Ազգային խայտառակություն

«Զոնտը Ղարաբաղում» օպերացիայի կապակցությամբ

Փետրվարի 11, 2019
«Զոնտը Ղարաբաղում» օպերացիայի կապակցությամբ

Միրզո Արարատյան


միրզոյան արարատի կնիկ աբաջյան գոհարը ՀՀ երկրորդ տիկինն է: Առաջինը Հակոբյան Աննան է: Կամ առաջինը նախագահի կինն է` Սարգսյան Նունեն, իսկ Հակոբյան Աննան` երրորդը: Բայց ամեն դեպքում աբաջյան գոհարը երկրորդն է: Մինչև հեղափոխությունը միրզոյան արոյի կնիկը ասֆալտի գործ էր անում` պառկում էր ասֆալտներին, ոստիկաններն էլ հազիվ էին սրան գետնից պոկում ու հեռացնում: Հեղափոխությունից հետո սրա մարդուն մեծ պաշտոն տվեցին, սկսեց բարձր խավերում ֆռֆռալ, Ամերիկա գնաց մարդու հետ, որն այնտեղ ազգային նշանակության հարցերով զբաղվեց, և ամենակարևորը` անհետացավ ասֆալտին պառկելու անհրաժեշտությունը: Սակայն տիկին աբաջյան գոհարը մնաց նույնը, չդավաճանեց իր էությանն ու ծագմանը և ապացուցեց հին ասույթի ճշմարտացիությունը, համաձայն որի` բոշեն փաշա չի դառնա:


Ուրեմն, աբաջյան գոհարը մարդու հետ պաշտոնական այց էր կատարել Ղարաբաղ, որտեղ ինչ-որ մի հարիֆի ստիպել էր իր գլխին զոնտիկ պահել, այն դեպքում, երբ մյուսների գլխին զոնտիկ չկար, որովհետև չկար անձրև, ինչ-որ մանր կաթիլներ էին թափվում երկնքից: Հետո պրն Նարեկ Մալյանը պարզեց, որ զոնտիկն ամենևին էլ համեստ տիկին գոհարի համար չէր, այլ նրա պայուսակի, որը շատ թանկ էր և հատուկ խնամքի կարիք ուներ, քանզի կաթիլները կարող էին վնասել: Սա, իհարկե, ռացիոնալ բացատրություն էր, ինչպեսև պրն Մալյանի ցանկացած միտք: Բայց աբաջյան գոհարը որոշեց մարտի նետվել և հերքել հանրության մեջ հավանության արժանացած վարկածը:


Մի խոսքով, Facebook-ում սա գրում է, թե պայուսակն իրենը չէ` երկու օրով քույրն է տվել, քանի որ նրա ունեցածները սպորտային էին, և անհարմար էր Ղարաբաղ դրանցով գնալ: Ու նշում է քրոջ պայուսակի արժեքը` $100-250: Փաստորեն, միրզոյան արոյի կնիկը ևս մի հակահեղափոխական լկտի սուտ բացահայտեց:


Սա հիշեցնում է Փաշինյան Նիկոլի կնոջ` Հակոբյան Աննայի Փարիզի շոփինգը: Հիշեցնեմ, որ, ըստ նրա, նա Փարիզ էր գնացել ընդամենը 300 եվրոյով, հետն էլ պետության հաշվին երկու հատ թիկնապահ էր տարել: Մասնավոր այդ այցի ժամանակ (նշենք, որ այդ այցը կոռուպցիայի մարմնավորում էր, քանզի չի կարելի պետության հաշվին անձնական տուրիզմով զբաղվել, պետությանն էլ պարտադրել, որ պետական սպա տրամադրի) տիկին Աննան խանութ էր գնացել, ինչ-որ բաներ էր գնել, բայց դրանց դիմաց վճարել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանը (սա նույնպես այն կոռուպցիայի դրսևորումն է, որից հայ ժողովուրդը, ըստ Փաշինյան Նիկոլի հավաստիացումների, փրկվել է հեղափոխության շնորհիվ):


Ինչևէ, պետության առաջին (կամ երրորդ) տիկինն ասում է, թե՝ 300 եվրո ունեի, գնումներս վճարել է դեսպանը, պետության երկրորդ տիկինն ասում է, թե՝ պայուսակ չունեի, քույրս է տվել, զոնտիկն էլ պայուսակի համար չէր: Հիմա ծիծաղելի՞ է սա: Թե՞ ողբալի: Կարծում ենք, երկուսն իրար հետ` սա տրագիֆարս է: Դե, բա ի՞նչ էիք ուզում: Հայ ժողովուրդը որ Բաբլոյանին փոխում էր միրզոյանով, Արփինե Հովհաննիսյանին էլ` նազարյան լենայով, չէ՞ր հասկանում, որ սա է լինելու արդյունքը:


Առջևում մեզ շատ հետաքրքիր ու յուրահատուկ խայտառակություններ են սպասում: Հուսանք, որ Նոր Հայաստանի նոր էլիտան կարդարացնի մեր հույսերը և շատ շուտով համատարած զզվանք ու նողկանք կհարուցի իր դեմ:






Դիտումների քանակ 70331


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զգուշացեք, աբաջյան գոհարը պատրաստվում է բեռլինյան հյուրախաղերի

Զգուշացեք, աբաջյան գոհարը պատրաստվում է բեռլինյան հյուրախաղերի

Փետրվարի 11, 2019


ՀՀ ԱԺ նախագահ միրզոյան արարատը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Գերմանիա: Բնականաբար, կնգան էլ կտանի, քանի որ կնիկը աբաջյա...

Փաշինյան Նիկոլը` օրինակելի ամուսին և աննախադեպ տնտեսող

Փաշինյան Նիկոլը` օրինակելի ամուսին և աննախադեպ տնտեսող

Դեկտեմբերի 5, 2018


Եթե պետբյուջեն այս եղանակով մսխվեր երկրորդ ու երրորդ նախագահների օրոք, Փաշինյան Նիկոլը լուրջ առողջական խնդիրներ կունենար: Գոռալ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գիտության և կրթության

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գիտության և կրթության

Նոյեմբերի 26, 2018


Մեր երկրում չկա գիտություն, համարյա չկա կրթություն: Կա Փաշինյան Նիկոլ, որը իշխանության է բերել լակոտներին, որոնց կրթություն և գ...

Ի պատասխան Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննայի գրառմանը

Ի պատասխան Փաշինյան Նիկոլի Հակոբյան Աննայի գրառմանը

Նոյեմբերի 25, 2018


Երևանի Տերյան փողոցում «Մոնարխ» ռեստորան կա: Շատ թանկ ռեստորան է: Փաշինյան Նիկոլն իր դստեր 20-ամյակն այդ ռեստորանում էր անցկացր...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձնելու է Հայիթի

Նոյեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլի հայտնի աներձագ հակոբյան հրաչյայի քույր Հակոբյան Աննան հանդիպել է աղանդավորների ներկայացուցչի հետ: Նա իր գրասենյ...

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Հունան Պողոսյանի հետ մեծ հույսեր է կապում աբաջյան գոհարի մարդը

Հունան Պողոսյանի հետ մեծ հույսեր է կապում աբաջյան գոհարի մարդը

Հոկտեմբերի 16, 2018


Գասպարյան Վովայի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը, որկն գիտեինք որպես նորմալ մարդ, գեներալ, սկզբունքային անձնավորություն, այսօր ...

Ուշադրություն, գողական է գնում աբաջյան գոհարի մարդը

Ուշադրություն, գողական է գնում աբաջյան գոհարի մարդը

Հոկտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլն առաջին տեղակալ ունի, որը նաև աբաջյան գոհարի մարդն է, սրա անունը միրզոյան արարատ է: Սա հայտնի է նրանով, որ ոչ մի...

Փաշինյան Նիկոլը խոշոր կոռուպցիոներ է, բայց նախիրն ի վիճակի չէ դա հասկանալ

Փաշինյան Նիկոլը խոշոր կոռուպցիոներ է, բայց նախիրն ի վիճակի չէ դա հասկանալ

Սեպտեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլի «ժողովուրդը», որին նա անվանում է «ՀՀ հպարտ քաղաքացիներ», իսկ մենք` տավարի և ոչխարի խառը նախիր, սրբորեն հավատում...

Տիկին Աննան ռեկետի նոր ձև է կիրառում

Տիկին Աննան ռեկետի նոր ձև է կիրառում

Սեպտեմբերի 15, 2018


Ժողովրդի վարչապետի կինը բավական հմուտ է փող կպցնելու արվեստում: Հիշեցնենք, որ հատուկ նրա` «Իմ քայլը» հիմնադրամի համար իր ամուսի...

Աննա Հակոբյանի սանրվածքը դարձավ պետական առաջնահերթություն

Աննա Հակոբյանի սանրվածքը դարձավ պետական առաջնահերթություն

Սեպտեմբերի 10, 2018


Պետությունը Փաշինյան Նիկոլի անձնական սեփականությունն է, ինչպես նրա տան սեղանն ու աթոռները: Ժողովուրդը նրան հռչակեց ՀՀ վարչապետի...

Փաշինյան Նիկոլի կնիկը փուռն է տալիս մարդուն ՀՀ դեսպանի օգնությամբ

Փաշինյան Նիկոլի կնիկը փուռն է տալիս մարդուն ՀՀ դեսպանի օգնությամբ

Սեպտեմբերի 8, 2018


Փաշինյան Նիկոլի կինը գնացել էր Փարիզ: Պարզ է, որ պիտի շոփինգ աներ, իսկ հայաստանյան մամուլը գրեց, որ շոփինգը տիեզերական ծավալներ...

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Գայանեին դեռ չեն ձերբակալել

Հուլիսի 25, 2018


Երեկ գիշեր վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Եվ քանի որ կա...

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Շերեփներից մինչև հրավառություն

Շերեփներից մինչև հրավառություն

Հունիսի 8, 2018


Այսօրվա կառավարության նիստը բոլոր իմաստներով նոր իշխանությունների պատկերացրած ղեկավարման իսկական արտացոլանքն էր: Ընդամենը հաշվա...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ