Ազգային խայտառակություն

Լեոնիդ Գայդայի կերպարները հայոց պառլամենտում

Հունվարի 19, 2019
Լեոնիդ Գայդայի կերպարները հայոց պառլամենտում

Փաշին Նիկոլյան


- Волюнтаризм.


- В моем доме не выражаться!

 

Սա երկու տգետ անասունի երկխոսությունն է «Կովկասի գերուհին» ֆիլմից: Յուրի Նիկուլինի հերոս պրն Բալբեսը, բոլորին և իր իսկ համար անհասկանալի պատճառով, օգտագործում է «волюнтаризм» եզրույթը (տե՛ս տեսանյութը)՝ բնականաբար, չիմանալով դրա իմաստը, իսկ Ֆրունզիկ Մկրտչյանի հերոս պրն Ջաբրայիլը՝ նույնքան տգետ, կարծելով, թե դա հայհոյանք է կամ այլ անպարկեշտ խոսք, խիստ նկատողություն է անում Բալբեսին՝ ասելով. «В моем доме не выражаться!» (1964թ. Նիկիտա Խրուշչովի պաշտոնանկությունը բացատրվեց վոլյունտարիզմով, իսկ ֆիլմը նկարահանվեց 1966-ին, այնպես որ այդ եզրույթը բավական հայտնի էր և օգտագործվում էր շատերի կողմից, այդ թվում` տգետ անասունների):

 

Լեոնիդ Գայդայը զարմանալի տաղանդ ուներ` հայտնաբերել մարդկային տգիտությունը, դրան նրբերանգներ տալ և զվարճացնել մարդկանց: Թվում էր, թե դա կինոարվեստ է, իրականության մեջ դա հնարավոր չէ, բայց իրականության մեջ կա Նոր Հայաստանի Ազգային ժողով, որտեղ բազմել են նոր պատգամավորներ, որոնք տգիտությամբ չեն զիջում Ջաբրայիլին ու Բալբեսին, բայց իրենց քաղքենիությամբ, սնոբիզմով ու լկտիությամբ գերազանցում են աշխարհի բոլոր քաղաքացիներին՝ միաժամանակ նվիրելով մեզ գայդայական տեսարաններ:

 

Օրինակ, կա ոմն կոնջորյան հայկ: Սա նիկոլական պատգամավոր է, նշանակում է` ոչ նորմալ անձնավորություն (կրթվածության, դաստիարակության, ուղեղի առումով): Սրա անցյալը Lragir.am գրանտակեր կազմակերպությունն է: Թեպետ սա ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, միևնույն է, այդ հանգամանքը սրան գիտելիք չի տվել և չի ազատել տգիտությունից (հավանաբար, գրանտակերությունն է խոչընդոտել): Ուրեմն, մի քանի օր առաջ սա պառլամենտում կրկնեց պրն Բալբեսի մտքի թռիչքը, սակայն վոլյունտարիզմի փոխարեն օգտագործեց «ավտորիտարիզմ» եզրույթը` այն վերագրելով Իրանին (Ադրբեջանին և Թուրքիային նույնպես): Քանի որ սա չի հասկանում ավտորիտարիզմ հասկացության իմաստը, ինչպեսև Նիկուլինի հերոսը` վոլյունտարիզմինը, և քանի որ մյուսներն էլ չեն հասկանում, սրան փորձեցին պատասխանատվության ենթարկել: Ինչևէ, լրագրողների հետ զրույցում, որոնք մտավախություն ունեին, թե ավտորիտարիզմը վատ բան է և Նոր Հայաստանի նոր պատգամավորը կարող է վնասել հայ-իրանական հարաբերություններին, սա մեղանչում և ասում է. «Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ»: Եվ խոստովանում է, որ դա ամենևին էլ մեծամասնության կարծիքը չի եղել, դա եղել է իր անձնական ձևակերպումը: Հետո խոստանում է` միջազգային հանդիպումների ժամանակ նման վրիպակներ թույլ չտալ:

 

Պետք է ստիպված ասեմ ու բացատրեմ, թե ինչ ասել է ավտորիտարիզմ, որպեսզի կոնջորյան հայկը հասկանա, որ վատ բան չի ասել: Ավտորիտարիզմը որակման ենթակա հասկացություն չէ, այն չի կարող լինել լավը կամ վատը: Օրինակ, Միացյալ Նահանգները ավտորիտար պետություն է` այնտեղ չկա կառավարություն որպես կոլեգիալ մարմին, այնտեղ նախագահն է ՄԻԱՆՁՆՅԱ որոշում երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն Գերմանիայի, որտեղ պետության քաղաքականությունը որոշվում է ԿՈԼԵԳԻԱԼ սկզբունքով` քվեարկությամբ, կառավարության նիստերին: Ավելին, ավտորիտարիզմը չի բացառում դեմոկրատիան, լիբերալիզմը և մնացածը` դրանք փոխկապակցված չեն: Հիմա, մի՞թե Ամերիկայի մասին կարելի է վատ դատել իր ավտորիտար կառավարման մոդելի պատճառով, իսկ Գերմանիայի մասին` ոչ, կամ հակառակը: Իհարկե, սա տգիտություն է:

 

Եվ վերջում ասեմ, որ տարածաշրջանի ամենաավտորիտար երկիրն այսօր Հայաստանն է: Ավելի ստույգ` Փաշինյան Նիկոլի օրոք Հայաստանը դարձավ արդեն ավտոկրատական պետություն, իսկ ավտոկրատիան արդեն փոքր-ինչ վատ բան է: Նշեմ, որ Հայաստանը, թեպետ սահմանադրորեն եղել է ավտորիտար կառավարում նախատեսող երկիր, Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակ երբեք ավտորիտար չի եղել. երկրորդ ու երրորդ նախագահները միշտ կիսվել են իշխանությունով այլոց հետ` մի բան տվել են դաշնակներին, մի բան` ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին, մի բան էլ իրենց են պահել: Փաշինյան Նիկոլն այսօր չի կիսվում, ավելին` նա ավտոկրատական ռեժիմ է ստեղծել` հիմնված միայն իր անձի շուրջ, և եթե նա մի շաբաթով գրիպով հիվանդանա, ապա իր ողջ թիմը պարզապես կկորչի՝ ըստ Շարմազանովի:

 

Ինչևէ, կյանքը սկսում է ուրախ դառնալ: Այս Ազգային ժողովի, այս կառավարության շնորհիվ Լեոնիդ Գայդայը հարություն կառնի մեր երկրում, և կգա օրը, երբ ազգովի կասենք. Գայդայ հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Գայդայի:

 

 

 






Դիտումների քանակ 79050


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Огласите весь список, пожалуйста!

Огласите весь список, пожалуйста!

Նոյեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանը սրընթաց նմանվում է խորհրդային կինոարվեստի կրիտիկական ռեալիզմի գեղարվեստական իրականությանը: Համենա...

Տիգրան Ուրիխանյան. Դիվերսանտ դրուժիննի՞կ, թե՞ պատգամավոր

Տիգրան Ուրիխանյան. Դիվերսանտ դրուժիննի՞կ, թե՞ պատգամավոր

Մայիսի 12, 2016
2

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նույնպես, հետևելով մեր օրինակին, պետք է զգոնություն ցուցաբերի ընդհատակյա դրուժիննիկի հան...

Բանդերականներն ընդդեմ Ռյազանովի և Գայդայի

Բանդերականներն ընդդեմ Ռյազանովի և Գայդայի

Մարտի 24, 2016


«Ընդդիմադիր դաշինքի» կողմից հայց ներկայացնելու առիթ է հանդիսացել այն անձանցով ցուցակը համալրելը (մինչև 83 մարդ), որոնց Ուկրաինա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ