Սովորական խայտառակություն

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Հունվարի 9, 2019
Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն ու «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Այս իրադարձությունը հավանության չի արժանացել Նոր Հայաստանի «դեմոկրատական» իշխանության կողմից, և ահա թե ինչ է ասում այս կապակցությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

 

«Հանրության մոտ պետք է հարց առաջանա, թե նախագահի նախկին մամուլի խոսնակների ու նախկին պատգամավորների մոտ որտեղի՞ց են այդպիսի գումարներ հավաքվել, որ նրանք կարողանան մի ամբողջ մեդիահոլդինգ ձեռք բերել՝ մեկ հեռուստաընկերություն, մեկ ռադիոընկերություն և մեկ բավականին բարձր ռեյտինգ ունեցող լրատվական կայք։ Իսկ եթե իրենց միջոցներով չեն ձեռք բերում, ապա լսարանի հետ ազնիվ խաղի կանոնները թելադրում են, ինչպես նաև օրենսդրության որոշ դրույթներ պարտավորեցնում են, որ լրատվամիջոցի սեփականության թափանցիկություն ապահովվի, և ֆինանսական աղբյուրները բաց լինեն հանրության համար», - ասում է պրն Մելիքյանը` չհիշելով, որ նախկին իշխանությունները երբեք չեն հետաքրքրվել, թե ինչ կամ ում միջոցներով են ֆինանսավորվել ազատ խոսքի այն հարթակները, որոնք գիշեր ցերեկ հակառուսական և արևմտամետ քարոզ են իրականացրել Հայաստանում, դրանցից մեկն էլ` Փաշինյան Նիկոլի լրատվամիջոցը: «Ես կարծում եմ՝ վտանգ կա, որ այս լրատվամիջոցները ՀՀԿ-ական նախկին պատգամավորների կողմից կարող են վերածվել կուսակցական քարոզչամիջոցի։ Այս առումով նույնպես կարգավորող մարմինը պետք է շատ աչալուրջ լինի»,- շարունակում է անհանգստանալ Աշոտ Մելիքյանը: Եվ սա զավեշտալի է հնչում. ազատ խոսքի ջատագովը չի սիրում, երբ ինչ-որ լրատվամիջոցներ կարող են վերածվել կուսակցական քարոզչամիջոցի:

 

Ավելորդ է սրան բացատրել, որ լրատվամիջոցը հենց քարոզչամիջոց է: Ավելրոդ է նաև սրան բացատրել, որ իր ասածը խոսքի ազատության պաշտպանության դրսևորում չէ, այլ բռնաբարում է: Ուրեմն, Փաշինյան Նիկոլի կուսակցական քարոզն ընդունելի է, իսկ Հանրապետականինը` ո՞չ: Ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում պրն Մելիքյանը, երբ որոշում է քարոզի անթույլատրելիությունը, նրանից բխող վտանգը: Ինչո՞ւ է ՀՀԿ-ի վտանգավոր: Միասեռականություն և այլ արևմտյան արժեքնե՞ր է քարոզելու ՀՀԿ-ն, թե՞ աղանդավորություն: Թե՞ ՀՀԿ-ն հենց այս այլանդակությունների դեմ է պայքարելու, ինչը դուր չի գալիս խոսքի ազատության համար պայքարողին:






Դիտումների քանակ 33166


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Դեկտեմբերի 7, 2018


Ֆարմանյան Սամվելի կարծիքով՝ «Ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ապա նաև այս արտահերթ նախընտրական գործընթացը, ըստ էության, եկան ...

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Մարտի 22, 2018


ԵրիտՀՀԿ-ական պատգամավորների տարորոշիչ գծերից մեկն էլ հատուկ հնարավորություններով օժտված խոշորացույցների միջից աշխարհին նայելու ...

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Հոկտեմբերի 20, 2017


ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը համակիրների ու պաշտպանների մի հսկայական բանակ ունի: Բավական է միայն վերհիշել, թե անցած ամիսների ը...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Արմանը պարապ էր, գործ տվեցին

Արմանը պարապ էր, գործ տվեցին

Փետրվարի 3, 2016
2

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ այսօր «Հայաստանի հանրայինռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գոր...

Ցեղասպանություն և պատասխանատվություն

Ցեղասպանություն և պատասխանատվություն

Հոկտեմբերի 27, 2015


ՀՀ նախագահի ամենամերձավորների և նրանց մերձավորների միջավայրում այսպիսի բան չի կարող լինել. այդ միջավայրում չկա իմպրովիզացիայի, ...

Կարեն Բեքարյանին մանդատ կնվիրեն

Կարեն Բեքարյանին մանդատ կնվիրեն

Սեպտեմբերի 5, 2015


Բավականին վստահ շեշտադրությամբ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Արփինե Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո ՀՀԿ...

Ինչքա՞ն վնաս կհասցնի նախագահին նրա նոր խոսնակը

Ինչքա՞ն վնաս կհասցնի նախագահին նրա նոր խոսնակը

Հուլիսի 20, 2015


Նախագահ Սարգսյանը հերթական անհասկանալի կադրային նշանակումն է արել. ՀՀ ղեկավարի մամլո քարտուղար է նշանակվել ԱԱԾ մայոր Վլադիմր Հա...

КВН-շիկն իր խաղը խաղաց ու գնաց

КВН-շիկն իր խաղը խաղաց ու գնաց

Հուլիսի 18, 2015
3

Նրանից ոչ մի միտք չլսեցինք, իսկ երբ նրա խոսքն անհրաժեշտ էր դառնում, ապա այդ պարտավորությունն իր վրա վերցնում էր Ռուսաստանի նախա...

Դժբախտ երկրի դժբախտ նախագահ Սարգսյան

Դժբախտ երկրի դժբախտ նախագահ Սարգսյան

Հունիսի 24, 2015
4

Փաստն այն է, որ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսի մասին խոսում և մեկնաբանում է Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը, բայց զարմանալ...

Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Ապրիլի 2, 2015


Հայաստանում նոր մոդա է ընկել, ավելի ճիշտ` այնքան էլ նոր չէ, սակայն մոդան արդեն ձանձրացնում է: Խոսքը խոսնակների մոդայի մասին է: ...

Հայ առաջին տիեզերագնաց Սամվել Ֆարմանյանը

Հայ առաջին տիեզերագնաց Սամվել Ֆարմանյանը

Հունվարի 30, 2015
1

Ավելի լավ կլիներ, եթե Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանժնաձողովը տեղյակ չպահեր, թե իր քննարկումների օրակարգ...

Ֆարմանյանի երկակի ստանդարտը

Ֆարմանյանի երկակի ստանդարտը

Դեկտեմբերի 15, 2014


Այսօր Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերը պահանջեցին որոշում կայացնել ու արտահերթ նիստ հրավիրել, որտեղ պիտի քննարկվեին վերջին ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ