Խայտառակություն առանց մեկնաբանության

Հայաստանի դիվանագիտությունը. Ռուսաստանի կարծեցյալ «պաշտպանների» փոխարեն՝ իսկական ռուսատյացներ

Հունվարի 23, 2019
Հայաստանի դիվանագիտությունը. Ռուսաստանի կարծեցյալ «պաշտպանների» փոխարեն՝ իսկական ռուսատյացներ

Օրերս Հայաստանի խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նորաթուխ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ քննադատության ենթարկեց նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը, այդ թվում դեսպանների նշանակման մասով։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ տարբեր երկրներում Հայաստանի դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով մարդիկ։ Ընդ որում՝ Բաբաջանյանն «անցել» է շատ դիվանագետների վրայով՝ բացառելով, իհարկե, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին, որին անվանեց «լավագույններից մեկը»։

 

Չնայած բոցավառ հեղափոխական ելույթին՝ Բաբաջանյանի հիմնական ուղերձը հանգում էր այն բանին, որ, իբր, «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները վերածվել են Ռուսաստանի դիվանագիտական կցորդների ռեզիդենտ-երկրներում», իսկ այնտեղ աշխատում են, իբր, ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերի պաշտպանները, և նման բացասական դրսևորումները բացառելու համար խորհրդարանը պետք է մշակի դեսպանների նշանակման նոր կարգ և այլն, և այլն։

 

Ինչո՞ւ է սույն հայտարարությունը հնչել հենց հիմա, այլ ոչ թե, ասենք, մեկ տարի առաջ։ Ի՞նչն էր խանգարում Բաբաջանյանին պատմել դիվանագետների «քրեական կենսագրության» մասին, օրինակ, իրեն պատկանող այսպես կոչված ընդդիմադիր 1in.am կայքի միջոցով։ Մի՞թե ամեն ինչի մեղավորը հեղափոխական օդն է խորհրդարանում, որն արբեցրել ու սխրանքների է մղել ընկեր Բաբաջանյանին։ Ինչպես ասում են, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ...

 

Մեր տեղեկատվությամբ՝ նորաթուխ պատգամավոր Բաբաջանյանի ելույթը բնավ պատահական չէ. Հայաստանի ԱԳՆ կառուցվածքում ընթանում ու սպասվում են կառուցվածքային և կադրային փոփոխություններ։ Շուտով սպասվում է պրոֆեսիոնալների փոխարինում մարդկանցով, որոնց «արժանիքը» ամերիկամետ կողմնորոշումն է, ծածուկ ռուսատյացությունը և... կապը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

 

Եվ ահա, Հայաստանի ԱԳՆ կառուցվածքում համապատասխան նշանակումներից հետո կաշխատի, պատկերավոր ասած, «հակառուսական եռյակը»՝ Լևոն Խաչատրյան, Վլադիմիր Կարապետյան և Վիկտոր Բիյագով։

 

Վիկտոր Բիյագովը Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության նախկին ղեկավարն է, Լևոն Տեր-Պետրոսյանի բարեկամը կնոջ գծով։ Վերջերս Երևանը նրան նշանակել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում։ Մեր աղբյուրի համաձայն՝ ՀԱՊԿ Քարտուղարությունում Բիյագովին տանել չեն կարողանում նրա բացահայտ հակառուսական կողմնորոշման համար։

 

Լևոն Խաչատրյանը Ղազախստանում, Վրաստանում և Ղրղզստանում Հայաստանի նախկին դեսպանն է, այն երեք դեսպաններից մեկը, որոնք 2008թ. հայտարարեցին, որ սատարում են Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ու հետագայում, «Դիվանագիտական գործունեության մասին» օրենքի խախտման հետ կապված, ազատվեցին զբաղեցրած պաշտոններից և զրկվեցին դիվանագիտական աստիճաններից։ Դիտորդները Լևոն Խաչատրյանին բնութագրում են որպես կեղծ-այլախոհական ուղղվածության պատենտավորված ռուսատյաց։ Սպասվում է, որ նա նշանակվելու է գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում։

 

Բայց ամենաաղմկալին խոստանում է լինել Վլադիմիր Կարապետյանի նշանակումը Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնում, որն ուղղորդելու է հարաբերությունները Մոսկվայի հետ։ Կարապետյանը Հայաստանի ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարն է, որը նույնպես 2008թ. հարել է Տեր-Պետրոսյանին «աջակցողների խմբին» և ազատվել է համակարգից։ Հիմա նա Հայ Ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության վարչության անդամ է, ՀԱԿ արտաքին հարաբերությունների Մշտական հանձնաժողովի նախագահը։

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում, օրինակ, հայ դիվանագետ Վլադիմիր Կարապետյանը։ «Խաղաղություն, հաշտեցում, բարիդրացիություն», «հասարակության նախապատրաստում փոխզիջումների», «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բացառում ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից»։ Ինչ վերաբերում է նրա թաքուն ռուսատյացությանը, ապա նա, չգիտես ինչու, սրբորեն հավատացած է ու դրանում ակտիվորեն համոզում է մյուսներին, որ Ռուսաստանն օգնության չի գա Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայի դեպքում, իսկ ժամանակին ՌԴ ռազմակայանի՝ Հայաստանում գտնվելու ժամկետը երկարացնելով, մեր երկիրը, իբր, պարզապես «փոխհատուցել է Ռուսաստանին հակաճգնաժամային $500 մլն վարկի տրամադրման դիմաց»։ Նկատենք՝ ոչ մի խոսք Հայաստանի անվտանգության ապահովման մասին, այլ լոկ զոհաբերական «փոխհատուցում»։ (Վլադիմիր Կարապետյանի ԱԳ փոխնախարար նշանակման մասին տեղեկատվությունը Հայաստանի ԱԳ նախարարի կողմից հետագայում հերքվեց)։

 

Թե ինչի կարող է հանգեցնել «հակառուսական եռյակի» բուռն գործունեությունը Հայաստանի ԱԳՆ կառուցվածքում՝ ցավոք, դժվար չէ կռահել։

 

Իսկ ահա Արման Բաբաջանյանի («Ժամանակ» թերթի, 1in.am կայքի հիմնադիր) խոսող գլխի երևույթի առիթով նշենք հետևյալը։ Սա մեկն է, ով 1996թ. թողնելով ուսումը Սևանի «Վազգենյան» վարժարանում և չունենալով զինծառայությունից տարկետման իրավունք՝ 1997թ. մեկնեց (իմա՝ փախավ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հետո, բանակից տարկետում ստանալու նպատակով, համակարգչային տեխնիկայի օգնությամբ կեղծ նամակներ սարքեց Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի գրասենյակի ղեկավարի և Սուրբ Էջմիածնի (!) անունից՝ ուսումն ԱՄՆ-ում մինչև 2004թ. շարունակելու մասին՝ թվագրված 2001թ. սեպտեմբերի 10-վ և նույն թվականի հոկտեմբերի 12-ով, իսկ 2002թ. ամռանը մոր՝ Էլմիրա Բաբաջանյանի միջոցով դրանք ներկայացրեց Երևան քաղաքի Շենգավիթի շրջանային զինկոմիսարիատ։

 

Զինկոմիսարիատից ծանուցում ստանալով առ այն, որ նամակների առկայությունը բավարար չէ տարկետում ստանալու համար, 2002թ. աշնանը յուրացրեց (իմա՝ գողացավ) ընկերոջ՝ Վահե Աբովյանի ամուսնության և երեխաների ծննդյան վկայականները (!), որոնց հիման վրա իր անունով սարքեց կեղծ վկայականներ, թե ինքն, իբր, ամուսնացած է և ունի երկու երեխա։ Այդ փաստաթղթերը Էլմիրա Բաբաջանյանը՝ մի տեղեկանքի հետ միասին, որն ստացել էր խաբելու միջոցով՝ Շենգավիթ վարչական շրջանի լիազոր ներկայացուցչի կողմից, ներկայացրել է զինկոմիսարիատ։ Կեղծ փաստաթղթերի հիման վրա Արման Բաբաջանյանը տարկետում է ստացել և խաբելու միջոցով խուսափել ժամկետային զինծառայությունից։ Ցուցմունքներ տալուց հետո, այդ թվում և մոր դեմ, դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման։

 

Հետագայում պնդում էր, որ դատապարտվել է, իբր, «քաղաքական հայացքների» և ընդդիմադիր լինելու համար։

 

Սակայն 2014-ին քրեական լրահոսում նորից դուրս լողաց այս ընկերոջ անունը, այժմ արդեն կապված 380 հազար ԱՄՆ դոլարով առանձնատուն ձեռք բերելու մութ պատմության հետ։ Ի դեպ, անշարժ գույքի նախկին սեփականատերերի ներկայացրած բողոքներին, ովքեր պնդում էին սեփականության ձևակերպման ժամանակ թույլ տրված խախտումների մասին, նա հակադարձում էր նրանով, թե, իբր, Հայաստանում «ինքն ընդհանրապես խնդիր չունի, ում ուզում եք բողոքեք»։

 

Իսկ պրոբլեմների բացակայությունը բացատրվում էր շատ պարզ՝ ԱՄՆ դեսպանատան և, ինչպես ասում են չար լեզուները, այդ նույն «լավագույն դեսպաններից մեկի» հովանավու ներքո, ում հետ, ի դեպ, Բաբաջանյանը սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում երիտասարդ տարիներին։ Թե ում շահերից ելնելով է Բաբաջանյանը պահանջում շտապ վերադասավորել Հայաստանի դիվանագիտական կորպուսը՝ անդրօվկիանոսյան տիրո՞ջ, թե՞ սրտակից ընկերոջ, մեզ ու ընթերցողին մնում է միայն կռահել։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 17210


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գրոհում և ծափահարում են պառլամենտական բոզերը

Գրոհում և ծափահարում են պառլամենտական բոզերը

Հունվարի 21, 2020


Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հանճարեղ բան արեց: Խոսելով բադասյան ռուստամիկի` գողա...

Հերթը հասավ միասեռական գործ տվողին

Հերթը հասավ միասեռական գործ տվողին

Հունվարի 18, 2020


Միասեռական դասալիք բաբաջանյան արմանը Նոր Հայաստանի բարոյականության հայելային արտացոլումն է: Նայեք սրան և իմացեք, որ հենց ինքն է...

Պետության զավթողները զավթող են փնտրում այլոց մեջ

Պետության զավթողները զավթող են փնտրում այլոց մեջ

Հունվարի 10, 2020


Տեռորիստ ավետիսյան վարուժը հերթական հարցազրույցն է տվել բաբաջանյան արմանի պարբերականին: Հայտնի է, որ տեռորիստին ու պեդերաստին մ...

կարապետյան վալոդը գնաց

կարապետյան վալոդը գնաց

Հունվարի 9, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր դուրս գրեց կարապետյան վալոդին իր խոսնակի պաշտոնից: Հիշեցնենք, որ սա Տեր-Պետրոսյան Լևոնից ժառանգած ամենախա...

Երբ բոցավառվում են երկնագույն քամակները, հայկական ֆուտբոլը…

Երբ բոցավառվում են երկնագույն քամակները, հայկական ֆուտբոլը…

Դեկտեմբերի 23, 2019


Այսօր Հայաստանում նոր խայտառակություն տեղի ունեցավ, այս անգամ` տիեզերական մասշտաբի: Նշանակում է` գրանտակերները, Փաշինյան Նիկոլի...

Վարդանյան Աղվանը դարձավ սաֆարյան ստոպիկ ու բաբաջանյան արման

Վարդանյան Աղվանը դարձավ սաֆարյան ստոպիկ ու բաբաջանյան արման

Դեկտեմբերի 18, 2019


Եթե հանրության կոնսենսուսը գերակա ենք համարում, ապա վաղվանից բաբաջանյան արմանը բոլոր միասեռականների հետ միասին կհայտնվի գետտոյո...

Փաշինյան Մարիամիկն ու А380 էրբասը

Փաշինյան Մարիամիկն ու А380 էրբասը

Դեկտեմբերի 17, 2019


Օրեցօր Փաշինյան Նիկոլը հմտանում է պետական բյուջե ներխուժելու և այնտեղից նյութական բարիքներ կորզելու արվեստում: Սկսեց այդ գործը ...

Կոնտրսեքսուալ հանդիպում պետական հարցերով

Կոնտրսեքսուալ հանդիպում պետական հարցերով

Դեկտեմբերի 17, 2019


ՀՀ հետերոսեքսուալ նախագահ Սարգսյան Արմենն այսօր զբաղվել է պետության գործերով և կարևոր հանդիպում է ունեցել` ընդունել է հոմոսեքսո...

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

SOS. Նեմեցը ձեռնոց է նետել ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 14, 2019


Ռուբեն Հայրապետյանի երեկվա աղմկահարույց հայտարարությունները անտարբեր չթողեցին ոչ ոքի: Ով ասես չարտահայտվեց: Անգամ զարմանալի բան...

Փաշինյան Նիկոլի վալոդը դոշ տվեց Սերժ Սարգսյանի համար

Փաշինյան Նիկոլի վալոդը դոշ տվեց Սերժ Սարգսյանի համար

Դեկտեմբերի 13, 2019


Երևանում այսօր կայացավ Լազարյան ակումբի երրորդ նիստը ՌԴ պետդումայի ԱՊՀ հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի նախագ...

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժողովրդի վարչապետին

Դեկտեմբերի 3, 2019


Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանն արձագանքել ապտակի տեսքով է Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդի այսօրվա հայտարարությանը...

Փաշինյան Նիկոլը Վիտալի Բալասանյանին վտանգավոր է համարում

Փաշինյան Նիկոլը Վիտալի Բալասանյանին վտանգավոր է համարում

Դեկտեմբերի 3, 2019


Փաշինյան Նիկոլի կարապետյան վալոդը, որը չգիտես ինչու առ այսօր աշխատում է ՀՀ վարչապետի խոսնակ ժողովրդի վարչապետին հոգեկան հիվանդ ...

բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում

բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում

Դեկտեմբերի 1, 2019


Ծանր է միասեռականների կյանքը Նոր Հայաստանում: Մի օր ուրախանում են, հաջորդ օրը` տխրում: Չկա դեպք, որ սրանք գոնե մի շաբաթ երջանկո...

բաբաջանյան արմանի ու նրա գաղափարակիցների վախերն իռացիոնալ են դառնում

բաբաջանյան արմանի ու նրա գաղափարակիցների վախերն իռացիոնալ են դառնում

Նոյեմբերի 27, 2019


Զարմանալի երկիր է Նոր Հայաստանը: Հեղափոխությունից հետո քանդվեց ամեն ինչ՝ բուհերից ու դատական համակարգից մինչև ֆուտբոլ: Եվ երբ կ...

Ստում են միասեռականներն ու ահաբեկիչները

Ստում են միասեռականներն ու ահաբեկիչները

Նոյեմբերի 4, 2019


Միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանի կայքը միշտ հարցազրույցներ է վերցնում ահաբեկիչներից, հատկապես «Սասնա ծռերից»: ՌԴ պաշտպան...

բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետք, հներն արդեն լավ չեն ազդում

բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետք, հներն արդեն լավ չեն ազդում

Նոյեմբերի 2, 2019


Պրոֆեսիոնալ բոզի վաստակ և միասեռական բաբաջանյան արմանը նորից ընկել է Վազգեն Մանուկյանի հետևից, այս անգամ՝ երջանկահիշատակ Էդուար...

բաբաջանյան արման՝ Stratfor-ի գործակա՞լ

բաբաջանյան արման՝ Stratfor-ի գործակա՞լ

Հոկտեմբերի 29, 2019


Օր չկա, որ բաբաջանյան արմանի մասին մի լավ բան չիմանանք: Այսօր էլ իմացանք, որ մի միասեռական պատգամավորը, մինչև Վազգեն Մանուկյանի...

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանին, վաղը չի սիրի Գագիկ Ծառուկյանին

Հոկտեմբերի 29, 2019


Հոմոսեքսուալ բաբաջանյան արմանը հետերոսեքսուալ ջհանգիրյան գագոյից մեծ գործ կատարեց հոկտեմբերի 27-ի դեպքի բացահայտման մեջ: Նաիրի ...

Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնասիրեն ԱԱԾ-ում

Միասեռականի և տեռորիստի զրույցը կուսումնասիրեն ԱԱԾ-ում

Հոկտեմբերի 29, 2019


Միասեռական բաբաջանյան արմանը կարծես ապրում է իր անիմաստ կյանքի ամենաերջանիկ օրերը: Նրա վերջին գործերը կմնան ստորության և նենգու...

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

Յա, իրո՞ք
21.01.2020 | 14:28


Յա, իրո՞ք

Լկտի Էրդողանը
21.12.2019 | 02:29


Լկտի Էրդողանը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Յա, իրո՞ք
Հունվարի 21, 2020


Յա, իրո՞ք