Սովորական խայտառակություն

Սեպուհ սրբազանի Աստվածը Օսիպյան Վալերն է

Դեկտեմբերի 18, 2018
Սեպուհ սրբազանի Աստվածը Օսիպյան Վալերն է

Միրզո Արարատյան

 

Հետաքրքիր բան ենք իմացել Լոռվա մարզից: Ուրեմն, Վանաձորի գլխավոր եկեղեցու, որը Գուգարաց թեմի առաջնորդի նստավայրն է, հարևանությամբ ապրում է մի կին, որը սիրում է աղավնիներ: Պահում է դրանց մեծ քանակությամբ և, բնականաբար, բաց է թողնում: Իսկ աղավնիներն էլ սիրում են ինչ-որ մի տեղ նստել և իրենց նստավայր են ընտրել եկեղեցու կտուրը: Դե, պարզ է, որ աղավնին մի տեղ նստելիս անպայման կեղտոտում է: Սեպուհ սրբազանի դուրը դա չի գալիս, և նա միշտ կոնֆլիկտի մեջ է եղել այդ կնոջ հետ: Կինը փորձում է բացատրել սրբազանին, թե աղավնիները բանականություն չունեն, չեն հասկանում, եթե անգամ շատ բացատրես, աղավնի պահելն էլ անօրինական զբաղմունք չէ, մի խոսքով, բազում անգամներ բացատրել է պարոն Սեպուհին, որ բողոքների վերջը տա և «յան տա» իրենից ու իր աղավնիներից: Բայց սրբազանը չի հասկանում...


Բացի աղավնիներից, այդ եկեղեցու կտուրին նստում են նաև ագռավներ, որոնք, ինչպես հայտնի է, ավելի կեղտոտ թռչուններ են: Եվ մեր հերոսուհին օգտվում է այդ առիթից ու սրբազանի հետ զրույց-բազարների ժամանակ նաև մատնանշում է ագռավներին: Ասում է. եթե ես աղավնի չունենամ, մեկ է` քո կտուրը միշտ կեղտոտ է լինելու: Մի խոսքով, Սեպուհ սրբազանի համբերության բաժակը լցվում է, և երեկ նա այդ կնոջ մոտ է ուղարկում Վանաձոր քաղաքի ոստիկանապետին: Ոստիկանապետը նորմալ մարդ է լինում, լսում է կնոջ հակափաստարկները, բայց քանի որ բողոքավորը սովորական մարդ չէ, որոշում է ինքն անձամբ դառնալ աղավնի` խաղաղության, և կնոջը տանում է սրբազանի մոտ: Զրուցում են, ընդհանուր հայտարարի չեն գալիս: Քննարկում են նաև ագռավների թեման: Վերջապես, ոստիկանապետն ասում է, թե` պրն սրբազան, ենթադրենք՝ այս տիկինը չկա, աղավնի չկա, բա ագռավների հարցով ո՞ւմ էիր բողոքելու: Հավանաբար, ոստիկանապետը հարցի պատասխանը նախօրոք գիտեր. բնականաբար, սրբազանը, որպես հավատացյալ մարդ, պիտի Աստծո անունը տար: Եվ ի՞նչ է անում Սեպուհ սրբազանը՝ Գուգարաց թեմի առաջնորդը:


Նրա արածը ոչ մեկի մտքով չի անցնի: Նա ոստիկանապետին ասում է, որ կհեռացնի նրան աշխատանքից, ընդհատում է զրույցը, նստում է իր մեքենան և քշում է Երևան` Վալերի Օսիպյանի մոտ: Ըստ մեր օպերատիվ տվյալների՝ երեկ, ժամը 15-16-ի սահմաններում, Վալերի Օսիպյանը, թողնելով իր բոլոր հակահանցագործային գործերը, զբաղված է եղել Սեպուհ սրբազանով: Թե ինչ են խոսել և ինչ եզրահանգման են եկել` մեզ դեռ հայտնի չէ: Մի բան է հստակ. Վալերի Օսիպյանը երեկ և այսօր Վանաձորի բաժնի պետ չի հեռացրել աշխատանքից՝ այսպիսով չկատարելով սրբազանի խոստումը:


Մենք կհետևենք այս դրամատիկ պատմության շարունակությանը: Վանաձորի ոստիկանապետի ճակատագիրը կախված է Աստծուց, ինչպեսև ամեն ինչ այս երկնքի տակ: Եթե Վալերի Օսիպյանն իրոք հավատացյալ մարդ է, նա պիտի հեռացնի ոստիկանապետին և թոշակից էլ զրկի, եթե այդ բանը տեղի չունեցավ, նշանակում է` Վալերի Օսիպյանը, ինչպեսև Փաշինյան Նիկոլը, հավատացյալ չէ և Հայ Առաքելական եկեղեցու հետ քիչ ընդհանուր բան ունի։


Հետգրություն


Այսօր տեղեկություն ստացանք, որ մեր հերոսուհին էլ իր հերթին գնացել է Վանաձորի քաղաքապետի մոտ՝ բողոքելու Սեպուհ սրբազանի դեմ։ Քաղաքապետը զարմացել է, ծիծաղել, զանգել սրբազանին, թե՝ ա՛յ ախպեր, ամոթ է, թարգի՛ր։ Բնականաբար, չգիտենք սրբազանի պատասխանը, այն կիմանան վանեցյան արթուրի հիմնարկում, որտեղ ամեն ինչից տեղյակ են։ Ինչևէ, սպասենք Վալերի Օսիպյանի կադրային որոշմանը։






Դիտումների քանակ 131241


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Վալերի Օսիպյան. Փաշինյանը խուլիգան է

Հուլիսի 25, 2019


Narek Samsonyan-ը գրել է իր էջում. «Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻ...

Օսիպյանն ու վանեցյանը պարտական մնացին Նարեկ Սամսոնյանին

Օսիպյանն ու վանեցյանը պարտական մնացին Նարեկ Սամսոնյանին

Հուլիսի 3, 2019


Մի քանի շաբաթ առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Նարեկ Սամսոնյանը եթերում ասաց, որ Փաշինյան Նիկոլը չի սիրում գեներալ՝ թե կոչո...

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Ողբալի է պրն Օսիպյանի վիճակը

Հունիսի 21, 2019


Ըստ ամենայնի, Վալերի Օսիպյանը քաքն է ընկել Փաշինյան Նիկոլի ձեռքը: Այսօր լրագրողները նրան հարցնում են, թե ինչու նա չի թույլատրու...

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Փաշինյան Նիկոլը չսիրեց սև գույնը և նեգրերին ընդհանրապես

Հունիսի 6, 2019


Փաշինյան Նիկոլի աչքին սևազգեստ մարդիկ են երևում: Հավանաբար, վախեցած է ժողովրդի վարչապետը: Վալերի Օսիպյանին և վանեցյան արթուրին ...

Փաշինյան Նիկոլի շնորհիվ Օսիպյանին «լակոտ» են անվանում

Փաշինյան Նիկոլի շնորհիվ Օսիպյանին «լակոտ» են անվանում

Փետրվարի 6, 2019


Փաշինյան Նիկոլն իր կառավարման 9 ամսվա ընթացքում Հայաստանը վերածեց ինչ-որ մի աղբանոցի, լակոտանոցի, կարճ ասած` երկիրը դարձավ զիբի...

եղնուկյան կարոն չի ներում Օսիպյանին և փող է ուզում նրանից

եղնուկյան կարոն չի ներում Օսիպյանին և փող է ուզում նրանից

Դեկտեմբերի 24, 2018


«Սասնա ծռեր» ահաբեկչական բանդայի խայտառակ անդամ կարո եղնուկյանը 12.000 դրամի պահանջով քաղհայց կներկայացնի ՀՀ ոստիկանապետ Վալերի...

Նիկոլ ք....ողը այժմ բռնաբարում է Սյունիքը

Նիկոլ ք....ողը այժմ բռնաբարում է Սյունիքը

Դեկտեմբերի 9, 2018


Իշխանափոխությունից հետո, երբ Վալերի Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետ, համակարգում ոչ մի գեներալ չմնաց, բոլորը հեռացան։ Օսիպյանը խ...

Փաշինյան Նիկոլը դիմում է նախընտրական տեռորի

Փաշինյան Նիկոլը դիմում է նախընտրական տեռորի

Դեկտեմբերի 5, 2018


Բոլորս գիտեինք, որ նախընտրական շրջանում կլինեն աղմկահարույց ձեռբակալություններ: Պարոն Բուլկու կալանքի հարցը և Ռոբերտ Քոչարյանի ...

Ի՞նչ գործ ունի Վալերի Օսիպյանը Սասնա ծռերի հետ

Ի՞նչ գործ ունի Վալերի Օսիպյանը Սասնա ծռերի հետ

Նոյեմբերի 25, 2018


Պարզվում է, որ ՀՀ ոստիկանապետ Օսիպյան Վալերին ցանկանում է հանդիպել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների, ...

Ահաբեկիչները լկտիանում են ժամ առ ժամ

Ահաբեկիչները լկտիանում են ժամ առ ժամ

Նոյեմբերի 8, 2018


«Չեմ ուզում մեկնաբանել Վալերի Օսիպյանի հայտարարությունը։ Մեզ համար միևնույն է, մենք ապստամբներ ենք, անպարտ ենք օրենքի առաջ և ազ...

Փաշինյան Նիկոլի հերթական ձեռքբերումը` Օսիպյանին ու Պողոսյանին Նյուրնբերգ են քարշ տալիս

Փաշինյան Նիկոլի հերթական ձեռքբերումը` Օսիպյանին ու Պողոսյանին Նյուրնբերգ են քարշ տալիս

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլի Նոր Հայաստանում արժեքների այնպիսի նենգափոխում տեղի ունեցավ, որն ընդհանրապես այլասերեց իրավագիտակցությունն ու քա...

Ասլանյան Մամիկոնը կրոնափոխվել է

Ասլանյան Մամիկոնը կրոնափոխվել է

Սեպտեմբերի 18, 2018


Մամուլը գրում է, թե Վանաձորի խայտառակ քաղաքապետ, ՀՀԿ ամենախայտառակ կադրերից մեկը, այսինքն` Վանաձորի քաղաքապետ պարոն Մամիկոն Ասլ...

Նաիրա Զոհրաբյան իր զզվանքն է հայտնում Փաշինյանի հանդեպ

Նաիրա Զոհրաբյան իր զզվանքն է հայտնում Փաշինյանի հանդեպ

Սեպտեմբերի 15, 2018


Նաիրա Զոհրաբյանը թերևս Փաշինյան Նիկոլին լավագույն ճանաչողներից է` երկար տարիներ աշխատել է «Հայկական ժամանակ» խայտառակությունում...

Օսիպյանը` Փաշինյան Նիկոլի վտանգավոր և կասկածելի զինվոր

Օսիպյանը` Փաշինյան Նիկոլի վտանգավոր և կասկածելի զինվոր

Սեպտեմբերի 14, 2018


Վարչապետի ցանկացած հանձնարարական անհապաղ կատարվում է, և դրա մասին զեկուցվում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարությա...

Մոտավորապես Օսիպյան

Մոտավորապես Օսիպյան

Հունիսի 28, 2018


ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նեղանում է, երբ իր աշխատանքին անուն են դնում: Օրինակ, օրերս մամուլում գրել էին, թե գնացել են, որ...

Շերեփներից մինչև հրավառություն

Շերեփներից մինչև հրավառություն

Հունիսի 8, 2018


Այսօրվա կառավարության նիստը բոլոր իմաստներով նոր իշխանությունների պատկերացրած ղեկավարման իսկական արտացոլանքն էր: Ընդամենը հաշվա...

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018


Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարությունն...

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Երկու նշանակում, երկու հիասթափություն

Մայիսի 10, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղղակի ցնցեց իր բազմահազար հետևորդներին, երբ հայտարարեց երկու նոր նշանակման մասին: Նախ, ՀՀ ոստի...

Վանաձորի գլխավոր մաչոն

Վանաձորի գլխավոր մաչոն

Մարտի 16, 2018


Հայ պաշտոնյաներից քչերն են համարձակվում սոցիալական ցանցերում անձնական էջեր բացել: Սովորաբար, նման էջերը ենթարկվում են օգտատերեր...

Վիրավորանքի չափի օգնություն

Վիրավորանքի չափի օգնություն

Փետրվարի 21, 2018


Այսօր քիչ չեն նրանք, ովքեր բանակի և պաշտպանության խնդիրների մասին խոսելիս առաջ են մղում իրենց անձը` թվարկելով, թե որքան մեծ ներ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ