Խայտառակություն առանց մեկնաբանության

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019
Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարարել է Հարավային Օսիայի նախագահի հետհակամարտային կարգավորման հարցերով լիազոր ներկայացուցիչ Մուրատ Ջիոևը՝ մեկնաբանելով Վրաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը սահմանի փակման անթույլատրելիության մասին։

 

Հարավային Օսիային սահմանակից Վրաստանում, հիշեցրել է Ջիոևը, տարածվել է այսպես կոչված խոզի գրիպը։ «Դրա H1N1 վիրուսով վարակումից արդեն մահացել են զգալի թվով մարդիկ, շատերը գտնվում են հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում»,- ասել է նա։


«Այս կապակցությամբ և վտանգավոր վիրուսի ներթափանցումը Հարավային Օսիայի տարածք թույլ չտալու նպատակով մեր հանրապետության համապատասխան իշխանություններն ընդունել են որոշում մինչև հատուկ կարգադրություն ստանալը՝ պարզեցված կարգով ժամանակավորապես փակել Վրաստանի հետ Հարավային Օսիայի Հանրապետության պետական սահմանի սովորաբար կայուն գործող անցակետերը։ Համապատասխան տեղեկատվությունը տարածվել է ԶԼՄ-ներում։ Դա արվում է բացառապես տեղի բնակչության շահերից ելնելով, որի կենսագործունեության և սոցիալական հարցերի վրա նման որոոշումը չի ազդում»,- ասել է լիազոր ներկայացուցիչը։


Ջիոևի խոսքով՝ Վրաստանի իշխանություններն անգամ այս իրավիճակն են փորձում օգտագործել «իրենց քարոզչական նպատակներով՝ ջանալով շեղել հանրային կարծիքի ուշադրությունն իրենց երկրից, որն էլ ավելի շատ է վիրուսի ծագումն ու տարածումը կապում Վրաստանում գործող Լուգարի կենսաբանական լաբորատորիայի գործունեության հետ, փորձում են սահմանի անցակետերի փակման հարցն ուռճացնել՝ իբր, հոգածություն ցուցաբերելով այդ կետերից օգտվող բնակիչների հանդեպ»։


«Կարծում ենք, եթե Վրաստանի իշխանություններին հետաքրքրեին մարդկանց առողջությունն ու անվտանգությունը, ապա, տրամաբանորեն, նրանք պետք է ըմբռնումով վերաբերվեին այն քայլերին, որոնք կարող էին թույլ չտալ վարակի տարածումը։ Բայց անգամ սրանից նրանք ուզում են շահ կորզել՝ պահանջելով, որպեսզի Հարավային Օսիայի շրջանների մարդիկ կարողանան անխոչընդոտ այցելել վարակի օջախներ և դիմելով միջազգային հանրությանը՝ հերթական անգամ պարտադրել Հարավային Օսիայում այսպես կոչված իրավունքների խախտման իրենց կեղծ մոտեցումը»,- ընդգծել է Ջիոևը։


Նա նշել է, որ վտանգավոր վիրուսից բնակչությանը զերծ պահելու միջոցները ոչ մի կերպ չեն կարող օբյեկտիվորեն դիտարկվել որպես գոյության միջոցների կամ բուժօգնության որևէ սահմանափակում։


Ինչպես արդեն տեղեկացրել է EADaily-ն, Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդումների համաձայն՝ վերջին ժամանակներս վիրուսային գրիպի բարդություններից մահացել է 17 մարդ։ Ներկայում Վրաստանում գրիպով հիվանդների թիվը կազմում է մոտ 250 մարդ բնակչության 100 հազարի հաշվով։ Այս առնչությամբ Աբխազիան երկու ամսով փակել է Վրաստանի հետ սահմանը։ Սահմանը փակել է նաև Հարավային Օսիան։ Ռուսաստանն իր հերթին մտցրել է սանիտարա-կարանտինային վերահսկողություն Վրաստանի հետ Հյուսիսային Օսիայի սահմանին, իսկ Իրանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Վրաստան ուղևորություններից։


Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Ռուսաստանին և Աբխազիայի ու Հարավային Օսիայի «օկուպացիոն ռեժիմներին» կոչ է արել բացել անցակետերը։ Զալկալիանիի խոսքով՝ անցակետերի փակումը ստեղծում է լուրջ սպառնալիք հիմնարար այնպիսի իրավունքի համար, ինչպիսին է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Պետական սահմանի ժամանակավոր փակման պատճառի մասին Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի ընդարձակվել։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily

 






Դիտումների քանակ 24847


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Ամերիկացիներն սկսում են հոգ տանել վրացիների մասին, հենց որ նրանց կրակն են գցում

Հուլիսի 26, 2019


Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության և զբոսաշրջո...

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Ղարաբաղ, Դոնբաս. ԵԱՀԿ կործանումը

Հուլիսի 8, 2019


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերի կոմիտեի բանաձևը՝ Ռուսաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկա...

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Ինչո՞ւ են կատաղել վրացիները

Հուլիսի 8, 2019


Վրաստանի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը ամենալիբերալ, ամենադեմոկրատականի համբավն ունի, քանի որ այն ֆինանսավորվում է Սորոս Ջ...

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Ով Վրաստանում չի սիրում ռուսներին

Հունիսի 22, 2019


Գովական վրացական հյուրընկալությունը «փուստ տվեց»։ Սկզբում այնտեղ հարձակվեցին իշխանությունների հրավերով եկած ռուսաստանցի պատգամա...

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

«Եվրոպական արժեքներ» պատվիրե՞լ եք: Վրաստանի հասարակությունը՝ պառակտման եզրին

Հունիսի 17, 2019


Վրաստանի մայրաքաղաքը կրկին տենդի մեջ է։ Կրքերն այնքան են թեժացել, որ սպառնում են պայթյունով՝ այն էլ շատ լուրջ հետևանքներով։ Այս...

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018


Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղա...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Հունվարի 12, 2018


Այս Ամանորի տոներին հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստն անցկացրեցին Վրաստանում: Իսկ այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյա...

Նախագահը, վրացին, Լարսը

Նախագահը, վրացին, Լարսը

Դեկտեմբերի 25, 2017


Վերին Լարսի անցակետը հաճախ է փակվում: Կարևոր չէ, թե տարվա որ եղանակն է: Ամռանը մի պատրվակ են գտնում, աշնանը` մեկ ուրիշ, իսկ ձմռ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ