Տիեզերական խայտառակություն

Արմենչիկ Դարբինյանն անցավ Ուլյանով-Լենինին

Հունվարի 25, 2019
Արմենչիկ Դարբինյանն անցավ Ուլյանով-Լենինին

Փաշին Նիկոլյան


Անիմաստ մեծ մարդու հոբելյանի կապակցությամբ

 

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանը քեֆերի մեջ է, սա կարողացավ կյանքի տևողությամբ գերազանցել ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Ուլյանով-Լենինին` գլորելով 54-րդ տարեդարձը: Եվ այդ կապակցությամբ մոտ 1000 հոգի (հիմնականում ոչխարներ) շնորհավորել են սրան: Սա էլ, ի պատասխան շնորհավորանքների, Facebook-ում գրել է. «Չեմ կարող չկիսվել, մի բանից անչափ ուրախ եմ. այդ տարափի մեջ չկար և ոչ մի շնորհավորանք ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանություններից։ Բացարձակ ստույգ ցուցիչ է. ուրեմն՝ ճիշտ եմ ապրում»։

 

Փաստորեն ճիշտ ապրելն այն է, ըստ Արմենչիկ Դարբինյանի, երբ հին ու նոր իշխանությունները չեն շնորհավորում: Բայց նորմալ մարդիկ այլ կարծիք ունեն: Օրինակ, Արտավազդ Փելեշյանին ու Սուրեն Հարությունյանին (կենտկոմի նախկին առաջին քարտուղար, այն մարդը, որը 1989թ. դեկտեմբերի 1-ին Թատերական հրապարակում ընթերցեց իր իսկ ընդունած` Ղարաբաղը Հայաստանին միացնելու ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումը) բոլորն էլ կշնորհավորեն, իսկ եթե հանրային ֆիգուրը չի արժանանում նախկին և գործող իշխանությունների ուշադրությանը, նշանակում է` նա զիբիլ է: Իսկ ի՞նչ է արել Արմենչիկ Դարբինյանն իր անիմաստ կյանքում, որ նրան հիշեն: Թվարկեմ մի քանի դրվագ, և ամեն ինչ պարզ կդառնա:

 

 

15 ամիս Ռոբերտ Քոչարյանի մոտ վարչապետ աշխատեց (թեպետ դա Քոչարյանի առաջին աններելի սխալն էր), բնականաբար, ոչինչ չարեց, հետո մահացավ Լևոն Մկրտչյանը, և սրան ուղարկեցին նրա տեղը` Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր: 2001-ից ի վեր այնտեղ է: Ձեռքի հետ ստեղծեց մի հզոր գրանտակեր կազմակերպություն, որն առ այսօր վայելում են Թևան Պողոսյանը, ՀՀ նախագահի նախկին օգնական Սևակ Լալայանը և այլք: Համալսարանում, փող աշխատելուց զատ (ի դեպ, սրա եկամուտների մաս կազմեցին նաև մամուլից շորթած գումարները, որոնք սա դատարաններում կպցնում էր Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Մկրտումյան Արմանի հետ անբարոյական համաձայնության գալով), բուծել է այնպիսի կադրեր, ինչպիսին են, ասենք, մակունց լիլիթը (դասավանդում էր անգլերեն, հետո էնքան հիացավ Արմենչիկը լիլիթով, որ ինչ-որ վարչության պետ նշանակեց), ավինյան տիկոն, գրիգորյան արմենը, ինչևէ, Հին ու Նոր Հայաստանի առավելագույն խայտառակ դեմքերին: Բացի այդ, սրա մոտ բարձրագույն իրավաբանական կրթություն ստացավ մարդասպան ենոքյան մհերը, որն ուզում է այսօր դուրս գալ բանտից: Հետո՝ 2018-ի ապրիլի 17-ին, սա շնորհավորեց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և ուրույն կարծիք հայտնեց, թե ամենաճիշտ տարբերակն է Սարգսյանի վարչապետությունը: Դրանից 10 օր անց սա սկսեց հիանալ Փաշինյան Նիկոլի թավշյա հեղափոխությամբ, եթերներ էր գնում, ապացուցում էր, որ հեղափոխությունը ճիշտ բան է, պետք է սատարել: Եվ կյանքում առաջին անգամ հրապարակավ դեմ գնաց Ռոբերտ Քոչարյանին Ղազարյան Պետրոսի մոտ, երբ ռիսկ արեց չհամաձայնել երկրորդ նախագահի այն կարծիքին, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ տաս սրան-նրան: Հետո արդեն, երբ լակոտակրատիան ձևավորվեց, դիֆերամբներ էր գրում, թե` ձեր ցավը տանեմ, հիանալի թիմ եք, բարի երթ և այլն, և այլն:

 

Իսկ այսօր այս անիմաստ անձնավորությունն ուրախ է, որ նախկին ու գործող իշխանությունները չեն շնորհավորել իրեն և եզրակացնում է, թե իբր ճիշտ է ապրել: Ինչի՞ համար կամ ո՞վ շնորհավորի: Նիկո՞լը, Ռոբե՞րտը, թե՞ Սերժը: Թե՞ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մարդը: Ի՞նչ գրեն շնորհավորական տեքստի մեջ: Մեր թվարկածից ո՞ր մի արածը հիշեն, իսկ այլ բան սա չի արել կյանքում: Բայց ջհանդամ, մենք կշնորհավորենք:

 

Ծնունդդ շնորհավոր, խայտառակ մարդ: Շատ երկար ապրիր (առողջությունդ` ըստ քո հայեցողության), որպեսզի բոլորը, հատկապես երիտասարդները տեսնեն, թե ինչպես չի կարելի ապրել: Պետությունից, համալսարանից ու մամուլից տարածդ լափիր, եթե «Ազատամտությունից» ու «Ազգային գաղափարից» տարածդ արդեն լափել ես՝ ոչինչ, մի տխրիր, մի անգամ էլ Shame.am-ին դատի տուր ու փող խլիր այս հոդվածի համար: Հետո կտեսնենք (կամ սպասիր, գարուն կգա` յոնջա կուտես)...






Դիտումների քանակ 112333


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արմենչիկ Դարբինյանը տրանսգենդեր է

Արմենչիկ Դարբինյանը տրանսգենդեր է

Ապրիլի 7, 2019


ՀՀ նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանը աֆորիզմների մասնագետ է: Սիրում է իմաստուն բաներ ասել, մեծ կարծիք ունի իր մասին: Եվ տեղն ...

Երեխան այսօր դառնում է 30 տարեկան

Երեխան այսօր դառնում է 30 տարեկան

Փետրվարի 28, 2019


Տոն է այսօր Նոր Հայաստանում` ավինյան տիգրանիկը դառնում է 30 տարեկան: Հավանաբար, այսօր քեֆ էլ կանեն (աշխատավարձի օր է վաղը) լակո...

Հանգիստ թողեք արիստոկրատներին

Հանգիստ թողեք արիստոկրատներին

Փետրվարի 27, 2019


Հայաստանի նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանն արիստոկրատ է: Ավելի ստույգ` ինքն իրեն է արիստոկրատ համարում, քանզի իսկական արիստո...

Գրանտակերները նույնպես չարչիներ են, ինչպեսև բոլոր հայերը

Գրանտակերները նույնպես չարչիներ են, ինչպեսև բոլոր հայերը

Նոյեմբերի 22, 2018


Հայաստանը զարմանալի է նրանով, որ այստեղ ամեն մեկն իրեն քաղաքագետ է համարում։ Ամեն իդիոտ, որը պատկերացում չունի պատմության, պատմ...

արմենչիկ դարբինյանն արժանապատվություն չի ունեցել

արմենչիկ դարբինյանն արժանապատվություն չի ունեցել

Նոյեմբերի 14, 2018


Հայ իրականության ամենախայտառակ երևույթներից մեկի՝ նախկին վարչապետ արմենչիկ դարբինյանի «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը չի մա...

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Հոկտեմբերի 13, 2018


Տարաս Գրիգորևիչ Շևչենկո կա, բանաստեղծ է ուկրաինացի: Սա համարվում է ուկրաինական նոր գրականության հիմնադիրը: Բայց նրա հիմնական գո...

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Մայիսի 8, 2018


Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հավանաբար ապրեց իր կյանքի ամենադժվարին ամիսներից մեկը: Ճիշտ մեկ ամիս առաջ նա ջերմորեն շնորհավո...

Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Ապրիլի 25, 2018


Այն, որ ցանկացած հեղեղ իր հետ ինչ աղբ ու զիբիլ ասես, որ չի բերում, դա կռահելի ու ենթադրելի է հենց սկզբից: Բայց նույնիսկ աղբի պա...

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Ապրիլի 12, 2018


ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բացահայտորեն ակնարկում է այն մասին, որ շատ լավ կլի...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Դեկտեմբերի 1, 2017


Նախկին վարչապետ, այժմ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը կրկին արթնացել է: Այս անգամ նրան արթնացրել են կոռուպցիայ...

Ամոթահար Դարբինյանը

Ամոթահար Դարբինյանը

Ապրիլի 6, 2017


Սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը վերջին շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ իր համար պարզեց, ...

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Փետրվարի 13, 2017


ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մեծ հույսեր ուներ, որ առաջիկա ընտրություններում ինքը նշանակալի ֆիգուր կլինի: Բայց երբ հասկա...

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Հոկտեմբերի 25, 2016


ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի անունը կրկին դուրս է լողացել մոռացության ջրեր...

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Հուլիսի 21, 2016
1

Ներկա իրավիճակի մեջ շատերը կարող են իրենց ներկայացնել տուժող կողմ: Բայց մի հոգի էլ կա, ով հանկարծ որոշել է բարձրաձայնել սեփական...

Չգնահատված Դարբինյանը

Չգնահատված Դարբինյանը

Հուլիսի 12, 2016


ԵՏՄ վարչապետի և ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնները Հայաստանին անցնելու խնդրում մինչև օրս էլ դեռպահպանվում են որոշ անհարթություններ: Մաս...

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

Հունիսի 22, 2016


Այս օրերին, երբ բոլոր նախարարներն ազատվում են իրենց բազում խորհրդականներից, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաման...

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հունիսի 4, 2016


Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը լրջորեն մտադրվել է պատուհան բացել դեպի Արևելք: Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ՌՀՀ պրոռե...

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Ապրիլի 16, 2016


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ