Սովորական խայտառակություն

Նոր Հայաստանում խրախուսվում է գրագողությունը

Հունվարի 23, 2019
Նոր Հայաստանում խրախուսվում է գրագողությունը

Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում խայտառակ կադրային որոշումը հեղափոխական արժեք է: Կարծես նորմալ մարդկանց պաշտոնների նշանակելը դարձել է հակահեղափոխական երևույթ: Ամեն ինչ անում են Փաշինյան Նիկոլի աշխատողները, որպեսզի այլասերեն, քանդեն, քայքայեն քիչ թե շատ կայացած կառույցները: Այսպես, ԲՈՀ ատենախոսության խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվել է պրոֆեսիոնալ գրագող, ոմն Հրանտ Ավանեսյան, ինչը սկանդալ է առաջացրել, քանզի նորմալ մարդի այդ կառույցում դեռ մնացել են:

 

Իսկ ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանը արդարացնում է այդ նշանակումը, այն էլ` օրենքի անունից: «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ հասկանալի դառնա, թե որ դեպքերում է կարելի, որ դեպքերում՝ ոչ: Հիմա մենք սահմանափակում ունենք՝ կապված վերջին 5 տարում գիտական հոդվածների քանակության կամ ասպիրանտների առկայության հետ: Ավանեսյանը համապատասխանում է այս բոլոր պահանջներին», - ասում է Գոգյանը` փաստորեն հաստատելով, որ կարևորը աշխատած տարիների մաթեմատիկական հաշվարկն է ու հարցի ֆորմալ կողմը:

 

Իսկ հոգեբան Սամվել Խուդոյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավանեսյանին գրագող էր անվանել՝ վստահություն հայտնելով, որ նա չի կարող իր վրա դրված պարտականությունները լիարժեք կատարել: Նրա խոսքով՝ ԲՈՀ-ը ղեկավարության փոփոխությունից հետո վճռական քայլեր է ձեռնարկել, որոնց մեծ մասն ինքն անձամբ ողջունել է, սակայն «գրագողությունը բավարար հիմնավորում է, որպեսզի հրապարակումը չներառվի ԲՈՀ ցուցակի մեջ»:

 

«Գիտությունը մեռած էր, աշխատանքներն արտագրվում էին, իսկ հետո դրանք պաշտպանում էին: Բայց դուք թո՞ւյլ եք տալիս, որ ձեր պարբերականներում գրագողություն հրապարակվի: Գրագողության դեմ պայքարը կանոնադրական կետերից մեկն է: Ես բացարձակ սխալ եմ համարում գրագողին ատենախոսության խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելը»,- պարզաբանել էր Խուդոյանը՝ անդրադառնալով Հրանտ Ավանեսյանի նշանակմանը:

 

Հոգեբանը հավելել է, որ նույնիսկ վարչապետին է նամակ ուղարկել և պատասխանի է սպասում: Խուդոյանը համոզված է, որ ատենախոսության խորհրդի նոր նախագահի նշանակումը ճակատագրական կդառնա հենց իր՝ հանձնաժողովի համար: «Այսինքն՝ նշանակվել է գիտնական, ում գրագողությունը հաստատվել է իր իսկ հատուկ գրառմամբ: Ատենախոսության խորհրդի նախագահը պետք է լինի այդ ոլորտի ամենահեղինակավոր փորձագետը, որն արժանի է հարգանքի»,- եզրափակել է նա:

 

Փաստորեն կարող ենք եզրակացնել, որ ևս մեկ հաստատություն Հայաստանում կործանվեց: Գրագողին ԲՈՀ խորհրդի նախագահ նշանակելը մոտավորապես այն է, ինչ թմրանյութերի վաճառքով զբաղվող մեկին`ոստիկանության պետ: Եվ այս տեմպերով մենք երկրի վերջնական տապալման հարցը շատ շուտ կլուծենք:






Դիտումների քանակ 22408


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանգստացեք, տիկին, դուք հաստատ սուրբ չեք

Հանգստացեք, տիկին, դուք հաստատ սուրբ չեք

Հունիսի 12, 2018


Վարչապետ Փաշինյանի որոշմամբ շատ շատերի թվում այսօր կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ