Ազգային խայտառակություն

Գեղացուն ինչքան եփես` ականջները հում կմնան

Հունվարի 30, 2019
Գեղացուն ինչքան եփես` ականջները հում կմնան

Օպերատիվ տեղեկություններ կան, որ Ցոլակյան Ֆելոն թեպետ շատ սոլիդ Ջրափի գյուղում է ծնվել ու մեծացել, բայց գեղացի է իր էությամբ: Օպերատիվ տեղեկությունները հաստատվում են նաև իր` գեներալ Ցոլակյանի վարքագծով: Այսպես, այսօր նա դարակազմիկ մտքեր է արտահայտել: Թե երբ նա դարձավ այդքան տաղանդավոր` տաղանդավո՞ր է ծնվել, թե՞ տաղանդ է ձեռք բերել ժողովրդի վարչապետի հետ աշխատելիս` այս հարցի պաասխանը գիտությունը դեռ չունի: Հուսանք, որ կունենա, մենք էլ կիմանանք, բայց այժմ ներկայացնենք Ցոլակյան Ֆելոյի տաղանդավոր մտքերը:

 

Նա ասել է՝ խոսելով կառավարությանն ուղղված հանրապետականների քննադատության և աղքատության մասին. «Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս»:


Ցնցո՛ղ մեկնաբանություն, կյանքի ցնցող իմացություն: Եվ այս դեպքում Ցոլակյան Ֆելոյին պետք է հիշեցնել իր տեսակին վերաբերող մեկ այլ ժողովրդական խոսք. գեղացուն ինչքան եփես` ականջները հում կմնան: Այնպես որ, լավ է` չեփես, մանավանդ գազի թանկացման պայմաններում...






Դիտումների քանակ 27325


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պրն Լֆիկի վախը պետք է բռնել

Պրն Լֆիկի վախը պետք է բռնել

Նոյեմբերի 29, 2018


Շատ ուշագրավ տեղեկություններ են հայտնվում: Աստիճանաբար պարզվում է ամենքի ով լինելը: Քաղաքական դաշտը մաքրվում է: Դավաճանների և ճ...

Ոչ թե փետե գլուխ, այլ առագաստ

Ոչ թե փետե գլուխ, այլ առագաստ

Նոյեմբերի 11, 2018


Եթե ռուս մեծ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը ծնվեր ոչ թե 1814թ., այլ, ասենք, 1975-ին, ինչպես Փաշինյան Նիկոլը, և մահանար ոչ թե 1841...

Ցոլակյանի փոփոխական խիղճը մաքու՞ր է

Ցոլակյանի փոփոխական խիղճը մաքու՞ր է

Մայիսի 1, 2018


Նշենք, որ պ-ն Ֆելիքս Ցոլակյանը, միանալով այսօր ժողովրդին, վերադարձրել է ժողովրդին իր տուրքը, քանզի նա վայելել է այդ ժողովրդի բո...

Սպասվող կոալիցիայի առաջին ծանր վնասը

Սպասվող կոալիցիայի առաջին ծանր վնասը

Փետրվարի 6, 2016
1

Մաթիլյանն այժմ չարչարվում է հանուն մահի կամ ազատության սրբազան երկընտրանքի երկրի ամենաեկամտաբեր հիմնարկներից մեկում` Ջրային պե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ