Միջազգային խայտառակություն

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հունվարի 6, 2019
Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Արտյոմ Խաչատրյան


«Ազատություն» ռադիոկայանը՝ արդարության ու ճշտի ջահակիրը ողջ աշխարհում և Հայաստանում, այսօր զբաղվել է մաթեմատիկայով ու դիմել մեր երկրում ռուսական զորքերի ներկայության ողբերգական վիճակագրությանը։ Պարզվում է՝ ռուս զինվորականները սպանել են ուղիղ 12 մարդ։ Սկսած 1999-ից ներառյալ։ Հասկանալի է, որ երբ վիճակագրությունն են հիշում, ուրեմն պետք է մոտիվ լինի՝ ամսաթիվ, հոբելյան կամ նման ուրիշ մի բան։ «Ազատություն» ռադիոն ռուս զինվորականների գազանությունների մասին հիշել է հենց այնպես, Սուրբ ծննդի նախօրեին, քանզի սիրտը մաքուր է։


Հասկանալի է՝ խոսքի ազատությունը Հայաստանում դեռ ոչ ոք չի վերացրել, ինչպեսև «Ազատություն» ռադիոն։ Դրա համար էլ նրանք գրում ու գրում են, սև էջեր փնտրում, փորձում վերակենդանացնել դրանք, հավելյալ ցավ պատճառել անձնական ողբերգություն ապրած մարդկանց։ «Ազատություն» ռադիո չլինելով, բայց օգտվելով հայկական օրենսդրության բարիքներից՝ մենք նույնպես կփորձենք որոշ սև էջեր հիշել արտասահմանում ամերիկյան հերոսների հյուրախաղերից, կրկին՝ առանց որևէ առիթի ու պատճառի։ Պարզապես հանուն նրա, որ ինչ-որ կերպ ազատասեր «Ազատություն» ռադիոն հասկանա, որ լոկ գրանտով չէ, որ ապրում է հայը (և մարդն առհասարակ)։ Եվ նա նույնպես ի վիճակի է ինչ-որ բան իմանալ, համեմատել ու վերլուծել։ Իսկ նման վերլուծության արդյունքները կարող են զզվանք առաջացնել Միացյալ Նահանգների հանդեպ, ընդ որում՝ երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ։ Ինքներդ դատեք։


Սովորաբար ամերիկյան զինվորականներն արտասահմանում զբաղվում են այս կամ այն աստիճանի ծանրության գազանություններով, նրանց վարքագիծը երբեմն հիշեցնում է կենդանաբանական այգու՝ խնամքից ու քնքշանքից զրկված գազանների կենցաղը։ Ընդ որում՝ այն պետությունների ղեկավարների համբերության բաժակը, որոնց տարածքում տեղակայված են ԱՄՆ ԶՈւ ռազմակայաններն ու մատակարարման կետերը, երբեմն լցվում է։ Օրինակի համար վերցնենք բազմաչարչար Իրաքը, որտեղ ամերիկացիները տարան դժբախտ իրաքցիների համար այդքան երկար սպասված դեմոկրատիան, թեև՝ առանց նրանց համաձայնության։ Ահա ամերիկյան զինվորականների բարեպաշտ վարքագծի մի քանի օրինակ այդ երկրում։


2006թ. դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ մի միջադեպ, որից հետո ամերիկյան մասնավոր Blackwater ռազմական ընկերության զինվորներին «կպավ-պոկ չեկավ» դեբոշիրի ու ջարդող-փշրողի համբավը։ Մասնավոր ռազմական ընկերության հարբած աշխատակիցը գնդակահարեց Իրաքի փոխնախագահի թիկնապահին՝ ատրճանակից նրա վրա երեք փամփուշտ ուղղելով։ Չնայած մեղադրանքների լրջությանը՝ քրեական հետապնդման նա չենթարկվեց (նշենք, որ ամերիկյան ՄՌԸ-ներն Իրաքում էին գտնվում, այսպես ասած, պետության պատվերով, հետևաբար՝ դրանց կարելի է լիովին ամերիկյան զինծառայողներ համարել)։ Այլ մարդկանց կյանքի հանդեպ թքողական վերաբերմունքի և ամենաթողության գագաթնակետը դարձավ 2007թ. միջադեպը։ Ուղեկցելով ԱՄՆ Պետդեպարտամենտի դիվանագիտական պարեկախմբին՝ Blackwater-ի աշխատակիցներն առանց որևէ պատճառի ու նախազգուշացման ինքնաձիգներից կրակ բացեցին խաղաղ բնակչության՝ վարորդների վրա, որոնք այդ օրը շտապում էին իրենց սովորական գործերի հետևից։ Սպանելով 17 և վիրավորելով նույնքան թվով մարդկանց՝ վարձկանները բարեհաջող ամերիկյան պաշտոնյաներին հասցրին նշանակման վայր։ Սկանդալն ու իրաքյան հասարակության՝ Blackwater-ի աշխատակիցների լկտիությունից ու անսկզբունքայնությունից առաջացած զայրույթը թույլ չտվեցին ամերիկյան կառավարությանը՝ ընթացք չտալ գործին, բայց լուրջ պատժամիջոցներ ընկերության ու նրա աշխատակիցների համար չեղան։ Ավելի ուշ, հատուկ հետազոտության ժամանակ, հաջողվեց պարզել, որ Իրաքում Blackwater-ի աշխատանքի ընթացքում ընկերության աշխատակիցները մասնակցել են գրեթե երկու հարյուր փոխհրաձգության և դեպքերի գրեթե 100%-ում առանց պատճառի կրակ են բացել։


Սակայն դրանից շատ ավելի առաջ ամերիկացիները հաջողել էին իրաքցիներին հասցնել ծայրակետին, քանի որ նման թքողական վերաբերմունքն անպատիժ մնալ չէր կարող։ 2004-ին ընկերության չորս աշխատակից սպանվեց ապստամբների կողմից։ Վարձկանների մարմինները ապստամբները քարշ տվեցին քաղաքի փողոցներով և ավելի ուշ կախեցին Եփրատի կամրջից՝ ի տես մյուսների։


Բայց իսկական հերոսությամբ և հերոսականությամբ քաջարի պենտագոնականները զբաղված են Ճապոնիայում։ Ամփոփագրերն ու լուրերը, որոնց աղբյուրներն ամերիկյան զինվորականներն են, հիմա, թերևս, այնտեղ արդեն ոչ ոքի չեն զարմացնում։ Բանն այն է, որ Ճապոնիայի կողմից 1960թ. ստորագրված «Ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագիրը զինվորական ծառայության մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացիներին օժտում է լուրջ արտոնություններով։ Ամերիկյան զինվորականների «արտոնությունների» մեջ է նաև ցանկացած ծանրության հանցանք կատարած զինծառայողի հատուկ իրավավիճակը։ Այն մտցվել է բացառապես ամերիկյան քաղաքացիների պաշտպանության նպատակով. ճապոնական դատախազությունը և քննչական մարմիններն իրավունք չունեն կալանել հանցագործություն կատարելու մեջ կասկածվողին, եթե հակաիրավական արարքը (տուժածներից որևէ մեկի մահվան ելքով կամ առանց դրա) կատարվել է ամերիկյան ռազմակայանի տարածքում։ Միևնույն ժամանակ, 1960թ. «Ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագիրը նախատեսում է կասկածյալների կալանում ռազմական ոստիկանության կամ ռազմակայանի հրամանատարության կողմից՝ մինչև ճապոնական իրավապահ մարմինների կողմից մեղադրանքների առաջադրումը, ինչը դե ֆակտո շատ իրավաբաններ մեկնաբանում են որպես մեկ այլ քրեական հանցագործություն՝ հանցանքի կոծկում։ Ճապոնիայում ամերիկյան զինվորականների հանցագործությունների ցուցակը մեծ է, և հազիվ թե հարյուրավոր էջերը բավականացնեն նրանց «նվաճումները» թվարկելու համար։ Հանցագործությունների ճնշող մեծամասնությունը բռնաբարություններն են, ճանապարհատրանսպորտային պատահարները՝ մահացու ելքերով և մեքենա վարելը մեծ քանակությամբ ալկոհոլ ու թմրանյութ օգտագործած վիճակում։


Բայց խոսենք ամերիկյան ձևով սեքսի մասին։ Չնայած ամերիկացի զինվորականների կատարած հանցագործությունների ծանրությանը՝ բռնաբարությունների մասին ճապոնացի կանայք երկար ժամանակ նախընտրում էին չխոսել։ Սակայն 1995թ. հասարակությունը փոթորկեց մի գարշելի հանցագործություն, որը թաքցնել հրամանատարությունն այլևս չկարողացավ։ 1995թ. սեպտեմբերին ամերիկա-ճապոնական հարաբերությունների պատմության մեջ իրենց հետքը թողեցին Camp Hansen ռազմակայանի զինծառայողները։ Պինդ տղերքը դպրոցական ճապոնուհուն խցկեցին մեքենա, կապեցին ու հերթով բռնաբարեցին։ Հասարակական արձագանքը երկար սպասել չտվեց. մոտ 90 հազար ճապոնացի փողոց դուրս եկավ՝ պահանջելով ոչ միայն գտնել ու անհապաղ պատժել հանցագործությունը կատարած զինվորականներին, այլև վերանայել ամերիկյան զինվորների իրավաբանական կարգավիճակը։ Ամերիկյան զինվորական հագուստ կրող անասուններին հրամանատարությունն այն ժամանակ չհամարձակվեց իր հովանու տակ վերցնել. ծովային հետևակի կորպուսի զինծառայողները ստացան 6,5 և 10 տարվա ազատազրկում։ 1995-ի աղմուկ հանած միջադեպից հետո Օկինավայում տեղակայված ամերիկյան զինվորականների թիվը կրճատեցին, սակայն ոչ մի արմատական փոփոխություն օրենսդրության, կանոնադրությունների և ռազմական ոստիկանության կառույցի մեջ տեղի չունեցավ։ Սեռական հողի վրա ամերիկյան զինվորների կողմից կատարվող հանցագործությունները եղել ու շարունակում են լինել մշտապես և, դատելով ըստ ամենայնի, առկա է համալիր թքողական վերաբերմունք բարոյականության նորմերի հանդեպ՝ սկսած Պենտագոնի ղեկավարից և ավարտած ռազմակայանի վարորդ լակոտով։ Բռնաբարությունների հետ կապված ռեզոնանսային հանցագործություններն ամերիկացիների կողմից Օկինավայում գործնականում մշտական բնույթ ունեն։


Ահա մի քանի օրինակ։ 2002-ին ծովային հետևակը ծեծել և բռնաբարել էր մի երիտասարդ տեղաբնակ աղջկա, 2006-ին ինը տարով «նստեց» ևս մի ամերիկյան քաղաքացի, որը մեղադրվում էր կրկնակի բռնաբարության մեջ, 2008-ին անչափահաս ճապոնուհու հանդեպ նման հանցագործություն կատարելու համար ձերբակալվեց ևս մեկ ծովային հետևակ, 2012-ին տասը և ինը տարով համապատասխան վայրեր ուղևորվեցին էլի երկու ծովայիններ՝ տեղի բնակչուհուն ծեծելու, թալանելու և բռնաբարելու համար։ Բայցևայնպես, բողոքի ակցիաներից և հանրային աղմկոտ արձագանքից, սահմանափակիչ միջոցներ (ընդհուպ մինչև պարետային ժամ) մտցնելուց հետո լիբերալ ամերիկացիների կողմից կատարվող հանցագործությունների թիվն այդպես էլ չհաջողվեց նվազեցնել։ Օրինակ, 2016թ. մայիսին նախկին ծովային հետևակը բռնաբարեց ու սպանեց տեղաբնակ մի կնոջ, իսկ մարմինը թաքցրեց մոտակա անտառում։ Դրանից հետո Օկինավայի բնակիչներն իսկական խռովություն բարձրացրին կառավարության և ամերիկյան զինվորականների ներկայության դեմ։ Տարբեր գնահատականների համաձայն՝ քաղաքի փողոցներում բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 65 հազար մարդ։ Նրանք բոլորը պահանջում էին կրճատել ամերիկյան ռազմական ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաև երկրի իշխանություններին կոչ էին անում «ազատել իրենց օկուպացիայից» և դուրս քշել ամերիկյան զինվորականներին առհասարակ։ Ու թեև զայրույթի ալիքը հասավ մինչև Ճապոնիայի վարչապետ Աբեին, որը Պենտագոնից պահանջեց կոշտ արձագանքել նման միջադեպերին, երկրի տարածքից զորքերը դուրս բերելու պահանջներն ամերիկացիները համեստաբար անտեսեցին։


Բայց ամերիկացիները, ցավոք, ներկա են ոչ միայն Ճապոնիայում։ Նրանք գրեթե ամենուր են։ Անգամ հետխորհրդային տարածքում, որտեղ չափից ավելի չի բերել լիտվացիների, լատիշների ու էստոնացիների բախտը։ Թեև այս երկրներում հանցագործությունների մեծ մասը կատարում են ՆԱՏՕ այլ երկրների զինվորականները, քանի որ ամերիկացիներն այնտեղ քիչ են, բայցևայնպես, տեղի են ունեցել իսկապես ակնառու սխրանքներ, որոնք բնութագրում են ինչպես Պենտագոնի աշխատավորներին, այնպես էլ հյուրընկալ երկրների քաղաքական էլիտաներին։ Ահա դրանցից մեկը։


Անցած տարվա ապրիլին ԱՄՆ զինծառայողները պոկեցին Լիտվայի Հանրապետության դրոշը Կլայպեդայի դատախազության շենքի վրայից և անարգեցին այն։ Միջադեպի մասին հայտնի դարձավ միայն մեկ ամիս անց։ Լիտվայի իշխանությունները գաղտնի պահեցին տեղեկությունն այն բանից հետո, երբ իմացան, որ վանդալիզմի ակտը կատարել են ամերիկացիները։ Դրոշի անարգման մասին չտեղեկացվեց ոչ տեղի ոստիկանական ամփոփագրերում, ոչ ոստիկանության դեպարտամենտի համահանրապետական ամփոփագրում։ Սակայն Լիտվան փոքր երկիր է, և պատահարը թաքցնելն անհնար եղավ։ Իրավապահ մարմինները ստիպված էին արդարանալ, թե միջադեպի մասին տեղեկությունը չեն տարածել, քանի որ վերևից հրամայել էին այն գաղտնի պահել։ Լիտվայի դրոշն անարգած ամերիկյան զինվորներից ոչ մեկը պատասխանատվություն չկրեց։ Իսկ անցած տարվա փետրվարին ամերիկացի հարբած զինվորները ջարդուփշուր արեցին լիտվական ամառանոցային Դրուսկինինկայի ակվապարկը; Ալկոհոլ օգտագործած 20 ամերիկացի զինծառայող գնացել էր զվարճանալու տեղի ակվապարկում։ Մտնելով մարզահամալիրի շենք՝ նրանք դեբոշ էին սարքել. աղմկել են, ծամածռություններ արել, քարուքանդ արել դեկորատիվ պատը, ինչպես նաև ձեռք են առել ակվապարկի աշխատողներին ու ոտնձգություն կատարել զվարճավայրի աշխատակցուհիների հանդեպ։ Ամերիկացիների պահվածքի վկաներն են եղել ակվապարկի բոլոր այցելուները, ներառյալ փոքր երեխաները։ Լողավազանի աշխատողները ստիպված են եղել ոստիկանություն կանչել, պաշտպանել հյուրերին չափն անցած օտարերկրյա զինվորներից։ Վերջինները, արդեն սովորական դարձած մերձբալթյան ավանդույթի համաձայն, քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։


Հետգրություն


Ամերիկյան զինվորականների սխրանքներն արտասահմանում անօրինակ են և անթիվ։ Դրանք նկարագրելու համար հարյուրավոր հատորներ կպահանջվեն։ Էլ չենք ասում ՆԱՏՕ այլ երկրների զինվորների մասին, որոնք իրենց պարտքն են համարում գործի դնել իսկական ու ստոր լկտիություն իրենց գտնվելու երկրներում։ Օրինակ, 2015թ. Ռիգա-Վեցլայցենե ճանապարհին Toyota Yaris ավտոմեքենան, որն ամերիկացի զինվոր էր վարում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, բախվել է Mitsubishi Lancer մեքենային։ Տուժել է հինգ մարդ, այդ թվում Լատվիայի թիմում հանդես եկող ռուս ավտոարշավորդ Վասիլի Գրյազինը։ Պատահարի մեղավորին թույլ են տվել հանգիստ հեռանալ Լատվիայից։ Իսկ 2014թ. ամռանը Վենտսպիլսի քաղաքապետ Այվարս Լեմբերգսը Հյուսիսատլանտյան դաշինքի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին բողոք էր ուղարկել իր քաղաքում ՆԱՏՕ ծովայինների պահվածքի վերաբերյալ։ Լեմբերգսը հայտարարել էր, որ ՆԱՏՕ զինվորականների գործողությունները Վենտսպիլսում վարկաբեկում են դաշինքը Լատվիայի բնակչության աչքում։


«ՆԱՏՕ ծովայինները Վենտսպիլսում իրենց խոզավարի են պահել, արհամարհել Լատվիայի օրենքները և ինքնակառավարման կանոնները։ Խմած վիճակում նրանք միզել են հանրային վայրերում և ցուցափեղկերին, փսխել են, հրապարակավ սպիրտային խմիչքներ օգտագործել, ինչը չի թույլատրվում։ Նրանք նաև թմբերից ծաղիկներ են պոկել, որպեսզի նվիրեն մարմնավաճառներին»,- տեղեկացրել էր Վենտսպիլիսի քաղաքապետը։ Այվարս Լեմբերգսը արդարացրել էր նաև Վենտսպիլսի բնակիչների կողմից ՆԱՏՕ ծովայիններին ծեծելը՝ ասելով, որ տեղի տղամարդիկ պաշտպանել են կանանց նրանց ոտնձգություններից։ Լատվիայի իշխանությունները և ՆԱՏՕ կենտրոնատեղին գերադասեցին լռություն պահպանել Վենտսպիլսի սկանդալի մասին։


Կարծում եմ՝ «Ազատություն» ռադիոկայանին ես ահագին ինֆորմացիա տվեցի մտորելու, վերլուծելու և, բնականաբար, հոդվածների ու հաղորդումների համար։ Կհետևենք azatutyun.am-ի ճշմարտացի և ազատասեր գործունեությանն առաջիկայում։






Դիտումների քանակ 74069


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

Դեկտեմբերի 13, 2018


Երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից սպառազինություն են հասցնում Հայաստան։ Բելառուսական ավիաընկերություններից մեկի Իլ-62 բեռնատա...

Ամերիկյան վատ հոտ թավշյա հեղափոխությունից

Ամերիկյան վատ հոտ թավշյա հեղափոխությունից

Դեկտեմբերի 5, 2018


Շուտով ԱՄՆ-ն մեր երկրում նոր դեսպան է ունենալու: Դա Լին Թրեյսին է լինելու: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփ...

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Նոյեմբերի 20, 2018


Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում արտաքին քաղաքականությունում։ Թե ինչպես դրանից գլուխ կհանի Նիկոլ Փաշինյանի կառավարությու...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Հոկտեմբերի 25, 2018


«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման (...

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2018


Երևան է ժամանել Ջոն Բոլթոնը` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը: Սա շատ ազդեցիք դեմք է Ամերիկայում, Թրամփի վար...

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

Սեպտեմբերի 30, 2018


2008 թվականից Պենտագոնը Հայաստանում ստեղծել է մոտ տասնյակ բիոլաբորատորիաներ, որոնք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ մ...

Թույնը Ռուսաստանի համար արդեն պատրաստ է. ԱՊՀ-ն նույնպես հարվածի տակ է

Թույնը Ռուսաստանի համար արդեն պատրաստ է. ԱՊՀ-ն նույնպես հարվածի տակ է

Սեպտեմբերի 21, 2018


Ներկայիս Ռուսաստանի սահմանի պարագծով ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված ներկա իրավիճակը ինչ-որ բանով հիշեցնում է ամերիկացի...

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Սեպտեմբերի 18, 2018


Ոչ պրոֆեսիոնալիզմը՝ համադրված լկտիության և կեղծավորության հետ, անպայման անվստահություն և անբարեհաճություն է առաջացնում։ Այս բոլ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Դեկտեմբերի 29, 2017


Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում պայքարում է ահաբեկչության դեմ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ը նույ...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Հունիսի 8, 2017


Շուրջ երկու շաբաթ առաջ «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնած համաժողովի ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ