Միջազգային խայտառակություն

Ինչո՞ւ չի կարելի ծափահարել հերոսուհու զոհվելուց հետո

Հունվարի 12, 2019
Ինչո՞ւ չի կարելի ծափահարել հերոսուհու զոհվելուց հետո

Արտյոմ Խաչատրյան


Ի՞նչ է սա՝ մարա՞զմ, թե՞ դեմենցիա

 

Լիբերալ հանդուրժողականությունը թափանցել է արվեստի բոլոր ոլորտներ, արդեն անարգել է առողջ բանականությունն ու սպառնում է ապականել մեծ ստեղծագործությունները։ Այսպես, ռեժիսոր Լեո Մուսկատոն Ֆլորենցիայում ներկայացրել է Ժորժ Բիզեի հանրահայտ» Կարմեն» օպերայի արտասովոր վարկած՝ լրիվ փոփոխված վերջաբանով. հիմա սյուժեում գնչուհին չի մահանում։ Լեո Մուսկատոն ասում է, որ փոխել է վերջաբանը, որովհետև չի կարող ծափահարել կնոջ սպանությանը։ «Գաղափարն ինձ առաջարկել է Ֆլորենցիայի թատրոնի տնօրենը, որն ուզում էր, որ ես Կարմենին չսպանելու միջոց գտնեմ,- ասել է ռեժիսորը Le Figaro-ին տված հարցազրույցում։- Նա կարծում է, որ մեր օրերում, որոնք բնութագրվում են բռնությամբ թույլ սեռի հանդեպ, անհնար է պատկերացնել, որ մենք ողջունենք աղջկա մահը»։ Մի խոսքով՝ ռեժիսորը փոխել է սյուժեն, և օպերայի վերջում ոչ թե Խոսեն է սպանում Կարմենին, այլ Կարմենն այն աշխարհ է ուղարկում դոն Խոսեին։ Ստացվում է, որ, համաձայն լիբերալ հանդուրժողականության, արական պերսոնաժի սպանությանը կարելի է ծափահարել, իսկ ահա կնոջ սպանությանը՝ չի կարելի։

 

Սա իսկական այլասերում է։ Բանն այն է, որ Պրոսպեր Մերիմեի նովելն անիմաստ է առանց հերոսուհու սպանության։ Դա նույնն է, թե «Օթելլո»-ում ողջ թողնվի Դեզդեմոնան։ Բայց, ինչպես տեսնում ենք, հանդուրժողականությունն իր գործն անում է։ Եվ հեռու չէ այն ժամը, երբ լիբերալ ու հանդուրժողական ռեժիսորները կսկսեն անարգել Շեքսպիրին, մյուս մեծ հեղինակների գործերը, որոնցում կանայք զոհվում են, իսկ հանդիսատեսը ստիպված կլինի ծափահարել։

 

Այս խայտառակ պատմությանն անդրադարձել է Նիկիտա Միխալկովն իր հեղինակային «Բեսոգոն« հաղորդման մեջ՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքում։ Միխալկովն արդարացիորեն կարծում է, որ ոչ Մուսկատոն, ոչ որևէ մեկն իրավունք չունի փոխել մեծ վարպետների ստեղծագործությունները։ Եթե իսկապես չի կարելի ծափահարել հերոսուհու մահը, ապա առհասարակ հրաժարվեք Կարմենից. Ժորժ Բիզեին մտցրեք սև ցուցակ, նրա դեմ պատժամիջոցներ մտցրեք, կալանեք հաշիվներն ու գույքը, արգելեք այդ օպերան։ Դա ավելի սոլիդ է, քան ցենզուրայի ենթարկել նրա ստեղծագործությունն ու զրկել այն իմաստից ու կուլմինացիայից։

 

Շատ շուտով նման այլասերումներ կներդրվեն նաև մեզ մոտ։ Բավական է մի դոնորական կազմակերպություն վճարի մի երկու կոպեկ որևէ ռեժիսորի ու թատրոնի՝ ու մենք կտեսնենք շեքսպիրյան դրամայում, թե ինչպես է Դեզդեմոնան խեղդում Օթելլոյին և ոչ թե հակառակը։ Եկել է ժամանակը, երբ պետությունը պետք է պաշտպանվի գրանտատուներից և ձգի հայրենական գրանտակերներին, քանզի ամեն գրանտ չէ, որ իրագործելի է, մանավանդ եթե կործանում է արվեստի գործը։ Հարկավոր են օրենսդրական ակտեր։ Թե ինչպիսին՝ դժվար է ասել, բայց դրանք պետք են։ Այլապես կհասնենք լիակատար մարազմի ու կսկսենք այլասերել ամեն ինչ։ Հայաստանն առանց այդ էլ շատ է տուժել եվրաինտեգրումից, այնպես որ ժամանակն է կանգ առնել ու լսել առողջ բանականության ձայնը։

 

Հետգրություն

 

Ֆլորենցիայում անարգված «Կարմենի» պրեմիերան անշլագով անցավ։ Առաջին վեց ներկայացումների տոմսերը վաճառվել են պրեմիերայից մի քանի ամիս առաջ։ Ստացվում է, որ առաջադեմ եվրոպական հանդիսատեսը լրիվ խելքը թռցրել է։ Եթե հասուն մարդիկ համաձայն չեն հերոսուհու սպանությանն ու նախընտրում են ներկայացման վերջում տեսնել հերոսի դին, ապա դա արդեն լուրջ է։ Ավելի տրամաբանական կլիներ առհասարակ արգելել սպանությունը, թե չէ ստացվում է ռասիզմի պես մի բան, բայց թարս...

 






Դիտումների քանակ 80471


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կամ հանդուրժողականություն և մահ, կամ կյանք և անհանդուրժողականություն

Կամ հանդուրժողականություն և մահ, կամ կյանք և անհանդուրժողականություն

Հունվարի 21, 2019


Բժշկության մեջ տոլերանտությունը (հանդուրժողականությունը) կամ վարժվելու ախտանիշը (դեղամիջոցներին վարժվելը) նշանակում է ռեակցիայի...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Կասյանովը քաշվեց

Կասյանովը քաշվեց

Ապրիլի 4, 2016


Քանի մենք զբաղված էինք Ղարաբաղի խնդիրներով, Ռուսաստանում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան: Այսպես, ապրիլի 1-ին ...

Հանդուրժողություն անհանդուրժողության հանդեպ

Հանդուրժողություն անհանդուրժողության հանդեպ

Հոկտեմբերի 28, 2015


Սաուդցի հայտնի դերասան և հեռուստահաղորդավար Աբդուլ Ազիզ ալ-Կասարը (Abdul Aziz al-Kassar) ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի մայրաք...

Բաքվեցի Կասպարովի ողբերգությունը

Բաքվեցի Կասպարովի ողբերգությունը

Հոկտեմբերի 26, 2015
2

Բաքվեցի Գարի Կասպարովը (ինքն է իրեն այդպես ճանաչում, թեև նման էթնոս գոյություն չունի) կյանքում աչքի է ընկել շատ բաներով, բայց ա...

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Հունիսի 15, 2015
1

Կա այսպիսի մի երաժիշտ՝ Անդրեյ Մակարևիչ, նույն ինքը՝ «Մաշինա վրեմենի» խումբը։ Բելառուսցի հրեա, նախնիներից ոմանք՝ հույն կաթոլիկնե...

Նահանգներում Սուպերգեյ է հայտնվել

Նահանգներում Սուպերգեյ է հայտնվել

Փետրվարի 26, 2015


Անհնար է պատկերացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներն առանց բացահայտ ցուցադրականության՝ հաշվարկված ոչ խստապահանջ հանդիսատեսի համար։...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ