Ազգային խայտառակություն

Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը

Հունվարի 30, 2019
Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը

Միրզո Արարատյան

 

Փաշինյան Նիկոլն ասում է, թե «տարածքներ խաղաղության դիմաց» թեզն անհիմն է: «Մենք չենք կարող ընդհանրապես քննարկել, նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»,- ասում է ժողովրդի վարչապետը: Իսկ դիտարկմանը, թե որոշ փորձագետներ զուգահեռներ են անցկացնում Արցախի հարցում գործող իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ուղեգծերի միջև, նա պատասխանում է. «Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել և որևէ զուգահեռ գտնելու փորձերը նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի հետ միանգամից ասեմ, կատարյալ մոլորություն են»: Բանն այն է, որ, ամենայն հավանականությամբ, Փաշինյան Նիկոլը սուտ չի խոսում երկու դեպքերում էլ: Շատ հնարավոր է, որ խաղաղության հարցը տարածքների դիմաց չի քննարկվում, և միանշանակ է, որ իր կառավարության արածը Ղարաբաղի հարցում դեռ ոչ ոք չի արել: Լավ, բա ի՞նչ է քննարկում Փաշինյան Նիկոլն Ադրբեջանի ղեկավարության հետ: Հաստատ նրանք պոեզիայից չեն խոսում, փիլիսոփայություն և կերպարվեստ նույնպես չեն քննարկում: Բա ի՞նչ են անում:


Բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ Փաշինյան Նիկոլը Իլհամ Ալիևի հետ քննարկում է տարածքներ առանց խաղաղության տարբերակը: Քանի որ այդպիսին է ամերիկյան նախագիծը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը երբեք չի ընդունի և նրան ոչ ոք չի կարող ստիպել ընդունել Ղարաբաղի անկախության ճանաչման տարբերակը մյուս տարածքների դիմաց, և հենց սա է խաղաղություն տարածքների դիմաց թեզի հիմնաքարը, այլ բան չի կարող լինել: Սակայն ամերիկացիներին հայերի կողմից ազատագրված հողերն անհրաժեշտ են իրենց իրանյան քաղաքականության համար (ինչպես նաև Ռուսաստանին տարածաշրջանից դուրս նետելու սրբազան ծրագրի իրականացման գործում, բայց դա այս պահին երկրորդական է), հատկապես 105 կիլոմետրանոց սահմանը, որն այսօր ղարաբաղյան ուժերի հսկողության տակ է:


Իսկ ի՞նչ կստանա Հայաստանն այս ծրագրի իրականացման դեպքում: Լավագույն դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կբացեն սահմանները, իսկ Ղարաբաղի կարգավիճակը կմնա առկախ: Պետք է ասել, որ այս տարբերակը Փաշինյանի սրտով է, ինչպես նաև տերպետրոսյանական գաղափարախոսության բոլոր կրողների: Պրն Բոլթոնը ճիշտ է կռահել պահը. Փաշինյան Նիկոլն, ըստ նրա, ունի անհրաժեշտ լեգիտիմություն ու վարկանիշ, որպեսզի կարողանա իրողություն դարձնել ամերիկյան մուրազը: Տեսնենք, թե հայ ժողովուրդն ինչպես կընդունի այս մուրազը:


Հետգրություն


Այս ծրագրի իրականացման երկրորդ տարբերակը պատերազմն է` հայկական կողմի պարտադիր պարտության պայմանով ու հեռանկարով: Ամերիկացիներին հայերի հաղթանակը պետք չէ, նրանց պետք է տարածքներ վերադարձնել Ադրբեջանին: 






Դիտումների քանակ 30658


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանն ընդվզում է, առայժմ՝ պատշաճության շրջանակում

Փաշինյանն ընդվզում է, առայժմ՝ պատշաճության շրջանակում

Ապրիլի 15, 2019


Ժողվարչապետ Փաշինյանը դեղին քարտ է ցույց տվել ռուսաստանյան հեռուստաալիքներին։ Վարչապետը դժգոհ է այն բանից, որ ռուսաստանյան ԶԼՄ-...

Փաշինյան Նիկոլի սերն ու համերաշխությունը

Փաշինյան Նիկոլի սերն ու համերաշխությունը

Ապրիլի 15, 2019


Մի քանի օր առաջ սիրո ու համերաշխության հեղափոխության կազմակերպիչ Փաշինյան Նիկոլը գնաց մաքսատուն, գետնին ընկած դրոշ հայտնաբերեց ...

Փաշինյան Նիկոլի հեքիաթները Ստրասբուրգում

Փաշինյան Նիկոլի հեքիաթները Ստրասբուրգում

Ապրիլի 11, 2019


Փաշինյան Նիկոլը ելույթ ունեցավ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի նիստում: Ելույթի կեսը նվիրեց իրեն ու իր հեղափոխությանը: Ստեց առաջի...

Կատեգորիկ չի կարելի հաշվի առնել Փաշինյան Նիկոլի նոպաները

Կատեգորիկ չի կարելի հաշվի առնել Փաշինյան Նիկոլի նոպաները

Ապրիլի 10, 2019


Փաշինյան Նիկոլն առնվազն 2008-ից խախտում է բարոյականության և իրավունքի բոլոր նորմերը: Մարտի 1-ը նրա կենսագրության վառ օրերից է, ...

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Լինել՞, թե՞ չլինել Հայոց պետականությանը

Ապրիլի 10, 2019


Ռուսաստանի «REGNUM» Դաշնային տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ նախորդ հոդվածներում (տես՛ «REGNUM», «Կանխե՛լ Հայաստ...

ՊԵԿ դեսանտը Առինջում

ՊԵԿ դեսանտը Առինջում

Ապրիլի 9, 2019


Շատ սիրեց Ծառուկյանը Փաշինյան Նիկոլին, համարեց, որ հենց ինքն է, որ կա, դարձրեց լեգիտիմ վարչապետ: Դե, ժողովրդի վարչապետն էլ որոշ...

Գալիս է ՀՀ հպարտ քաղաքացիների անարգանքի ու նվաստացման ժամանակը

Գալիս է ՀՀ հպարտ քաղաքացիների անարգանքի ու նվաստացման ժամանակը

Ապրիլի 9, 2019


Նորագավիթի մաքսատանը Փաշինյան Նիկոլն այսօր անարգեց Հայաստանի հպարտ քաղաքացիներից մեկին: Էդ խեղճ տղան իր համար կանգնած էր, բայց ...

Փաշինյան Նիկոլի կետը

Փաշինյան Նիկոլի կետը

Ապրիլի 9, 2019


Հետաքրքիր բան է մանիպուլացիան: Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում ասաց, թե Ադրբեջանի հետ բանակցությունները չի սկսել Սերժ Սարգսյան...

Դավիթ Ղազարյանը ՀՀ քաղաքացի չէ

Դավիթ Ղազարյանը ՀՀ քաղաքացի չէ

Ապրիլի 8, 2019


Այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչ...

Փաշինյան Նիկոլի արտիստիզմը շուտով մեզ կօգնի

Փաշինյան Նիկոլի արտիստիզմը շուտով մեզ կօգնի

Ապրիլի 5, 2019


Փաշինյանն ինքն իրեն է բռնել տալիս, քանզի խոստովանում է, որ խառնվում է իրավապահ մարմինների գործունեության մեջ: Ո՞նց կարող էր նա ...

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի այաթոլա Խոմեյնի

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի այաթոլա Խոմեյնի

Ապրիլի 2, 2019


Մարդասպան ահաբեկիչ ավետիսյան վարուժը Փաշինյան Նիկոլի երկրում իրեն զգում է ոնց որ ձուկը ջրում: Սա այսօր ասել է Եռաբլուրում, թե Ա...

Խոսում և երևակայում է Փաշինյան Նիկոլը

Խոսում և երևակայում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 28, 2019


Հայաստանում այսօր որևէ մեկը չի խոսում ընտրակեղծարարության մասին, որևէ մեկը չի նկատում, որ մեր կյանքից դուրս է եկել այդ «դիսկուր...

ԵՊՀ դրաման նոր թափ է հավաքում

ԵՊՀ դրաման նոր թափ է հավաքում

Մարտի 26, 2019


Ընդամենը երեկ Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ իր հեղափոխությանը չմասնակցած մարդիկ տեղ չունեն Նոր Հայաստանում և քաղաքական որոշում...

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը իշխանության համար անհրաժեշտություն է դառնում

Մարտի 26, 2019


Վերջերս շատ է խոսվում Հոկտեմբերի 27-ի, այդ գործի լիարժեք բացահայտման անհրաժեշտության մասին: Թե ինչ են ուզում բացահայտել՝ դժվար ...

Փաշինյանը չափերն անցնում է

Փաշինյանը չափերն անցնում է

Մարտի 25, 2019


Օր չկա, որ «սիրո ու համերաշխության» հեղափոխություն կատարած վարչապետը էքստրեմիզմով չզբաղվի, օր չկա, որ նա չապացուցի, որ ժողովրդա...

Տոնում է Փաշինյան Նիկոլը

Տոնում է Փաշինյան Նիկոլը

Մարտի 25, 2019


Անցած շաբաթվա գլխավոր թեմաներից մեկը, թերևս, «քաղաքացու օրվա» գաղափարն էր: Փաշինյան Նիկոլն էնքան է հիացած իր հեղափոխությամբ, էն...

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Կանխե՛լ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության սպառնալիքը

Մարտի 21, 2019


Անցել է 10 ամսից մի փոքր ավելի Հայաստանում պետական հեղաշրջումից հետո, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին։ Թերևս, այդ ժամանակ...

Փաշինյան Նիկոլի ռեկորդային ասուլիսը

Փաշինյան Նիկոլի ռեկորդային ասուլիսը

Մարտի 19, 2019


Փաշինյան Նիկոլն էսօր ասուլիս էր տալիս: Լավ էր զգում իրեն: Բայց այսօր զգացվեց, որ Փաշինյան Նիկոլն արդեն հեռացել է իրականությունի...

Դեգեներատը նորից խայտառակվեց, բայց վեջը չէ՝ երեսը կոկորդիլոսի կաշվից է

Դեգեներատը նորից խայտառակվեց, բայց վեջը չէ՝ երեսը կոկորդիլոսի կաշվից է

Մարտի 16, 2019


Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլը ուխտագնացություն էր կազմակերպել Արարատի մարզ, գաղտնի և կոնֆիդենցիալ: Գնացել էր գյուղացիներին ...

Մայք Պոմպեո. կշարունակենք լկտիանալ այսուհետ ևս

Մայք Պոմպեո. կշարունակենք լկտիանալ այսուհետ ևս

Մարտի 16, 2019


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է այդ մեծ ու խաղաղասեր տերության նոր լկտիության մասին և հայտարարել, որ կշարունակեն լկտ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ