Սովորական խայտառակություն

Նախագահ Քոչարյանի 2001-ի սխալը չեղարկվեց

Հունվարի 30, 2019
Նախագահ Քոչարյանի 2001-ի սխալը չեղարկվեց

Մահացել է Կարապետյան Վարուժը` ԱՍԱԼԱ-ի զինվոր, պրոֆեսիոնալ տեռորիստ: 1983-ին սա Փարիզի օդանավակայանում իր արևին պայթեցնում էր թուրքական օդանավ, բայց վրիպել էր: Արդյունքում հերոս Վարուժը սպանեց 8 հոգու, որոնցից 4-ը ֆրանսիացի էին, 2-ը` թուրք: Եվ մեկական շվեդ ու ամերիկացի: Հերոս Վարուժին դատապարտեցին ցմահ ազատազրկման, և նախագահ Քոչարյանը ամեն ինչ արեց, որ 2001-ին նա վերադառնա Հայաստան: Այլ կերպ ասած` Քոչարյանը բերան ծռեց Ժակ Շիրակին, Շիրակն էլ սրան ներում շնորհեց` պայմանով, որ Եվրոպա ոտք չի դնի:

 

Հայաստանում հերոս Վարուժին ամեն ինչով ապահովեցին: Նա խնդիր չուներ, իրեն լավ էր զգում: Վարկած կար, թե Վարուժի «դուխի դեմ խաղ չկա»: Բայց երբ կալանավորվեց Քոչարյանը, դուխով Վարուժը ծպտուն չհանեց: Իսկ դա արդեն կասկածի տեղիք է տալիս: Եթե էդքան դուխով էր, դեմը խաղ չկար, բա իր փրկչի համար գոնե մեկ հատիկ ակցիա չանե՞ր:

 

Չէ, Վարուժը դուխով տղա չէր, նա տեռորիստ էր, իսկ տեռորիստները դուխ չունեն: Նրանց մոտ լավ է ստացվում սրան-նրան պայթեցնելը, բայց նրանցից քաղաքացիական լուրջ քայլ չես տեսնի: Մի խոսքով, հարցին` բարոյակա՞ն մարդ էր արդյոք հանգուցյալը, մենք կպատասխանենք` ոչ, նա բարոյական մարդ չէր, նա ուզում էր ապրել հասարակության հաշվին, իսկ հասարակությունը չէր ուզում, նա էլ մահացավ:

 

Ողորմի տանք Վարուժի կողքի մեռելներին: Գուցե այն աշխարհում հասկանա, որ պիտի չծնվեր, քանզի մարդկանց միայն ողբերգություն պատճառեց: Իսկ երբ նրան բախտ վիճակվեց կյանքում մեկ անգամ տղամարդկություն դրսևորել և սատարել այն մարդուն, ում սեփական հորից շատ էր պարտական, նա լռեց:

 

Աղբյուրը` Artiom Khachaturian

 






Դիտումների քանակ 23035


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վտանգվա՞ծ է արդյոք Լիբանանը

Վտանգվա՞ծ է արդյոք Լիբանանը

Փետրվարի 1, 2019


Հայ ժողովուրդը գիտի, որ բեյրութցին լավ բան չէ: Բեյրութցին կամ սեֆիլյան ժիրո է, կամ Արսինե Խանջյան, կամ Սերժ Թանկյան, կամ էլ ավե...

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Բեյրութն ընտրում է Փաշինյան Նիկոլին

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլից այսօր վերջապես լավ բան լսեցինք: Պարզվում է, Բեյրութ քաղաքի դաշնակները միացել են նրա շարժմանը: Թե ինչ բան է Բեյ...

Ամերիկացիները մեզ նոր հերոս են նվիրում

Ամերիկացիները մեզ նոր հերոս են նվիրում

Դեկտեմբերի 16, 2016


Համբիկ Սասունյանի սխրանքն այն էր, որ 1982թ-ին 19 տարեկան հասակում Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկու...

Թոշակառու Քոչարյանի նոր երգը` հատուկ «Ազատության» համար

Թոշակառու Քոչարյանի նոր երգը` հատուկ «Ազատության» համար

Սեպտեմբերի 3, 2016


Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանը հերթական պատմական հարցազրույցն է տվել, այս անգամ` «Ազատություն» ռադիոկայանի...

Իշխանության խայտառակ ազդեցությունը հասարակության վրա

Իշխանության խայտառակ ազդեցությունը հասարակության վրա

Սեպտեմբերի 1, 2016


«Սասնա ծռերը», անշուշտ, տարվա բոցն էր: Իշխանության համար դրանք անակնկալ չէին. գոնե Սերժ Սարգսյանը լավ գիտի, թե ինչ է նշանակում ...

«Սասնա ծռերը» նոր համբավ կբերի հայ ժողովրդին

«Սասնա ծռերը» նոր համբավ կբերի հայ ժողովրդին

Հուլիսի 29, 2016
1

Բազմատաղանդ Քոչարյանին թվում էր, թե նա կկարողանա բոլորին վերահսկել, այն դեպքում, երբ համաշխարհային և հատկապես ամերիկյան փորձը ց...

Հայերի դավադրությունը բացահայտված է

Հայերի դավադրությունը բացահայտված է

Փետրվարի 2, 2015
4

ԱՍԱԼԱ-ի մարտիկների գրոհներից ի վեր Թուրքիայում բացահայտվել է հայերի կողմից իրականացված երկրորդ խոշոր ահաբեկչությունը: Ինչպես գր...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ