Ազգային խայտառակություն

Սորոսյան մետաստազներ Հայաստանում. գործեր, վայելքներ, ձեռքբերումներ

Փետրվարի 8, 2019
Սորոսյան մետաստազներ Հայաստանում. գործեր, վայելքներ, ձեռքբերումներ

Աննա Տեր-Ղևոնդյան

 

Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի, «Քաղաքացիական հասարակություն ֆոնդի» տնօրեն Ջորջ Սորոսը հայտարարել է Հայաստանում քաղաքացիական հասարակությանն օգնելու անհրաժեշտության մասին։ «Հայաստանում քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի դեմոկրատական ներկայի և ապագայի համար»,- գրել է Սորոսն իր Թվիթերում՝ գրառմանը կցելով «Քաղաքացիական հասարակության ֆոնդի» կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես կարող են ԱՄՆ քաղաքականությունը որոշող մարդիկ աջակցել դեմոկրատիային Հայաստանում» վերնագրով։

 

Թե ինչով է հղի սորոսյան «հզոր աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը»՝ հիանալի տեղեկացված է առաջին հերթին Հայաստանի գործող իշխանությունը՝ հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Բա դեռ չիմանայի՞ն։ Իսկ մենք մեզ իրավունք ենք վերապահում բացել մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեության մանրամասները, որն իրականացվում է Ջորջ Սորոսի փողերով՝ ցույց տալու համար, թե ինչ ուղղություններով է հասցվելու «հզոր» հարվածը։

 

«Բաց հասարակություն հիմնադրամ-Հայաստան» կազմակերպության գործունեությունը

 

«Բաց հասարակություն» հիմնադրամը, որը հայտնի է նաև որպես Սորոսի հիմնադրամ, իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1997թ.։ Այդ ժամանակվանից հիմնադրամն ավելի քան 48 մլն դոլարի դրամաշնորհներ է տրամադրել ավելի քան 200 կազմակերպությունների՝ այնպիսի ծրագրերի իրականացման համար, որոնք հիմնականում ուղղված են կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, ազատ մամուլի զարգացմանը, հետաքննական լրագրությանը, դիտորդական առաքելություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը, նման կարևոր ու օպերատիվ լուծում պահանջող նպատակային այլ խնդիրների լուծմանը։ Բայց թե ինչով են զբաղված «Բաց հասարակություն» ֆոնդի կազմակերպությունը և նրա գրասենյակը Հայաստանում՝ ոչ մի կերպ չի նպաստում կազմակերպության հայտարարած սկզբունքների իրագործմանը։ Կազմակերպությունները և առանձին մարդիկ, որոնք ամենաակտիվ ձևով համագործակցում են ֆոնդի հետ, նշված են այնպիսի գործունեություն վարելու մեջ, որն ուղղված է ներքաղաքական գործընթացների և հասարակության տրամադրության վրա ազդեցությանը։ Այդ կազմակերպություններն են լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Իրազեկ քաղաքացիների միություն» խորհրդակցական-հասարակական կազմակերպությունը, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը։

 

Այս կազմակերպություններն իրենց ողջ գործունեության ընթացքում ֆոնդից ստացված հարյուր հազարավոր, իսկ երբեմն էլ միլիոնավոր դոլարները ծախսել են ոչ թե իրենց հայտարարած նպատակներն իրականացնելու, այլ Հայաստանում քարոզչություն և հակաքարոզչություն մտցնելու, տարբեր պրոֆեսիոնալ հասկացությունների խեղաթյուրված պատկերացման, այս կամ այն հասարակական ակցիայի վրա ազդեցության համար։ Այդ կազմակերպությունների գործունեության հիմնական մասը կազմել են քարոզչությունն ու հակաքարոզչությունը տարբեր արտաքին քաղաքական և ներքաղաքական ուղղություններով, նաև բոլոր միջոցներով 2018թ. ապրիլ-մայիսին իշխանափոխությանը նպաստելը։

 

Այդ կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ և տարբեր անձինք, որոնք ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից, իշխանափոխությունից հետո զբաղեցրին տարբեր պետական պաշտոններ։

 

Հատկանշական է, որ այդ կազմակերպությունները, բացի նրանից, որ ֆինանսավորվել էին մեկ ֆոնդից, իրենց գործունեության ողջ ընթացքում կապված են եղել մեկը մյուսի հետ, իրականացրել են համատեղ ծրագրեր, հնչեցրել համանման սցենարներ տարբեր ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Էլ ավելի հատկանշական է, որ այդ թվում և շնորհիվ նրանց ջանքերի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այդ կազմակերպությունները 2018թ. դեկտեմբերին համատեղ մշակեցին հայեցակարգ (ճանապարհային քարտեզ)՝ «Անհրաժեշտ բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության վերականգնմանը», որը պարունակում է այնպիսի հատկանշական դրույթներ, ինչպիսին են՝ «Նախկին բռնատիրական ռեժիմի հետաքննություն և ներկա դրության գնահատում», «Դատական իշխանության կադրային կազմի փոփոխությունը՝ որպես ոչ լեգիտիմ նախագահների կողմից նշանակված գործիքանու կազմաքանդում», «Անցումային արդարադատություն» և այսպես շարունակ։ Բացի այդ, դեկտեմբերի 19-ին նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պնդելով, որ անհրաժեշտ է մշակել անցումային արդարադատության ռազմավարություն։

 

OSF Armenia-ի գործունեությունն ուսումնասիրելիս հանդիպում ենք հոդվածի՝ «Armenia's Democratic Awakening Is a Warning to Authoritarians Everywhere» վերնագրով, որում ֆոնդի հայկական գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը մեծ ոգևորությամբ նշում է «ավտորիտար ղեկավարի կառավարման ավարտի» մասին։ Զարմանալի է այն փաստը, որ կազմակերպությունը, որն այդքան երկար ժամանակ դրսևորել է իր քաղաքական այլախոհությունը, գործել է «ավտորիտար երկրում« և չի փակվել։ Հատկանշական է, որ Լարիսա Մինասյանն անձամբ է որոշում այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք պետք է ֆոնդից գրանտներ ստանան։ Բայց սրանով նրա դերը չի սահմանափակվում։ Լարիսա Մինասյանը նաև վճռորոշ ազդեցություն ունի Հայաստանում արևմտյան այլ դոնոր կազմակերպությունների գրանտները բաշխելիս։

 

Սորոսի հիմնադրամը երկար տարիներ բավական մեծ գրանտներ է տվել մարդկանց, որոնք այսօր զբաղեցնում են պաշտոններ իշխանության վերին օղակներում։ Սոս Ավետիսյանը, որն աշխատում էր որպես ֆոնդի՝ քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ծրագրերի պատասխանատու, խորհրդարանի պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Հովհաննես Հովհաննիսյանը, որը իշխանափոխությունից հետո զբաղեցնում է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իսկ հիմա Ազգային ժողովի պատգամավոր է, ֆոնդի կողմից լրիվ ֆինանսավորմամբ հրատարակել է այնպիսի աշխատություններ, ինչպիսին են «Գերեզմաններ, դիահերձարաններ կամ այլ լուծումներ», «Հայ եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակության և երիտասարդ սերնդի վրա նրանց ազդեցության վերլուծություն»։ Արևիկ Անապիոսյանը, որը զբաղեցնում է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, իր հասարակական կազմակերպության շրջանակներում երկար տարիներ ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից։ Միայն վերջին երկու տարում այդ կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից ստացել է 158 000 դոլար, իսկ այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի համար՝ մոտ 38 000 դոլար։ Գայանե Աբրահամյանը, որն ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, որպես «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ երկար ժամանակ ֆինանսավորվել է ֆոնդի երևանյան գրասենյակի կողմից, և միայն վերջին երկու տարվա ընթացքում ստացել է մոտ 210 հազար դոլարի գրանտ։ Թագուհի Ղազարյանը, որը զուգորդվում է Սորոսի հիմադրամի կողմից ֆինանսավորվող մի շարք կազմակերպությունների հետ, պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքից։ Իսկ «Բաց հասարակություն-Հայաստան» ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Ինչո՞վ էին զբաղված վերոնշյալ կազմակերպությունները և ո՞ւր էին գնում նրանց հսկայական ֆինանսական միջոցները վերջին տարիներին։

 

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

 

1999թ. հիմնադրված լրագրողների «Ասպարեզ» ակումբն իր նպատակն է հռչակել «արտահայտվելու, մամուլի և ինֆորմացիայի ազատության պաշտպանությունը»։ Ակումբը, հիմնադիրներն ու մասնագետները զբաղված են «լրագրողների, ԶԼՄ-ների և մի շարք քաղաքացիական խմբերի շահերի պաշտպանությամբ»։ Համաձայն ակումբի պատոնական էջի՝ «ակումբի տարեկան բյուջեն մոտավորապես 120-135 մլն դրամ է (2011-2015թթ.), որը գոյանում է ի հաշիվ 4-8 ծրագրերի գրանտներով»։ Արդեն երկար տարիներ ակումբին աջակցություն ցուցաբերող նրա գործընկերներն են «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամը, ԱՄՆ դեսպանությունը, Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, Եվրամիությունը, «Քաունթերփայթ ինթերնեշյշնըլ» և այլն։ Սորոսի հիմնադրամի կողմից կազմակերպությունը միայն 2017-2018թթ. տարբեր գրանտային ծրագրերով ստացել է մոտ 749 000 դոլար։ Ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները, կամ ի՞նչ ծրագրեր է իրականացրել այդ կազմակերպությունն իրականում։

 

Կազմակերպության խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնի է նախկին իշխանությունների դեմ իր պայքարով, «Սասնա ծռեր» խմբին աջակցելով, ինչպես նաև Հայաստանում լրագրողների «շահերի պաշտպանությամբ»։ Լևոն Բարսեղյանը եղել է այն գործընթացների ավանգարդում, որոնք տեղի ունեցան Հայաստանում 2018թ. ապրիլին, «հեղափոխության» ավանգարդում։ Կազմակերպությունը հետևողականորեն հակառուսական ագիտացիա է տարել, ինչպես նաև քննադատել է Հանրային հեռուստատեսությունը իշխանամետ դիրքորոշման համար։ Սակայն այսօր, երբ Առաջին ալիքը շարունակում է նույն ոգով՝ սպասարկելով ներկա իշխանություններին, Լևոն Բարսեղյանը և նրա հետ զուգորդվող կառույցները լռում են։ Ակտիվ հակաքարոզչություն է իրականացվել նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ՝ այն ժամանակվա իշխանություններին անվանելով անօրինական և հանցավոր։ Իսկ 2016թ. հուլիսին Լևոն Բարսեղյանը հանդես եկավ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի, որը զավթել էր պարեկապահակային ծառայության շենքը։ Պետք է նաև նշել, որ իշխանափոխությունից հետո, երբ սկսվեցին Yerevan. Today տեղեկատվական գործակալության ստուգումները (տես՛ 1, 2), երբ ոստիկանությունն այցելեց aysor.am և news.am տեղեկատվական գործակալություններ, Լևոն Բարսեղյանը ոչ մի քայլ չարեց լրագրողների իրավունքները պաշտպանելու համար։ Դուք չեք գտնի Լևոն Բարսեղյանի և ոչ մի գրառում այդ հարցերի վերաբերյալ։ Ներկա իշխանությունների օրոք Լևոն Բարսեղյանը, որն իր նպատակն է հռչակել ազատ հեռարձակումը, լրագրողների և ԶԼՄ-ների պաշտպանությունը, առհասարակ չի անդրադառնում ստեղծված իրավիճակին՝ կասկածներ առաջացնելով առ այն, որ նա և իր գլխավորած կազմակերպությունն իրենց գործունեության ողջ ընթացքում զբաղվել են հակաքարոզչության իրականացմամբ նախկին իշխանությունների հանդեպ։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական-խորհրդակցական կազմակերպություն

 

Հիմնադրվել է 2014թ.։ Սորոսի հիմնադրամի կողմից գրանտներ սկսել է ստանալ 2016-ից։ Իր գործունեության 4 տարվա ընթացքում կազմակերպությունը ստացել է մոտ 590 000 դոլարի գրանտ տարբեր ֆոնդերից, ընդ որում՝ այդ գումարի մոտ կեսը (մոտ 289 000 դոլար)՝ Սորոսի հիմնադրամից վերջին երկու տարվա ընթացքում։ 2016թ. կազմակերպությունն ստեղծել է զանգվածային լրատվամիջոց՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով։

 

Չնայած կազմակերպությունն իր նպատակն է հռչակել քաղաքացիների իրազեկության մակարդակի բարձրացումը կարևոր հարցերի վերաբերյալ և պայքարն ապատեղեկատվության ու նրա ազդեցության դեմ, այնուամենայնիվ, կազմակերպության գործունեության ուսումնասիրումը ակնհայտ է դարձնում, որ կազմակերպությունն ինքը տարիներ շարունակ զբաղված է եղել ապատեղեկատվության տարածմամբ՝ պատրաստելով և քարոզելով մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ ու տեսանյութեր։ Կազմակերպության կայքում նշվում է, որ իրենց հրապարակումները վերաբերում են արտաքին քաղաքականությանը և նրա հետ կապված հարցերին, բայց այդ ոլորտի հետ կապված հրապարակումների և տեսնյութերի մեծ մասը հակառուսական քարոզչություն է։ Հակառուսական քարոզչությունը կազմակերպությունն իրականացրել է հիմնադրման օրվանից, և այդ քարոզչությունն ունեցել է մի քանի ուղղություն՝ Մաքսային միություն, ՀԱՊԿ, 102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանում։

 

2013թ. Հայաստանի իշխանությունները որոշում ընդունեցին միանալ Մաքսային միությանը։ Այս համատեքստում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հայաստանի մարզերում սկսեց իրականացնել տարբեր միջոցառումներ (սեմինարներ, հրապարակումներ և տեսանյութեր) և ներկայացնել փաստեր Մաքսային միության բացասական կողմերի մասին, քննադատել նախկին իշխանությունների որոշումները։ ՀԱՊԿ-ը նույնպես մշտական թիրախ էր, կազմակերպությունը ներկայացնում էին որպես ձևական կառույց, որը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը։

 

Ինչ վերաբերում է 102-րդ ռազմակայանին, պատրաստվում էին հրապարակումներ և տեսանյութեր ռազմակայանում կատարվող խախտումների, զինվորների կատարած սպանությունների մասին։ 2016թ. կազմակերպության անդամները փորձի փոխանակում կատարեցին ուկրաինական www.stopfake.org նախաձեռնության հետ, որի գործունեությունն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ վերջինն իր հիմնական նպատակն է համարում «պայքարը ռուսական քարոզչության դեմ»։ Հատկանշական է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության գործունեությունը պարբերաբար վերափոխվում է՝ կախված երկրի քաղաքական գործընթացներից։ Ամենահատկանշականը, հավանաբար, իշխանափոխությունն է, որը տեղի ունեցավ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսին, ինչից հետո տեղի ունեցավ կազմակերպության գործունեության վերափոխումը։

 

Եթե մինչ այդ կազմակերպությունը մշտապես ուշադրության կիզակետում էր պահում նախկին իշխանությունների ներկայացուցիչների վրիպումներն ու դրանք ներկայացնում էր բացասական ասպեկտով (այդ թվում նախկին իշխանությունների որոշումը Մաքսային միության, ՀԱՊԿ-ին անդամակցության, ռուսական ռազմակայանի հետ կապված), ապա այսօր կազմակերպությունը աչք է փակում այսօրվա իշխանությունների խայտառակ սխալների վրա, ավելին՝ հանդես է գալիս «փաստաբանի» դիրքերից՝ նշանառության տակ պահելով ներկա իշխանությունների քննադատներին։

 

Երբ 2018թ. ամռանը Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ՝ Հայաստանի Քր.օր. 300.1 հոդվածի 1-ին մասով, շրջանառության մեջ մտցվեց տեսանյութ ՝«Արտաքին քաղաքականությունը և էներգետիկ սեկտորը Ռոբերտ Քոչարյանի օրոք», ինչից հետո եղան մի շարք հրապարակումներ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի անձեռնմեխելիության մասին։ Հատկանշական է նաև, որ կազմակերպությունը տարիներ շարունակ իրականացրել է դիտորդական առաքելություն տեղական ինքնակառավարման մարմինների համազգային ընտրությունների ժամանակ և միշտ հանդես է եկել դրանց ակտիվ արձանագրման ու խախտումները հնչեցնելու դիրքերից։ 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպությունը նույնպես իրականացրել է դիտորդական առաքելություն, բայց գրեթե չի արձանագրել ընտրախախտումներ, թեև ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը պարբերաբար տեղեկատվություն էին հաղորդում և ուշադրություն հրավիրում բազմաթիվ ընտրախախտումների և վարչական ռեսուրսի օգտագործման վրա։ Հարկ է նշել, որ 2018թ. հունվարին, իշխանափոխությունից ընդամենը 3 ամիս առաջ, կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից ստացավ մոտ 81 000 դոլար 50 լրագրողի և 75 ակտիվիստի քաղաքացիական շարժման գործընթացներին մասնակցելու համար։

 

Կազմակերպության ստացած գրանտների պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «Փաստերի ստուգման հարթակ» ԶԼՄ-ն գործում է լրիվ ի հաշիվ «Բաց հասարակություն» հիմնադրամի։ Այդ ծրագրի համար կազմակերպությունը ֆոնդից ստացել է գրանտներ 2017թ. մայիսին՝ 35 000, 2018թ. հունվարին՝ 80 000, նույն թվականի հունիսին՝ 91 000, հոկտեմբերին՝ 67 500 դոլար։

 

Այս հարթակի ստեղծումից հետո, որն, ըստ էության, պետք է ծառայեր ստի իսկական փաստերի և մերկացման բացահայտմանը, կազմակերպությունն սկսեց ավելի ակտիվ վարել հակառուսական քարոզչություն ԵՏՄ մասով, Հայաստանում ռուսական ներկայության, 102-րդ ռազմակայանի մասով, ինչպես նաև ակտիվ հակաքարոզչություն էր վարում՝ ուղղված նախկին իշխանությունների դեմ, և հակառակը՝ ակտիվ ագիտացիոն աջակցություն ներկա իշխանություններին։ Անհրաժեշտ է նաև նշել, որ միջոցների կեսից ավելին, որոնք կազմակերպությունն ստացել էր ֆոնդից, եկել էր արդեն Հայաստանում իշխանափոխությունից հետո, և նրանց հիմնական խնդիրն էր հենց այդ հարթակի գործարկումը։

 

Այդ կազմակերպության ողջ անձնակազմը և նրա գլխավոր կոնտակտային անձը Սորոսի հիմնադրամի հետ հարաբերությունում՝ Դանիել Իոաննիսյանը, իշխանափոխության ողջ գործընթացի ակտիվ կողմնակիցներն էին։ Նրանք ոչ միայն իրենք էին մասնակցում ապրիլյան ցույցերին, այլև օտգագործում էին իրենց բոլոր հարթակները գործող իշխանության հանդեպ ատելության տարածման համար, իսկ ապրիլի 23-ից, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի քարոզչության համար։ Դանիել Իոաննիսյանը, որը փաստորեն կազմակերպության ղեկավարն է, իշխանափոխությունից հետո նշանակվեց կառավարությանը կից Ընտրական օրենսգքրի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար։

 

Ուշադրություն է գրավում նաև այն, որ իշխանափոխությունից հետո այդ կազմակերպության մի շարք աշխատակիցներ իրենց հանգրվանը գտան տարբեր պետական պաշտոններում։ Օրինակ, Ռաֆայել Աֆրիկյանը, որը «Փաստերի ստուգման հարթակի» խմբագիրներից մեկն էր, այսօր աշխատում է վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ Կազմակերպության նախկին աշխատակցուհի Օֆելյա Սիմոնյանը նույնպես աշխատում է այդ ոչ առևտրային կազմակերպությունում։ Սոնա Ղազարյանը, որը կազմակերպությունում զբաղվում էր մեդիա-մոնիթորինգով, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

 

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակ

 

Կազմակերպությունը հիմնադրվել է 1998թ., իսկ պետական գրանցում ստացել 2001-ին։ Նրա դոնորներն են մի շարք արևմտյան կառույցներ, բայց ամենից շատ գրանտներ այդ կառույցը ստացել է Սորոսի հիմնադրամից՝ սկսած 2006-ից, ստացված միջոցների ընդհանուր գումարն այսօրվա դրությամբ կազմում է 1 026 169 դոլար։ Բացի այդ, նույն ֆոնդից այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձորը (ՀՔԱՎ) ստացել է 820300 դոլարի գրանտ, իսկ նրա Սպիտակի մասնաճյուղը՝ 9070 դոլարի գրանտ։ Այսպիսով, միայն Սորոսի հիմնադրամից ՀՔԱՎ-ը ամեն ամիս ունեցել է մոտ 7500 դոլարի ֆինանսավորում։ Համաձայն ստացված գրանտների ուսումնասիրման՝ ՀՔԱՎ-ը այդ միջոցները ծախսել է մի քանի ուղղություններով ծրագրերի իրականացման վրա։ Դրանք հետազոտություններ են փակ և կիսափակ կազմակերպություններում (քրեակատարողական, հոգեբուժական հաստատություններ և այլն), հետազոտություններ բանակում, իրավապահ կառույցներում, մարդու իրավունքների խախտումների հնչեցում և իրավաբանական օգնության ցուցաբերում, ընտրությունների ժամանակ մոնիթորինգի իրականացում։ Սակայն իրական, այլ ոչ թե թղթի վրա ՀՔԱՎ գործունեության ուղղություններն իրականում խիստ տարբերվում էին հռչակված նպատակներից։ ՀՔԱՎ-ը պարբերաբար դիմում էր բանակային կյանքի իրադարձություններին՝ դրանք ներկայացնելով ամենաանշահավետ լույսով, լիովին անտեսելով դրական կողմերը։ Նույնը կարելի է ասել քրեակատարողական հիմնարկներում և իրավապահ մարմիններում իրադարձությունների լուսաբանման մասին։ Մարդու իրավունքների խախտմանը ՀՔԱՎ-ը դիմել է ընտրողաբար, իսկ խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է այն ժամանկ գործող իշխանությունների վրա։ Մի շարք հրապարակումների օգնությամբ ՀՔԱՎ-ը շրջանառության մեջ մտցրեց այնպիսի ոչ պրոֆեսիոնալ և սարքովի թեզիսներ, ինչպիսին են Հայաստանի Հանրապետույան «դիկտատորական կառավարությունը», «բռնատիրական ռեժիմը», «ավտորիտար ռեժիմը», «քրեաօլիգարխիկ համակարգը»։ Այս թեզիսները պարբերաբար սերմանվել են հասարակությունում տարբեր սեմինարների, կոնֆերանսների, տեսանյութերի, հրապարակումների, անգամ ծավալուն հետազոտություննեչի միջոցով, ամեն կերպ մթնոլորտը հագեցնելով ատելությամբ գործող իշխանությունների հանդեպ։

 

ՀՔԱՎ-ը և նրա նախագահ Արթուր Սաքունցը, որն իրեն իրավապաշտպան է հռչակել, ուժ ու եռանդ չեն խնայել հասարակությունում այն միտքը սերմանելու համար, թե «Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ հարցերի լուծման իրավական մեխանիզմները փաստորեն չեն աշխատում և քաղաքացիներին, որպես վերջին միջոց, մնում է միայն իշխանությունների դեմ բողոքը, որոնք ընդունում են այնպիսի օրենքներ, որոնք իրենց բնույթով հակաօրինական են»։ Այս խոսքերն ասվել են ի պաշտպանություն Հայաստանում Շանթ Հարությունյանի կողմից իրականացվող հակառուսական գործունեության՝ 2013թ. նոյեմբերի իրադարձությունների հետ կապված։ Նշենք, որ Շանթ Հարությունյանը նախապես հայտարարել էր, որ մտադիր է հրավառ նյութերով շշերի օգնությամբ պայթեցնել նախագահի նստավայրը։ Համաձայն Արթուր Սաքունցի՝ «սա բնորոշ օրինակ է, երբ մենք՝ քաղաքացիներս, որպես վերջին միջոց իրավունք ունենք այդպես արտահայտել մեր բողոքը, ընդհուպ մինչև ապստամբություն»։

 

ՀՔԱՎ-ը պարբերաբար հանդես է եկել զեկույցներով քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ՝ հասարակությանը ներկայացնելով, որ Հայաստանում կան ավելի քան տասնյակ քաղբանտարկյալներ։ 2013թ. նկարագրված իրադարձությունների առիթով, Արթուր Սաքունցը նշում էր, որ Հայաստանը ստացել է «քաղբանտարկյալների նոր կուսակցություն՝ նկատի ունենալով Շանթ Հարությունյանին և էլի 13 մարդու, որոնք, ըստ Սաքունցի, որպես «արմատական, վերջին միջոց, հուսահատ դիմել են քաղաքացիական ապստամբության»։

 

2015թ. սեպտեմբերին «Քաղբանտարկյալները Հայաստանում» վերնագրով հրապարակվեց տեղեկանք, որտեղ որպես քաղբանտարկյալ նշվում էր 13 մարդ, ընդ որում՝ միջազգային կառույցները երբեք չեն խոսել այն մասին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։

 

ՀՔԱՎ հորինած թեզիսների մեջ մարդու իրավունքների համատեքստում՝ «զինված ապստամբության իրավունքն է», ինչի առիթով հրապարակվել է 195 էջանոց հետազոտություն «Մի շարք երկրներում քաղաքացիական անհնազանդության իրավունք իրավական կարգավորման և իրավական պրակտիկայի տեսանկյունից»։ Այս թեզիսը Արթուր Սաքունցը մշտապես շրջանառության մեջ է մտցրել տարբեր հարցազրույցներում և հրապարակումներում, որոնց օգնությամբ «հիմնավորում» էր, որ գոյություն ունի զինված ապստամբության իրավունք։

 

Հետաքրքիր է, որ այս հետազոտության հրապարակումից հետո չանցած մեկ տարի՝ 2016թ. հուլիսի 16-ին տեղի ունեցան «Սասնա ծռեր» խմբի հարձակումը պարեկապահակատային ծառայության գնդի վրա և երեք ոստիկանների սպանությունը։ Հասկանալի է, ՀՔԱՎ-ը լրիվ իր վրա վերցրեց այս ահաբեկչական գործողությունը զինված ապստամբության իրավունքի իրականացում անվանելու գործառույթը և այդ քարոզչական թեզի տարածումը։ ՊՊԾ գնդի շենքի զավթումից օրեր անց՝ 2016թ. հուլիսի 29-ին, ՀՔԱՎ-ը մի քանի այլ կառույցների հետ հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված միջազգային կառույցներին, որտեղ նշվում էր, որ «Սասնա ծռերն» իր գործողություններով իրականացրել է զինված ապստամբության իր իրավունքը, և այն գործողությունները, որոնք այդ օրերին կատարում էին ոստիկանները, համաչափ չեն։ Հատկանշական է, որ հայտարարությանը միացած կառույցները նույնպես ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամից։ ՀՔԱՎ-ը հրապարակել է նաև տեղեկանք ոստիկանության գործողությունների մասին՝ հակաահաբեկչական գործողությունները բնութագրելով որպես անհամաչափ ակտ։

 

Ինչ վերաբերում է ընտրությունների մոնիթորինգին, այդ կառույցը դիտորդական առաքելության ամփոփիչ հաշվետվությունում եկել է եզրահանգման, թե Հայաստանի Հանրապետությունում բոլոր ընտրությունները կեղծված են և չեն արտացոլում ժողովրդի կամարտահայտությունը։ Ընտրախախտումների լուսաբանման հարցում Սաքունցի կազմակերպությունը ցուցադրել է չափազանց մեծ ակտիվություն։

 

2018թ. ապրիլ-մայիսի իշխանափոխությունից հետո Արթուր Սաքունցի և նրա գլխավորած ՀՔԱՎ-ի գործունեության մեթոդաբանությունը փոխվեց։ Սաքունցն ու նրա թիմը ակտիվ մասնակցություն էին ունենում Սերժ Սարգսյանի դեմ ցույցերին, ինչից հետո խմբվեցին որպես Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության շահերի պաշտպաններ։ Իշխանափոխությունից հետո Սաքունցը հանդես եկավ մի շարք հարցազրույցներով ու հրապարակումներով անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։ Հատկանշական է, որ թեև Սաքունցը պնդում էր, որ փոփոխությունները Հայաստանում հնարավոր են միայն զինված ապստամբության ճանապարհով, իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ բացառապես խաղաղ, ու Սաքունցի ցանկությունը՝ տեսնել «զինված ապստամբության իրավունքի» հաջող իրականացումը, մնաց չիրագործված։

 

Իշխանափոխությունից հետո Սաքունցի գործունեության մեջ արմատական փոփոխություններ կատարվեցին։ Եթե նախկինում նա իրականացնում էր ակտիվ իրավապաշտպան գործունեություն և լուսաբանում էր քրեակատարողական հիմնարկներում բանտարկվածների ու դատապարտվածների իրավունքները, այդ իրավունքների խախտման դեպքերը, և դա նրա հիմնական գործունեությունն էր, ապա իշխանափոխությունից հետո Սաքունցը հանդես չէր գալիս հայտարարություններով մարդկանց իրավունքների խախտումների մասին, որոնք գտնվում էին ազատազրկման վայրերում (օրինակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի կիրառման, ՔԿՀ-ում Մհեր Եղիազարյանի մահվան հարցում, որը 44 օր հացադուլ էր անում)։ Տպավորություն է ստեղծվում, թե Արթուր Սաքունցը և նրա թիմը կատարել են իրենց առաքելությունը և մարդու իրավունքների ներկա խախտումներն այլևս նրանց հետաքրքիր չեն։

 

«Transparency International հակակոռուպցիոն կենտրոն»

 

2000թ. հիմնվեց «Զարգացման տարածաշրջանային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը 2001թ. հավատարմագրվեց որպես Transparency International համաշխարհային հակակոռուպցիոն շարժման ազգային մասնաճյուղ։ 2008թ. կազմակերպությունը վերագրանցվեց որպես «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն»։ Կառույցը ֆինանսավորվում է բազմաթիվ արևմտյան դոնորների կողմից։ Համաձայն 2001-2016թթ. տարեկան հաշվետվությունների՝ կառույցը 5 660 00 դոլարի գրանտ է ստացել։ Միայն Սորոսի հիմնադրամից Հայաստանում կազմակերպությունը 2002-2018թթ. ստացել է ավելի քան 840 000 դոլար, իսկ «Բաց հասարակություն-Բուդապեշտ» ֆոնդի գրասենյակից՝ ավելի քան 1 200 000 դոլար։

 

Հսկայական ֆինանսական միջոցներ ունեցող այս կառույցը նույնպես տարիներ շարունակ զբաղվել է նախկին իշխանությունների դեմ քարոզչությամբ, «Սասնա ծռեր» զինված խմբի պաշտպանությամբ, կեղծված և անարդար ընտրությունների մասին հրապարակումներով և այլն։ Կազմակերպությունն ակտիվորեն իրականացրել է համատեղ ծրագրեր այն կազմակերպությունների հետ, որոնք նույնպես ֆինանսավորվել են Սորոսի հիմնադրամից։ 2011թ. ԹԻ–ի և Սորոսի հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ սահմանվեց Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, «որը շնորհվում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել սկզբունքային և համարձակ գործունեությամբ և իրենց զգալի ավանդն են ներդրել քաղաքացիական հասարակության զարգացման գործում»։ Հետաքրքիր է, որ 2017թ. այդ մրցանակը շնորհվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին, որի սկզբունքները մշտապես փոխվում էին՝ կախված քաղաքական իրավիճակից։

 

Երբ 2016թ. «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ շենքը, ինչին հետևեցին հասարակության որոշ հատվածի ցույցերն ընդդեմ իշխանությունների, կազմակերպությունը այլ կառույցների և հասարակական կազմակերպությունների թվում հայտարարում էր խորհրդարանի արտահերթ նիստի անհրաժեշտության մասին՝ դատապարտելով «ուժի և բռնության անհամաչափ կիրառումը ոստիկանության կողմից»՝ բառ անգամ չասելով այն խմբի գործողությունների մասին, որը երեք ոստիկան սպանեց։ Մարդու իրավունքների ու դեմոկրատիայի ջատագով այս կազմակերպությունն այսօր փակում է աչքը խոսքի ազատության սահմանափակման, տեղեկատվական դաշտի դեմ արշավանքի վրա։

 

Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նշել, որ կազմակերպության բազմաթիվ անդամներ իշխանափոխությունից հետո նույնպես պետական պաշտոններ են զբաղեցնում։ Օրինակ, Լենա Նազարյանը, որը կառույցի ծրագրերի համակարգողն էր, այսօր Ազգային ժողովի փոխնախագահն է։ Կենտրոնի անդամներ Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարար, Լիանա Դալթախչյանը՝ վարչապետի աշխատակազմի փոխղեկավար, Վանուհի Մաթևոսյանն աշխատում է արդեն հիշատակված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությունում, Սարհատ Պետրոսյանը, որը նաև կազմակերպության խորհրդի անդամ է՝ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի ղեկավարն է, Հերիքնազ Տիգրանյանը՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Արտակ Մանուկյանը, որը կենտրոնի գնումների գծով փորձագետն էր՝ նույնպես պատգամավոր է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Արմեն Գրիգորյանը, որը կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգողն էր, իշխանափոխությունից հետո նշանակվել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

 

Այսպիսով, վերոնշյալ կազմակերպությունների փաստացի գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Սորոսի հիմնադրամը և նրա կողմից հովանավորվող կազմակերպությունները Հայաստանում զբաղվել և շարունակում են զբաղվել հակառուսական քարոզչությամբ, նախկին իշխանությունների դեմ ագիտացիայով և իշխանափոխությանն աջակցելու համար սատարում էին ցանկացած գործողության, որն ուղղված էր երկրում իրավիճակի ապակայունացմանը, այդ թվում և զինված հարձակումների ձևով։ Իսկ իշխանափոխության հասնելուց հետո այդ կազմակերպությունները՝ պետական պաշտոններ զբաղեցրած իրենց անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղվում են հօգուտ Նիկոլ Փաշինյանի քարոզչությամբ, անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորմամբ՝ Սորոսի օրակարգը թելադրելով ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ներքին գործընթացներում։

 

Թե ինչպես կփոխվի դասավորությունը Ջորջ Սորոսի «հզոր աջակցության» նոր չափաբաժնից հետո՝ ցույց կտա ժամանակը։ Նախկին լրագրողների ու իրավապաշտպանների, ներկայիս պիկեի ժիլետների «սորոսյան» բիոզանգվածի փոթորկումը, խնդիրների ու արտաքին մարտահրավերների աճի պայմաններում, բավական տրագիկոմիկական է թվում։ Գուցե, Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության համար իմաստ ունի առաջարկել Ջորջ Սորոսին, հասարակության քաղաքացիական հասարակության խնդիրների լուծումից բացի, Երևանի սահմաններում մտածել նաև ղարաբաղյան կարգավորման խնդրի մասին։ Առաջարկել իր՝ Սորոսի պլանը։ Որովհետև, ախր մարդասերի դարավոր երազանքին՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը հասնելու բոլոր ջանքերն ու հսկայական ծախսերը կարող են ապարդյուն լինել, եթե պաշտպանական ռեդուտները փորձեն ղարաբաղյան սարերում։ Իսկ դա արդեն շատ ու շատ վիրավորական կլինի։ Նրա համար։ Սորոսի՛։ Իսկ Հայաստանի համար՝ շատ ու շատ ցավալի։

 

Աղբյուրը՝ - EurAsia Daily






Դիտումների քանակ 35188


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

սաքունցը պայքարում է հանուն բանակի քայքայման

սաքունցը պայքարում է հանուն բանակի քայքայման

Ապրիլի 5, 2019


Սեփական հարսի հետ կենակցող բարսեղյան լևոնի մերձավոր զինակից, գրանտակեր իրավապաշտպան սաքունց արթուրը (միայն 2018-19թթ. սա Սորոսի...

Գրանտակերները գրգռվել են այսօր

Գրանտակերները գրգռվել են այսօր

Ապրիլի 2, 2019


«Այսօր առավոտվանից սորոսականները տարբեր ուղղություններով քարոզչական գրոհ էին իրականացնում ապրիլյան քառօրյա պատերազմի խորհրդանիշ...

Պողոսյան Մարինա. ինչպե՞ս դառնալ խայտառակություն

Պողոսյան Մարինա. ինչպե՞ս դառնալ խայտառակություն

Մարտի 20, 2019


Նախորդ հրապարակումներից մեկում, մենք անդրադարձել էինք ոմն Պողոսյան Մարինային: Սա մի խայտառակ կերպար է, որը ժամանակին արևմտյան դ...

Նոր Հայաստանը սպառնում է դառնալ վիժվածքաբուծարան

Նոր Հայաստանը սպառնում է դառնալ վիժվածքաբուծարան

Մարտի 14, 2019


Զարմանահրաշ է Նոր Հայաստանն իր իշխանական և իշխանամերձ վառ անհատականություններով... բարսեղյան լևոնը հարսին է դոմփում, իոաննիսյան...

Սորոսական դանիելը մտքեր է արտահայտում

Սորոսական դանիելը մտքեր է արտահայտում

Մարտի 12, 2019


Հեղափոխությունը լավ բան չէ, քանզի ազգի աղբն էլ է դառնում հանրային դեմք և հարցազրույցներ տալիս: Սրբապիղծ գրանտակեր իոաննիսյան դա...

Սերժ Սարգսյանի մեջ տեսել են Հայաստանի շահերով առաջնորդվող մեկին, իսկ Նիկոլի մեջ՝ կամակատարի

Սերժ Սարգսյանի մեջ տեսել են Հայաստանի շահերով առաջնորդվող մեկին, իսկ Նիկոլի մեջ՝ կամակատարի

Մարտի 6, 2019


Սորոսի Լարիսան ասուլիս էր հրավիրել, որ Սորոս պապիկի անունից Նիկոլին մեսիջ փոխանցի, թե՝ ախպեր ջան մենք էլ փայ ունենք քո սիրո և հ...

Գրանտակեր լևոնը մատ է թափ տալիս

Գրանտակեր լևոնը մատ է թափ տալիս

Մարտի 6, 2019


Սրբապիղծ գրանտակեր բարսեղյան լևոնը գրառում է արել Facebook-ում: Այսպիսի ավարտ ունի սրա գրածը. «Հիմա, պիտի ուղղակի կրկնեմ մայիսի...

Փաշինյան Նիկոլը հստակեցնում է շեշտերը` Սորոս, Սորոս մինչև վերջ

Փաշինյան Նիկոլը հստակեցնում է շեշտերը` Սորոս, Սորոս մինչև վերջ

Փետրվարի 22, 2019


Փաշինյան Նիկոլն ասել է կառավարության երեկվա նիստին. «Սա հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չէ, որ հաղթողները պարտվո...

Ապագա Հայաստանի թշնամիներն այս տականքներն են

Ապագա Հայաստանի թշնամիներն այս տականքներն են

Փետրվարի 20, 2019


Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին կոռուպցիան չէ, ինչի պատճառով բազմատաղանդ հայ ժողովուրդն իր արևին մերժեց Սերժին, քանզի դեռ ոչ մ...

Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Փետրվարի 18, 2019


Մեր երկրում իրավապաշտպան լինելը կախված է բացառապես արևմտյան դրամաշնորհներից: Եթե չլինի դրամաշնորհ, Հայաստանում իրավապաշտպան չի ...

Վտանգավոր բիձեն քանդում է համալսարանը

Վտանգավոր բիձեն քանդում է համալսարանը

Փետրվարի 14, 2019


Վիժվածքների կազմակերպություն կա ԵՊՀ-ում, անունը` Ռեստարտ: Սրանց ղեկավարին` պետրոսյան դավթին, բազմիցս անդրադարձել ենք: Հիշեցնենք...

Ում և ինչի համար են գալիս Սորոսի փողերը

Ում և ինչի համար են գալիս Սորոսի փողերը

Փետրվարի 9, 2019


Ստորև հրապարակվող նյութը Sputnik-ից վերլուծում է Ջորջ Սորոսի կողմից կերակրվող հայրենական գրանտակերների գործունեությունը և ֆինան...

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Փետրվարի 9, 2019


Որտեղ ասես չես հանդիպի ժողովրդի վարչապետի անունը: Այս պահի դրությամբ մենք նրա մասին չենք կարդացել միայն ոստիկանական տեղեկատվութ...

Ուշադրություն. խոսում է աշխարհի ամենավտանգավոր բիձեն

Ուշադրություն. խոսում է աշխարհի ամենավտանգավոր բիձեն

Փետրվարի 4, 2019


Ուրախություն է Նոր Հայաստանում` Ջորջ Սորոսը երկու տող է գրել Twitter-ում Հայաստանի մասին: «Հայաստանի քաղաքացիական հասարակության...

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Հունվարի 29, 2019


Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Սրան ընդունել են նախագա...

Գրանտակերությունը՝ որպես զբաղմունքի ձև, սպառնում է ՀՀ անվտանգությանը

Գրանտակերությունը՝ որպես զբաղմունքի ձև, սպառնում է ՀՀ անվտանգությանը

Հունվարի 28, 2019


Իրեն իրավապաշտպան համարող գրանտակեր սաքունց արթուրը որոշել է դիմել Սահմանադրական դատարան: Սրա փորի ցավը մեկն է` Ռուսաստանը, հայ...

Կամ հանդուրժողականություն և մահ, կամ կյանք և անհանդուրժողականություն

Կամ հանդուրժողականություն և մահ, կամ կյանք և անհանդուրժողականություն

Հունվարի 21, 2019


Բժշկության մեջ տոլերանտությունը (հանդուրժողականությունը) կամ վարժվելու ախտանիշը (դեղամիջոցներին վարժվելը) նշանակում է ռեակցիայի...

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

Հունվարի 12, 2019


Իմացեք, որ 102-րդ ռազմակայանն ավելի քիչ վտանգ է ներկայացնում ձեզ համար, քան գրանտակեր բարսեղյան լևոնը: Հիշեք, որ նա սրբապիղծ է,...

Սեքսը և նրա ծանր հետևանքները Նոր Հայաստանում

Սեքսը և նրա ծանր հետևանքները Նոր Հայաստանում

Հունվարի 9, 2019


Բազմիցս գրել ենք, որ պառվաբոզերը Հայաստանում լուրջ քաղաքական գործոն են, իսկ Նոր Հայաստանում` որոշիչ գործոն: Եթե առաջ պառվաբոզեր...

Տագնապալի նամակ Գորիսից

Տագնապալի նամակ Գորիսից

Դեկտեմբերի 17, 2018


Մենք կիսվում ենք մեր մտահոգությամբ և խնդիրը բարձրաձայնում ենք ազատ խոսքի այս հարթակում` հուսալով, որ մեր ազգի առողջ հատվածը կհա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ