Տիեզերական խայտառակություն

Սադամ հարյավ ի մեռելոց ու… դարձավ Նիկոլ

Հունվարի 2, 2019
Սադամ հարյավ ի մեռելոց ու… դարձավ Նիկոլ

Artiom Khachaturian-ը գրել է Facebook-ի իր էջում


Օրհնյալ է հարությունը Սադամի

 

Այս տոն օրով երբեք մի տող չէի գրի, եթե չկարդայի Փաշինյան Նիկոլի շնորհավորանքի խոսքը` ուղղված հայ ժողովրդին Նոր տարվա առիթով: Եվ այս կապակցությամբ չեմ կարող չկիսվել իմ տեսլականով ու վարկածով:

 

Ուրեմն, Սադամ Հուսեյն կար, Իրաքում նախագահ էր աշխատում: Էս տղան ինձ համար շատ հետաքրքիր էր նրանով, որ 1992-ից ի վեր ռազմական շքերթներ էր կազմակերպում` նվիրված 1991-ին ամերիկացիների հանդեպ տարած իր հաղթանակին: Հայտնի է, թե ինչ կատարվեց 1991թ. հունվարին Պարսից ծոցում. Քուվեյթից Սադամին դուրս շպրտելու նպատակով ամերիկացիները դաշնակիցների հետ միասին Սադամին բարբարոսաբար բնաջինջ արեցին: Բավական է ասել, որ 40 օրում Սադամի գլխին «սպառեցին» ավելի շատ ռումբ, քան Երկրորդ համաշխարհայինի տարիներին ողջ Երկրագնդում (նշեմ, որ Իրաքն անհամեմատ փոքր է Երկրագնդից, ընդամենը 435.000 քառակուսի կիլոմետր տարածք ունի), Սադամը կորցրեց տասնյակ հազարավոր զինվորներ ու դուրս եկավ Քուվեյթից:  Եվ ահա Սադամը, այսպիսի արդյունքներ արձանագրելուց հետո, որոշում է, որ հենց ինքն է հաղթել և սկսում է ամեն տարի նշել իր հաղթանակը:

 

Այս ավանդույթը դադարեցվեց 2006թ., երբ ամերիկյան հրահանգով Իրաքի անկախ դատարանը կախեց Սադամին, և նա վերջնականապես հասկացավ, որ ռազմաշքերթն ու հաղթանակն իր խելքի բանը չեն:

 

Սադամը գնաց, բայց նրա գործը մնաց: Ավելին, կան բոլոր տրամաբանական, աստվածաբանական ու գիտական հիմքերը եզրակացնելու, որ համբարձվելուց հետո նա հարություն առավ մեր Փաշինյան Նիկոլի մեջ: Քանզի աշխարհում միայն Փաշինյան Նիկոլն է, որ հաղթում և գործում է Սադամի ոգով, խոսում և հիանում է իր հաղթանակներով Սադամի եռանդով: Ահա թե ինչ է ասում նա ամեն օր, մասնավորապես` Ամանորի գիշերը. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն… Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, քաղաքացիական արժանապատվության, լավատեսության ու պետականության հաղթանակի տարի… 2018-ը մի տարի էր, երբ հայաստանաբնակ թե սփյուռքահայ, մեծ ու մանուկ, կին թե տղամարդ, գյուղաբնակ թե քաղաքաբնակ՝ միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ և կերտեցին մեկ ընդհանուր հաղթանակ… 2019 թվականը դարձնել նույնքան սիրելի ու հարազատ, նույնքան հիշարժան և հաղթառատ, որքան եղավ 2018 թվականը: Եվ հարկ եմ համարում արձանագրել, որ անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը: 2019 թվականին մենք պետք է նվաճենք նոր բարձունքներ… Բայց եկող տարին նույնպես մեր հաղթանակների գագաթնակետը չի լինելու, ոչ թե այն պատճառով, որ մեր թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ մեր ազգային և պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր… 2019 թվականը պիտի դառնա հենց ստեղծարար տաղանդի հաղթանակի տարի… 2019 թվականը պետք է դառնա անհատական ջանքի հաղթանակի տարի…»: Մի քիչ խոսենք այս փառապանծ հաղթանակների մասին:

 

Ուրեմն, չորս րոպեանոց ճառում ժողովրդի վարչապետն ութ անգամ օգտագործեց «հաղթանակ» եզրույթը, ավելին` հիմնավորեց դա: Տեսնենք, թե ինչ ասել է Փաշինյան Նիկոլի հաղթանակը նորմալ մարդու համար:

 

Գլխավոր հաղթանակն այն էր, որ հայ ժողովրդի պատմության մեջ Հայաստանում առաջին անգամ հաստատվեց լակոտակրատիա` իշխանության եկավ ազգի համար ամենավտանգավոր բանը` ամերիկյան լափը լափած գրանտակեր հանրույթը: Սա ավելի կործանիչ է հայ ազգի համար, քան Սադամի հաղթանակն ամերիկացիների հանդեպ` Իրաքի արաբների: Քանզի Սադամի հաղթանակը չկործանեց իրաքցիների ինքնությունը, այնինչ Նիկոլինը կբնաջնջի հայի քաղաքակրթական ինքնությունը:

 

Տեսնենք և համեմատենք հաղթանակած թիմի անդամներին նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների հետ: Ուրեմն, Արա Բաբլոյանին, Արփինե Հովհաննիսյանին ու Էդուարդ Շարմազանովին փոխարինելու են գալիս միրզոյան արարատը, նազարյան լենան ու սիմոնյան ալենը: Բաբլոյանը կայացած, տաղանդավոր մարդ է, տարածաշրջանի լավագույն նեֆրոլոգիական կլինիկայի հիմնադիրը, առողջապահության փայլուն կազմակերպիչ, առանց որի աշխատանքի մեր առողջապահության վիճակն այսօր անհամեմատ վատը կլիներ: Իսկ ո՞վ է միրզոյան արարատը: Մի չկայացած ողորմելի գրանտակեր, իբր արևմտամետ, որին գիտելիքների ու անձնական կերպարի պատճառով հեռացրին համալսարանից, իսկ փողոցներ փակելու և ապօրինի միտինգներ կազմակերպելու նրա հմտությունները հավանեցին ԱՄՆ դեսպանատանը, և վաղը նա նստելու է Բաբլոյանի աթոռին` գլխավորելու հայ ժողովրդի պառլամենտը: Արփինեին լենայի հետ համեմատելն անգամ ամոթ է` նորմալ մարդիկ իրենց կարծիքն ունեն նույնիսկ առանց վերջիններիս եթերը դիտելու, որտեղ Արփինեն պարզապես հողին հավասարեցրեց «Թրանսփարենսի ինթերնեշընըլի» գործակալին: Շարմազանովը, որը ժամանակին շատ հեղինակազրկվեց մի շարք խայտառակ հանրապետականների պաշտպանելով և իր վրա հարված վերցնելով, եղել և մնում է բացարձակ կարգին անձնավորություն` պահպանողական, ավանդապաշտ, բարձր բարոյականության կրող: Դե, իսկ գրանտակեր ու լիբերալ սիմոնյան ալենի ուշքնումիտքն էլ, ինչպես գիտենք, միասեռականների ու աղանդավորների իրավունքներն են, միասեռական ամուսնությունների ու մարիխուանայի օրինականացումը, այլ արևմտյան արժեքների վերջնական ներդրումը Հայաստանում:

 

Կարեն Կարապետյանն էր փոխվարչապետ մինչև «ժողովրդի հաղթանակը»: Նրան այսօր փոխարինելու է գալիս ավինյան տիկոն, որին, կարծում եմ, դեռ շուտ է լակոտ համարելը` դրա համար կպահանջվի առնվազն հինգ տարի: Բա սա ծիծաղելի չէ՞: Իհարկե, և կծիծաղեինք, եթե սա ողբերգություն չլիներ: Տեսեք սրանց նոր ռեկտորներին, որոնք շատ շուտով կկործանեն կրթական համակարգը: Դրանց անունները գրելն անգամ զզվանք է պատճառում, հատկապես կոնսերվատորիայի և ժողտնտեսության համալսարանի…

 

Մի քանի խոսք պաշտպանության ոլորտում տարած նիկոլական հաղթանակների մասին: Սերժ Սարգսյանն ամեն պահի կարող է հայտարարել, որ 5-6 տարում Ռուսաստանից 1500 չվերթ զենք ու զինամթերք է բերել Հայաստան` ձրի, նվերի կարգով, չհաշված այն, ինչը գալիս է պայմանագրով, շան մսի գնով: Փաշինյան Նիկոլը գիտի այս մասին: Նույն բանն ինքն է փորձում այսօր անել, բայց Ռուսաց հողի խազեինը Նիկոլին նվեր զենք չի տալիս` ապրիլից այս կողմ մի փամփուշտ Հայաստանին չի նվիրաբերվել: Իսկ Հայաստանն ինքնաբավ երկիր չէ, չի կարող գոյատևել առանց նվեր զենքի, ի տարբերություն Ադրբեջանի, զենք էլ Հայաստանին կարող է նվիրել միայն Ռուսաստանը:  Ինչպե՞ս գնահատենք հայության «հաղթանակի» արդյունքն այս ասպարեզում: Պարզապես որպես լուրջ հարված Հայաստանի անվտանգությանը, էսքան բան...

 

Հիշենք նաև հայության հաղթանակը պատերազմի հերոսների հանդեպ` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի, Լևոն Մնացականյանի, Մանվել Գրիգորյանի… Առջևում այս ֆրոնտում նոր ձեռքբերումներ կլինեն:

 

Էլ ո՞ր ոլորտի հաղթանակների մասին խոսենք, որոնց հասավ հայությունը սեփական հաղթանակի շնորհիվ: Տեսնենք, թե երբ կփրկվենք այս հաղթանակներից, հակառակ դեպքում Հայաստանից բան չի մնա, ի տարբերություն Իրաքի… 

 

Հետգրություն


Սակայն, հանուն արդարության, պետք է ասել, որ լուրջ տարբերություն կա Սադամի ու Նիկոլի միջև, որի մեջ իր հարությունն առավ Իրաքի հեղափոխական առաջնորդը. Նիկոլը ռազմական շքերթներ չի կազմակերպում, նախընտրում է երթեր ու հանրահավաքներ...






Դիտումների քանակ 291103


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Հունվարի 10, 2019


Ըստ հավաստի տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն ուզում է աշխատանքից հանել Սարգսյան Արմենին և ՀՀ նախագահ դարձնել Տեր-Պետրոսյան Լևո...

2019 թվականին մենք պետք է նվաճենք նոր բարձունքներ, արձանագրենք նոր հաջողություններ. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

2019 թվականին մենք պետք է նվաճենք նոր բարձունքներ, արձանագրենք նոր հաջողություններ. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնոր...

Հունվարի 1, 2019


Ահա և անցավ 2018 թվականը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողությա...

Ինչո՞ւ է գալիք ողբերգությունն ուրախացնում Փաշինյան Նիկոլին

Ինչո՞ւ է գալիք ողբերգությունն ուրախացնում Փաշինյան Նիկոլին

Դեկտեմբերի 24, 2018


Փաշինյան Նիկոլն հավատարիմ է իր էությանը: Հանրությանը խաբելն ու իրականությունից շեղելու փորձերը կարծես դառնում են լակոտակրատիայի...

Ինչո՞ւ է Փաշինյանն այդքան սիրում «անկախ» քաղաքականություն

Ինչո՞ւ է Փաշինյանն այդքան սիրում «անկախ» քաղաքականություն

Դեկտեմբերի 20, 2018


ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը երեկ ասել էր, թե Հայաստանը պետք է դիմակայի ամերիկյան շանտաժին` նկատի ունենալով պրն Բոլ...

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Դեկտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլը նվեր էր Ադրբեջանի համար։ Համենայն դեպս, այսպես է կարծում Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ չի թաքցնում ուրախություն...

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Դեկտեմբերի 17, 2018


ԽՍՀՄ-ում շատ կարևոր մասնագետներ կային, կոչվում էին культмассовик. Սրանք հիմնականում կոմսոմոլի աշխատողներ էին, սրանց առաքելությո...

Փաշինյան Նիկոլը անգլերեն է գրում հայկական հարցերի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլը անգլերեն է գրում հայկական հարցերի վերաբերյալ

Դեկտեմբերի 14, 2018


Փաշինյան Նիկոլն հիմա էլ անգլերեն է գրում` Twitter-ում: Աշխարհին հայտնում է իր կարծիքները, մասնավորապես, այսօր գրել է ղարաբաղյան...

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Ալիև. ղարաբաղյան կարգավորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել

Դեկտեմբերի 14, 2018


Ալիևը կոնկրետ ոչինչ չի ասել, բայց որոշակիություն նրա ուղեղում առկա եղել է։ Չցանկանալով վարկաբեկել իր հայ պաշտոնակցին, որի հետ մ...

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Դեկտեմբերի 13, 2018


Հավանաբար, քչերն են մտածել այն մասին, թե ինչու, ասենք, գերմանացիները, շոտլանդացիները կամ անգլիացիները սփյուռք չունեն, և ինչու ա...

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Դեկտեմբերի 11, 2018


Ընդհանրապես, մարդուն, նրա էությունը, կերպարը, քաղաքական հայացքներն ու մտադրությունները բոլորից լավ բնութագրում են նրա ընկերներն...

Փաշինյան Նիկոլի վախերի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի վախերի կապակցությամբ

Դեկտեմբերի 8, 2018


News.am կայքը պարբերաբար ցուցադրել է նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Շարմազանովի ուղիղ միացումները: Դա դո...

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Երբ Պուտինին տանձի տեղ չեն դնում, դրամատիզմ է ավելանում կյանքում

Դեկտեմբերի 7, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր Presto տեմպ հաղորդեց իր կործանման պրոցեսին, ավելացրեց իր կործանման օպերացիայի մասնակիցների թիվը, ընդ որու...

Փաշինյան Նիկոլը Մերիլին Մոնրոյի նախկին ամուսնու հետ

Փաշինյան Նիկոլը Մերիլին Մոնրոյի նախկին ամուսնու հետ

Դեկտեմբերի 7, 2018


ՙԶանգակ» գրատունը հետաքրքիր դասակարգումով է գրքերը շարել: Ցուցափեղկին՝ նույն շարքում տարբեր երկրների ղեկավարների գրքերն են: Կող...

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Դեկտեմբերի 7, 2018


Ֆարմանյան Սամվելի կարծիքով՝ «Ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ապա նաև այս արտահերթ նախընտրական գործընթացը, ըստ էության, եկան ...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Շտապ Ապոլոն է պահանջվում

Շտապ Ապոլոն է պահանջվում

Դեկտեմբերի 6, 2018


«Երեկ Հ1–ի եթերում Սարգսյան Վիգենը շատ արագ մերկացրեց Փաշինյան Նիկոլի գիտելիքի, փորձի և տեսլականի բացակայությունը։ Շատ վտանգավո...

Շպիոնական տեխնիկան ընդդեմ հեղափոխության և Փաշինյան Նիկոլի

Շպիոնական տեխնիկան ընդդեմ հեղափոխության և Փաշինյան Նիկոլի

Դեկտեմբերի 5, 2018


Դեռ օրեր առաջ օպերատիվ ինֆորմացիա ունեինք և տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, որ նախընտրական շրջանում կհրապարակվի ևս երկու գաղ...

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Փաշինյան Նիկոլը կարող է զրկվել աշխատանքի իրավունքից

Դեկտեմբերի 5, 2018


Վերջերս բավականին ակտիվացել է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչությունը: Սրանք որոշել են պետական բյուջե լցնել: Տեսչության մա...

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Լակոտակրատիայի լակոտությունն արդեն անտանելի ու վտանգավոր է դառնում պետության համար

Դեկտեմբերի 4, 2018


Երեկ Փաշինյան Նիկոլն ասաց, թե իբր Պուտինն իրեն զանգել է (կամ հակառակը) և առաջարկել ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգել, այսինքն` դեկտեմբ...

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Փաշինյան Նիկոլն ու Ալիևը ամերիկյան սցենարում նույն դերն են խաղում

Դեկտեմբերի 4, 2018


Շահնազարյան Դավիթը կրկին հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանցիների առաջխաղացում է նկատվել: Ըստ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ