Տիեզերական խայտառակություն

կարգին հայկոն ընդդեմ Անաստաս Միկոյանի

Հունվարի 22, 2019
կարգին հայկոն ընդդեմ Անաստաս Միկոյանի

Ոչնչությունները սիրում են ինքնահաստատվել, հատկապես երբ իշխանության են գալիս կամ ինչ-որ հարցեր լուծելու լծակներ են ստանում: Իսկ ինչպե՞ս պիտի իր ամբիցիաները բավարարի ոչնչությունը: Ամենալավ տարբերակը մեծ անհատականության նվաստացումն է: Երբ մեծն Նապոլեոնը բանտարկված էր Սուրբ Հեղինե կղզում և ստիպված էր շփվել անգլիացի գեներալ Լոուի հետ, որի առաքելությունը Նապոլեոնին հսկելն էր, ասում էր, թե` այս ոչխարն այդպես էլ չի հասկանա, որ իմ շնորհիվ պատմության մեջ է մնալու: Իսկապես, գեներալ Լոուին այսօր ոչ ոք չէր հիշի, բայց քանի որ նրան բախտ էր վիճակվել լինել մեծ մարդու «ключник»-ը, նա դարձավ պատմական պերսոնաժ, անմահացվեց գրականության մեջ, կինոյում, անգամ կերպարվեստում:

 

կարգին հայկոն է այսօր Երևանի քաղաքապետը` կատարյալ ոչնչություն: 80 տոկոս է կազմում Երևանի ավագանիում կարգին հայկոյի խայտառակ խմբակցությունը: Մի քանի տոկոս էլ կազմում է մեկ այլ խայտառակություն` «Լույս» խմբակցությունը: Թե ինչպես են սրանք զբաղվում քաղաքի հարցերով` բոլորս գիտենք: Բայց մի բան սրանք պիտի անեն. եթե չեն կարող լուծել տարրական հարցեր, որպեսզի աշխատանքի պատրանք ստեղծեն: Եվ անում են: Օրինակ, Մարուքյան Էդմոնը զինակից ունի, անունը` Անի Խաչատրյան: Սա Երևանի ավագանիում գլխավորում է «Լույս» խմբակցությունը: Եվ աչքի է ընկնում ծայրահեղ հանդգնությամբ և տգիտությամբ: Քանի որ կարգին հայկոյի ղեկավարությամբ քաղաքը թռիչքաձև զարգացում է արձանագրել և հաղթահարել գրեթե բոլոր խնդիրները, մնացել է միայն փողոցների վերանվանման հարցերով զբաղվել: Սա էլ զբաղվում է և ընկել է Անաստաս Միկոյանի հետևից:

 

Ուրեմն, առաջիկայում Երևանի ավագանու հանձնաժողովները կքննարկեն Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի փողոցը (Երևան-Եղվարդի խճուղին՝ սկսած Դավիթաշենի կամրջից մինչև Դավիթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը) Հրանտ Դինքի անվամբ անվանափոխելու նախագիծը, որի հեղինակը Խաչատրյան Անին է: Ահա թե ինչ է սա գրում․ «Անցած գումարման ավագանիում նույն փողոցի անվանափոխման նախագիծ բերել էր նաև «Ելք» խմբակցությունը, սակայն այն ժամանակ առաջարկվում էր անվանակոչել Քըրք Քրքորյանի անունով, որը չընդունվեց նախորդ իշխանության կողմից... Անաստաս Միկոյանի անունը կրող փողոց Երևանը չպետք է ունենա, այլապես դա կնշանակի, որ մենք չենք հարգում այն բազմահազար հայերի հիշատակը, որոնք գնդակահարվել են նրա ստորագրությամբ... Դինքը ընկալվում է որպես Հայոց ցեղասպանության նոր զոհ, նրա մահվան օրը մարդիկ այցելում են Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան: Անաստաս Միկոյանի անվան փողոցը անվանափոխել Հրանտ Դինքի անունով, կարծում եմ, կլինի պատմության ճիշտ գնահատական...»: Ավելի ուշ՝ մեկ այլ գրառմամբ, ավագանու անդամը հայտնել է, որ նախագիծը իրավական խոչընդոտի պատճառով հետ է կանչվել: Բայց հույս է հայտնել, որ այն կհաղթահարվի, իսկ փողոցը շուտով կկրի Դինքի անունը: Եվ այս կապակցությամբ պետք է հայտնել մի քանի նկատառում:

 

Նախ՝ զարմացնում են այս իշխանություն կոչվածների մարտնչող անգրագիտությունն ու հակազգային քաղաքական կողմնորոշումը: Անաստաս Միկոյանի ստորագրությամբ մարդ չի սպանվել, մարդիկ սպանվել են համակարգի կողմից, որը գործել է այն ժամանակվա օրենքներին և ոգուն համահունչ, ի տարբերություն Նոր Հայաստանի իշխանությունների, որոնք արդարադատություն են իրականացնում արդի օրենքների խախտմամբ: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ եվրոպական երկրներում էլ էին գործում օրենքներ, որոնք այսօր դժվար է պատկերացնել: Օրինակ, միասեռականությունը քրեորեն պատժվում էր բազում երկրներում, իսկ այսօր ողջունվում է: Այնպես որ, նախ՝ չի կարելի այսօրվա տեսանկյունից դատել անցյալի արդարադատության մասին, և հետո՝ չի կարելի անձնավորել այն, կապել ինչ-որ մի անհատի հետ:

 

Երկրորդ. Անաստաս Միկոյանը 40 տարի անընդմեջ եղել է ԽՍՀՄ ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը: Այդ տերության կայացման ու թռիչքաձև տնտեսական զարգացման մեջ Միկոյանն ունի իր անուրանալի ներդրումը, անհնար է պատկերացնել, ասենք, սննդի արդյունաբերության կայացումն առանց Միկոյանի, ինչպեսև շատ այլ բաների: Իսկ քանի որ Հայաստանը ԽՍՀՄ մաս էր կազմում, նշանակում է` Հայաստանին էլ է փայ հասել Միկոյանից: Հիշենք 1920-ի դաշնակների երկիրն ու համեմատեք այն 1964թ. Խորհրդային Հայաստանի հետ: Եվ հակազգային տգետներին բացատրենք, որ այդ հսկայական զարգացման մեջ Միկոյանն ունի իր անժխտելի դերը: Օրինակ, Մեծամորի ատոմակայանը մեկ այլ հանրապետությունում կկառուցվեր, եթե չլիներ Միկոյանը, կամ ընդհանրապես չէր կառուցվի: Մեկը պատկերացնո՞ւմ է Հայաստանի վիճակն առանց ատոմակայանի: Բացի այդ, միջազգային հարթակում նա ունի անուրանալի ներդրում` Կարիբյան ճգնաժամի հաղթահարման հիմնական դերակատարներից էր, բոլոր դրամատիկ միջազգային իրադարձություններում Միկոյանն էր ներկայացնում Խորհրդային Միությունը: Բացի այդ, Միկոյանը հսկայական աջակցություն է ցուցաբերել ականավոր հայ անհատներին: Օրինակ, Կարիբյան ճգնաժամի հանգուցալուծումից հետո Վաշինգտոնում Սպիտակ տուն՝ հաշտեցման երեկոյին, առաջին անգամ հրավիրվեցին խորհրդային արտիստներ, և դա մեր Կոմիտասի քառյակն էր: Առաջին խորհրդային արտիստը, որը ելույթ ունեցավ Նյու Յորքի Մետրոպոլիտենում, Պավել Լիսիցյանն էր: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց բավարարվենք այսքանով: Մի խոսքով, Անաստաս Միկոյանի քաղաքական կերպարի բացասական գնահատումը առնվազն մարդկային ապերախտության արգասիք է և, իհարկե, գրանտակերության արդյունք, այսինքն` հակազգային դիրքորոշում:

 

Երրորդ. նույն նժարի վրա դնել Միկոյանին ու Դինքին պարզապես չի կարելի, դրա համար պիտի ծնվել կարգին հայկո կամ նազարյան լենա, քանի որ անհամեմատելի են նրանց քաշերը: Եթե խոսք գնար Միկոյանի փողոցը վերանվանել Լոռիս-Մելիքովի անվամբ, դա գոնե հասկանալի կլիներ: Հրանտ Դինքի արժանիքը, այսինքն՝ նրա պատմության մեջ մնալու պատճառը միայն նրա սպանությունն էր: Ինչ վերաբերում է նրա լրագրողական կամ իրավապաշտպան գործունեությանը, ապա պետք է լռել: Չի կարելի մարդուն հավերժացնել միայն այն բանի համար, որ նա սպանվել է: Այսքանը գոնե պետք է հասկանալ: Հակառակ դեպքում վաղը մենք Երևանում Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ բարսեղյան լևոնի փողոց էլ կտեսնենք, երբ նրան սատկեցնեն սրբապղծության համար:

 

Դե, իսկ եթե իրոք սրանց ձեռքերը քոր են գալիս և պարտադիր մի բան պիտի անեն, իսկ քանի որ փողոց վերանվանելն ավելի հեշտ գործ է, քան աղբահանության խնդրի լուծումը, առաջարկում ենք Միկոյանի փողոցի համար գտնել այլ անուններ: Օրինակ, երկիրը պղծելու և այսօրվա Հայաստանի կերպարը հավերժացնելու համար կարելի է Միկոյանի փողոցին տալ հաց բերողի և միայնակ գայլի անունները: Կհնչի շատ ազդեցիկ` հաց բերողի ու միայնակ գայլի փողոց, իսկ արտասահմանցիները կհիանան, տուրիզմն էլ կզարգանա, հատկապես եթե փողոցի ամեն մի ցուցանակի վրա նշվեն Բեխտերյովի ու սրտանոթային հիվանդությունները, որոնցից մահացան Նոր Հայաստանի այս երկու հերոսները, ինչից բոլորը կեզրակացնեն, որ Հին Հայաստանի հանցավոր ռեժիմն օգտագործում էր այդ հիվանդություններն իր անմարդկային գործունեության մեջ:

 

Ինչևէ, կարգին հայկոն ու «Լույս» խմբակցությունը պատմության մեջ մնալու իրենց ձևը գտան: Գալիք սերունդները կհիշեն սրանց որպես մի հերոս, որը հաղթեց և տապալեց Անաստաս Միկոյանին, ինչպես աշխարհն այսօր հիշում է գեներալ Լոուին և մյուս ոչնչություններին, որոնց բախտ վիճակվեց այս կամ այն կերպ առնչվել պատմական մեծությունների հետ: Հուսանք, որ Բարձրյալը չի հանդուրժի այդ ծավալի խայտառակություն այս փոքրիկ տարածքի վրա, և Հայաստանի Հանրապետությունը կդադարեցնի իր անփառունակ գոյությունը:

 

Artiom Khachaturian-ի ֆեյսբուքյան էջից







Դիտումների քանակ 54532


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

կարգին հայկոն չի ուզում հետ մնալ սարգսյան գարիկից գիտության ոլորտում

կարգին հայկոն չի ուզում հետ մնալ սարգսյան գարիկից գիտության ոլորտում

Հունիսի 13, 2019


Այն, որ կարգին հայկոն տաղանդավոր տղա է, որևէ մեկը չէր կասկածում: Բայց այն, որ աղբահանման ոլորտում հայտնագործությունների ունակու...

կարգին հայկոյից դժգոհում են արդեն դաշնակիցները

կարգին հայկոյից դժգոհում են արդեն դաշնակիցները

Մայիսի 1, 2019


Քաղաքապետ աշխատող կարգին հայկոն արդեն զզվեցնում է հոգեհարազատ դաշնակիցներին: Սա աշխատանքից ազատել է քաղաքապետարանի իրավաբանական...

կարգին հայկոն շատ կարգին է...

կարգին հայկոն շատ կարգին է...

Մարտի 14, 2019


Երևանի քաղաքապետ կարգին հայկոն երդվում էր, որ իր անիմաստ կյանքը կնվիրի Երևանին ու երևանցուն, կփրկի նրանց կոռումպացված և անմարդկ...

աբաջյան գոհարի մարդու թիմի ռեֆորմները թափ են հավաքում

աբաջյան գոհարի մարդու թիմի ռեֆորմները թափ են հավաքում

Մարտի 14, 2019


Ժողովուրդն ընտրեց Փաշինյան Նիկոլին ու աբաջյան գոհարի մարդուն, Փաշինյան Նիկոլն ու աբաջյան գոհարի մարդը ընտրեցին կարգին հայկոյին,...

Դեմոկրատական կարգին հայկոն ու նազարյան լենայի մարդը վտարում են ԶԼՄ-ներին

Դեմոկրատական կարգին հայկոն ու նազարյան լենայի մարդը վտարում են ԶԼՄ-ներին

Փետրվարի 26, 2019


Երբ Հայաստանում իշխանությունը դեմոկրատական չէր և հակազգային էր, Երևանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող շենքերում մի ...

Տաքսիստները զզվել են կարգին հայկոյից

Տաքսիստները զզվել են կարգին հայկոյից

Փետրվարի 5, 2019


Հայտնի է, որ տաքսու վարորդները չեն փայլում ինտելեկտով և ընդհանրապես ուղեղով: Հակառակ դեպքում այլ զբաղմունք կունենային: Եվ այսօր...

կարգին հայկոն հիմա էլ մետրո կսարքի

կարգին հայկոն հիմա էլ մետրո կսարքի

Հունվարի 24, 2019


Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, թե մետրոյի երկու կայարան են կառուցելու: Դա էլ քիչ է` մ...

Դեմենցիան Փաշինյան Նիկոլի թիմում

Դեմենցիան Փաշինյան Նիկոլի թիմում

Դեկտեմբերի 14, 2018


Փաշինյան Նիկոլի շրջապատն աստիճանաբար հիվանդանում է: Կարծում ենք, սրանք դեմենցիայով են տառապում, թեպետ դեմենցիան գործ ունի միայն...

Ի՞նչ պետք է անի մարության հայկը

Ի՞նչ պետք է անի մարության հայկը

Նոյեմբերի 19, 2018


Մեր սրբազան հայրենիքը աղբի մեջ կորած է. և այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այս մա...

Պարզվում է՝ կարգին հայկոն ոչ թե սովորական, այլ հանրաքվե հարգող դեգեներատ է

Պարզվում է՝ կարգին հայկոն ոչ թե սովորական, այլ հանրաքվե հարգող դեգեներատ է

Հոկտեմբերի 13, 2018


Երևանի խայտառակ քաղաքապետ կարգին հայկոն այսօր ասել է, թե տրանսպորտը Երևանում օբյեկտիվորեն թանկանալու կարիք ունի: Սրան հիշեցրել ...

Հոկտեմբերի 13-ը` ապագա Երևանի սգո օր

Հոկտեմբերի 13-ը` ապագա Երևանի սգո օր

Հոկտեմբերի 13, 2018


Հոկտեմբերի 13-ն այսուհետ կդառնա Երևանի սգո օր, կարգին հայկոն այս օրը կարգվեց Երևանի քաղաքապետ: Գալիք սերունդներն ըստ արժանվույն...

Զուրաբյան Լյովիկն ուզում է պլստալ

Զուրաբյան Լյովիկն ուզում է պլստալ

Սեպտեմբերի 24, 2018


Տեր-Պետրոսյանի Զուրաբյան Լյովիկը, որը նաև Շողեր Մաթևոսյանի մարդն է, կոտրած շերեփի պես սիրում է ընկնել էստեղ-էնտեղ: Այսօր նա շնո...

Ինչի՞ իմեննոյ հայկոն

Ինչի՞ իմեննոյ հայկոն

Սեպտեմբերի 24, 2018


1938թ. Մյունխենյան դավադրությունից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը պայմանավորվեց Հիտլերի հետ Չեխոսլովակիայի հոշոտմ...

Երևանցիները վտանգավոր են Հայաստանի համար

Երևանցիները վտանգավոր են Հայաստանի համար

Սեպտեմբերի 24, 2018


Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյան Նիկոլը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ հավաքելով մոտ 80 տոկոս: Պարտվածներն ու ՀՀ նորմալ բնա...

Կխայտառակվե՞ն արդյոք երևանցիները ամսի 23-ին

Կխայտառակվե՞ն արդյոք երևանցիները ամսի 23-ին

Սեպտեմբերի 21, 2018


Այսօր Երևանի ավագանու ընտրարշավի վերջին օրն է, ևս երկու ժամ` և քարոզարշավն անցյալում կմնա: Ֆավորիտները երեքն են` Փաշինյան Նիկոլ...

Դեգեներա՞տ է հայկոն, թե՞ կեղտոտ լակոտ

Դեգեներա՞տ է հայկոն, թե՞ կեղտոտ լակոտ

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլի կարգին հայկոյի խայտառակ կերպարի մասին ատ է գրվել. ՀՀ նորմալ քաղաքացիները, մեղմ ասած, նողկանք են ապրում սրա հանդ...

Քոչարյանը կամ Սարգսյանը ժամանակին փրկել են կարգին հայկոյին երկարատև բանտարկությունից

Քոչարյանը կամ Սարգսյանը ժամանակին փրկել են կարգին հայկոյին երկարատև բանտարկությունից

Սեպտեմբերի 17, 2018


Բայց այսօր հաստատ փոշմանած կլինեն, քանզի էն ժամանակ չէին կարող պատկերացնել, որ կարգին հայկոն կդառնա հեղափոխական ու Փաշինյան Նիկ...

Ի գիտություն ՀՀ ֆիսկալ մարմինների. կարգին հայկոն աֆերիստ լակոտ է

Ի գիտություն ՀՀ ֆիսկալ մարմինների. կարգին հայկոն աֆերիստ լակոտ է

Սեպտեմբերի 17, 2018


Ամենաանբարոյական և ստոր բանն աշխարհում այն է, երբ բոզերն են կուսություն քարոզում: Եվ մինչև սեպտեմբերի 23-ը մենք ստիպված պիտի այ...

Ծանր հիվանդները` կարգին հայկոյի կողքին

Ծանր հիվանդները` կարգին հայկոյի կողքին

Սեպտեմբերի 13, 2018


«Իմ քայլը» խայտառակ դաշինքն այսօր քարոզել էր Նոր-Մարաշում: Ժողովրդի վարչապետը երկրում չէ, և կարգին հայկոն մնացել էր մենակ: Նիկո...

Կոնչիտան նետվում է մարտի

Կոնչիտան նետվում է մարտի

Սեպտեմբերի 11, 2018


«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կոնչիտա Վուրստ հայկոն (հայկ մարության) պատմական գրառում է կատարել Facebook-ում: «Հայտնու...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ