Ազգային խայտառակություն

Հանրության «մշակութային պահանջը» Փաշինյան Նիկոլին

Դեկտեմբերի 24, 2018
Հանրության «մշակութային պահանջը» Փաշինյան Նիկոլին

Արտյոմ Խաչատրյան

 

Փաշինյան Նիկոլն ընտրություններից առաջ խոստացավ, որ փակելու է մի քանի նախարարություն: Ընտրություններից հետո ասաց, թե փակելու է, որովհետև ունի հանրության պահանջ, իսկ հանրության պահանջը նրա համար ինչ-որ սակրալ բան է, թեպետ այդ բոլոր պահանջները հենց իր գլխում են ծնունդ առնում և փաթաթվում հանրության վզին: Փակման ենթակա նախարարությունների աշխատակիցները գրեթե միաձայն (դրանում կասկած չկա) քվեարկեցին «Իմ քայլը» դաշինքի օգտին: Իսկ հիմա բողոքում են, թե ինչու են իրենց անգործ թողնում:

 

Սա ամենատարրական նախրի վարքագիծ է. գիտի իր գլխի գալիքը, մոտեցնում է այդ գալիքը, իսկ հետո ոռնոցը կապում է, թե փրկեք ինձ: Ա՛յ նախարարական աշխատակիցներից բաղկացած նախիր, մի՞թե քեզ չէին ասել, որ փողոց են շպրտելու և թողնելու են առանց սննդի: Ասել էին: Քվեարկե՞լ ես քեզ բոմժացնողի օգտին: Այո՛: Բա հիմա ո՞ւմ դեմ ես բողոքում, ի՞նչ ես ուզում:

 

Հայաստանի իսկական այցեքարտը

 

Մշակույթի նախարարության աշխատակիցները, որոնք գործազուրկ են դառնում հանրության պահանջով, դիմել են գործադուլի: Սրանք ասում են, թե մշակույթը (նկատի ունեն իրենց) Հայաստանի այցեքարտն է, և իրենք պիտի անձեռնմխելի մնան: Իսկ Փաշինյան Նիկոլն իմաստուն բան է ասում: Նա ասաց, թե` թող դրանք մի վեց ամիս գործադուլ անեն, տեսնենք մշակույթը կտուժի՞: Իհարկե, ժողովրդի վարչապետն իրավացի է` ոչ մի բան չի փոխվի, մշակույթը չի տուժի, քանզի այդ նախարարությունը մշակույթի հետ էնքան ընդհանուր բան ունի, որքան Նոր Հայաստանը՝ հայոց պետականության ու հայ ժողովրդի:

 

Մինչ գլխավոր ասելիքս ուզում եմ հիշեցնել, թե ինչի վերածվեց Հայաստանն անկախության դարաշրջանում՝ Հայաստանի մշակույթի բոլոր նախարարների շնորհիվ: Կարճ ասած, Երևանը հասավ Քաբուլի մակարդակին: Նշեմ, որ դեռ 15 տարի առաջ Քաբուլում վերաբացվեց առաջին կինոթատրոնը թալիբների տապալումից հետո, և այժմ այն գործում է: Խոսք կար, որ կինոթատրոնների թիվը Քաբուլում կշատացնեն, բայց ստույգ տվյալ չկա, դրա համար բավարարվենք այն փաստով, որ Երևանն ու Քաբուլն այսօր գրեթե նույն մշակութային մակարդակին են (առնվազն կինոյի կտրվածքով), քանի որ Երևանում էլ մնաց ընդամենը մեկ կինոթատրոն, մյուսները վերածվեցին… շուկաների: Անգամ մայրաքաղաքի ամենափոքր կինոթատրոնի` «Հրազդանի» համար մեկ այլ ոլորտում կիրառում չգտնվեց` այն այսօր կոնյակի խանութ է: Ավելի խոշորները, ինչպես գիտենք, դարձան տոնավաճառներ, ավտոսրահներ և այլն (ես էլ չեմ խոսում մյուս մշակութային օջախների մասին, որոնք դարձան առևտրային ձեռնարկություններ): Ինչի՞ մասին է սա խոսում: Սա ապացուցում է այն, որ Հայաստանի այցեքարտը մշակույթը չէ, այլ «տորգաշությունն» է, քանզի մշակութային օբյեկտներն անկախ Հայաստանի պայմաններում դարձան տորգաշության կենտրոններ: Ըստ այդմ, ճիշտ կաներ Փաշինյան Նիկոլը, եթե մշակույթի նախարարությունը վերանվաներ ՀՀ տորգաշության նախարարություն և պահպաներ այդ փառահեղ այցեքարտային կոլեկտիվը: Այժմ` գլխավորի մասին:

 

Պե՞տք է արդյոք Հայաստանին մշակույթի նախարարություն

 

Աշխարհում կա երկու պետական մոտեցում մշակույթի հանդեպ` ամերիկյան և խորհրդային (ֆրանսիական), երկուսն էլ իրենց արդարացրել են: Ամերիկյանի սկզբունքն այն է, որ պետությունը ֆեդերալ մակարդակով ընդհանրապես գործ չունի մշակույթի հետ, օրինակ՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի տարեկան բյուջեն մոտ 500 միլիարդ է, որից պետությունն ուղղակի տեղյակ չէ. այն ֆինանսավորվում է մասնավոր սեկտորի կողմից, որի հիմքը դրվեց Ջոն Ռոքֆելերի և այն ժամանակվա այլ վառ անհատականությունների կողմից (Քարնեգի, Փուլման, Իսթմեն և այլք): Այսինքն՝ պետությունն ասում է. եթե հասարակությունը սիրում է օպերա և բալետ, ապա ինքնուրույն, իր իսկ համար կֆինանսավորի դա, մենք գործ չունենք: ԽՍՀՄ-ում, մի շարք ռոմանա-գերմանական երկրներում պետությունն է ստանձնում մշակույթը ֆինանսավորողի ու պահապանի դերը: Պետությունը, նախ, մշակույթը պարտադրում է հանրությանը (օրինակ, Ստալինի օրոք ԽՍՀՄ բոլոր միութենական մայրաքաղաքներում ստեղծվեցին դրամատիկ ու օպերային թատրոններ, ֆիլհարմոնիաներ, արվեստի ուսումնական հաստատություններ): Երկրորդ` քաղաքականություն է վարում պարտադրանքի ուժով ստեղծվածի զարգացումն ու որակն ապահովելու համար:

 

Նախարարությունը քաղաքական մարմին է, նշանակում է` ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է մշակի մշակութային քաղաքականություն: Ի՞նչ քաղաքականություն է մշակել ՀՀ այս խայտառակ նախարարությունը: Եվ ո՞րն է արդյունքը: Այն, որ Հայաստանի այցեքարտը դարձել է տորգաշությունը՝ դրանով իսկ ապացուցելով մեծն Կանտի խոսքերի ճշմարտացիությունը հայ ժողովրդի մասի՞ն: Այն, որ Երևանն այսօր Քաբուլի մակարդակին է հասել կինոթատրոնների քանակո՞վ: Այն, որ բոլոր մշակութային օջախները, հազվադեպ բացառություններով, գտնվում են աղետալի վիճակո՞ւմ, «Հայֆիլմից» մինչև օպերա:

 

Հայաստանի մշակույթի բոլոր նախարարների զբաղմունքը եղել է կադրային հարցերի լուծումը` թատրոնների, այլ հաստատությունների տնօրենների նշանակումը, այդ հիմնարկների ֆինանսավորման կարգավորումը: Հետևաբար, կարելի է ընդամենը մեկ հատ նշանակող պահել, անունը դնել, ասենք, «մշակույթի նշանակող», և վերացնել այդ ձրիակեր հիմնարկը: Այդ նոր պաշտոնում հայտնվածը ցանկության դեպքում էլ չի կարողանա մեծ վնաս տալ երկրին, քանզի ֆիզիկապես չի հասցնի, կբավարարվի միայն (խայտառակ) նշանակումներ կատարելով: Պետբյուջեն կշահի այս ամենից, իսկ ամենայն հայոց նախրի մյուս սեգմենտներն էլ վերջապես կհասկանան մեկ անգամ ասելուց, այսինքն` եթե նրանց կասեն, որ ընտրություններից հետո անգործ են թողնելու, ուրեմն, նրանք անմիջապես կհավատան, կհասկանան և կգործեն ըստ բանականության: Եվ ընտրություններից հետո գլխացավ չեն պատճառի իրենց գործադուլով…

 

 






Դիտումների քանակ 31302


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ղարիբյան նազենին «օրենքով է աշխատում» ու մեղք չունի

ղարիբյան նազենին «օրենքով է աշխատում» ու մեղք չունի

Ապրիլի 2, 2019


Մշակույթի փոխնախարար ղարիբյան նազենին արդարանալու ձևերից տեղյակ է: Այսօր սա ասում է. «Օրենքն է մարդու համար, ոչ թե մարդն օրենքի...

Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյան նազենիին

Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյան նազենիին

Հունվարի 30, 2019


Մշակույթի արդեն լուծարված նախարարությունում մի խայտառակություն կա` ղարիբյան նազենի, մակունց լիլիթի տեղակալն էր: Ավանդույթ կա` ե...

Ինչո՞ւ է խաբում լակոտը

Ինչո՞ւ է խաբում լակոտը

Նոյեմբերի 23, 2018


ՀՀ սփյուրքի նախարար, հայտնի լակոտ հայրապետյան մխիթարն ասել է. «Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, սա...

Երևակայության բացակայություն

Երևակայության բացակայություն

Հունիսի 19, 2018


Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և Հ...

Միքայել Պողոսյանի «երազը»

Միքայել Պողոսյանի «երազը»

Հունիսի 4, 2018


Հայաստանի «մշակույթի գործիչները» երբեք չեն փայլել իրենց որակով: Մեր որակյալ «ապրանքը» արտահանվել է արտասահման Հայաստանի անկախու...

Իր կյանքից փախչող նախարարը

Իր կյանքից փախչող նախարարը

Հունիսի 2, 2018


Հեղափոխականները սիրում են փոխել աշխարհն ու կյանքը: Հայաստանում հեղափոխություն իրականացնողները նախընտրում են առաջին հերթին փոփոխ...

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Վատ պարող Մխիթարին ի՞նչն է խանգարում

Մայիսի 19, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարման օրերը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Բայց այսքան...

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Նախարարությունները` ջահելության ժամանցի վայրեր

Մայիսի 18, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար, որ իր կառավարությունը կոչվեր նոր դեմքերի, երիտասարդացած, թարմացված կառավարություն և հեր...

Լիլիթ Մակունցին` շտապ պսակադրություն, հանուն հայրենի մշակույթի

Լիլիթ Մակունցին` շտապ պսակադրություն, հանուն հայրենի մշակույթի

Մայիսի 17, 2018


Ո՞նց բացատրենք սրան, որ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել իսկապես մեծ մարդկանց ասածը, ասենք՝ Կանտի, Հեգելի, բայց ոչ երբեք սրա նմա...

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մխիթարը Հրանուշ չէ, բայց վտանգավոր է

Մայիսի 14, 2018


ՀՀ սփյուռքի նորանշանակ և անչափահաս նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նոր է զբաղեցրել իր աթոռը, բայց արդեն ուրախության ճիչեր է արձ...

«Դուխով» սկսեց ու «դուխով» կշարունակի

«Դուխով» սկսեց ու «դուխով» կշարունակի

Մայիսի 13, 2018


Նիկոլ Փաշինյանը մշակույթի նախարար էլ ունեցավ, անունը` Լիլիթ Մակունց: Սրան պեղեցին Արմենչիկ Դարբինյանի համալսարանից: Կրթությամբ ...

Հրանուշի ֆիասկոն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018


Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու ...

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Փետրվարի 13, 2018


Հայաստանի հերթական ձախողված մշակույթի նախարարը` Արմեն Ամիրյանն այս օրերին նախապատրաստվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Հունվարի 26, 2018


Տարվա պետական մրցանակները շնորհելիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ թափանցիկ դիտողություն արեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` նկ...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Դեկտեմբերի 22, 2017


Այսպես կոչված ոչ պետական մամուլին աջակցելու նախաձեռնությունը նոր չէ: Ոչ պետական ասվածի ներքո դեռ պետք չէ հասկանալ ոչ իշխանամետ,...

Դուք` փող, մենք` մեդալ

Դուք` փող, մենք` մեդալ

Դեկտեմբերի 20, 2017


Այս տարի Հայաստանում ամենաշատ արտադրված ապրանքը հավանաբար մեդալն է եղել: Ամբողջ տարվա ընթացքում աջուձախ բաժանեցին և ով ասես, որ...

Ե՞րբ են տալու Ավետի Նոբելյան մրցանակը

Ե՞րբ են տալու Ավետի Նոբելյան մրցանակը

Հոկտեմբերի 31, 2017


Շոումեն, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ինչպես հայտնի կինոնկարում էին ասում, «մեծավորների աչքի լույսն է»: Իսկ այդ լույս լինելու հա...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը