Տիեզերական խայտառակություն

Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Հունվարի 25, 2019
Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով

Արտյոմ Խաչատրյան

 

Կիևի շրջաններից մեկի անկախ դատարանը երեկ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման պետական դավաճանության համար։ Հայրենիքի դավաճանությունն այն է եղել, որ Յանուկովիչն, իբր, Ուկրաինա է հրավիրել օտարերկրյա զորքեր։ Ահա այստեղ էլ թաքնված է այն պետությունների դատական համակարգերի խնդիրը, որոնք գտնվում են ամերիկյան վերահսկողության կամ ազդեցության տակ, որտեղ ճշմարտության սահմանման բարձրագույն ատյանը ամերիկյան դեսպանն է (Հայաստանի, Ուկրաինայի տիպի երկրները)։ Պարզենք այս հարցը։

 

Յանուկովիչին երկար տարիներ նստեցնել կարելի էր միանգամայն ազնիվ կերպով՝ հաշվի առնելով այն, որ նա հետխորհրդային տարածքի ամենակոռումպացված ղեկավարն էր, մանուկ հասակից էր գողանում, փողոցում է մեծացել, երկու ժամկետ բանտ է նստել։ Բայց քանի որ պետք էր գործին քաղաքական երանգ հաղորդել, ամերիկացիները հանձնարարեցին նրան քաղաքականապես դատել։ Եվ այստեղ սկսվում է ֆարսը։ Բանն այն է, որ համաձայն Յանուկովիչի ժամանակաշրջանի (գուցեև այսօրվա) Ուկրաինայի սահամանդրության՝ նախագահն իրավասու էր հրավիրելու օտարերկրյա զորքեր, թեկուզև Մոզամբիկից։ Յանուկովիչին մեղսագրվում է ռուսական զորքեր հրավիրելը, ինչը մայդանի իշխանությունը հանցագործություն է համարել, թեև իրավունքի տեսակետից դա անհեթեթություն է։ Այնուհետև, Ուկրաինայում, ինչպեսև Հայաստանում, նախագահը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման իր գործողությունների հետևանքների համար, որոնք կատարվել են սահմանադրական լիազորությունների հիման վրա։ Իսկ դա նշանակում է, որ ինչ էլ որ տեղի ունենար Ուկրաինայում ռուսական զորքերի հիփոթետիկ մուտքի հետևանքով՝ Յանուկովիչը մաքուր էր մնալու օրենքի առջև։ Այնուամենայնիվ, անկախ ուկրաինական դատարանը երեկ նախկին նախագահին դատապարտեց 13 տարվա ազատազրկման՝ փաստորեն անարգելով իր իսկ սահմանադրությունն ու իրավունքն առհասարակ։ Գլխավոր արբիտրը՝ ամերիկյան դեսպանը, չի առարկում, հետևաբար՝ դատավճիռը ճիշտ է և արդարացի։

 

Համեմատենք Քոչարյանի գործի հետ։ Նրան նույնպես փորձում են դատել այն բանի համար, ինչի համար իրավունք չունեն նրան ենթարկելու քրեական պատասխանատվության։ Քոչարյանն օտարերկրյա զորքեր չի կանչել, օգտագործել է իրենը՝ նախագահական լիազորությունների իրականացման շրջանակում, որոնց հետևանքներից նա սահմանադրությամբ նույնպես ապահովագրված էր, ինչպեսև Յանուկովիչը։ Բայց, ինչպես տեսնում ենք, Նոր Հայաստանում կարելի է անարգել ոչ միայն արդարադատությունը, այլև բարոյականությունը։ Քանզի գլխավոր արբիտրը՝ ամերիկյան դեսպանը, չի առարկում, հետևաբար՝ Քոչարյանի հետ կարելի է անել այն, ինչ ուզում ես։

 

Բայց ահա այստեղ ուկրաինացի և հայ նորաթուխ, այսպես ասենք՝ «արդարադատների» համար խնդիրներ են սկսվում։ Յանուկովիչը հուսալի տանիքի տակ է Ռուսաստանում, և Պորոշենկոյի ձեռքերը նրան չեն հասնի։ Հետևաբար՝ դատավճռի գինը հավասար է զուգարանի թղթի գնին։ Քոչարյանի պարագայում իրավիճակն ավելի հետաքրքիր է. կանցնեն ամիսներ, և հենց որ գա նրա դատավճռի կայացման ժամանակը, Հայաստանը կրկին կդառնա այլ, իսկ Փաշինյան Նիկոլը կտեղափոխվի ԱՄՆ (եթե հասցնի), և այդ ուղևորության բոլոր նախադրյալները, ցավոք, արդեն կան (բացի տոմսերից)։ Այսինքն՝ ստացվում է, որ երկու դատավարություն երկու նախկին ղեկավարների հանդեպ պարզապես իմաստ չունեին, իսկ տուժածներ կդառնան մյուսները (դատավորները, դատախազները, քննիչները և այլք), մի խոսքով՝ ով ասես, բայց ոչ միայն նախկին բարձրաստիճան դատապարտյալները։ Ուրեմն, արժե՞ր արդյոք հանուն սրա կազմակերպել այս ապաշնորհ ներկայացումները։

 






Դիտումների քանակ 34825


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Փաշինյան Նիկոլը փողի ալիք է վառել

Հունիսի 13, 2019


Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց իրենց հայցից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, երբ վերջինիս փաստաբանը հայտարարեց, ...

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Փաշինյանը դատարանում հրաժարվեց իր խոսքերից

Հունիսի 12, 2019


Այսօր կայացավ Փաշինյան Նիկոլի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով առաջին նիստը, որը եղավ վերջինը: Հիշեցնենք, որ ժողովրդի վարչապետը Փարի...

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Ծառուկյան Գագիկին ազգովի իմոդիում մատակարարենք

Հունիսի 3, 2019


Իմոդիումը լուծի (ցռիկի) դեղ է: Օգտագործողներն ասում են, որ օգնում է: Հիմա գործը հասել է նրան, որ մեր ազգային առյուծին է իմոդիու...

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի և առողջ դատողության դեմ

Մայիսի 19, 2019


Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ, և, թերևս, լրջորեն որոշել է վերջ տալ այդ պետությանը։ Նման տխուր եզրահանգման են ...

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Փաշինյան Նիկոլի տխուր օրը

Մայիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ծանր պարտություն կրեց, այն էլ՝ երկու անգամ: Առաջին անգամ դատարանն ազատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Փաշինյան Նիկոլի աշխատողներն անարգում են դատարանը

Փաշինյան Նիկոլի աշխատողներն անարգում են դատարանը

Մայիսի 18, 2019


Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ա...

Քոչարյանին՝ բանտ, Փաշինյանին՝ ուտել-խմելու Քոչարյանի տոնի առթիվ

Քոչարյանին՝ բանտ, Փաշինյանին՝ ուտել-խմելու Քոչարյանի տոնի առթիվ

Մայիսի 7, 2019


Այսպես է որոշել ՀՀ գլխավոր դատախազ, հանրահայտ Հոռոմ գյուղի ծնունդ Դավթյան Արթուրը: Ուրեմն, Արցախի Հանրապետության գործող նախագահ...

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Դատավորները կռանի և մուրճի արանքում

Մայիսի 7, 2019


Դատավորները կրակն են ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Քոչարյանի և մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալների գործը պատահական սկզբո...

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Սաակաշվիլին շարունակում է պայքարել Պուտինի դեմ

Ապրիլի 25, 2019


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ...

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Նազարբաևի նամակն ու նիկոլականների խանդը

Ապրիլի 15, 2019


Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նա...

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Քոչարյանը կխոչընդոտի քննությանը, եթե հայտնվի ազատության մեջ

Ապրիլի 11, 2019


Այս որոշման ապօրինության վերաբերյալ կարելի է միայն մեկ փաստարկ բերել: Դատարանի փաստարկը այն է, որ Քոչարյանը, մնալով ազատության ...

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Անզիջում պայքարն Ուկրաինայում ցնցում է երևակայությունը

Ապրիլի 4, 2019


Հետաքրքիր բաներ են կատարվում դեպի Արևմուտք ձգտող և այդ առիթով իր անցյալը վերանայող Ուկրաինայում։ Ուրեմն, Ուկրաինայի Լուգանսկի մ...

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Հայոց պետականության հիմքերի խափանումը մտել է եզրափակիչ փուլ

Մարտի 30, 2019


Եթե Հայաստանում խափանարար կազմակերպությունների գործունեության օպերատիվ և կոշտ կասեցման միջոցներ չձեռնարկվեն, մեր «արևմտյան բարի...

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Գործը հասավ 1998-ի ընտրություններին

Մարտի 26, 2019


Փաշինյան Նիկոլի ՀՔԾ-ն հիմա էլ ուզում է զբաղվել 1998թ. նախագահական ընտրություններով: Այդ թեման թարմացրեց Շիրխանյան Վահանի բաց նա...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Ի՞նչ ճանապարհով են ՀՀ դատավորների խելքները գլուխներին հասնում

Մարտի 18, 2019


Գաղտնիքը Փաշինյան Նիկոլի՝ դատավորներին խելքները գլուխները հավաքել պարտադրելու մեջ է, հավանաբար, դա նա անում է դատավորների քամակ...

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Երկու նվեր՝ մեկը մյուսից լավ

Մարտի 15, 2019


Նոր Հայաստանի անկախ դատարաններն այսօր ևս երկու անկախ որոշում կայացրեցին, երկուսն էլ՝ Փաշինյան Նիկոլի սրտով: Դատավոր Արմեն Բեկթա...

Սորոսի դուքանը բարձրացնում է խաղադրույքները

Սորոսի դուքանը բարձրացնում է խաղադրույքները

Փետրվարի 12, 2019


Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակներից մեկը` ՀՔԾ անունով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ...

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը

Փետրվարի 7, 2019


1944թ. դեկտեմբերի 14-ին լեգենդար Նելսոն Ստեփանյանն իր վերջին թռիչքը կատարեց. նրա օդանավը հավասար օդային պայքարում խփվեց և ընկավ...

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյանի հետ

Փետրվարի 7, 2019


Այն, որ Հայաստանի դատախազները հիմնականում զուրկ են բարոյականությունից, կարող են ցանկացած իրավական հարց գլխիվայր շրջել և նենգափո...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

Գիտեի՞ք որ…
Հունիսի 13, 2019


Գիտեի՞ք որ…

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ