Տիեզերական խայտառակություն

Փաշինյան Նիկոլը ծրագրում է ենոքյանից հետո ազատել սերիական մարդասպանի

Հունվարի 19, 2019
Փաշինյան Նիկոլը ծրագրում է ենոքյանից հետո ազատել սերիական մարդասպանի

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլի արդարադատությունը սպանիչ է: Դատեք ինքներդ՝ ելնելով նրա կողմից արդարադատության հանդեպ անարգանքի փաստերից: Հետապնդվող Քոչարյան, Մայրապետյան, Գրիգորյան, Խաչատուրով, Հարությունյան` մի կողմից, մյուս կողմից՝ ազատված ահաբեկիչ մարդասպաններ` ավետիսյան, մանուկյան, սեֆիլյան և այլք… Սա դեռ ողջ ցանկը չէ, և այն կընդլայնվի ժողովրդի վարչապետի «ռեֆորմներին» զուգընթաց: Բայց այսօր ուզում եմ խոսել մարդասպան ենոքյան մհերի գործի մասին:


Հայտնի է, որ ցմահ ազատազրկվածները կարող են դիմել վաղաժամկետ ազատման խնդրանքով պատիժը կրելու 20 տարուց ոչ շուտ: Սրա 20 տարին լրանում էր 2015-ին, բայց սա ունի նաև երկու փախուստ` Գորիսից ու Նուբարաշենից: Նշանակում է` ենոքյան մհերը կարող է դիմել խնդրագրով 2029-ից ոչ շուտ: Բայց ի՞նչ արեց սրա լրագրող կին, այժմյան պաշտոնյա մեժլումյան զարուհին: Գորիսի փախուստի դեպքով սրան արդարացրել են: Այսինքն, Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանի դատարանը եկավ եզրակացության, որ փախուստ տեղի չի՞ ունեցել: Այլ բացատրություն չկա:


Լավ, Գորիսը թողնենք մի կողմ, կա Նուբարաշենից փախուստ քոչարյան սողոմոնի հետ 2012-ին: Այս արարքի համար ևս կա դատավճիռ` 7 տարի ազատազրկում: Բայց, ցավոք, մեժլումյան զառայի համար ևս մեկ արդարացում մարդու համար կերտելը գրեթե անհնար կլինի, քանզի այդ գործով 5 տարի ազատազրկման դատապարտվեց փոխգնդապետ Սերժ Թամրազյանը` Նուբարաշեն ՔԿՀ ցմահ ազատազրկվածների բաժնի պետը: Փաստորեն, ստացվում է, որ որքան այլասերվի ՀՀ դատական համակարգը, մեկ է` հինգ հատ էլ որ Փաշինյան Նիկոլ լինի` Նուբարաշենի փախուստի գործով արդարացումն անհնար է:


Ինչպես ասում են, ենոքյան մհերի խնդրագիրը վարչապետի մոտ է հայտնվել դեռ 2018-ի վերջին, այսինքն` օրենքով սահմանված 15 օրը` մերժման կամ բավարարման, արդեն սպառված է: Ինչո՞ւ է լռում ժողովրդի վարչապետը:


Նա, պետք է խոստովանել, բարդ կացության մեջ է հայտնվել: Մի կողմից՝ առաջացավ հանրության արդարացի զայրույթ, իսկ հանրության պահանջը, ինչպես նա է ասում, իր համար օրենք է, թեպետ իրականում թքած ունի թե՛ հանրության, թե՛ նրա պահանջի վրա: Պետք է ենթադրել, որ մեժլումյան զառայի խաթր Փաշինյան Նիկոլը երբեք չի զոհաբերի իր վարկանիշի չնչին մասը, և դա այդպես է որ կա: Բայց մեժլումյան զառան չէ Փաշինյան Նիկոլի դարդը, նրա դարդը սերիական մարդասպանին` Սիրադեղյան Վանոյի անձնական քիլեր արմեն տեր-սահակյանին ազատելն է: Իսկ որպեսզի չստացվի այնպիսի անհեթեթ իրավիճակ, որ երկրի ղեկավարությունը չի ազատում մի հոգի սպանողին, բայց ազատում է սերիական մարդասպանին, այս պահին Փաշինյան Նիկոլի դարդը ենոքյան մհերին հնարավորինս շուտ ու անաղմուկ տուն ուղարկելն է:


Սերիական մարդասպան տեր-սահակյան արմենի ընտանիքը գանգատվում է, որ մինչ օրս իրենց հրեշտակի հարցը լուծված չէ, անգամ սրա տղան է ասում, թե հարսանիքս էլ չեմ անի, մինչև հերս տուն չգա: Մնում է ենթադրել, որ ենոքյանի գործը ծածկադմփոց անելուց հետո Փաշինյան Նիկոլը կսկսի իր երկրորդ օպերացիան, այս անգամ Սիրադեղյան Վանոյի խաթրկազատի ավելի բարձրակարգ մարդասպանի:


Հիմա տեսնենք, թե հանրությունն ինչ պահանջ կներկայացնի տեր-սահակյանի հարցով, որքանով ականջալուր կլինի Փաշինյան Նիկոլը հանրության ձայնին:

 






Դիտումների քանակ 85759


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ է սանասարյան դավիթը պղծում պետությունն ու պետականությունը

Ինչո՞ւ է սանասարյան դավիթը պղծում պետությունն ու պետականությունը

Փետրվարի 4, 2019


Դաժան մարդասպան ենոքյան մհերի կինը` մեժլումյան զարուհին, ստանալով ցմահ ազատազրկված և մեղքը չընդունած ամուսնու ներման խնդրագրի մ...

Երբ Փաշինյանի որոշումը պետք է ողջունել

Երբ Փաշինյանի որոշումը պետք է ողջունել

Փետրվարի 2, 2019


Փաշինյան Նիկոլը երբեմն անում է լավ բաներ: Ասենք, ծառայողական մեքենաների քանակի կրճատումը, ավելորդ նախարարությունների փակումը, ը...

SOS. մեժլումյան զառային նոր սեռական զուգընկեր է անհրաժեշտ

SOS. մեժլումյան զառային նոր սեռական զուգընկեր է անհրաժեշտ

Հունվարի 12, 2019


Մարդասպան ենոքյան մհերի կինը` մեժլումյան զարուհին, որն աշխատում է սանասարյան դավթի հիմնարկում և ամեն ինչ անում է, որպեսզի շուտա...

Սեքսը և նրա ծանր հետևանքները Նոր Հայաստանում

Սեքսը և նրա ծանր հետևանքները Նոր Հայաստանում

Հունվարի 9, 2019


Բազմիցս գրել ենք, որ պառվաբոզերը Հայաստանում լուրջ քաղաքական գործոն են, իսկ Նոր Հայաստանում` որոշիչ գործոն: Եթե առաջ պառվաբոզեր...

Տեր-Պետրոսյանի զոհը դիմում է Հռոմի պապին

Տեր-Պետրոսյանի զոհը դիմում է Հռոմի պապին

Սեպտեմբերի 28, 2015


Մի՞թե այդքան դաժանը Հայաստանի իշխանությունն իր քաղաքացիների հանդեպ, և ո՞րն է պատճառն այդ դաժանության: Մի՞թե մարդկության որևէ նշ...

Հ1-ն էլ քաշվեց
23.01.2019 | 23:57


Հ1-ն էլ քաշվեց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ