Ազգային խայտառակություն

Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հունվարի 31, 2019
Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Ոմն Մազմանյան Մհեր, որը ժամանակին իբր կալանավորվել է «Սասնա ծռերին» աջակցելու համար և իրեն ազատամարտիկ է համարում, Քաշաթաղի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, որին աշխատանքից հեռացրել են, հավանաբար, վատ աշխատանքի և հակապետական կեցվածքի համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով եմ գրում, բայց արդեն մտածում եմ երկրից հեռանալու մասին։ Ինչո՞ւ ցավով, որովհետև կյանքիցս շատ սիրում եմ իմ Հայրենիքը։ Հայրենիք, որի պաշտպանության համար կռվել եմ, պայքարել, վիրավորվել, դարձել 3-րդ խմբի հաշմանդամ, ազատագրված տարածքում բնակություն եմ հաստատել, ընտանիք կազմել ու այսօր 7 զավակ ունեմ։ Երկար տարիներ պայքարել եմ նաև ներքին թշնամու դեմ, ինչի արդյունքում էլ սովոր չլինելով քծնել, թողել եմ պետական աշխատանքս: Ինչպես բոլոր պայքարներին, հեղափոխությանը նույնպես մասնակցել եմ՝ հուսալով, սակայն այսօր իմ ընտանիքի հոգսերը հոգալու համար ստիպված եմ մեկնել ընտանիքիս հետ։ Բավականին երկար ժամանակ է փնտրում եմ աշխատանք, բայց…

 

Հ. Գ. Խնդրում եմ գրառումս չդիտարկեք որպես փնովանք, պարզապես ամեն օր տնից տուն տեղափոխվել, ընկերներին դիմել օգնության կամ… մինչև նոր աշխատատեղեր կբացվեն ու մինչև ե՞րբ»:


Ուրեմն, սա իրոք յոթ զավակ ունի, բայց ընտանիք ունենալու հարցում փոքր ինչ-ստում է: Սրա զավակները ծնվել են տարբեր կանանցից, և սա այն մարդը չէ, որ ինչ-որ մեկի հոգս քաշի: Իսկ այս սրտաճմլիկ գրառման պատճառը Փաշինյան Նիկոլից նեղանալն է: Բանն այն է, որ սրա զավակներից մեկը` Մազմանյան Տիգրանը, ռադիոտան գրավման օրը եղել է Փաշինյանի կողքին, ձերբակալվել է: Սա էլ, հիշելով, որ հեղափոխական տղա ունի, որոշել է պարազիտություն անել զավակի վրա և գնացել է ժողովրդի վարչապետի մոտ: Նրանից լավ աշխատանք է պահանջել: Դե, Փաշինյանն էլ մերժել է, քանզի տեսել է, որ դիմացինը թափոն է:


Ժողովրդի վարչապետն երբեմն լավ բաներ անում է երկրի համար: Մերժելով Մազմանյան թափոնին և դրդելով նրան արտագաղթի` Փաշինյանը նպաստում է Հայաստանի մաքրմանը: Սա այն դեպքն է, երբ պետք է հիանալ Փաշինյան Նիկոլի աշխատանքով ու սկզբունքայնությամբ: 






Դիտումների քանակ 48471


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հեռանալու դիալեկտիկան

Հեռանալու դիալեկտիկան

Հունիսի 29, 2017


Արտագաղթը շարունակվում է: Եվ այն էլ` բավական տագնապալի տեմպերով: Ինչ էլ ասի պաշտոնական վիճակագրությունը, որքան էլ փորձեն համոզե...

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Չնչին Եգանյանի չնչին արտագաղթը

Հուլիսի 14, 2016


Ոչ ոք չի լսել, որ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երբևէ դժգոհի, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Եգանյանը նաև ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Արտագաղթում են արդեն գնդապետները, հերթը գեներալներինն է

Արտագաղթում են արդեն գնդապետները, հերթը գեներալներինն է

Հոկտեմբերի 21, 2015


Սայաթ Շիրինյանը, երկար տարիներ ոստիկանությունում բարձր պաշտոններում և վերջին մեկ տարին ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայու...

Հայրենասերը (քնարական պատմվածք)

Հայրենասերը (քնարական պատմվածք)

Ապրիլի 30, 2015


Մարդիկ անցնում էին կողքով։ Եվ միայն հինգ տարեկան մի աղջիկ, որ կանգնած էր մի փոքր հեռվում, մայրիկի հետ, վազեց դեպի հայրենասերն ո...

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Արտեմ Ասատրյանը դժգոհ է Ռուսաստանի սոցապ նախարարից

Մարտի 26, 2015


«Հայաստանի այն բնակիչներին, որոնք չեն կարողանում մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, աշխատանքի նախարարությունը կփորձի զբաղվածությամբ ա...

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Նոյեմբերի 25, 2014


«Օղորմածիկ» Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արեց, որ «Հայկական աշխարհը» համալրվի մոտ 300 հազար ՀՀ քաղաքացիներով: Հիմա, ահա, եկել է «ա...

Պատգամավորները հաշվեցին ու արցունքոտվեցին

Պատգամավորները հաշվեցին ու արցունքոտվեցին

Սեպտեմբերի 9, 2014


Մինչ ժողովրդական ընտրյալները Հայաստանի համար ձգձգված ճգնաժամից դուրս գալու ելք էին փնտրում, ժողովուրդը երկու ելք գտավ. օդանավաս...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ