Միջազգային խայտառակություն

Նոր ամերիկյան նախագիծ Վենեսուելայում

Հունվարի 24, 2019
Նոր ամերիկյան նախագիծ Վենեսուելայում

Միացյալ Նահանգներն ընդլայնում է թավշյա հեղափոխական նախագծերի աշխարհագրությունը. հետխորհրդային տարածքից ու Մերձավոր Արևելքից դրանք տեղափոխվել են այլ աշխարհամաս՝ Վենեսուելա։ Ամեն բան սովորականի պես սկսվեց. անցած շաբաթ վերընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոն ստանձնեց պաշտոնը, իսկ խորհրդարանի ղեկավարը՝ 35-ամյա Խուան Գուայդոն, որը համաձայն չէր ընտրությունների արդյունքներին, երեկ իրեն երկրի նախագահ հռչակեց։ Երկրում անկարգություններ են, ցուցարարների ընդհարումներ անվտանգության ուժերի հետ, արդեն կան տասնյակ զոհեր։

 

Ամերիկյան վարչակազմն այս անգամ որոշել է ավելի օպերատիվ գործել և անմիջապես ճանաչել է Գուայդոյի պետությունը։ «Այսօր ես պաշտոնապես ճանաչում եմ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ։ Որպես իշխանության միակ ճյուղ, որն օրենքով ընտրվել է Վենեսուելայի ժողովրդի կողմից, Ժողովրդական ասամբլեան, հղում կատարելով երկրի Սահմանադրությանը, Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է անօրինական, իսկ նախագահի պաշտոնը՝ թափուր»,- ասվում է Թրամփի գրավոր հայտարարությունում։ ԱՄՆ-ից բացի՝ ընդդիմության առաջնորդին ճանաչել են Էկվադորը, Պերուն, Կոստա Ռիկան, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, Բրազիլիան, Արգենտինան։


Ռուսաստանում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ֆարիա Տորտոսի կարծիքով՝ ԱՄՆ-ը փորձում է Վենեսուելայում իրականացնել «կառավարություն արտաքսման մեջ» սիրիական սցենարը։ Սակայն չի բացառվում նաև ավելի կոշտ տարբերակը՝ ռազմական ինտերվենցիան։ Մադուրոն հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և ամերիկացի դիվանագետներին երեք օր է տվել, որպեսզի հեռանան երկրից։ ԱՄՆ-ը չի ճանաչում այդ խզումը և շարունակելու է դիվանագիտական հարաբերություններ պահպանել նոր նախագահի հետ։ Ի պատասխան՝ Մադուրոն սպառնացել է ամերիկացիներին թողնել առանց լույսի ու գազի՝ այն հույսով, որ սրանք չեն դիմանա այդքան դաժան փորձություններին և կփախչեն։


Ինչպես տեսնում ենք, Թրամփը գործում է ավելի հանդուգն ու լկտի։ Պարզապես վերցնել ու ճանաչել ինքնիշխան պետության ապստամբ ընդդիմության առաջնորդին ու պաշտոնից «հանել» լեգիտիմ նախագահին՝ նորություն է ամերիկյան քաղաքականությունում։ Կամ էլ, համենայն դեպս, խիստ հազվադեպ բան։ Մինչ այդ ամերիկացիներն իրենց հովանավորյալներին պարտադրում էին ընտրությունների երրորդ փուլ (ինչպես 2005թ. Ուկրաինայում), պահանջում էին կրկնակի ընտրություններ և այլն։ Հիմա քաղաքականությունն ավելի դինամիկ է դառնում։






Դիտումների քանակ 26584


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան թալանել են Վենեսուելան 30 մլրդ դոլարով

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան թալանել են Վենեսուելան 30 մլրդ դոլարով

Փետրվարի 27, 2019


Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության անվտանգության խորհրդի նիստում։...

Միացյալ Նահանգները Վենեսուելայից հետո կվերադաստիարակի Կուբան և Նիկարագուան

Միացյալ Նահանգները Վենեսուելայից հետո կվերադաստիարակի Կուբան և Նիկարագուան

Փետրվարի 23, 2019


Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք Միացյալ Նահանգները Վենեսուելայից հետո «գործողություններ ձեռնարկել ոչ դեմոկրատական ռ...

ԱՄՆ-ը հավանություն է տալիս Վենեսուելային՝ «քցել» Ռուսաստանին

ԱՄՆ-ը հավանություն է տալիս Վենեսուելային՝ «քցել» Ռուսաստանին

Փետրվարի 14, 2019


Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ իր երկրի իշխանություններին կոչ է արել այնպես ան...

Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գնում է Վենեսուելայի դեմ

Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գնում է Վենեսուելայի դեմ

Փետրվարի 8, 2019


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 7-ի ճեպազրույցում ասել է, որ Վաշինգտոնն արդեն մշակում է Վենեսուելայի ...

Կողոպուտ ամերիկյան ձևով. ԱՄՆ-ը Վենեսուելան տանում է սիրիական սցենարով

Կողոպուտ ամերիկյան ձևով. ԱՄՆ-ը Վենեսուելան տանում է սիրիական սցենարով

Հունվարի 31, 2019


Եվ այսպես, Վաշինգտոնը գրոհի նոր թիրախ է ընտրել. հունվարի 23-ին Սպիտակ տունը Խուան Գուայդոյին Վենեսուելայի լեգիտիմ նախարար է ճան...

Օբաման զգուշանում է Վենեսուելայից. սպասվում է ցռիկ

Օբաման զգուշանում է Վենեսուելայից. սպասվում է ցռիկ

Մարտի 13, 2015


Էվրիկա՛։ Հայտնաբերվել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր սպառնալիք, և Բարաք Օբաման նշել է այն. դա Վենեսուելան է, տեղեկացնում է ՏԱՍ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ