Խայտառակություն առանց մեկնաբանության

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019
Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ստանիսլավ Տարասով


Երբ սկսի վրա հասնել Հարավը

 

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին ադրբեջանական առաջնորդի առաջին բացառիկ հարցազրույցն էր ազգային լրատվամիջոցներին։ Իհարկե, գնահատելով հանրապետությունում հասարակական-քաղաքական կյանքի վիճակը, խոսելով իրականացվող բարեփոխումների և դրանց հիմնական նպատակների մասին, շոշափելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ, նա ոչ մի նոր բան չասաց ըստ էության։ Հնչած թեզերը նախկինում նա արտահայտել էր այս կամ այն ձևով, հրապարակային այլ հայտարարություններում։ Փորձագետների ուշադրությունը գրավեց այլ բան։ Ալիևին հարցրին, թե ինչու, բնութագրելով երկրի արտաքին քաղաքականությունը, նա «հավասարակշռված քաղաքականություն» հասկացությանը հավելեց լրացուցիչ՝ «կառուցված է ազգային շահերի վրա»-ն։ Նախագահը պատասխանեց. «Այո, այդ հայտարարությունը պատահական չէր։ Որովհետև, էլի եմ ասում, որոշ արտասահմանյան լրատվամիջոցներում, փորձագիտական հանրույթներում այնպիսի կարծիք կա, թե Ադրբեջանը իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն և ասես հավասարակշռություն է փնտրում այս տարածաշրջանում։ Մենք հավասարակշռություն չենք փնտրում։ Մենք պարզապես մեր արտաքին քաղաքականությամբ պաշտպանում ենք մեր ազգային շահերը և կրճատում հնարավոր ռիսկերը։ Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է հենց ազգային շահերի վրա։ Մենք պետք է արտաքին քաղաքականությունում անենք և անում ենք այն, ինչ թելադրում են ազգային շահերը։ Կարող եմ ասել, որ մենք հասել ենք դրան»։


Պետք է ասել, որ «հավասարակշռված արտաքին քաղաքականություն» տերմինը նրա ակադեմիական սահմանմամբ ենթադրում է զգույշ գծի իրականացում՝ ուղղված ուժեղ պետությունների միջև հավասարակշռությանը՝ թշնամական արտասահմանյան ուժերի կողմից սպառնալիքներին դիմակայելու համար աջակցություն որոնելիս։ Միևնույն ժամանակ, ցանկացած պետություն, ներառյալ Ադրբեջանը, որն իրականացնում է նման արտաքին քաղաքականություն, միևնույն է՝ շահերի գագաթնակետում պետք է դնի ազգային շահերը, որոնք ձեռք են բերվում (կամ չեն բերվում) ամենատարբեր մեթոդների, տնտեսության և դիվանագիտության օգնությամբ։ Այս ամենը տեղի է ունենում համակցված։ Երբ երկիրը սկսում է իր ազգային շահերն առաջ դնել՝ որպես արտաքին քաղաքական գծի կառուցման հիմք, նշանակում է՝ «հավասարակշռության» համակարգում տեղի է ունենում կամ տեղի է ունեցել խափանում։ Մեր կարծիքով՝ Ալիևը Real հեռուստաալիքին տված իր հարցազրույցում ամրագրել է այս փաստը։ Իսկ նման բան տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ թուլանում կամ ամրապնդվում է ուժի արտաքին կենտրոններից մեկը, որը նկատելի ազդեցություն է գործում տարածաշրջանում իրադարձությունների ընթացքի վրա։


Նշենք, որ ուժերի «հավասարակշռության» քաղաքականությունն Ադրբեջանում ցայժմ կրել է արևմտամետ թեքում։ Բաքուն փորձել է դուրս գալ Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության մակարդակ, մտել է ռազմաքաղաքական դաշինքի մեջ Թուրքիայի հետ, կառուցել երկկողմ հարաբերություններ եվրոպական մայրաքաղաքների մեծ մասի հետ։ Նա ներկայացել և ներկայանում է որպես չմիացած երկիր, հավասար չափով հեռացած ռազմական դաշինքներից, թեև ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ տարբեր ծրագրերում։ Միևնույն ժամանակ, Բաքուն երկխոսություն էր պահում Մոսկվայի հետ, թեև մեր երկրները դաշնակիցներ անվանել չի կարելի տարածաշրջանային անվտանգության ապահովման հանդեպ մոտեցումների տարբերության պատճառով։ Հեշտ չեն կառուցվել նաև ադրբեջանա-իրանական հարաբերությունները։ Իր էներգառեսուրսները հանելով արտաքին շուկաներ՝ Բաքուն ռեսուրսային ապահովում ստացավ ներքին զարգացման համար և այս հարցում շարունակում է հաջողություն ունենալ։ Սակայն Ադրբեջանին այդպես էլ չհաջողվեց Արևմուտքի հետ համագործակցությունը փոխարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ իր սցենարով։


Եվ դա՝ չնայած ամենաանհավանական դիվանագիտական հնարքներին։ Բաքվի ներկայացուցիչներին ընդունում են Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում, Անկարայում, Թեհրանում, Թել Ավիվում և անգամ Հավանայում։ Կարծես թե Ադրբեջանը Արևմուտքի շահերի կենտրոնում է՝ անգամ աշխարհի անկայուն հատվածում գտնվելով։ Իսկ եթե այդպես է, ուրեմն նա պետք է առաջին հերթին կատարի հետևյալ խնդիրը. Եվրոպայում դառնալ այնպիսին,, ինչպիսին բոլորը։ Այսինքն՝ «դեմոկրատական պետություն», եվրոպական քաղաքական և այլ արժեքների կրող, ինչպես ժամանակին Աթաթյուրքը։ Երբ Բաքվում հասկացան, թե ինչ է դրա հետևում կանգնած ու նահանջեցին, նրա վրա թափվեցին պատվիրված քարոզչական արշավներ «իրավապաշտպան լոբբիի» կողմից Եվրոպայի և ԱՄՆ մամուլում։ Այդ քարոզարշավները պատահական չէ, որ ժամանակագրորեն համընկնում էին և համընկնում են այս կամ այն ճգնաժամային սյուժեների հետ, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում։ Թեև ադրբեջանցի քաղաքական գործիչների մի մասը փորձում է ամեն ինչ բացատրել բացառապես «համաշխարհային հայության» մեքենայություններով։


Դա բնավ այդպես չէ։ Բայց անգամ այսպես տանելի կլիներ, եթե չլիներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ հաշվեհարդարի բացահայտ հայտարարությունը, ինչն ուղղակիորեն կանդրադառնա Ադրբեջանի վրա, որն օբյեկտիվորեն դրված է ընտրության առաջ, և նա կորցնելու բան ունի։ «Մենք ապրում ենք այդ աշխարհագրությունում, այս տարածաշրջանում։ Իհարկե, հարևանների հետ կապերը հատուկ նշանակություն ունեն ցանկացած երկրի համար, - ասել է Ալիևը Real-ի հարցազրույցում։- Կարծում եմ, որ ցանկացած երկիր ուզում է իր հարևանությամբ բարեկամական երկիր տեսնել։ Վերջին տարիներին մենք էլ ավելի ենք ուժեղացրել բարեկամական հարաբերությունները բոլոր հարևանների հետ, բնականաբար՝ բացի Հայաստանից, դրանք նոր մակարդակի ենք բարձրացրել։ Ե՛վ երկկողմ ձևաչափով, և՛ մեր նախաձեռնությամբ, գոյություն ունեն արդեն հարևանների հետ համագործակցության եռակողմ եւ անգամ քառակողմ ձևաչափեր։ Եթե լավ հարաբերություններ չունենայինք հարևանների հետ, կկարողանայի՞նք իրականացնել էներգետիկ, տրանսպորային նախագծեր։ Իհարկե, ոչ։ Ես արդեն նշել եմ, որ այսօր Ադրբեջանը վերածվել է Եվրասիայի տրանսպորտային կենտրոնի։ Կկարողանայի՞նք մենք հասնել դրան առանց հարևանների։ Իհարկե, ոչ»։


Այս նրբությունները Ալիևի մոտեցումներում լավ է որսացել պետության ղեկավարի նախկին օգնական Էլդար Նամազովը։ Բաքվի Axar.az պորտալին տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ «ներկայում համաշխարհային մասշտաբի լուրջ պրոցես է գնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Չինաստանը, Եվրոպական միությունը, ՆԱՏՕ-ն հանդես են գալիս որպես այդ կոնֆլիկտի կողմեր։ Թեժ կետերից մեկը մեր տարածաշրջանն է։ Առավել լուրջ գործընթացներ ներկա հակամարտության շուրջ տեղի են ունենում մեր հարևան Իրանում։ Վերջերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշեց, որ Իրանում իսլամական հեղափոխության տարեդարձը հաջորդ տարի չի նշվելու։ Այսինքն՝ նա ազդարարեց, որ վճռական փուլ է մտնում Իրանում իշխանափոխության գործընթացը՝ լինի դա խաղաղ, թե ուժային ճանապարհով։ Այս գլոբալ դիմակայությունը մեր տարածաշրջանում կարող է լուրջ ազդեցություն թողնել Ադրբեջանի վրա»։ Այնուհետև. «Մեր տարածաշրջանում կարող են նաև տեղի ունենալ լուրջ փոխակերպումներ։ Եթե բախումներն սկսվեն Իրանի շուրջ, իրադարձություններ, որոնք տեղի կունենան մեր սահմանների մոտ, դրանք չեն կարող չանդրադառնալ Ադրբեջանի վրա։ Երբ մենք դիտարկում ենք տեսականորեն հնարավոր սցենարներ, տեսնում ենք, որ 5-6 տարբերակ կա։ Նոր աշխարհակարգի ձևավորման այդ տարբերակների մեջ կան շատ վտանգավորներն ու բացասականները, կան նաև տարբերակներ, որոնք նոր հնարավորություններ են բացում մեր երկրի համար կամ ընդլայնում են Ադրբեջանի առկա հնարավորությունները։ Դա կարող է կապված լինել ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հարավային Ադրբեջանի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանների ձևավորմանը (Զանգեզուր- Ս.Տ.)»։


Հենց այս «պահերով» է Նամազովը բացատրում «սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտությունը», որոնք նախատեսում են «ուժի համաշխարհային կենտրոնների դիմակայությունում հավասար հեռավորության վրա գտնվելը», իրեն «ինչ-որ գաղափարախոսական շրջանակներով կաշկանդել» չցանկանալը, «ազգային շահերի պաշտպանությամբ առաջնորդվելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, նրա անվտանգության ապահովման, վտանգներից պետության պաշտպանության, ընձեռված հնարավորությունների արդյունավետ օգտագործման, կատարվող գործընթացներում Ադրբեջանի ուժեղացման համար»։ Իհարկե, մեզ համար դժվար է նշել որևէ պետություն, որի հետ Բաքուն կառուցում է հարաբերություններ գաղափարախոսական հիմքի վրա՝ Անկարայից բացի, որդեգրելով «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը։ Միևնույն ժամանակ, Թուրքիան հիմա խորասուզվել է Սիրիայում և Իրաքում զինված հակամարտությունների մեջ, նա հիմա Ադրբեջանի ժամանակը չունի։ Իսլամական աշխարհը, ըստ Ալիևի, պառակտված է և նրա վրա լուրջ հույս դնելու հարկ չկա։ Արևմտյան դեմոկրատական արժեքները նույնպես Ադրբեջանի ճաշակով չեն։


Այդ դեպքում՝ ո՞ւմ հետ Բաքուն «գլուխ դնի տարածքային ամբողջականության համար և ապահովի իր անվտանգությունը»՝ տարածաշրջանում բացասական աշխարհաքաղաքական սցենարների իրականացման դեպքում։ Հիմա նկատվում է իրավիճակ, երբ Վաշինգտոնին դադարում են հուզել Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդիրները, ինչից էլ էներգետիկ լոգիստիկան Անդրկովկասում և նրա մասնակցությամբ հետաքրքիր չէ ամերիկացիներին։ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ներկայում կարող է հանդես գալ ռազմավարական գործընկերոջ դերում միայն խիստ որոշակի պայմանների դեպքում՝ թելադրված Սպիտակ տան կողմից, որոնց չկատարումը կարող է դժվարացնել ռազմաքաղաքական իրադրությունը հանրապետության շուրջ։ Իսկ ի՞նչը կարող է այլընտրանք լինել Բաքվի համար։ Շուտով պարզ կդառնա, թե որն է Վաշինգտոնի գլխավոր նպատակը, որը հայտարարել է Թեհրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին։ Կանխատեսումները, որ արվում են, խիստ տարբեր են և բնավ ոչ լավատեսական։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն

 






Դիտումների քանակ 160663


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

Հունիսի 18, 2019


Այսօր ՀՀ Ազգային ժողովը (ավելի ստույգ՝ Փաշինյան Նիկոլի խայտառակ խմբակցությունը) Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց ՀՀ ամենաա...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

 Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Մայիսի 6, 2019


Ջորջ Սորոսն աշխատել է նաև Ադրբեջանում։ Նրա ֆոնդը գործել է 1999-2010թթ.։ 2010թ. վերջին ներկայացուցչության գործունեությունը սահմա...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

Փաշինյան Նիկոլի կետը

Փաշինյան Նիկոլի կետը

Ապրիլի 9, 2019


Հետաքրքիր բան է մանիպուլացիան: Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում ասաց, թե Ադրբեջանի հետ բանակցությունները չի սկսել Սերժ Սարգսյան...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Փաշինյան Նիկոլը վիրավորեց իրանահայերին և դեմ է ամերիկյան գործակալներին

Փաշինյան Նիկոլը վիրավորեց իրանահայերին և դեմ է ամերիկյան գործակալներին

Մարտի 1, 2019


Ժողովրդի վարչապետն Իրան կատարած այցի ժամանակ այցելեց Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ, նախ, անպատվեց բոլոր ներկա...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը