Միջազգային խայտառակություն

ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի և հանուն սաղաթելյան մուշեղի

Հունվարի 31, 2019
ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի և հանուն սաղաթելյան մուշեղի

Միրզո Արարատյան

 

Եթե Հայաստանում մնացել են միամիտ մարդիկ, որոնք կարծում են, թե Փաշինյան Նիկոլի դատական համակարգը աշխարհի վերջը չէ, թե աշխարհում կա ՄԻԵԴ, որը միշտ կանգնում է արդարության և ճշմարտության կողքին, թող ծանոթանան, թե ինչ է որոշել ՄԻԵԴ-ը սաղաթելյան մուշեղի գործով: Հիշեցնենք, որ սաղաթելյան մուշեղը ՀՀ նորագույն պատմության ամենաարատավոր անձանցից է, եղել է Վազգեն Սարգսյանի աջ ձեռքերից մեկը, խախտել այն քանակությամբ մարդու իրավունքներ, որ էլ ասելու չէ: Նա իր վնասակար կյանքում դիմել է և՛ սպանության (անձամբ կալանավորվածի է գնդակահարել` լինելով քրեակատարողական հիմնարկների վարչության պետ), և՛ խոշտանգումների (հարցրեք Վազգեն Մանուկյանի 1996-ի թիմի անդամներին), և՛ ընտրակեղծարարությունների, և՛ բոլոր հնարավոր ու անհնար զանցանքների: Եվ այսօր, հուրախություն Նոր Հայաստանի ղեկավարության ու նախրի, ՄԻԵԴ-ից թուղթ է եկել, որտեղ սաղաթելյան մուշեղ անվամբ հանցագործ բարբարոսը ճանաչվում է անարդարության և սխալ դատավարության զոհ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու և նոր քննության ուղարկելու մարտիմեկյան գործերով դատապարտված սաղաթելյան մուշեղի վերաբերյալ քրեական գործը: Ահա թե որն է հայ իրավապահ համակարգի մեղքը:

 

2008թ. մարտի 1-ի առավոտյան, Ազատության հրապարակում, հետո ավելի ուշ՝ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար: Իսկ մինչ այդ սաղաթելյան մուշեղը օրեր շարունակ մասնակցել է Տեր-Պետրոսյանի ապօրինի ցույցերին ու հավաքներին, սկզբունքորեն խախտել է հասարակական կարգը, փաստացի մասնակցել սահմանադրական կարգի տապալման գործողություններին, ինչի համար դատապարտվել է հինգ տարի ազատազրկման: Դե, իսկ 2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոնշյալ քրեական գործով ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացրել է վճիռ, որով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված (խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների և միավորման ազատության) իրավունքների խախտում: ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին:

 

Իսկ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե, իբր, կարդարացվի ՄԻԵԴ-ում: ՀՀ կոմպլեմենտար նախագահն արդեն պետք է հասկանար, որ Հայաստանում (նաև իր շնորհիվ) հաստատվել է արևմտամետ ռեժիմ, որին արգելված է որևէ կերպ առարկել կամ խոչընդոտել ՄԻԵԴ-ին: Եվ եթե Քոչարյանի պաշտպանները երբևէ դիմեն ՄԻԵԴ, նշանակում է` կստանան այնպիսի մի վճիռ, որ կփոշմանեն իրենց արածի համար: Ժամանակն է հասկանալ, թե ում ձեռքն են տվել Հայաստանը և հեռու մնալ այդ կենտրոններից, մինչև այս երկրում մեկ անգամ էլ իրավիճակ չփոխվի:






Դիտումների քանակ 42802


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Ժամանակն է #nikolmardaspan հեշթեգի գործածման

Հունիսի 15, 2019


Երեկ գեներալ Մանվել Գրիգորյանին նորից տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն: Սա արդեն էպոպեա է. հունիսի 3–ին նրան «Նաիրի» ԲԿ–ից ...

ՄԻԵԴ խայտառակ որոշումը խայտառակ մարդու օգտին

ՄԻԵԴ խայտառակ որոշումը խայտառակ մարդու օգտին

Ապրիլի 25, 2019


Երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը մտցնում էր Եվրոպայի խորհուրդ, նա չէր պատկերացնում, թե ինչ է բերում իր և հայ ժողովրդի գլխին: Հայա...

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Փաշինյան Նիկոլի սիրտն արյուն է ուզում

Մարտի 19, 2019


Պետությունը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ իրավունքը պոզիտիվ է, այսինքն՝ գործում է միանման բոլոր դեպքերում...

Փաշինյան Նիկոլն արդեն քաշվել է ՄԻԵԴ-ում

Փաշինյան Նիկոլն արդեն քաշվել է ՄԻԵԴ-ում

Փետրվարի 21, 2019


Ինչպես արդեն հայտնի է, մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է, և այսօր արդեն տեղեկանում ենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ը...

Փաշինյան Նիկոլի առաջին միջազգային խայտառակությունը

Փաշինյան Նիկոլի առաջին միջազգային խայտառակությունը

Հունվարի 18, 2019


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին, 39-րդ կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյ...

Լակոտակրատիան փորձում է չխայտառակվել

Լակոտակրատիան փորձում է չխայտառակվել

Հունվարի 8, 2019


Պարզվում է, լակոտությունը չի բացառում նամուսն ընդհանրապես (բացառելը բացառում է, բայց ոչ ամբողջությամբ, ինչպես ցույց են տալիս հա...

Լակոտության արձագանքը հասավ Ստրասբուրգ

Լակոտության արձագանքը հասավ Ստրասբուրգ

Հունվարի 7, 2019


Սա խոսում է հայրենի լակոտակրատիայի ոչ միայն «բեսպրեդելության», այլև հակամարդկային կերպարի մասին: Մայրապետյանին բուժում է անհրաժ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ «ԱդեկվաԴ»-ի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ «ԱդեկվաԴ»-ի

Հոկտեմբերի 12, 2018


Փաշինյան Նիկոլն այնքան էր քամակ ճղում, թե իր նման արդարամիտ, ժողովրդավարական, լիբերալ, հանդուրժող և ազատամիտ տղա չկա, որ նրա հե...

Թշնամու ազատությունը ո՞րն է

Թշնամու ազատությունը ո՞րն է

Մարտի 11, 2018


Առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցվում Հայաստանում վտանգավոր աղանդավորական կառույցների կազմաքանդիչ գործունեության մասին, և պա...

Եհովան կպահի մեր սահմանը

Եհովան կպահի մեր սահմանը

Հոկտեմբերի 12, 2017


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածա...

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

Մայիսի 4, 2017


Երեկ գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտարարած 23 թեկնածուներից երեքը փոշմանել էին, դրանք էին` Նապոլեոն Ազիզյանը...

Ծառուկյանի վիժվածքները

Ծառուկյանի վիժվածքները

Մայիսի 3, 2017


Եկել է մանդատ ստանալու ժամանակը, և ինչպես Հայաստանում բոլոր հարցերում, այստեղ նույնպես ականատեսն ենք տարրական մարդկային ստորութ...

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Մարտի 6, 2017


Հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը՝ չափազանց խոստումնալի կա...

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Փետրվարի 28, 2017


Հայաստանում քաղաքականությունը մեռավ: Այս ընտրությունները կվերածվեն քաղաքականության հոգեհանգստի, և պետությունը վերջնականապես կդա...

Բոզերի կուսակցությունը ստացավ առաջին խայտառակ ապտակը

Բոզերի կուսակցությունը ստացավ առաջին խայտառակ ապտակը

Մայիսի 28, 2016
1

Վարդանիկ Օսկանյանի դեռ չծնված կուսակցությունն արդեն ճաշակեց առաջին խայտառակությունը, այն էլ այնպես ճաշակեց, որ երկար կհիշվի: Ու...

Ադրբեջանում մայրերը հրաժարվում են ընդդիմադիրներից, Հայաստանին այդ ճակատագիրը չի սպառնում

Ադրբեջանում մայրերը հրաժարվում են ընդդիմադիրներից, Հայաստանին այդ ճակատագիրը չի սպառնում

Հոկտեմբերի 22, 2015
2

Հայաստանում բավական մեծաթիվ են այն մարդիկ, ովքեր սուլթանության գաղափարն են դավանում, եթե ուշադրության առնենք «սպարապետի» գաղափա...

Մուշեղի գործիքը շանտաժն է

Մուշեղի գործիքը շանտաժն է

Հուլիսի 7, 2015
2

Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստների շարքում հիմնավորվել ու ոգևորվել է նաև կալան...

SOS. Բաղրամյանի պողոտայում վխտում են հակազգային վիժվածքները

SOS. Բաղրամյանի պողոտայում վխտում են հակազգային վիժվածքները

Հունիսի 25, 2015
19

Մարդասպան և բռնարար, «կլուչնիկ» և թալանչի, դահիճ և վիժվածք, երեխա առևանգող և աշխարհի ամենավերջին կեղտ, բայց ամենակարևորը` սպարա...

Դոլարը Եվրո նշանակվեց

Դոլարը Եվրո նշանակվեց

Հունիսի 16, 2015


Այդ հպարտ անունը նա վաստակել է վաղուց` հավատարիմ մնալով հայրենի կաշառակերության այնպիսի սկզունքներին, ինչպիսին են, օրինակ, հարա...

160 հազար եվրո նետեց ջուրը

160 հազար եվրո նետեց ջուրը

Մայիսի 12, 2015


Կրկին Հայաստանին փաստի առաջ են կանգնեցրել: Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ