Խայտառակություն առանց մեկնաբանության

Սողացող ամուսնալուծության տեխնոլոգիա. ի՞նչն է անհանգստացնում Ռուսաստանին «նոր» Հայաստանում

Փետրվարի 6, 2019
Սողացող ամուսնալուծության տեխնոլոգիա. ի՞նչն է անհանգստացնում Ռուսաստանին «նոր» Հայաստանում

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները լավ ժամանակներ չեն ապրում։ Անհանգստության հատուկ առիթներ առայժմ չկան, բայց դրանք անպայման կհայտնվեն, եթե փոխադարձ կասկածամտությունը սկսի զարգանալ։ Իսկ այն, պետք է խոստովանել, այնուամենայնիվ, կա, որքան էլ որ Երևանը փորձի համոզել անդրկովկասյան հանրապետության հասարակությանը Մոսկվայի հետ լուրջ խնդիրների բացակայության մեջ։

 

Շատ բան, ինչ հիմա տեղի է ունենում երկկողմ հարաբերություններում, կրում է ոչ հրապարակային բնույթ։ Օրինակ, ինչպես Հայաստանում գործող կառավարության ներկայացուցիչների, այնպես էլ նրա ներքաղաքական հակառակորդների ակտիվ ջանքերը ռուսաստանյան իշխանության կրեմլյան, ու ոչ միայն, միջանցքներում։ «Թավշյա հեղափոխության» առաջնորդ և խորհրդարանական հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները համառորեն փորձում են հասնել իրենց հանդեպ Ռուսաստանի ղեկավարության վստահության վերականգնմանը։ Հիմնական ուղերձը, միևնույն ժամանակ, հանգեցվում է մեկ մտքի՝ մենք կարող ենք դառնալ իրական այլընտրանք Փաշինյանի «արևմտակենտրոն կառավարությանը»՝ թույլ չտալով «ամուսնալուծություն» Հայաստանի և Ռուսաստանի միջև և Երևանի հեռացում դեպի եվրատլանտյան ուղեծիր։

 

Ի՞նչն է այժմ ամենից շատ անհանգստացնում Մոսկվային Փաշինյանի իշխանության գալու և քաղաքական մարգինալի դիրքեր Հայաստանի նախկին կառավարող Հանրապետական կուսակցությանը քշելու իրավիճակում։ Այդ քաղմիավորման առաջնորդը, որն իշխանության ղեկին էր գտնվում 2000-ականների սկզբից, ցայժմ մնում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Մոսկվան նրան լրիվ հաշվից չի հանել, չնայած այդ պետական գործչի չափազանց ցածր վարկանիշին։ Բայց Փաշինյանի գործոնը Կրեմլում էլ ավելի է դիտարկվում որպես երկարաժամկետ, նրա հետ անհրաժեշտ է հաշվի նստել և հետն էլ՝ հարաբերություններ կառուցել Հայաստանի առաջին դեմքերի հետ գրեթե զրոյից։

 

Ռուսաստանի երկյուղները Հայաստանում ներքաղաքական ուժերի դասավորության հետ կապված՝ անցած աշնան բուռն իրադարձությունների արդյունքներով, կարելի է բաժանել մի քանի հիմնական «զամբյուղների»։

 

Փաշինյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների նախորդող հայտարարությունները և գործունեությունն ինքնին, որոնք «թավշյա հեղափոխությունից» հետո աստիճանաբար պետական բարձր պաշտոններ զբաղեցրին, լավատեսություն չեն ներշնչում։ Ներկայում այդ մարդիկ լիովին բացառել են հակառուսական հռետորաբանությունը և ձեռնպահ են հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հովանու ներքո ստեղծված ինտեգրացիոն միավորումների հանդեպ հրապարակային հարձակումներից։ Բայց դա բնավ չի նշանակում, թե հայկական «սորոսյան ակտիվը»՝ կազմված Մոսկվայի ոչ բարեկամներից, վերափոխվել է նրա երկրպագուների։ Ռուսաստանի հանդեպ արտահայտված հակակրանքը մինչև 2018թ. մայիս, երբ Փաշինյանը «փողոցի» ճնշմամբ դարձավ կառավարության ղեկավար, ներկայում ընդունել է ծածուկ ձև՝ ելնելով «օբյեկտիվ պատճառներից»։ Գտնվելով իշխանությունում՝ Արևմուտքի նախկին ջատագովները չեն կարող իրենց թույլ տալ նախկին «օյինները»՝ բաներները ձեռքներին, որոնց վրա գրված էր՝ «Ռուսաստան, կորի՛ր Հայաստանից»։ Սակայն նման հարկադրյալ ինքնասահմանափակումները անշրջելի չեն թվում. կգա ժամանակ, և իշխանության պատեհապաշտները կկրկնապատկեն, գուցե եւ կեռապատկեն Հայաստանի պատմական դաշնակցի հանդեպ իրենց, մեղմ ասած, ոչ միանշանակ վերաբերմունքի աստիճանը։

 

2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ավարտվեցին Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի սպասվող քաղաքական հաղթանակով (ստացված ձայների ավելի քան 70%-ը և պատգամավորական աթոռների երկու երրորդը 132 տեղանոց յոթերորդ գումարման Ազգային ժողովում), միայն ամրապնդեցին «նոր» Հայաստանի երիտասարդ կադրերի ինքնավստահությունն այն բանում, որ ժողովուրդն իրենց մանդատ է տվել, որն ունենալով նրանք կարող են օրակարգ թելադրել անգամ ռուսաստանյան արտաքին քաղաքական ուղղությամբ։ Հայկական քաղաքական փողոցի էյֆորիան աստիճանաբար ընդունում է վերին օղակի պետական պաշտոնյաների բարձր ինքնագնահատման ձև։ Դրա հետ միասին ավելանում են նաև ռիսկերը, որ ինչ-որ պահի այդ կադրերը կսկսեն պայմաններ թելադրել հենց Փաշինյանին, որին, պետք է պատշաճը մատուցել, առայժ, հաջողվում է զսպել իր շրջապատի «տաք գլուխներին»։

 

Մոսկվան հարցեր ունի շատերին, այդ թվում և Փաշինյանին, որքան էլ որ «երկարաժամկետ գործոն» դիտարկվի նա հանրապետության ներկա հասարակական-քաղաքական դաշտում։ Այսպես, Կրեմլում բավական քննադատաբար են վերաբերվել Հայաստանի վարչապետի վերջին ուղերձին, որն, ի դեպ, հնչեցվել է Ռուսաստանի մայրաքաղաք հերթական այցի ժամանակ, այն մասին, որ հանրապետության մուտքը Եվրասիական տնտեսական միություն «սխալ» էր։ Այդ «սխալի» գինը Հայաստանի տնտեսական աճն է և էլի մի քանի տարի ղարաբաղյան հակամարտության գոտում հարաբերական հանդարտության պահպանումը։

 

Այո, հայկական տնտեսությունը ԵՏՄ մուտքով չուժեղացավ այնքան, որպեսզի կարելի լիներ լիակատար վստահությամբ նայել նրա ապագային։ Այո, Եվրասիական միություն մտնելուց հետո եղավ 2016թ. ապրիլյան պատերազմը Ղարաբաղում, որը ավելի քան 100 հայ զինվորների ու սպաների կյանք խլեց։ Այնինչ, տեղական տնտեսությունը համեմատաբար լավ մակարդակի պահելը և ղարաբաղյան ստատուս-քվոյի կտրուկ վատթարացումը դեպի նոր պատերազմի անդունդ չգլորվելու իմաստով՝ հիմնականում հաջողվեց հենց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պատճառով, այլ ոչ թե նրա շրջանակներից դուրս։

 

Այնուհետև՝ դիսոնանս է, որը ժամանակ առ ժամանակ ցայտուն արտահայտվում է Փաշինյանի և նրա թիմի առաջատար ներկայացուցիչների խոսքերի ու գործողությունների միջև։ Հրապարակավ և ոչ մեկ անգամ ասվեց, որ քաղաքական վենդետա չի լինելու։ Այնուամենայնիվ, Հայաստանի բարձրագույն քաղաքական և զինվորական ղեկավարության նախկին ներկայացուցիչներին նոր իշխանությունները մեղադրեցին «սահմանադրական կարգը տապալելու» փորձի մեջ (2008թ. մարտի իրադարձությունները), քրեական գործեր հարուցեցին, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առհասարակ ճաղերի հետևում նստեցրին։

 

Խոսքերի և արարքների միջև նկատելի խզում է նկատվում բնավ ոչ միայն ներքաղաքական դաշտում։ Փաշինյանն այդպես էլ հասկանալի չասաց, թե վերջնարդյունքում ինչի է փորձում հասնել պաշտոնական Երևանը ղարաբաղյան կարգավորման հարցում՝ Լեռնային Ղարաբաղի միացման Հայաստանի՞ն, թե՞ նոր հայկական հանրապետության միջազգային ճանաչման։ Ղարաբաղի ժողովրդի կամքին հղումները (ինչ որոշեն, այնպես էլ կլինի սկզբունքով) արդեն վաղուց դադարել են լուրջ թվալ։ Եթե ինքը՝ Երևանը, գնահատեր այդ կարծիքը, ապա իր սեփական օրինակով պետք է վկայեր ղարաբաղցիների ակնկալիքները հարգելը՝ ճանաչել Արցախի անկախությունը կամ, գոնե, որպես նախնական քայլ՝ նրա հետ հորիզոնական «մեծ պայմանագիր» կնքեր։

 

Խոսքով Փաշինյանը ղարաբաղցիների իրավունքների սկզբունքային պաշտպանն է։ Նա ասում է, թե առանց նրանց՝ իրական բանակցություններ Ադրբեջանի հետ չկան և լինել չեն կարող։ Իսկ գործնականում նա հաճույքով մտնում է «օգտակար զրույցների» մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նրա հետ բանավոր համաձայնություններ ձեռք բերում այն հարցերի շուրջ, որոնց լուծումը առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միշտ ու ամեն ինչում չէ, որ տեղին է։

 

Եթե հավատանք Փաշինյանին, նա Ռուսաստանի հետ հարաբերությունների որակական բարելավման է հասել, որոնք, ըստ նրա, դեռ երբեք այսքան լավ չեն եղել։ Մի՞թե։ Բավական է հիշել բոլորովին վերջերս հանրապետության համար թանկացած ռուսական բնական գազը, հավանաբար դաշնակցին զայրացրած քայլերը՝ Հայաստանում ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ձեռնարկությունների գործունեության աղմկալի հետաքննություններ սկսելու ձևով։

 

Ամերիկա-վրացական գայթակղությունը

 

Ռուսաստանի աճող անհանգստության առանձին «զամբյուղ» է ամերիկյան զրուցակիցների և հատկապես ԱՄՆ վրացական հովանավորյալների հետ «նոր» Հայաստանի ներկայացուցիչների շփումների կտրուկ մեծացած ինտենսիվությունը։ Վաշինգտոնը սկսել է ցուցադրաբար սիրաշահել Փաշինյանին ու նրա թիմին, մի կարգ ավելի ուշադրություն հատկացնել նրան, քան Սերժ Սարգսյանի նախկին «ռեժիմին»։ Հայաստանի պայմանական կուրատորը Սպիտակ տանը դարձավ ինքը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանրապետություն այցելեց 2018թ. հոկտեմբերին և այստեղ աչքի ընկավ Ռուսաստանին միտումնավոր զայրացնող մի շարք հայտարարություններով։ Պետդեպարտամենտում Երևանի կուրատորության մակարդակը, Վաշինգտոնում գտնվող աղբյուրների տվյալներով, նույնպես նկատելիորեն բարձրացել է։ Հայկական թղթապանակով «թավշյա հեղափոխությունից» հետո, ասում են, էլ ավելի շատ է անձամբ զբաղվում պետքարտուղար Մայք Պոմպեոն։

 

Վաշինգտոնում Երևանի հանդեպ աճած հետաքրքրությանը ցանկանում են հարել անախորժ անձինք, օրինակ՝ հանձին ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի։ ԱՄՆ-ն արդեն Հայաստանի նոր իշխանություններից ստացել է պատասխան, որ չի ընդունի իրենց մեկնված ամերիկյան ձեռքը, եթե այն մեկնվի Թուրքիայի օգնությամբ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որը նախաձեռնել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը (ինչպես ինքն էր այդ մասին պնդում, բայց ինչի առնչությամբ մեծ կասկածներ կան), մեռյալ կետից չշարժվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։ 2009թ. Ցյուրիխյան արձանագրությունները մնում են նույն չպահանջված վիճակում, ինչ վիճակում որ գտնվում էին վերջին տասնամյակում։ Սակայն վրացական ուղղությունն ամերիկյան վարչակազմի և Հայաստանի ներկայիս կառավարության կողմից դիտարկվում է որպես հեռանկարային։ Ինչպես կարելի է հասկանալ, վաշինգտոնյան ստրատեգները Ազգային անվտանգության խորհրդում և ԱՄՆ պետդեպարտամենտում սկսել են Արևմուտքի հետ Հայաստանի կապը դարձնել ավելի գրավիչ չափազանց ծանր լոգիստիկ դրության մեջ հայտնված հանրապետության համար։ Ակնհայտ է, որ օբյեկտիվ պատճառներով (բավական է պարզ հայացք նետել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզին) միայն Վրաստանի ջանքերով, որքան էլ որ «հարմարվող» դառնար նա՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, ամերիկացիներին այդ խնդրի լուծմանը չի հաջողվի հասնել։ Այսպես թե այնպես, շատ բան կախված կլինի Թուրքիայի դիրքորոշումից, օրինակ՝ Հայաստանի համար սևծովյան-կովկասյան ուղղությամբ դեպի Եվրամիություն բեռնափոխադրման ավելի շահավետ պայմաններ ստեղծելիս։ Այնուամենայնիվ, ամերիկացիներն աստիճանաբար մտնում են Հայաստանի «սողացող վերակողմնորոշում» անունը կրող խաղի մեջ՝ «արխայիկ» ռուսականից դեպի «առաջադեմ» արևմտյան պատմական վեկտոր։

 

Վրաստանի հետ միասին ԱՄՆ նման բարձր ուշադրության և վարվեցողության փոխարեն, հասկանալի է, Հայաստանին կառաջարկեն (մեր ունեցած տեղեկություններով՝ արդեն առաջարկել են, բայց առայժմ ընկալելի պատասխան չեն ստացել) բարձրացնել եվրատլանտյան ուղեծրում ներգրավվելու աստիճանը։ Դրանք կարող են լինել հայ զինվորականների հաճախակիացած գործուղումները Վրաստան՝ ՆԱՏՕ հովանու ներքո իրականացվող զորավարժությունների, սեմինարների և դասընթացների Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործընկերության շրջանակներում։ Գլխավորն այս հարցում ամերիկացիների և վրացիների համար այս առաքելությունների բովանդակությունը չէ, այլ ՆԱՏՕ-ական վեկտորի հանդեպ նոր հայկական իշխանությունների աճող հետաքրքրության ցուցադրումը։ Եթե Փաշինյանը ցայժմ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին սխալ է համարում, ապա ինչու այդ նույն պնդումը նա վաղ թե ուշ չի անի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում անդրկովկասյան երկրի գտնվելու մասին։

 

Չպատրաստված երիտասարդներ

 

Կրեմլում և Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած թիմի փափուկ քննադատությունը մասնավոր զրույցներում արտահայտվում է հետևյալ կերպ. «սրանք չպատրաստված մարդիկ են»։ Ռուսաստանի հանդեպ նրանց «անհուսալիության», տրամադրությունների փոփոխությանը հավատարմության, Մոսկվայի հանդեպ «գաղափարախոսական» արտաքին քաղաքական ընդդիմությունում գտնվելու մասին խոսվում է (առայժմ համենայնդեպս) շփման ոչ հրապարակային ձևաչափով, քաղաքական ֆունկցիոներների և գործին տեղյակ փորձագետների մակարդակով։ Ի դեպ, Ռուսաստանի մայրաքաղաքում անհանգստությունն աճում է, իսկ դրա հետ միասին՝ նաև երկյուղները, թե «Փաշինյան և ընկերությունը» ներկա փուլում և տեսանելի հեռանկարում կքողարկեն իրենց իսկական ոչ բարեկամական վերաբերմունքը Մոսկվայի հանդեպ՝ դաշինքը շարունակելու դատարկ հռչակագրերով։

 

Ռուսաստանի համար սրտի հովանք է ծառայում հայկական պետապարատի ուժային, արտաքին քաղաքական և ֆինանսական ոլորտներում որոշակի հաջորդականության պահպանումը։ Փաշինյանը խելամտորեն հրաժարվել է հանրապետության բյուրոկրատական մեքենայի այս հատվածում փորձարկումներ անելուց, որտեղ պրոֆեսիոնալները հատկապես պահանջված են և որին հապճեպ կադրային որոշումները կտրականապես հակացուցված են։

 

Մտահոգում է ոչ այնքան բուն մարդկանց շարքը հարուստ ռուսատյաց կենսագրությամբ, որոնք կերակրվում են «սորոսյան» ու արևմտյան այլ կերակրամաններից (ոմանք դրա կողքին են մնում ցայսօր), որքան իշխանությունում այդ անձանց հայտնվելու՝ Հայաստանում կիրառված տեխնոլոգիաները։ Այդ տեխնոլոգիաները փորձարկվել են հետխորհրդային տարածքի հայտնի կետերում և Արևելյան Եվրոպայում։ Այժմ դրանք գործադրված են Վենեսուելայում և դրա համար հավակնում են մի ինչ-որ ունիվերսալության։ Իհարկե, անպայման հաշվի առնելով տեղի առանձնահատկությունը։ Հայաստանի պարագայում դա Ռուսաստանից հենց սողացող, այլ ոչ թե կտրուկ ամուսնալուծության ընտրությունն է՝ հաշվի առնելով պատմական իրողությունները և օբյեկտիվ աշխարհաքաղաքական կացությունը։ Բայց հայկական առանձնահատկությունը չի խանգարում, նույնիսկ ինչ-որ տեղ նպաստում է նոր իշխանությունների տեղեկատվական խոսափող դառնալ այնպիսի մեդիա-գործիքների, ինչպիսին է «Ազատություն» ռադիոն, որի առաքելությունները գրեթե միշտ չափազանց քաղաքականացված են և ուղղված Ռուսաստանի «զսպմանը»։

 

Երբ հայկական իսթեբլիշմենթում և մեդիա-դաշտում եղանակ են ստեղծում համապատասխանաբար թաքնված և բաց սորոսականները, իմաստ չունի, որ Ռուսաստանը հուսա հրաշքի, թե «չպատրաստված երիտասարդները» կվերածվեն պրոֆեսիոնալների և հայ-ռուսական բարեկամության ջատագովների։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 10571


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երևանում հեղափոխություն կազմակերպել են սովորեցնում

Երևանում հեղափոխություն կազմակերպել են սովորեցնում

Փետրվարի 13, 2019


Փաշինյան Նիկոլը Նոր Հայաստանը դառնում է հեղափոխության արտահանման կենտրոն: Ռուսական մամուլը տեղակացնում է, որ վերջերս ամերիկյան ...

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Փետրվարի 7, 2019


1944թ. դեկտեմբերի 14-ին լեգենդար Նելսոն Ստեփանյանն իր վերջին թռիչքը կատարեց. նրա օդանավը հավասար օդային պայքարում խփվեց և ընկավ...

Լակոտն իրոք տարիքային հասկացություն չէ

Լակոտն իրոք տարիքային հասկացություն չէ

Դեկտեմբերի 20, 2018


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանին սպառնում է լակոտախեղդության վտանգ։ Նաև բազմիցս նշել ենք, որ լակոտ լինելը չի նշանակում ծնվել այս...

Լակոտակրատիան կողմնորոշվեց

Լակոտակրատիան կողմնորոշվեց

Դեկտեմբերի 20, 2018


Դե, համեմատեք Արա Բաբլոյանին` փայլուն բժշկին, տարածաշրջանի ամենալավ նեֆրոլոգիական կլինիկայի հիմնադրին, առողջապահության հիանալի ...

Չկայացած լակոտներն ընդդեմ կայացած նորմալ մարդկանց

Չկայացած լակոտներն ընդդեմ կայացած նորմալ մարդկանց

Դեկտեմբերի 4, 2018


Փաշինյան Նիկոլի հեղափոխության, թերևս, ամենավտանգավոր ու խայտառակ արդյունքն այն էր, որ երկրի քաղաքական դաշտը վերածվեց լակոտավայր...

Երբ կարծիք է հայտնում պրոֆեսիոնալ դեգեներատը

Երբ կարծիք է հայտնում պրոֆեսիոնալ դեգեներատը

Նոյեմբերի 24, 2018


Փաշինյան Նիկոլի թիմի ամենախայտառակ դեմքերից մեկը` հակոբ արշակյանը, որը նաև պրոֆեսիոնալ դեգեներատ է, ինչը կհաստատի ֆիզիոգնոմիկայ...

Նախարար էրիկին պետք է պարբերաբար պղծել

Նախարար էրիկին պետք է պարբերաբար պղծել

Նոյեմբերի 23, 2018


Ուրեմն պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարը ժամանակին աշխատել է մի կազմակերպությունում, որը «Լիդիանի» համար կոնսուլտանտ է...

Նզովքը կդառնա մեր հացն ու ջուրը

Նզովքը կդառնա մեր հացն ու ջուրը

Նոյեմբերի 21, 2018


փամբուխչյան արմեն անվանմամբ ՀՀ տրանսպորտի խայտառակ փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում ծաղրի է ենթարկել Աստվածաշունչը: Սա գրել է.

Ի՞նչ պետք է անի մարության հայկը

Ի՞նչ պետք է անի մարության հայկը

Նոյեմբերի 19, 2018


Մեր սրբազան հայրենիքը աղբի մեջ կորած է. և այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այս մա...

Փաշինյան Նիկոլը չի սիրում բարերն ու ռեստորանները

Փաշինյան Նիկոլը չի սիրում բարերն ու ռեստորանները

Նոյեմբերի 13, 2018


Երկրում ոչինչ չի փոխվել: Չի փոխվել արտաքին և ներքին քաղաքականությունը, ոչինչ չի արվում օրենսդրության փոփոխման ուղղությամբ: Արտա...

Սկզբում՝ գիշերամիզությունը, հետո՝ «Բելաջիոն»

Սկզբում՝ գիշերամիզությունը, հետո՝ «Բելաջիոն»

Նոյեմբերի 12, 2018


Ուրեմն, Հայաստանի ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ...

Հայաստանի օկուպացիայի կապակցությամբ

Հայաստանի օկուպացիայի կապակցությամբ

Նոյեմբերի 9, 2018


Ինքնիշխան Նիկոլն էսօր Աստանայում պրոբլեմ ունեցավ: Կորցրեց բավական սոլիդ ու կարևոր լծակ ու դիրքեր, իր կարծիքն էլ հաշվի չառան: Վա...

Տույի քույրը և Փաշինյան Նիկոլը

Տույի քույրը և Փաշինյան Նիկոլը

Նոյեմբերի 8, 2018


Փաշինյան Նիկոլն աստիճանաբար քրեականանում է: Բանն այն է, որ առաջիկա արտահերթ ընտրություններում, նրա ղեկավարած կուսակցության կողմ...

Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է-  հարցազրույց

Հայաստանը տնտեսապես լիբերալ է, բայց ներքաղաքական առումով վախեցնում է- հարցազրույց

Հոկտեմբերի 26, 2018


Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կոկորդ են պատռում՝ մեզ հավաստիացնելով այն մասին, որ միայն արտահերթ ընտրությունները կկարողանան կարգա...

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Ուրիխանյան Տիգրանն այսօր Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլին իր կյանքի ամենախելոք հարցը տվեց: «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս 5-6 ա...

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Սահուն անցում ողբերգությունից ֆարս

Հոկտեմբերի 23, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում ողբերգությունը վերածվում է ֆարսի: Փաշինյան Նիկոլի առաջին ընտրությունը վարչապետի պաշտոնում ողբեր...

հարությունյան արայիկն էլ է արդեն նախրով ահ տալիս

հարությունյան արայիկն էլ է արդեն նախրով ահ տալիս

Հոկտեմբերի 22, 2018


Գինեկոմաստիայի շնորհիվ բանակից փրկված արայիկ հարությունյանը, որն այսօր նախարար է աշխատում՝ չնայած դեգեներատ լինելուն, այսօր վրդ...

Ուշադրություն, գողական է գնում աբաջյան գոհարի մարդը

Ուշադրություն, գողական է գնում աբաջյան գոհարի մարդը

Հոկտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլն առաջին տեղակալ ունի, որը նաև աբաջյան գոհարի մարդն է, սրա անունը միրզոյան արարատ է: Սա հայտնի է նրանով, որ ոչ մի...

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Փաշինյան Նիկոլը ծերանում է

Հոկտեմբերի 1, 2018


Երեկ Գյումրի էր ժամանել միրզոյան արարատը` Փաշինյան Նիկոլի ամենախայտառակ կադրերից մեկը, նրա առաջին տեղակալը, աբաջյան գոհարի մար...

Հիանում ենք Աշոտյանով

Հիանում ենք Աշոտյանով

Հոկտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլն իր լակոտախմբով այնպիսի խայտառակություն է, որ ցանկացած կասկածելի կամ հակասական մեկի ասածն իր հասցեին չի կարելի չ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ