Տիեզերական խայտառակություն

Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Հունվարի 5, 2019
Անկախությունը ուկրաինացիների, վրացիների, Հայաստանում որոշ իդիոտների պատկերացմամբ

Արտյոմ Խաչատրյան


Ուկրաինացիները ազատասեր ժողովուրդ են, սիրում են անկախությունը, ինչպեսև մոլդավացիները, վրացիները, հայերի որոշ մասը։ Ռուսաստանից առանձնանալով (ըստ իրենց)՝ ուկրաինացիները ձեռնամուխ եղան խզելու բոլոր կապերը նրա հետ։ Բանը հասավ եկեղեցուն։ Ինչպես հայտնի է, Ռուս Ուղղափառ եկեղեցին Ուկրաինայի և Բելառուսի կանոնիկ տարածքն է, բուն Ռուսաստանի կողքին, այսինքն՝ չկա ուկրաինական ինքնուրույն ուղղափառ եկեղեցի։ Ազատասեր ուկրաինացիները որոշեցին անկախության հասնել նաև Մոսկվայի պատրիարքությունից։ Այդ անկախությունը նրանց պետք է տար Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, որը ոչ մի կանոնիկ տարածք չունի, բայց փոխարենը հեղինակություն է վայելում ուղղափառ աշխարհում (ինչպես անգլիական թագուհին)։ Մի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը հասավ այն բանին, որպեսզի այսօր՝ հունվարի 5-ին, Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը ստորագրի թոմոս (տեղի ուղղափառ եկեղեցու հովվապետի կոնդակ եկեղեցական կարգի մի ինչ-որ կարևոր հարցի վերաբերյալ), իբր՝ ակտ Մոսկվայի պատրիարքությունից Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անկախության և ինքնուրույն եկեղեցական կառույցի կազմավորման մասին։


Մի կողմ թողնենք եկեղեցական իրավունքի հարցերը (Բարդուղիմեոսի թոմոսի օրինականությունը, դրա համապատասխանությունն ուղղափառ իրավունքին և այլն, բայց ասենք, որ ոչ ոք, անգամ լեհական ուղղափառ եկեղեցին չի ընդունել տիեզերական պատրիարքության որոշման օրինականությունը), բարոյական (ուղղափառ սլավոնական միասնության խափանումը), քաղաքական (հայտնի է, որ Տիեզերական պատրիարքությունը, նախ, պետական կառույց է Թուրքիայում. Բարդուղիմեոսին պահում է թուրքական պետությունը, նա պետծառայողի կարգավիճակ ունի, աշխատավարձ է ստանում, ինչպեսև հայոց պատրիարքը; երկրորդ՝ պրն Բարդուղիմեոսը, մեղմ ասած, գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, և թոմոսը ուկրաինական եկեղեցուն ինքնուրույնություն տրամադրելու մասին ամերիկյան նախագիծ է; ամերիկացիները գիտեն, որ չկա աշխարհում ոչ մի լավ բան կրոնական պատերազմից բացի, ուստի և սադրել են Ռուս Ուղղափառ եկեղեցու պառակտումը) կողմերը։ Խոսենք ստեղծված իրողության մասին։ Ուրեմն, ինչի՞ հասավ պրն Պորոշենկոն, ի՞նչ տվեց Բարդուղիմեոսի թոմոսը ուկրաինական եկեղեցուն և ուկրաինացիներին։


Նախ՝ Մոսկվայի պատրիարքության թեմերը թքած ունեն պրն Բարդուղիմեոսի թոմոսի վրա։ Բայց արդեն սկսվել են եկեղեցիների զավթումները, իսկ շուտով կմեկնարկեն նաև ջարդերը. սա, ըստ էության, այն է, հանուն ինչի այս ամենը նախաձեռնվել է։ Երկրորդ՝ և սա գլխավորն է. ուկրաինական եկեղեցին ոչ մի իրական անկախություն չի ստացել, այն անցել է Տիեզերական պատրիարքության կառավարման ներքո, այսինքն՝ փոխել է սյուզերենին։ Այսինքն՝ ուկրաինացիները գերադասել են թուրքական քաղաքացուն ու պետծառայողին ՌԴ քաղաքացի, պատրիարք Կիրիլին՝ կարծելով, թե սրանում է թաքնված «անկախության» էությունը։


Սա էլ հենց՝ տիրոջ փոփոխությունը, ինքնիշխանության և ինքնիշխան լինելու գիտակցությունն է հետխորհրդային արևմտամետ լիբերալների պատկերացմամբ։ Ընդ որում՝ նրանք գերադասում են ճորտատիրությունը վասալիտետին, նրանք ձգտում են Արևմուտքի ճորտ-համբալի կարգավիճակին, միայն թե չլինեն Մոսկվայի վասալը, և դա նրանց համար անկախության գագաթնակետն է։ Այս առնչությամբ կուզենայի ասել, որ վասալական հարաբերությունները բնավ խայտառակ բան չեն։ Միջնադարյան Եվրոպայում կոմսը հերցոգի վասալն էր, հերցոգը՝ թագավորի։ Բայց չի եղել դեպք, որ հերցոգը գերադասեր կոմսի կարգավիճակը, իսկ թագավորը՝ հերցոգինը, քանի որ դա նման է գժության։ Եվ հենց այս գժությունն ենք մենք տեսնում մեր զարգացած դարում, արևմտյան լիբերալիզմի «հաղթանակի» դարաշրջանում, որից խելքները թռցնում են...


Սիմոն Վրացյանը, որ սադրեց առաջին (և առայժմ միակ) քաղաքացիական պատերազմը Հայաստանում 1921թ. փետրվարին, ինչի համար այսօր երկրպագվում է երախտապարտ և անուղեղ նախրի կողմից, ասում էր. «Մենք պետք է թուրքի կողմը բռնենք ռուսի դեմ»։ Արդյունքը դարձավ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որը Հայաստանը սահմանափակեց բոլոր իրավունքների առումով (ընդհուպ բանակից հրաժարումը) և տարածքը կրճատեց մինչև 10 հազար քառ. կմ-ի։ Վրացյանի աշխարհաքաղաքական համախոհներն այսօր մեզ մոտ շատ են. դրանք և՛ արևմտմետ լիբերալներն են, և՛ նժդեհականները, և՛ բազմաշերտ նացիոնալիստները, և՛ մնացած ոչխարները։ Բոլորը մի երազանք ունեն՝ վասալիտետը փոխարինել համբալությամբ։ Անգամ մեր Շանթ Հարությունյանը, որը կյանքը չի խնայի հանուն հայրենիքի անկախության, սրտում հույս է փայփայում Գյումրիում ամերիկյան ռազմակայան տեսնելու։ Իսկ եթե այդ մասին երազում է պահպանողական Շանթը, էլ ինչ ասենք խզմալյանի, Փաշինյան Նիկոլի թիմի գրանտակերների, այլ թափթփուկների մասին։


Շուտով Եվրոպայում կսկսվի առաջին կրոնական պատերազմը վերջին 400 տարվա մեջ։ Ուկրաինական նացիոնալիստները կջարդեն ռուսներին և հակառակը։ Ամերիկացիները և եվրոպացիները կուրախանան իրենց նախագծի հաջողությունից, բայց հանուն պատշաճության արցունք կթափեն անմեղ զոհերի համար։ Ռուսաստանը չի կարողանա անտարբեր մնալ։ Տա Աստված, որպեսզի Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն այսօր կամք ունենա վերջ դնել Եվրոպայում խայտառակ և անտեղի պետական կազմավորմանը՝ «Ուկրաինա» անվան տակ։ Կրեմլին միայն կամք է պետք` ուժ նրան կհերիքի։






Դիտումների քանակ 91676


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Սեպտեմբերի 20, 2018


Ամենազոր արևմտյան քարոզչութունը, որն ապուշացրել է համաշխարհային հանրային կարծիքն ի օգուտ ԱՄՆ և նրա վասալների, սկսում է ձախողում...

Պատրիարք Կիրիլի բիզնեսը սպառնում է հայ ժողովրդին

Պատրիարք Կիրիլի բիզնեսը սպառնում է հայ ժողովրդին

Ապրիլի 6, 2018


Ռուս Ուղղափառ եկեղեցին բանկային գործունեությամբ է զբաղվելու: ՌԴ Կենտրոնական բանկից արդեն արտոնագիր է ստացել, իսկ բանկը հիմնելու...

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Մարտի 22, 2018


Ուկրաինայում ձերբակալել են պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին: Սա այն նույն օդաչու Սավչենկոն է, որին ռուսները ժամանակին դատել էին ռ...

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

Փետրվարի 7, 2018


2014թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման պահից ի վեր ուկրաինական իշխանությանն ազգայնական կողմնորոշում ունենալու մեջ մեղադրում...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Նոյեմբերի 25, 2017


Ուկրաինացիները «սեփականում» են ընդհանուր ողբերգությունն իրենց շահերից ելնելով, որոնք, ըստ էության, ուրիշի շահեր են։ Եվ այդ առնչ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հոկտեմբերի 25, 2017


Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարները մշտապես անհարմար իրավիճակներում են հայտնվում, երբ անհրաժեշտ է լինում հայտարարագրե...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Տուկի տուկ-տուկը

Տուկի տուկ-տուկը

Սեպտեմբերի 19, 2017


Ուկրաինայում մի տարօրինակ անունով նախարարություն կա, կոչվում է` Ուկրաինայի ներքին տեղահանված անձանց և Կիևին չենթարկվող տարածքնե...

«Մաթիլդա» կինոնկարը որպես ՌՈւԵ իմաստության երևակիչ

«Մաթիլդա» կինոնկարը որպես ՌՈւԵ իմաստության երևակիչ

Սեպտեմբերի 13, 2017


Ռուսաստանում լուրջ սկանդալ է հասունանում. ոմն միջակ ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտել՝ բավական լիբերալ և արևմտամետ հայացքների տեր մի մարդ...

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությո...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Հուլիսի 18, 2017


«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն արդեն երկու ամիս է, ինչ ուկրաինական իշխանությունների ապօրինությունների պատճառով վնասներ է կրում: Բա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Հունիսի 6, 2017


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եղբայրը՝ ուկրաինական խորհրդարանի նախկին պատգամավոր Պյոտր Յուշչենկոն, ցնցող հայտնագ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ