Միջազգային խայտառակություն

Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Հունվարի 29, 2019
Մասնավոր Քոչարյանն ու ունիվերսալ բարսեղյան լևոնը

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Սրան ընդունել են նախագահ Սարգսյան Արմենը, վարչապետ Փաշինյան Նիկոլը և, բնականաբար, Մնացականյան Զոհրաբը: Թե ինչ է սա խոսել երկրի նախագահի ու վարչապետի հետ` պարզ է և հետաքրքիր չէ: Սակայն այն, թե ինչ է սա ասել Մնացականյանի հետ ասուլիսի ժամանակ, պիտի որ շատ հետաքրքրի արժանապատվությունը դեռ պահպանած հայ ժողովրդին:

 

Հարցին` արդյո՞ք Եվրամիությունը քաղաքական շարժառիթ չի տեսնում ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի կալանքի մեջ, սա պատասխանել է. «Գիտեմ, որ ձեր կողմից միշտ ակնկալիք կա, որ մենք կմեկնաբանենք, բայց մենք սովորաբար մասնավոր դեպքեր չենք մեկնաբանում»: (Ի դեպ, մամուլում այս մասին չգրվեց, այս հանճարեղ պատասխանը մենք վերցրել ենք Հ1-ի թողարկումից:)

 

Փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահի քրեական հետապնդումն ու կալանքը սրա ու սրա ղեկավարության համար մասնավոր դեպք են: Բայց հետաքրքիր է, որ երբ այս երկրում ձերբակալվում էին լակոտներ` բարսեղյան լևոնի, Ղուկասյան Անդրիասի կարգի, հասարակական կարգի խանգարման և տարրական խուլիգանության համար, եվրոպացի պաշտոնյաներն իրենց էին ճղում, կոչ էին անում շուտափույթ ազատել ձերբակալվածներին, հանդուրժողականություն ցուցաբերել: Այժմ կալանավորված է Քոչարյանը, և դա սրանց համար մասնավոր դեպք է: Հիմա կարիք կա հասկանալու՝ ինչն է եվրոպացիների մասնավորը և ինչու: Փաստորեն, կարող ենք եզրակացնել, որ պայմանական բարսեղյան լևոնը սրանց համար մասնավոր չէ, ունիվերսալ արժեք է, եթե Եվրոպան անհանգստացել է նրա ազատության համար: Իսկ Քոչարյանի համար աղմուկ չկա, որովհետև նա մասնավոր դեպք է:

 

Դե, թող ուրեմն սրանք իրենց մասնավորն ու ունիվերսալը լավ տարանջատեն: Ոնց էլ լինի, հայ ժողովուրդը վաղն իր երկրորդ նախագահի հարցը կլուծի օբյեկտիվ ու արդար հիմունքներով, բայց թե ինչ կլինի եվրոպացիների «ոչ մասնավոր» ակտիվների հետ Հայաստանում` արդեն չենք կարող ասել: Մեկ էլ ճիշտ կլինի, եթե հայերն իմաստավորեն եվրոպացիների արժեհամակարգի էությունը, հասկանան մասնավոր Ռոբերտ Քոչարյանի ու ունիվերսալ բարսեղյան լևոնի տարբերությունը և եվրոպացիների` նրանց հանդեպ վերաբերմունքը: Ըստ այդմ, պարզ է դառնում նաև եվրոպացիների վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ:

 






Դիտումների քանակ 47873


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Ապրիլի 15, 2019


Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նա...

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Ապրիլի 11, 2019


Այս որոշման ապօրինության վերաբերյալ կարելի է միայն մեկ փաստարկ բերել: Դատարանի փաստարկը այն է, որ Քոչարյանը, մնալով ազատության ...

ԵՄ-ն պաշտպանում է լիլիթին և կոչ է անում պատժել մեզ

ԵՄ-ն պաշտպանում է լիլիթին և կոչ է անում պատժել մեզ

Ապրիլի 10, 2019


Տրանսգենդեր լիլիթի և կարապետյան մաշայի համատեղ ֆինտն Ազգային ժողովում լուրջ մտահոգություն է պատճառել Հայաստանում ԵՄ պատվիրակութ...

Գրանտակերները գրգռվել են այսօր

Գրանտակերները գրգռվել են այսօր

Ապրիլի 2, 2019


«Այսօր առավոտվանից սորոսականները տարբեր ուղղություններով քարոզչական գրոհ էին իրականացնում ապրիլյան քառօրյա պատերազմի խորհրդանիշ...

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Մարտի 30, 2019


Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարի...

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Մարտի 26, 2019


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն հիմա էլ ուզում է զբաղվել 1998թ. նախագահական ընտրություններով: Այդ թեման թարմացրեց Շիրխանյան Վահանի բաց նա...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Մարտի 18, 2019


Գաղտնիքը Փաշինյան Նիկոլի՝ դատավորներին խելքները գլուխները հավաքել պարտադրելու մեջ է, հավանաբար, դա նա անում է դատավորների քամակ...

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Մարտի 15, 2019


Նոր Հայաստանի անկախ դատարաններն այսօր ևս երկու անկախ որոշում կայացրեցին, երկուսն էլ՝ Փաշինյան Նիկոլի սրտով: Դատավոր Արմեն Բեկթա...

Նոր Հայաստանը սպառնում է դառնալ վիժվածքաբուծարան

Նոր Հայաստանը սպառնում է դառնալ վիժվածքաբուծարան

Մարտի 14, 2019


Զարմանահրաշ է Նոր Հայաստանն իր իշխանական և իշխանամերձ վառ անհատականություններով... բարսեղյան լևոնը հարսին է դոմփում, իոաննիսյան...

Գրանտակեր լևոնը մատ է թափ տալիս

Գրանտակեր լևոնը մատ է թափ տալիս

Մարտի 6, 2019


Սրբապիղծ գրանտակեր բարսեղյան լևոնը գրառում է արել Facebook-ում: Այսպիսի ավարտ ունի սրա գրածը. «Հիմա, պիտի ուղղակի կրկնեմ մայիսի...

Ապագա Հայաստանի թշնամիներն այս տականքներն են

Ապագա Հայաստանի թշնամիներն այս տականքներն են

Փետրվարի 20, 2019


Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին կոռուպցիան չէ, ինչի պատճառով բազմատաղանդ հայ ժողովուրդն իր արևին մերժեց Սերժին, քանզի դեռ ոչ մ...

Սորոսի դուքանը բարձրացնում է խաղադրույքները

Սորոսի դուքանը բարձրացնում է խաղադրույքները

Փետրվարի 12, 2019


Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակներից մեկը` ՀՔԾ անունով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ...

Սորոսյան մետաստազներ Հայաստանում. գործեր, վայելքներ, ձեռքբերումներ

Սորոսյան մետաստազներ Հայաստանում. գործեր, վայելքներ, ձեռքբերումներ

Փետրվարի 8, 2019


Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի, «Քաղաքացիական հասարակություն ֆոնդի» տնօրեն Ջորջ Սորոսը հայտարարել է Հայաստանում քաղաք...

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Փետրվարի 7, 2019


1944թ. դեկտեմբերի 14-ին լեգենդար Նելսոն Ստեփանյանն իր վերջին թռիչքը կատարեց. նրա օդանավը հավասար օդային պայքարում խփվեց և ընկավ...

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Փետրվարի 7, 2019


Այն, որ Հայաստանի դատախազները հիմնականում զուրկ են բարոյականությունից, կարող են ցանկացած իրավական հարց գլխիվայր շրջել և նենգափո...

Դատական համակարգը դառնում է կրկես

Դատական համակարգը դառնում է կրկես

Փետրվարի 7, 2019


ՀՀ անկախ դատական համակարգն այսօր գրանցեց խայտառակության ևս մեկ ռեկորդ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Փաշին...

Սև թուղթ` Ռոբերտ Քոչարյանից

Սև թուղթ` Ռոբերտ Քոչարյանից

Հունվարի 25, 2019


Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ուղերձով դիմել է իր համակիրներին: Ասել է այն, ինչ մենք ասում ենք ամիսներ շարունակ, այն է` Փաշինյա...

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Հունվարի 25, 2019


Կիևի շրջաններից մեկի անկախ դատարանը երեկ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման պետակա...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ