Ազգային խայտառակություն

Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյան նազենիին

Հունվարի 30, 2019
Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյան նազենիին

Արտյոմ Խաչատրյան

 

Մշակույթի արդեն լուծարված նախարարությունում մի խայտառակություն կա` ղարիբյան նազենի, մակունց լիլիթի տեղակալն էր: Ավանդույթ կա` երբ նոր մարդիկ են գալիս նախարարություն, պիտի ինչ-որ բան անեն, ցանկալի է` նոր բան: Իսկ քանի որ մակունց լիլիթն իր բերած տեղակալի հետ ոչ մի բանի ունակություն չունի, նրանք անում են այն, ինչի կարիքը չկա: Օրինակ, սրանք ընկել են Կոնստանտին Օրբելյանի հետևից, ուզում են ազատվել նրանից: Օրբելյանի միակ մեղքն այն է, որ նա աշխատող, արարող և, ամենակարևորը` վնաս չտվող մարդ է: Հավանաբար, հենց սա դուր չի գալիս ղարիբյան նազենիին:

 

Բանն այն է, որ Կոնստանտին Օրբելյանը օպերային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնում գտածո է Հայաստանի համար. նա հայաստանցի չէ, հեռու է տեղական ինտրիգներից, իր հնարավորությունների սահմաններում նպաստում է թատրոնի որակի բարձրացմանը: Ճիշտ է, նա հանճարեղ չէ` նրան չես դնի Ռիկարդո Մուտիի կողքին, և այնուամենայնիվ, լավագույն տարբերակն է թատրոնի համար: Ու ինչ-ինչ պատճառներով նախարարությունը կամպանիա է ծավալում նրա դեմ: Ինչ-որ անհասկանալի խոչընդոտներ (փոխնախարար ղարիբյանը թույլ չի տալիս, որ Օրբելյանը գնա Ամերիկա «Գրեմիին» մասնակցելու համար, հետո էլ գրում է, թե Օրբելյանին չեն ընդգրկել մրցանակաբաշխության մեջ, Օրբելյանն ինքն է առաջադրվել… լավ, բա սա կարևո՞ր է), տհաճ բամբասանքներ, այլ անհասկանալի երևույթներ:

 

Իսկ այսօր տիկին նազենին արդեն բացահայտում է իր նպատակները: Նա ասում է. «Կոնստանտին Օրբելյանը ինչ մեծության աստղ էլ լինի, մնում է ՊՕԱԿ-ի տնօրեն, ՊՕԱԿ-ը ենթարկվում է մշակույթի նախարարությանը, ուրեմն նա մեր աշխատողն է և ես իր վերադասն եմ…, պետք է պահպանի կարգը»: Տո, այ ղարիբյան նազենի, դու ի՞նչ դարձար, որ լուրջ արտիստին վերադաս լինես, ինչ էլ որ գրես ռեզյումեիդ մեջ, ինչ հրաշագործություններ էլ որ քեզ վերագրես, մեկ է` դու մակունց լիլիթի տեղակալն ես մնում: Անգամ եթե նա Օրբելյանի վերադասն է, պիտի այնքան տակտ ու դաստիարակություն ունենա, որ իրենից ու Հայաստանից չվանի թե՛ Օրբելյանին, թե՛ մյուս լուրջ անձանց: Եվ հավելում է տիկին ղարիբյանը, որ Օրբելյանը երկու լրիվ դրույքով զբաղեցնում է տնօրենի և գեղարվեստական ղեկավար - գլխավոր դիրիժորի պաշտոնները 2017թ. հոկտեմբերից, այսինքն՝ 3 պաշտոն է զբաղեցնում, ինչը օրենքի խախտում է, և շուտով այդ հարցը կլուծվի: Նշանակում է` սրանք ուզում են Օրբելյանից ազատվել իրենց նախրից մի քանիսին երջանկացնելու համար:

 

Ճիշտ որոշում է: Նոր Հայաստանին Արարատի կոկորդիլոսասեր մարզպետից խելոք ու գրագետ մարդ պետք չէ: Օրբելյանն աշխարհում ճանաչված, մեծ կապերի և հեղինակության տեր մարդ է, նա Գարի Օրբելյանի որդին է, թե՛ ԱՄՆ, թե՛ ՌԴ նախագահների հետ ավելի հեշտ ու շուտ կկապվի, քան Հայաստանի ղեկավարը, նա իր տեղը կգտնի կյանքում, ինչպես գտավ Վալերի Գերգիևը, երբ նրան 1985-ին լարեցին Հայաստանից ղարիբյան նազենիի նախորդները: Բայց սա արդեն ուրիշ հետաքրքիր պատմություն է, մի օր մանրամասն կխոսենք: Իսկ Կոնստանտին Օրբելյանին ցանկանանք Հայաստանից հնարավորինս շուտ հեռանալ: Դժվար չէ այսօր երկիր գտնել աշխարհում, որի մշակույթի փոխնախարարն իրեն Օրբելյանի վերադաս չհամարի և այդպիսով չբավարարի իր չկայացած (հիմնականում` սեռական) ամբիցիաները:






Դիտումների քանակ 51045


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանրության «մշակութային պահանջը» Փաշինյան Նիկոլին

Հանրության «մշակութային պահանջը» Փաշինյան Նիկոլին

Դեկտեմբերի 24, 2018


Երևանը հասավ Քաբուլի մակարդակին: Նշեմ, որ դեռ 15 տարի առաջ Քաբուլում վերաբացվեց առաջին կինոթատրոնը թալիբների տապալումից հետո, և...

Միքայել Պողոսյանի «երազը»

Միքայել Պողոսյանի «երազը»

Հունիսի 4, 2018


Հայաստանի «մշակույթի գործիչները» երբեք չեն փայլել իրենց որակով: Մեր որակյալ «ապրանքը» արտահանվել է արտասահման Հայաստանի անկախու...

Լիլիթ Մակունցին` շտապ պսակադրություն, հանուն հայրենի մշակույթի

Լիլիթ Մակունցին` շտապ պսակադրություն, հանուն հայրենի մշակույթի

Մայիսի 17, 2018


Ո՞նց բացատրենք սրան, որ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել իսկապես մեծ մարդկանց ասածը, ասենք՝ Կանտի, Հեգելի, բայց ոչ երբեք սրա նմա...

«Դուխով» սկսեց ու «դուխով» կշարունակի

«Դուխով» սկսեց ու «դուխով» կշարունակի

Մայիսի 13, 2018


Նիկոլ Փաշինյանը մշակույթի նախարար էլ ունեցավ, անունը` Լիլիթ Մակունց: Սրան պեղեցին Արմենչիկ Դարբինյանի համալսարանից: Կրթությամբ ...

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Փետրվարի 13, 2018


Հայաստանի հերթական ձախողված մշակույթի նախարարը` Արմեն Ամիրյանն այս օրերին նախապատրաստվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Հունվարի 26, 2018


Տարվա պետական մրցանակները շնորհելիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ թափանցիկ դիտողություն արեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` նկ...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Դեկտեմբերի 22, 2017


Այսպես կոչված ոչ պետական մամուլին աջակցելու նախաձեռնությունը նոր չէ: Ոչ պետական ասվածի ներքո դեռ պետք չէ հասկանալ ոչ իշխանամետ,...

Ե՞րբ են տալու Ավետի Նոբելյան մրցանակը

Ե՞րբ են տալու Ավետի Նոբելյան մրցանակը

Հոկտեմբերի 31, 2017


Շոումեն, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ինչպես հայտնի կինոնկարում էին ասում, «մեծավորների աչքի լույսն է»: Իսկ այդ լույս լինելու հա...

Վանդալիզմի երկու հովանավորները

Վանդալիզմի երկու հովանավորները

Հուլիսի 19, 2017


Երկու օր առաջ համացանցում հայտնված լուսանկարները ոչ միայն զայրացրին, այլև ապշեցրին օգտատերերին: Նկարներում պատկերված էր, թե ինչ...

Երբ ծիրանն էլ է տրանսսեքսուալ

Երբ ծիրանն էլ է տրանսսեքսուալ

Հուլիսի 6, 2017


Մոտ օրերս մեր մայրաքաղաքում վերստին կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Արդեն 14 տարի շարունակ մշակութային այս կարև...

Քարանձավները մնացին Ամիրյանին

Քարանձավները մնացին Ամիրյանին

Հունիսի 22, 2017


Հայաստանի մշակույթի նախարարության հայտարարած ՝ հինգ քարանձավների վարձակալության մրցույթին հունիսի 21-ի դրությամբ ոչ մի հայտ չի ...

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Հունիսի 16, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել Չայկովսկու անվան ռուսական պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի անձնակազմի` Հայաստանում գտնվելու կա...

Եվոպացի դեսպանները` Հիտլերի հետքերով

Եվոպացի դեսպանները` Հիտլերի հետքերով

Հունիսի 12, 2017


Մեր օպերային թատրոնի շենքը հավակնում է դառնալ ոչ միայն տեղական նշանակության, այլև միջազգային հնչեղության սկանդալների թատերաբեմ:...

Ի՞նչ են ուտում Արգիշտին ու Ամիրյանը

Ի՞նչ են ուտում Արգիշտին ու Ամիրյանը

Ապրիլի 29, 2017


Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ մշակույթից ոչինչ չի հասկանում, բայց արդեն դարձել է հայ ռեստորանատերերի ու խոհարա...

Մշակութային կանգա՞ռ, թե՞ ինտերվենցիա

Մշակութային կանգա՞ռ, թե՞ ինտերվենցիա

Փետրվարի 1, 2017


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոր բան է հորինել: Կոչվում է «Մշակութային կանգառ» ծրագիր: Եթե գաղափարը հակիրճ շարադրենք, ապա ե...

Ո՞ւմ դեմ է ցույց անում Արմեն Ամիրյանը

Ո՞ւմ դեմ է ցույց անում Արմեն Ամիրյանը

Հունվարի 30, 2017


Երևանում Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տան առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ցույց էր կազմակերպել: Հրաշալի...

Ֆռիկչի Ամիրյանը թափանցիկ լինել չի ուզում

Ֆռիկչի Ամիրյանը թափանցիկ լինել չի ուզում

Հունվարի 18, 2017


Ներկա կառավարության անդամների մեջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բացառիկ է նրանով, որ բոլորից արագ է հրաժարվում իր տված խոստո...

Ամիրյանը կոկա-կոլան հենց այնպես չի խմում

Ամիրյանը կոկա-կոլան հենց այնպես չի խմում

Հունվարի 17, 2017


Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի ողջ հոգևոր պաշարը տեղավորվեց մի սովորական ապակե շշի մեջ, ավելի ճիշտ` շշի պիտակի վրա...

Նորմալ է, երբ աննորմալ է

Նորմալ է, երբ աննորմալ է

Հունվարի 12, 2017


ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի մասսայական «ոչնչացման» գործընթացի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկի մահախոսականն էլ կարդ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ