Տիեզերական խայտառակություն

Գրանտակերությունը՝ որպես զբաղմունքի ձև, սպառնում է ՀՀ անվտանգությանը

Հունվարի 28, 2019
Գրանտակերությունը՝ որպես զբաղմունքի ձև, սպառնում է ՀՀ անվտանգությանը

Փաշին Նիկոլյան


Իրեն իրավապաշտպան համարող գրանտակեր սաքունց արթուրը որոշել է դիմել Սահմանադրական դատարան: Սրա փորի ցավը մեկն է` Ռուսաստանը, հայ-ռուսական դաշինքը, և դատարան է դիմում հայ ռուսական պայմանագրերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Եվ այդ առիթով սա հարցազրույց է տվել Փաշինյան Նիկոլին սպասարկող ու բաբաջանյան արմանին պատկանող 1in.am խայտառակությանը: 


Սա երեք կետ է առանձնացնում: Առաջինը խոսում է ռուսական զորքերի տեղակայման մասին ընդհանրապես: Օրինակ, գրանտակեր հակազգային լակոտն ասում է, որ ռուս սահմանապահների Հայաստանում գտնվելը հակասահմանադրական է: Սա կարծում է, որ Հայաստանի սահմանների պաշտպանությունը «ռուսական սահմանապահ զորքերի միջոցով ինքնին հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որովհետև Սահմանադրությամբ չի հստակեցված, որ ՀՀ պաշտպանության ապահովումը կարող է իրականացվել այլ երկրների ԶՈւ միջոցով»: Սահմանադրական մտքի ինչպիսի փայլ ու թռիչք: Հետո լակոտը խոսում է 102-րդ բազայի մասին, կարծում է, թե «հիմա հայ-ռուսական պայմանագրում այնպիսի ձևակերպում է տրված, որ ռուսական բազայի տարածքը ՀՀ զբաղեցրած տարածք չէ, ինչն ինքնին աբսուրդ է», որովհետև բազայի տարածքում և դրանից դուրս կատարված հանցանքների քննությունը պայմանագրով տրված է ռուսական կողմին: Նա գիտի, բայց չի ասում, որ չկա աշխարհում որևէ արտասահմանյան ռազմակայան, որի դեպքում չեն գործում նույնանման նորմեր, հատկապես ամերիկյան ռազմակայաններն աշխարհով մեկ սփռված, որ գործում են հենց նույն իրավական սկզբունքներով:


Բայց հետո գրանտակեր հակազգային լակոտն էլ ավելի աբսուրդ բան է ասում: Ըստ սրա` Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերն էլ են հակասահմանադրական, որովհետև, համաձայն դրանց, «հայկական կողմը միայն ռուսական կողմից է գազ գնելու, մեր Սահմանադրության մեջ կա տնտեսական ազատության և մրցակցության դրույթը։ Եվ երբ միջպետական պայմանագրով սահմանվում է ինչ-որ նոր դրույթ, որը սահմանափակում է գազի մատակարարման այլ սուբյեկտների գործելը Հայաստանում, ապա դա հենց սահմանադրական տնտեսական մրցակցության մասին դրույթի կոպիտ խախտում է»։ Այս առիթով պետք է ասել, որ միայն գրանտակեր վիժվածքը կարող է ամեն մի մանրուք մտցնել սահմանադրական հարթություն: Բանն այն է, որ ցանկացած երկու կողմերի միջև կարող է ստորագրվել ցանկացած առևտրային պայմանագիր: Վաճառողի իրավունքն է պահանջել, որ դու էս ապրանքը միայն ինձնից ես գնելու, եթե համաձայն չես` գնա քո ճամփով: Գնող կողմն էլ կամ համաձայնում է, կամ հեռանում: Հիմա, սա տարրական առևտրային գործարք է, աշխարհով մեկ ընդունված, այս հարցի սահմանադրականությունը քննարկելն ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ լակոտ սաքունցը մի օր չասաց, թե հակասահմանադրական է Եվրամիության հետ կնքված համաձայնագիրը, որով մեզ արգելում են անգամ օգտագործել մեր արտադրանքի անվանումները (օրինակ, ըստ այդ համաձայնագրի` Հայաստանին պարտադրված է հրաժարվել «կոնյակ» ու «շամպայն» եզրույթներից, դրանց համար նոր անուններ պիտի հորինեն լեզվաբանները):


Այժմ` գլխավորի մասին: Իսկ գլխավորն այն է, որ ժամանակն է դատական կարգով քննել սաքունց արթուրի գործունեությունը Հայաստանում, որն ամբողջովին հակասահմանադրական է: Օրինակ, նա ՀԿ է ներկայացնում, բայց զբաղվում է քաղաքականությամբ: Հիշեցնենք, որ հանրահավաքներ, բողոքի ակցիաներ` քաղաքական պահանջներով կազմակերպելը, հրապարակավ երկրի աշխարհաքաղաքական ծիրը վիճարկելը, Ռուսաստանի նախագահի անունը հանրահավաքային պաստառների վրա «ՊուԾին» գրելը ոչ այլ ինչ են, եթե ոչ քաղաքական գործունեություն: Գրանտակեր լակոտն իրավապաշտպան է գրանցված, բայց երբ Փաշինյան Նիկոլի բանտում հացադուլից կալանավոր է մահանում, դա նրա տանձին չէ, քանզի բանտը Փաշինյան Նիկոլինն է: Սակայն լակոտը քիթը խցկում է այնպիսի ոլորտների մեջ, ուր իրավունք չունի, բայց անում է դա, որովհետև Սորոսի լափն է լափում, իսկ այդ լափը լափելը Նոր Հայաստանի ամենահարգված զբաղմունքներից մեկն է:


Իսկապես պետք է սկսել լայն արշավ հայրենի գրանտակերների դեմ Հայաստանի դատարաններում: Սրանցից բխող վտանգը չի կարելի թերագնահատել: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դա չհասկացան, արդյունքում՝ վտանգեցին Հայաստանն ու Ղարաբաղը: Հիմա պետք է ուղղել անցյալի սխալները և մերժել ոչ միայն գրանտակերներին, այլև գրանտակերությունը՝ որպես զբաղմունքի ձև և գոյության միջոց: Քանզի դա արդեն ազգային անվտանգության հարց է:






Դիտումների քանակ 52567


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտներ բաժանել

Փետրվարի 18, 2019


Մեր երկրում իրավապաշտպան լինելը կախված է բացառապես արևմտյան դրամաշնորհներից: Եթե չլինի դրամաշնորհ, Հայաստանում իրավապաշտպան չի ...

Ում և ինչի համար են գալիս Սորոսի փողերը

Ում և ինչի համար են գալիս Սորոսի փողերը

Փետրվարի 9, 2019


Ստորև հրապարակվող նյութը Sputnik-ից վերլուծում է Ջորջ Սորոսի կողմից կերակրվող հայրենական գրանտակերների գործունեությունը և ֆինան...

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գրանտակեր անցյալից

Փետրվարի 9, 2019


Որտեղ ասես չես հանդիպի ժողովրդի վարչապետի անունը: Այս պահի դրությամբ մենք նրա մասին չենք կարդացել միայն ոստիկանական տեղեկատվութ...

Սորոսյան մետաստազներ Հայաստանում. գործեր, վայելքներ, ձեռքբերումներ

Սորոսյան մետաստազներ Հայաստանում. գործեր, վայելքներ, ձեռքբերումներ

Փետրվարի 8, 2019


Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի, «Քաղաքացիական հասարակություն ֆոնդի» տնօրեն Ջորջ Սորոսը հայտարարել է Հայաստանում քաղաք...

Ուշադրություն. խոսում է աշխարհի ամենավտանգավոր բիձեն

Ուշադրություն. խոսում է աշխարհի ամենավտանգավոր բիձեն

Փետրվարի 4, 2019


Ուրախություն է Նոր Հայաստանում` Ջորջ Սորոսը երկու տող է գրել Twitter-ում Հայաստանի մասին: «Հայաստանի քաղաքացիական հասարակության...

Բալասանյանին դարձի են բերում բաբաջանյան արմանները

Բալասանյանին դարձի են բերում բաբաջանյան արմանները

Հունվարի 31, 2019


Երբ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կռվում էր ռազմի դաշտում և հետ էր բերում միքայելյան սասունի ապաշնո...

Արևմտամետ թափոններն ընդդեմ Արամ Խաչատրյանի և Հայաստանի

Արևմտամետ թափոններն ընդդեմ Արամ Խաչատրյանի և Հայաստանի

Հունվարի 29, 2019


Տեր-Պետրոսյանի վնասներից մեկը, թերևս, երկրի խորհրդանիշների փոփոխությունն էր, հատկապես Արամ Խաչատրյանի հիմնից հրաժարվելը հօգուտ ...

Սեքսը և նրա ծանր հետևանքները Նոր Հայաստանում

Սեքսը և նրա ծանր հետևանքները Նոր Հայաստանում

Հունվարի 9, 2019


Բազմիցս գրել ենք, որ պառվաբոզերը Հայաստանում լուրջ քաղաքական գործոն են, իսկ Նոր Հայաստանում` որոշիչ գործոն: Եթե առաջ պառվաբոզեր...

Գործը հասավ խմբակային գրանտներին

Գործը հասավ խմբակային գրանտներին

Դեկտեմբերի 3, 2018


բարսեղյան լևոնը, սաքունց արթուրը ու էլի մի քանի հոգի հերթական դրամաշնորհն են ստացել: Սրանք միշտ էլ ստանում են: Սակայն այսօրվա ս...

Հայաստանին Ռուսաստանի պարտքի վերաբերյալ

Հայաստանին Ռուսաստանի պարտքի վերաբերյալ

Նոյեմբերի 9, 2018


Փաշինյան Նիկոլին սպասարկող մի խայտառակ պարբերական նյութ է հրապարակել, անունն էլ դրել է «Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավա...

ԼԳԲՏ քարոզարշավի մեկնարկը տրված է Հ1-ով

ԼԳԲՏ քարոզարշավի մեկնարկը տրված է Հ1-ով

Նոյեմբերի 8, 2018


Եթե տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերությունն արգելում էր երգիչ Էմին Դավիդովի տեսահոլովակների ցուցադրությունը միայն այն բ...

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Նոյեմբերի 7, 2018


Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նյութ եղբայրական Ադրբեջանից, որտեղ գովաբանում են հայկ բարսեղյանին՝ հայտնի գրանտակեր...

Փաշինյանի էմիսարի հատուկ առաքելությունն Ադրբեջանում

Փաշինյանի էմիսարի հատուկ առաքելությունն Ադրբեջանում

Սեպտեմբերի 6, 2018


Մի արևմտամետ գրանտակեր կա, իր գոյությամբ պղտորում է Հայաստանի էկոլոգիան, սրա անունը գեորգի վանյան է: Սա արթուր սաքունցի ու բարս...

Հայաստանը գնում է ստրկատիրության

Հայաստանը գնում է ստրկատիրության

Հուլիսի 30, 2018


«Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ Հայաստանում 16 հազար ստրուկ կա: Հայաստանում...

Փախել է Արման Բաբաջանյանը

Փախել է Արման Բաբաջանյանը

Ապրիլի 19, 2018


Դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում ՀՀ ամենահզոր լրատվամիջոցում։ Պարզ է, որ խոսքը 1in.am կայքի մասին է։ Բանն այն է, որ ...

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018


Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլե...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Օրենք աման լվալու մասին

Օրենք աման լվալու մասին

Հոկտեմբերի 19, 2017


Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման կողմնակիցներն այս օրերին տարատեսակ միջոցներով փորձում են ապացուցել իրենց իրավ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ