «Վելես» անվամբ իրավապաշտպան կազմակերպություն ունի: Տարիներ շարունակ սրան տարատեսակ սորոսները դրամաշնորհ են հատկացրել: Սա էլ այդ գումարով վայելել է իր անիմաստ կյանքը: Օրերից մի օր, ավելի ճիշտ՝ 2013-2014թթ., սորոսները հասկացան, որ սրանից որևէ եկամուտ չունեն: Եվ քանի որ այդ տարիներին ի հայտ եկան սրանից էլ ավելի խայտառակ երևույթներ, սորոսները Մարինային հասկացրին, որ գնա իր ճարը տեսնի: Մի խոսքով, էլ գումար չտվեցին: Մարինան էլ սկսեց «քցելով» և մարդկանց ունեցվածքը յուրացնելով զբաղվել: Մասնավորապես, սա մեծահարուստ ամերիկահայ ծանոթ կին ուներ, վերջինս էլ՝ Երևանի կենտրոնում բնակարան: Մարինան, օգտագործելով ամերիկահայ կնոջ վստահությունն իր հանդեպ, ձեռք է բերում վերջինիս՝ նոտարով հաստատված լիազորագիրը, վաճառում է բնակարանը, գումարն էլ, որը շուրջ 140.000 ԱՄՆ դոլար է կազմում, գրպանում է: Այս առթիվ հարուցվում է քրեական գործ, Մարինային մեղադրանք է առաջադրվում, և գործն ուղարկվում է դատարան (ԵԱՔԴ/0239/01/16): Այժմ ամենահետաքրքիրը. ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հռչակում է Մարինայի անմեղությունը: Սա տեղի է ունենում 2018թ. մայիսի 30-ին, այսինքն` նոր Հայաստանում:


Մեր գնահատմամբ, այս ամենը մի բան է նշանակում՝ նոր Հայաստանում իրավիճակ է փոխվել: Հայաստանի նոր իշխանությունները, ըստ էության, սորոսների կողմից են տնօրինվում: Վերջիններս, տեսնելով իրենց բազմամյա հաճախորդի ծանր վիճակը և ինչ-որ առումով իրենց մեղավոր զգալով Մարինայի ողբերգության համար, հրահանգել են ՀՀ իշխանություններին ամեն կերպ չեղարկել առկա հանցագործությունը: Իշխանություններն էլ ստիպել են դատարանին օրինականացնել հանցագործությունը: Արդյունքում՝ Մարինան ձեռք բերեց 140.000 ԱՄՆ դոլար և շարունակեց անվճար ապրել:


Մեր տեղեկություններով՝ մինչև 2014թ. Մարինան տարեկան ստացել է միջինը շուրջ 30.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: 2014թ. Սկսած՝ սրան էլ դրամաշնորհ չեն հատկացրել, սակայն, եթե հաշվի առնենք դատարանի կողմից շուրջ 140.000 ԱՄՆ դոլարի յուրացման փաստի չեղարկումը և այդ գումարը հավասարապես բաժանենք 5-ի (2014-2018թթ.), վստահաբար կարելի է պնդել, որ այդ գումարը զարմանալիորեն համընկնում է Մարինայի՝ մինչև 2014թ. ստացած դրամաշնորհների միջին տարեկան գումարի հետ: Սա, իր հերթին, նշանակում է, որ հին ընկերները չեն դավաճանում՝ տվյալ դեպքում Մարինային չեն զրկել գումարից, փոխել են միայն դրա տրամադրման ձևաչափը:


Դե ինչ, այս ամենից կարելի է միայն փաստել, որ ՀՀ դատարանները վերածվել են դրամաշնորհ հատկացնող մարմինների: Համենայնդեպս, Մարինան դա կհաստատի: Այժմ գործը Վերաքննիչ դատարանում է` տուժող կողմն է բողոքարկել: Իսկ գլխավոր դատախազ Դավթյան Արթուրը իր հիմնարկի բողոքարկումը Վերաքննիչից հետ է վերցրել: Ավելացնենք, որ սա նախադեպը չունեցող երևույթ է` գործը քննել, փաստերն ուսումնասիրել, մեղադրանք առաջադրել և հետո ասել, թե հրաժարվում ենք: Մի խոսքով, ամերիկացի կնոջ 140.000 դոլարը դատարանն ու դատախազությունը նվիրեցին Պողոսյան Մարինային: Նշենք, որ Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակ նման բան հնարավոր չէր պատկերացնել:

 






Դիտումների քանակ 59721


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թավշյա նախիրը դատավորին գցել է գետնին

Թավշյա նախիրը դատավորին գցել է գետնին

Մայիսի 20, 2019


Փաշինյան Նիկոլի նախիրն այսօր առավոտյան գործի լծվեց՝ դատարանների մուտքերի ու ելքերի փակման հեղափոխական գործում: Եվ կա արդեն միջա...

Թավշյա նախիրը վախ է զգում

Թավշյա նախիրը վախ է զգում

Մայիսի 19, 2019


Սգում է Հայաստանի գրանտակեր հանրույթը: Կարծիքներ են հայտնվում: Օրինակ, սիմոնյան ալենն ասում է, թե անցումային արդարադատությունն ...

սաքունց արթուրը դարակազմիկ մտքեր է արտահայտում

սաքունց արթուրը դարակազմիկ մտքեր է արտահայտում

Մայիսի 11, 2019


Գրանտակեր սաքունց արթուրը, որն իրեն իրավապաշտպան է համարում, բայց երբեք չի զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ (գեթ մեկ անգամ ...

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Մայիսի 7, 2019


Դատավորները կրակն են ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Քոչարյանի և մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալների գործը պատահական սկզբո...

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արդեն փչացնում է երեխաներին

Մայիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլին ամերիկացիները Հայաստանում բերել են իշխանության, որպեսզի նա հաշված տարիների ընթացքում բոլորիս դարձնի ահարոնյան ...

սաքունց արթուրը պահանջում է

սաքունց արթուրը պահանջում է

Մայիսի 2, 2019


սաքունց արթուրը կրկին դերի մեջ է: Կրկին սրան բախտ վիճակվեց հակառուսական հիստերիայի մեջ ընկնել՝ արդարացնելով Սորոս Ջորջից լափած ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

Ապրիլի 30, 2019


Փաշինյան Նիկոլն ու վանեցյան արթուրը որոշել են քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվել: Այսինքն՝ պարեցին բոլոր պարերը (տանգո, վալս, պո...

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Կանայք չսիրեցին գեներալ Մանվելին

Ապրիլի 10, 2019


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղ...

Գրանտակերները գրգռվել են այսօր

Գրանտակերները գրգռվել են այսօր

Ապրիլի 2, 2019


«Այսօր առավոտվանից սորոսականները տարբեր ուղղություններով քարոզչական գրոհ էին իրականացնում ապրիլյան քառօրյա պատերազմի խորհրդանիշ...

Պողոսյան Մարինա. ինչպե՞ս դառնալ խայտառակություն

Պողոսյան Մարինա. ինչպե՞ս դառնալ խայտառակություն

Մարտի 20, 2019


Նախորդ հրապարակումներից մեկում, մենք անդրադարձել էինք ոմն Պողոսյան Մարինային: Սա մի խայտառակ կերպար է, որը ժամանակին արևմտյան դ...

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Մարտի 19, 2019


Պետությունը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ իրավունքը պոզիտիվ է, այսինքն՝ գործում է միանման բոլոր դեպքերում...

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Մարտի 18, 2019


Գաղտնիքը Փաշինյան Նիկոլի՝ դատավորներին խելքները գլուխները հավաքել պարտադրելու մեջ է, հավանաբար, դա նա անում է դատավորների քամակ...

Դատավորը թորոսյան արսենին չհարգեց

Դատավորը թորոսյան արսենին չհարգեց

Մարտի 11, 2019


Ինչպես հայտնի է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը չսիրեց Փաշինյան Նիկոլի թորոսյան արսենին: Այդ չսիրելը ...

Սերժ Սարգսյանի մեջ տեսել են Հայաստանի շահերով առաջնորդվող մեկին, իսկ Նիկոլի մեջ՝ կամակատարի

Սերժ Սարգսյանի մեջ տեսել են Հայաստանի շահերով առաջնորդվող մեկին, իսկ Նիկոլի մեջ՝ կամակատարի

Մարտի 6, 2019


Սորոսի Լարիսան ասուլիս էր հրավիրել, որ Սորոս պապիկի անունից Նիկոլին մեսիջ փոխանցի, թե՝ ախպեր ջան մենք էլ փայ ունենք քո սիրո և հ...

Գրանտակեր լևոնը մատ է թափ տալիս

Գրանտակեր լևոնը մատ է թափ տալիս

Մարտի 6, 2019


Սրբապիղծ գրանտակեր բարսեղյան լևոնը գրառում է արել Facebook-ում: Այսպիսի ավարտ ունի սրա գրածը. «Հիմա, պիտի ուղղակի կրկնեմ մայիսի...

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Դատավորուհի Մարինե Մելքոնյան. հեղափոխությունից առաջ և հետո, հակահեղափոխության շեմին

Փետրվարի 27, 2019


Հայաստանի դատական համակարգը, շնորհիվ երկրորդ ու երրորդ նախագահների, ունի սեփական Զոյա Կոսմոդեմյանսկայաներ: Դրանցից մեկը Մարինե ...

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Փետրվարի 26, 2019


Հին Հայաստանից Փաշինյան Նիկոլը մի խայտառակություն ժառանգեց` Վազգեն Ռշտունի անվամբ: Միայն այն հանգամանքը, որ սա կոստանյան գևորիկ...

Ապագա Հայաստանի թշնամիներն այս տականքներն են

Ապագա Հայաստանի թշնամիներն այս տականքներն են

Փետրվարի 20, 2019


Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին կոռուպցիան չէ, ինչի պատճառով բազմատաղանդ հայ ժողովուրդն իր արևին մերժեց Սերժին, քանզի դեռ ոչ մ...

Ում և ինչի համար են գալիս Սորոսի փողերը

Ում և ինչի համար են գալիս Սորոսի փողերը

Փետրվարի 9, 2019


Ստորև հրապարակվող նյութը Sputnik-ից վերլուծում է Ջորջ Սորոսի կողմից կերակրվող հայրենական գրանտակերների գործունեությունը և ֆինան...

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Փետրվարի 9, 2019


Որտեղ ասես չես հանդիպի ժողովրդի վարչապետի անունը: Այս պահի դրությամբ մենք նրա մասին չենք կարդացել միայն ոստիկանական տեղեկատվութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ