Միջազգային խայտառակություն

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019
Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Այդ պետությունների միջև սահմանն անցնում էր Սուրամի լեռնաշղթայով՝ Արևմտյան Վրաստանը թողնելով թուրքական կայսրության, իսկ Արևելյանը՝ պարսկական կայսրության սահմաններում։ 

 

19-րդ դարասկզբի սահմանագծին Կովկասում նոր խաղացողի՝ հզոր Ռուսական կայսրության հայտնվելով Վրաստանը մտավ նրա կազմի մեջ և թվում էր, թե վերջնականապես կատարեց իր քաղաքակրթական ընտրությունը եվրոպական ուղղությամբ։


Անկողմնակալ պատմական վերլուծությունը՝ հուզական խեղաթյուրումներից ու բացահայտ ստից զերծ, հստակ ցույց է տալիս, որ վրաց ժողովրդի ու պետության պատմության մեջ այդ պահը հիրավի բախտորոշ էր։ Առաջին հերթին, դա վերաբերում է այնպիսի կարևորագույն գործոնի, ինչպիսին է մեկ տանիքի տակ վրացական հողերի մեծ մասի միավորումը, քանի որ միասնական աշխարհաքաղաքական տարածքը նպաստում էր վրաց ժողովրդի համախմբմանն ու միասնությանը, ստեղծում նպաստավոր պայմաններ ազգի հետագա զարգացման համար։


Աշխարհաքաղաքական գործընթացների դինամիկան միշտ ուղեկցվում է հզոր կատակլիզմներով, երբ մեծ կայսրությունները բաժանվում են մասերի։ Այդպես են ստեղծվում միանգամայն նոր իրողություններ, երբ նոր կազմավորված սուբյեկտներից յուրաքանչյուրը ջանում է գտնել իր տեղն արդի աշխարհում, և անում է նոր քաղաքակրթական ընտրություն կամ էլ հաստատում է հինը։


ԽՍՀՄ փլուզումից հետո անցած բոլոր տարիներին Վրաստանը հռչակել է իր եվրոպական ընտրությունը։ Միևնույն ժամանակ, ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ. եվրոպական ընտրության կարևորագույն բաղադրիչ, որոշիչ ցուցիչ, չգիտես ինչու, դարձել է Ռուսաստանի հետ առճակատումը։ Պարադոքսն այն է, որ Ռուսաստանը նախ և առաջ կանխակալ քաղաքական գործիչների աչքին կարծես դադարել է եվրոպական պետություն համարվել, թեև նրա ավանդը եվրոպական քաղաքակրթության, մշակույթի ստեղծման մեջ ոչ միայն քիչ չէ, քան Եվրոպայի մյուս պետություններինը կամ այդ նույն Վրաստանինը, այլև հաճախ շատ հարցերում նրանցից էլ առաջ է։


Այս պարադոքսը լուծելու համար մտածվել է մի պարզ հնարք եվրոպական երկրների՝ դեպի Արևմուտք և Արևելք դիֆերենցմամբ։ Արևմուտքը ստացավ «քաղաքակիրթ աշխարհի» անվանում, իսկ Պուշկինի ու Տոլստոյի, Դոստոևսկու ու Չայկովսկու, Մենդելեևի ու Ռեպինի, Կորոլյովի ու Գագարինի հայրենիքը սկսեց դիտարկվել որպես վայրի, ագրեսիվ, բոլորին սպառնացող «բարբարոսների հորդա»։ Ընդ որում՝ ոչ ոք չի նկատում, որ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի» բոլոր հարստությունները հենվում են գաղութի վերածված մնացյալ աշխարհի անխնա թալանի վրա, որոնց բնակիչները «քաղաքակիրթ աշխարհի» բարգավաճման համար դարերով վճարել են ստրկությամբ ու հարյուր միլիոնավոր իրենց կյանքերով։


Չգիտես ինչու չի նկատվում նաև այն փաստը, որ հենց այդ «քաղաքակիրթ աշխարհի» ընդերքում են ծնվել երկու ամենաահավոր համաշխարհային պատերազմները և ամենամարդակեր, հակամարդկային գաղափարախոսությունները, որոնք իրականացվել են մահվան համակենտրոնացման ճամբարներում։


Վրաստանում կառավարող էլիտաների արմատները հասնում են մինչև խորհրդային անցյալ, հակախորհրդային այլախոհական շարժում, որն ակտիվորեն սնվում ու աջակցվում էր Արևմուտքի կողմից։ Այս փաստն այսօր ժխտել չի կարող ոչ ոք, ինչպեսև այն, որ ազատագրական շարժման զգալի բաղադրիչ է եղել բանալ ու թունդ նացիոնալիզմը։


Այդ նացիոնալիզմը, որը խիստ տեղայնացված էր ու հստակ ուղղորդվող, Արևմուտքի դիրիժորական փայտիկի շարժմամբ նպատակասլացորեն անցավ ռուսատյացության՝ մեկ ընդունելով մոլի պարանոյայի բնույթ, ինչպես «Միասնական ազգային շարժման» պարագայում էր՝ Միխաիլ Սաակաշվիլու գլխավորությամբ, մեկ չափավոր ձևեր, ինչպես ներկա ղեկավարության պարագայում է։


Միևնույն ժամանակ, Վրաստանը, որն իրավամբ համարվում է արտասովոր երկիր, որն աշխարհում նմանը չունի, արևմտյան ընտրության մասին հռչակելով՝ գտնում է դեպի իր նպատակ տանող ամենապարադոքսալ երթուղին։ Խոսքը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով հսկայական ու անընդհատ մեծացող կախվածության մասին է Արևմուտքի ու Արևելքի հարևաններից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից։


Այս երկու պետություններն առաջատարն են վրացական տնտեսության ներդրումների ոլորտում։ Թվում էր, թե սա դրական երևույթ է, որն այդպես էլ պետք է զգար բնակչությունը, որը դրանից քիչ շահ չպիտի ստանար։ Բայց մենք դառնում ենք մեկ այլ պարադոքսի վկաները. բնակչության բավական զգալի հատվածի ուրախության զգացման փոխարեն նման «դրական երևույթները» չգիտես ինչու մոլի բողոքի զգացողություն են առաջացնում։


Քաղաքական դաշտը Վրաստանում, ինչպեսև այլ երկրներում, թե՛ բազմաշերտ է, թե՛ տարատեսակ։ Ծայրահեղական կողմնորոշման քաղաքական գործիչները պարզապես չեն կարողանա անցնել այն կոնտինգենտի կողքով, որը մոլեգնում է բողոքի զգացողությունից։


Եվ ահա Վրաստանի փողոցներում, որը ողջ աշխարհում հայտնի է իր հանդուրժողությամբ, և հիրավի հպարտանում էր դրանով, իրականացվում են այսպես կոչված «Վրացական երթեր», որոնցում ցուցարարները պահանջում են երկրում սահմանափակել օտարերկրյա կապիտալի ճնշիչ ազդեցությունը։ Նրանց կարելի է ռեակցիոներներ անվանել, նացիստներ, ամեն տեսակ պիտակներ փակցնել, բայց, առաջին հերթին, պետք է մտածել այն մասին, թե ինչն է նրանց Թբիլիսիի, Բաթումի ու այլ քաղաքների փողոցներ դուրս բերել։


Սաակաշվիլու ռեժիմը ժամանակին վրացական քաղաքացիություն տվեց Թուրքիայի հազարավոր քաղաքացիների՝ նրանց պատմական վրացական ծագման գեղեցիկ պատրվակի ներքո։ Ժամանակին մի ոչ հիմար մարդ գրել է, որ չկա այնպիսի հանցագործություն, որին չդիմի կապիտալը հանուն լավ շահույթի։ Այնպես որ, թուրք գործարարների համար վրացական արմատներ գտնելը բնավ ժվար չէ ու անգամ շատ էլ շահավետ է։


Վրացական տարածաշրջաններից մեկը՝ Աջարիան, վերջինն էր վրացական հողերից, որը Ռուսաստանը նվաճեց Թուրքիայից։ Այսօր թուրքական թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ազդեցության աճը, հատկապես Աջարիայում, անգամ այն մարդկանց տագնապն է առաջացնում, ովքեր անսահման հեռու են քաղաքականության հարցերից։ Թուրքական տնտեսական նախագծերը մի բնութագրական հատկություն ունեն։ Համարվում է, որ ներդրումներն օգտակար են նաև նրանով, որ բարձրացնում են տեղի բնակչության աշխատանքային զբաղվածությունը։ Վրաստանում ոչ մի նման բան չկա։ Նոր աշխատատեղերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Թուրքիայից եկած աշխատողներին։ Իսկ տեղի բնակչությանը տրամադրվում է աշխատանքի, որպես կանոն՝ սև ու ամենացածր վարձատրվող աշխատանքի որոնման «պատվավոր» իրավունք Թուրքիայում։


Երկրում ձևավորվել է Թուրքիայից ֆինանսավորվող ուսումնա-լուսավորչական հաստատությունների մի ամբողջ ցանց՝ դպրոցների, քոլեջների ու բուհերի մակարդակով, որոնցում հստակ ու նպատակասլաց պատրաստում են աճող սերնդին։ Ակնհայտ է նաև, որ Թուրքիայում բնավ ոչ պատահաբար ու նախանձելի կանոնավորությամբ տպագրվում են աշխարհագրական քարտեզներ, որոնցում վրացական տարածաշրջանները հայտնվում են թուրքական պետության կազմում։ Գնում ենք Եվրոպա, բայց անցնում ենք Թուրքիա՞։


Ավագ եղբորից հետ չի մնում նաև Ադրբեջանը։ Ռուսական կախվածությունից ազատվելու գեղեցիկ պատրվակի ներքո Ադրբեջանը վրացական էներգետիկայում զբաղեցրել է առաջատար դիրքեր։ Դրանք այնքան ամուր են, որ արդեն բավական է մի տիրական գոչյուն՝ վրացական իշխանությունների որոշման վրա ազդելու համար։ Նման օրինակները քիչ չեն։


Ադրբեջանական ներդրումները նույնպես տարբերակիչ առանձնահատկություններ ունեն։ Բոլոր նախագծերում աշխատատեղերն առաջին հերթին տրամադրվում են էթնիկ ադրբեջանցիներին՝ լինեն դրանք նավթագազային ընկերություններում, հիվանդանոցներում, թե շինարարությունում։


Հասկանալի է, երբ աշխատանքի են տեղավորվում Վրաստանի քաղաքացիները՝ դա միանշանակ դրական երևույթ է։ Բայց որոշ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Թբիլիսիում գործազուրկների ահռելի բանակի առկայության պարագայում աշխատատեղերը տրամադրվում են բացառապես Քվեմո Քարթլիից եկածներին, տարածաշրջան, որտեղ հոծ բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ։


Վրաց հասարակությունն արդեն անհանգստություն է հայտնել այն փաստից, որ այդ շրջանի դպրոցներում պատմության ուսուցումն իրականացվում է ադրբեջանական դասագրքերով, որոնցում սևով սպիտակի վրա գրված է, որ վրացական պետությունը գտնվում է ադրբեջանական հողերի վրա։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս շրջանում շարունակաբար անջատողական տրամադրություններ են հրահրվում, որոնք նաև ինտենսիվորեն սնուցվում են։


Եվ հիմա ամենագլխավորի մասին. Թուրքիան արդեն մի քանի տասնամյակ Եվրամիության շեմին է, որի դռները նրա առջև ոչ մի կերպ չեն բացվում և, ամենայն հավանականությամբ, չեն բացվի բավական հեռավոր ապագայում։ Արդի Ադրբեջանը եվրոպական քաղաքական գործիչների կողմից ընկալվում է որպես փոքրիկ սուլթանություն։


Ուրեմն, դեպ Եվրոպա տանող ի՞նչ ճանապարհ ենք մենք ընտրել։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 39620


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Ապրիլի 15, 2019


Երկրների արդի տեղեկատվական պատերազմները միմյանց դեմ սովորական բան են։ Ի դեպ, շատ հաճախ քարոզչությունը երկրի ներսում հասնում է ա...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018


Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղա...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Հունվարի 12, 2018


Այս Ամանորի տոներին հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստն անցկացրեցին Վրաստանում: Իսկ այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյա...

Նախագահը, վրացին, Լարսը

Նախագահը, վրացին, Լարսը

Դեկտեմբերի 25, 2017


Վերին Լարսի անցակետը հաճախ է փակվում: Կարևոր չէ, թե տարվա որ եղանակն է: Ամռանը մի պատրվակ են գտնում, աշնանը` մեկ ուրիշ, իսկ ձմռ...

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Նոյեմբերի 30, 2017


Երբ մի երկու ամիս առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկեց Հայաստան անունը փոխել և այսուհետ երկիրն անվանել Արմենիա, բոլո...

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Նոյեմբերի 30, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ վաղը` դեկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պա...

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Նոյեմբերի 22, 2017


Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն այդ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ...

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ