Խայտառակություն առանց մեկնաբանության

Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանը տանում են դեպի պետականության կորուստ

Փետրվարի 1, 2019
Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանը տանում են դեպի պետականության կորուստ

Հայաստանում իշխանությունը «զավթած» Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով նպատակաուղղված և «հայտնի ուժերի» թելադրանքով հարվածի տակ է դնում ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, թեև այս համատեքստում էլ տագնապալի ղողանջներն ավելի հնչեղ են, այլև անվտանգությունն ու հանրապետության պետականությունը։ Այս մասին EADaily-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանի նախկին պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը։


Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները։ Շատ փորձագետներ մատնանշում են, որ Մոսկվան շարունակում է անվստահությամբ դիտել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, և որ կան շատ պրոբլեմներ, որոնց վրա Հայաստանի ներկա իշխանությունները պարզապես ձեռքերն են թափահարում։


- Մեզ համար ակնհայտ է, որ Հայաստանում տեղի է ունեցել «նարնջագույն» հեղաշրջում՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Իսկ հետևանքները չեն կարող չանհանգստացնել, քանի որ իշխանության են եկել մարդիկ, որոնք ոչ միայն գիտակցական, այլ նաև ենթագիտակցական մակարդակում հակառուսական մոտեցումների կրողներ են, որոնց մասին նրանք շատ բան ու հաճախ են արտահայտվել ինչպես խորհրդարանի ամբիոնից ու ԶԼՄ-ների էջերից, այնպես էլ հանրահավաքներում ու տարբեր հարթակներում։


Այդ մարդիկ այսօր իշխանություն են, և առաջին պտուղները մենք արդեն քաղում ենք. մենք տեսնում ենք հարվածներ ՀԱՊԿ՝ այդ լրջագույն կազմակերպության հեղինակությանն ու աշխատանքին, ինչպես նաև հարձակումներ մեր դաշնակիցների՝ Ղազախստանի, Բելառուսի հասցեին։ Ես կարծում եմ, որ այս ամենը միտումնավոր գործողություններ են, այն բանի համար, որպեսզի վնասեն այդ հարաբերություններին և հենց կազմակերպությանը։


Այս ամիսների ընթացքում մենք նկատել ենք հարվածներ նաև տնտեսական կապերի գծով, մասնավորապես՝ հիշեք պատմությունը ՀԿԵՈւ կենտրոնական գրասենյակի վրա անհասկանալի գիշերային հարձակման հետ կապված, որի նպատակներն ու դրդապատճառները ցայժմ բացատրված չեն՝ ինչ էին փնտրում, ինչու էր պետք ներխուժել հենց գիշերն ու այդ կերպ և այլն։


Պարզ է, որ դա հարված է Հայաստանում ռուսական տնտեսական կառույցներին , և նաև պարզ է, որ նման զավթումներն ու վարչապետի՝ դրանց հաջորդող հայտարարությունները պատահականություն չեն, այլ ծրագրված ակցիա։ Իսկ եթե այսպես չէ, ինչին ես չեմ հավատում, նշանակում է՝ իրավիճակը Հայաստանում շատ ավելի վատ է. երկրում չկա իշխանություն, կա բարդակ։


Օրինակները շատ են։ Նույն իրավիճակն է Գյումրիում ռուսական ռազմակայանի պարագայում, Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մշտական պահանջներ և այլն։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունը կայացած չէ, և մարդիկ, որոնք զավթել են այն, ի վիճակի չեն որոշել, թե ինչ է կառավարության կառուցվածքն ու ինչ կառավարություն է իրենց պետք՝ նրանք ասում են մի բան, անում այլ բան, և ստացվում է մի երրորդ բան։ Եվ ցավոք, ակնհայտ է, որ մարդիկ, որոնք եկել են իշխանության, պատրաստ չեն պատասխանատվություն կրել երկրի համար, ժողովրդի համար, ինչպես նաև շարունակել արտաքին քաղաքականություն վարել այն նույն հիմքերի վրա ու նույն գործընկերների հետ, ինչ եղել էր նրանցից առաջ։


- Իշխանության գալով և այս ողջ ժամանակաշրջանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր չի կատարելու։ Չհավատալ խոսքերին և հավատալ փաստերի՞ն։


- Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, անձամբ ինձ հետաքրքիր չէ, որովհետև  փորձը ցույց է տալիս, որ նրա խոսքերը դատարկ հայտարարություններ են, որոնք ոչնչի վրա հիմնված չեն։ Այն, ինչ նա ասում էր մեկ տարի առաջ, հետո՝ երբ զավթում էր իշխանությունը, կամ այն, ինչի մասին հայտարարում էր ընդամենը մեկ ամիս առաջ՝ միանգամայն տարբեր ու միմյանց հակասող հայտարարություններ են։ Ինձ բնավ հետաքրքիր չեն այդ մարդու խոսքերը, բայց հետաքրքիր են իշխանության գործողությունները, որոնք նրանց թելադրված են որոշակի խորհրդականների կողմից։ Եվ երկյուղներ են առաջացնում այն փաստերը, որոնք արդեն ներկայացրի. դրանք, կարծում եմ, ավելի կարևոր են, քան Փաշինյանի դատարկ խոսքերը։ Ինչ և ինչպես է ասում Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ էական չէ, եթե տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում։


Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Փաշինյանը վարում է գործընկերների հետ հարաբերությունների փչացման քաղաքականություն, և խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ։ Մեզ մոտ հասունանում է մեկ այլ՝ շատ լուրջ խնդիր. նոր իշխանությունը հարվածի տակ է դնում Իրանի հետ հարաբերությունները։ Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները՝ դա անուղղակիորեն կարող է անդրադառնալ նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ակնհայտ է, որ մենք մոտ ենք այն բանին, որպեսզի փչացնենք հարաբերություններն Իրանի հետ։ Այս մասին վկայում են ապօրինի ընտրված խորհրդարանի Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությունները, որն Իրանն անվանել է «ավտորիտար երկիր» և հետո ներողություն չի խնդրել։ Ես կարծում եմ, որ դա ծրագրված  ակցիա էր, և նման ակցիաները շարունակվելու են։ Հիշեք հենց Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է փակել սահմանն Իրանի հետ, և մյուս տագնապալի ղողանջներն այս համատեքստում, որոնք պարզ ցույց են տալիս, որ ԱՄՆ ճնշման ներքո Հայաստանը վարում է որոշակի քաղաքականություն՝ հրաժարվելու այն հարաբերություններից, որոնք ունենք այսօր։


- Այսինքն՝ Դուք համաձա՞յն եք մի շարք վերլուծաբանների կարծիքին, որոնք Հայաստանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության, մասնավորապես՝ Ջոն Բոլթոնի Երևան այցելության ու նրա հայտարարությունների մեջ տեսնում են Հայաստանը հակաիրանական հենակետի վերածելու մտադրություն։


- Միացյալ Նահանգները  փորձում է ողջ աշխարհին թելադրել հակաիրանական դիրքորոշում, և ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում այն պետք է էլ ավելի շեշտված կերպով թելադրի այդ դիրքորոշումը։ Եվ այդպես էլ կա. հակաիրանական դիրքորոշումը պարզ արտահայտվել է Հայաստանի իշխանություններին։ Այլ բան է, որ մեր իշխանությունն ի վիճակի չէ ոչ իր պատրաստվածությամբ, ոչ կադրերով, ոչ մտավոր պոտենցիալով վարել այն ազգային արտաքին քաղաքականությունը, որն անհրաժեշտ է Հայաստանին։ Նրանք փորձում են հավասարակշռել, խուսանավել, խորամանկել և անում են անիմաստ քայլեր ու նույնքան էլ անիմաստ հայտարարություններ։ Իսկ այդ ամենը կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների, ընդհուպ մինչև պետականության կորստի։ Եվ սա ես հենց այնպես չեմ ասում. ցավոք, մենք տեսնում ենք ազգային անվտանգության իրական սպառնալիք, որը կարող է հանգեցնել պետականության կորստի։


- Վերադառնանք հայ-ռուսական օրակարգին. օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հետ կապված՝ Հայաստանի ձայնն ավելի լսելի է դարձրել այդ կազմակերպությունում։


- Մի բան է, երբ ձայնը լսվում է, մեկ այլ բան, թե ինչպես է այն ընկալվում։ Կարելի է լսել ոչ ադեկվատ մարդու ճիչերը և նայել նրան կարեկցանքով, կամ էլ կարելի է լսել անկիրթ մարդու ճիչերն ու հեռու վանվել նրանից։ Այսօր Հայաստանի ձայնը կարող է և լսվել, բայց ոչ այն առումով, ինչ որ կուզենար այդ նույն Փաշինյանը։ Իսկ այն ընկալվում է այսպես. դա պետության ոչ ադեկվատ դիրքորոշումն է, դա պետության առաջնորդի ոչ ադեկվատ դիրքորոշումն է, ինչը հաստատեցին նաև Փաշինյանի՝ ցանցում լցված հեռախոսազրույցները հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում նրանք քննարկում են, թե ինչպես ճաղերի հետևում նստեցնեն մարդու, որը գլխավորում է ՀԱՊԿ-ը։ Այս ամենից հետո անմիջապես հարց է ծագում. իսկ ինչպե՞ս են խոսում և ընկալում այդ կազմակերպությունում Հայաստանը, որն այսօր այլևս չի կարող հավակնել դրանում լուրջ դերի։ Ուստի, ես կնախընտրեի, որպեսզի մեր երկրի ձայնը ՀԱՊԿ-ում լսվեր ոչ այդքան ուժեղ, բայց լիներ շատ ավելի ազդեցիկ, քանի որ ավելի լավ է խոսել շշուկով, բայց հասնել քո ուզածին, այլ ոչ թե գոռալ հիմարի պես ու արդյունքում ստանալ միանգամայն հակառակ ռեակցիան։


Դուք կիսո՞ւմ եք հոռետեսական կանխատեսումներն այն մասին, թե այս ամենը կարող է ավարտվել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալով։


- Հասկանալի է, որ «նարնջագույն» հեղաշրջումը, որը Հայաստանում իրականացրին որոշակի արևմտյան շրջանակները, չի արվել նրա համար, որ պետեկամուտների կոմիտեի ղեկավարը նոր տարում իր քարտուղարուհուն 2,5 մլն դրամ պարգևավճար տա։ Հասկանալի է, որ իշխանափոխությունը Հայաստանում պետք էր աշխարհաքաղաքական այն խնդիրների լուծման համար, որոնք կան մեր տարածաշրջանում, և ես կարծում եմ, որ որոշակի հեռանկարում դա ավելի հստակ կերևա։


Առաջին շատ լուրջ հարվածները հասցվել են Հայաստանի կողմից ՀԱՊԿ հեղինակությանն ու աշխատունակությանը, առաջին պառակտումն արդեն մտցվել է Հայաստանի ու դաշինքի անդամ երկրների միջև, և այս միտումը շարունակվելու է և թափ է հավաքելու։ Այլ բան է, որ ներկայիս իշխանությունների համար սա դժվար խնդիր է, որովհետև Հայաստանը շատ թելերով կապված է ՀԱՊԿ-ի հետ, և այսօրվա դրությամբ նոր իշխանությունը չկարողացավ գտնել այն խնդիրների լուծման այլընտրանքային ուղիներ, որոնք լուծվում են այդ կազմակերպության միջոցով։


Բայց չպետք է մոռանալ մի շատ կարևոր բան. որքան կդիմանա այս իշխանությունը Հայաստանում, որքան ժամանակ կկարողանա խորհրդարանի փոխարեն աշխատել կիսագրագետ այս մարդկանց հավաքածոն, և որքան երկար այս վակխանալիան ու երկրի հանդեպ անարգանքը կշարունակվի։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը այս ծաղրը երկար չի հանդուրժի, և Հայաստանը կվերադառնա հուսալի գործընկերոջ այն դիրքերին՝ բանակցությունների ու համագործակցության համար, որոնք ունեինք միջազգային հարաբերություններում մինչև հեղաշրջումը։


- Վերջին ամիսներին Փաշինյանը բավական հաճախ է եղել Մոսկվայում, շատ հանդիպումներ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նրանց միջև։ Սակայն իր վերջին այցելության ժամանակ Պուտին-Փաշինյան հանդիպումն օրակարգում չկար, թեև, ինչպես գրում էին ԶԼՄ-ները, հայկական կողմը փորձում էր հասնել դրան։ Իսկ օրերս տեղի ունեցավ հեռախոսազրույց ոչ թե Պուտինի, այլ Մեդվեդևի հետ։ Արժե՞ արդյոք սրանում տագնապալի հնչերանգ տեսնել երկկողմ հարաբերությունների համատեքստում։


- Եկեք չմոռանանք, թե ում մասին ենք խոսում. Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից բղավում էր հակառուսական կարգախոսներ, պահանջում դուրս գալ ԵՏՄ-ից, խորհրդարան էր մտցնում նման օրինագծեր, և նրա ողջ թիմը ոչ մի վստահություն չի ներշնչում հենց այդ հարաբերությունների համատեքստում։ Իհարկե, հիմա նա փորձում է հարթել որոշակի անկյուններ, բայց այն, ինչ եղել է, գումարվում ու անդրադառնում է կոնկրետ առաջնորդի ու իշխանության հանդեպ վստահության մակարդակով։

  

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 24613


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Յուրի Վարդանյանի

Հուլիսի 30, 2019


Փաշինյան Նիկոլը չունեցավ տաղանդ ոչ սպորտում, ոչ գիտության մեջ, որ արվեստում: Սակայն փառքի և ռեկորդակիրության ծարավը նրան հանգիս...

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Փաշինյան Նիկոլի հզորությունը զարմացնում է աշխարհին

Հուլիսի 26, 2019


Հինգերորդ ալիքում երեկ Ագնեսա Խամոյանի հյուրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սևակ Թորոսյանն էր: Նա ֆրանսիացի իրավաբան է, լավ է տիրապե...

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Հուլիսի 25, 2019


Narek Samsonyan-ը գրել է իր էջում. «Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻ...

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը

Հուլիսի 24, 2019


Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են զանազան բաներ աբաջյան գոհարի մարդու հերթական պատմական այցի մասին Միացյալ Նահանգներ: Ան...

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հայաստան. մի տրտնջացեք ձեր կառավարությունից, պարզապես փոխեք այն

Հուլիսի 22, 2019


Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո անցած 15 ամիսները ցույց տվեցին սթափ մտածող մարդկանց փոր...

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հայ-ամերիկյան հարաբերություններն ու Փաշինյան Նիկոլի երկրային առաքելությունը

Հուլիսի 22, 2019


Փաշինյան Նիկոլի կառավարությունն առաջինն է անկախ Հայաստանի պատմությունում, որը կարելի է անվերապահորեն համարել ԱՄՆ պետդեպարտամենտ...

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Վենետիկի հանձնաժողովը կօգնի Փաշինյան Նիկոլին, իսկ ավելի շատ՝ հակահեղափոխությանը

Հուլիսի 19, 2019


Մեծ հաշվով, մեր՝ հակահեղափոխության հաղթանակի համար այսօր ձեռնտու են միայն Փաշինյան Նիկոլի գժություններն ու ապօրինությունները: Ո...

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Հուլիսի 19, 2019


Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմա...

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Փաշինյան Նիկոլի զարմանալի ուղերձները

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն երեկ հարցազրույց տվեց իր սիրելի «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ մտադիր է իր իսկ կողմից հրահրած ճգնաժամը...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Փաշինյան Նիկոլը չստեց, բայց մի բան թաքցրեց

Հուլիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր այցելել էր ինչ-որ մի գրանտակեր կազմակերպություն («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱ...

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Փաշինյան Նիկոլն ուրիշ է՝ աշխատավարձ է բարձրացնում, որն իրականում պակասում է

Հուլիսի 6, 2019


Ժողովրդի վարչապետն ու իրեն սպասարկող խայտառակ լրատվամիջոցները շատ են սիրում «մանիպուլյացիա» եզրույթը, հատկապես համասեռամոլ բաբա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի նախընտրած սեքսի տոնի կապակցությամբ

Հուլիսի 5, 2019


Այսօր Փաշինյան Նիկոլի սիրած տոնն է՝ Սահմանադրության օրը: Ժողովրդի վարչապետը շատ է սիրում այն, քանզի բոլորից շատ սեքս է ունեցել ...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հայաստանը՝ Սաակաշվիլիի ճանապարհով

Հունիսի 28, 2019


Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Ք...

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Տիտանների տարաձայնությունների պատճառը պուպուլիկն է

Հունիսի 28, 2019


Մամուլից տեղեկանում ենք, որ միքայելյան սասունը կատաղած է Փաշինյան Նիկոլի վրա և կարող է անգամ հրաժարվել մանդատից: Վազգեն Սարգսյա...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ