Ազգային խայտառակություն

Տիտանների պայքար

Դեկտեմբերի 15, 2018
Տիտանների պայքար

Փաշին Նիկոլյան

 

Տիկոն ընդդեմ Էդմոնի, այսինքն` Արևելքն ընդդեմ Արևմուտքի

 

Նոր Հայաստանը երկու խայտառակություն ժառանգեց Հին Հայաստանից` Ուրիխանյան Տիկոյին ու Մարուքյան Էդմոնին: Սրանք երկուսն էլ չկայացած, բայց սնոբիզմով տառապող կիսագրագետ առարկաներ են, որևէ ունակությունից զուրկ: Մեկն իր արևին ռուսամետ է, մյուսը` արևմտամետ: Մեկին չի հաջողվել գրանտներ կպցնել ու ամերիկաներում կուրսերի գնալ, և նա դարձել է դրուժիննիկ` դրուժինաներ է ստեղծել, դեռ մանկապարտեզային տարիքից զբաղված էր կուսակցաշինությամբ: Երկուսին մեծ հաշվով նախկին ռեժիմը բերեց քաղաքականություն. Մարուքյան Էդմոնի համար անգամ պետական փաստաթուղթ կեղծեցին, որպեսզի կարողանա մասնակցել 2012-ի ընտրություններին (այսինքն` ամերիկամետ Էդմոնը միակ ընտրակեղծարարն է երկրում, որը կեղծելու հնարքներ կիրառեց դեռ թեկնածու գրանցվելուց առաջ): Դե, Ուրիխանյան Տիկոյին էլ պաս տվեցին Գագիկ Ծառուկյանին, հետո սրա մորաքրոջ տղան դարձավ Սերժ Սարգսյանի ամենաընդունելի անձանցից մեկը, նշանակվեց ԱԱԾ տնօրեն, և դա էլ ինչ-որ դրական կերպով ազդեց սրա կարիերայի վրա, թեպետ սրան որ ասում էին, թե Կուտոյանի եղբայրն ես, կատաղում էր և հակառակը պնդում:


2016-ի գարնանը մենք հիանալի մի գաղափար առաջարկեցինք. որ սրանք երկուսն էլ սկսեն կով պահել, դառնան ֆերմերներ, նպաստեն գյուղատնտեսական արտադրանքի ծավալի մեծացմանը և, հետևաբար, երկրի ՀՆԱ աճին: Ոչ ոք չլսեց, ոչ ոք չուզեց այս երիտասարդներին օգնել, հետն էլ` պետության գյուղատնտեսությանը: Եվ այսօր այս երկու խայտառակությունները կրկին հայտնվել են պառլամենտում, կրկին իրար հետ յոլա չեն գնում, թեպետ մի շատ կարևոր ընդհանրություն ունեն` երկուսն էլ չեն կայանա մինչև իրենց անիմաստ օրերի վերջը, երկուսն էլ ի վիճակի չեն ստեղծել որևէ նյութական կամ հոգևոր բարիք: Սրանց երկրային առաքելությունը միայն ուրիշի հաշվին լափելն ու պատգամավոր դառնալն է:


Ինչևէ, դեպքը կայացել է, Փաշինյան Նիկոլի պառլամենտում այս երկուսն էլ տեղ գտան: Դեռ չի գումարվել առաջին նիստը, և ահա պրն Ուրիխանյանը դաժանորեն հարձակվում է ամերիկամետ պրն Մարուքյանի վրա: Ինչպես ընդունված է այսօր հետտբալզակյան տարիքի երիտասարդների մոտ Հայաստանում, հարձակումը տեղի է ունեցել Facebook-ի տիրույթում: Պրն Ուրիխանյանը գրել է. «Իսկ հիմա, ինչ ասում եմ՝ Էդմոնին եմ ասում, ֆեյսբուքիստ լակոտներիդ կարգի հրավիրի, թե չէ էս պահից քաղաքական կարիերադ կթաղեմ Միշիկին նվիրվածությանդ մասին փաստավավերագրական դրվագներով: Քո ամեն փոքրիկ կուսակցի մանրալակոտության դեմ դու ես հարված ստանալու ծանր բացահայտումներով: Նիկոլի հեղափոխությունը վարկաբեկում էիք, չմտածելով, որ կարող ա ժողովուրդը ոտքի կանգնի, հիմա ուզում եք ընդդիմություն խաղաք, բայց ցավոտ սխալ եք թույլ տվել: Էս անգամ պրոյեկտը կարող ա խայտառակ լինի»:


Այստեղից կարելի է եզրակացնել հետևյալը.


Առաջին. պարզվում է, Միշիկը (Վատիկանում նախկին դեսպանը, էս անիմաստ երկրին բազում ծառայություններ մատուցած Միքայել Մինասյանը) մոնստր է, և նրան նվիրվելը հանգեցնելու է թաղման, հատկապես եթե կան այդ նվիրվածությունը հաստատող փաստավավերագրական ապացույցներ: Սա գժությո՞ւն է, թե՞ ավելի վտանգավոր բան: Միքայել Մինասյանը բեն Լադե՞նն է, Պաբլո Էսկոբա՞րն է… Լավ, ո՞վ է նա՝ ըստ Նոր Հայաստանի ամենախայտառակ առարկաներից մեկի, որ նրան նվիրվելը էնքան վատ բան է, որ կարող է թաղման հանգեցնել:


Երկրորդ. ինչպես տեսնում ենք, Ուրիխանյան Տիկոն ինքն է ասում, որ մեծ մասնագետ է այլոց մասին «փաստավավերագրական» ապացույցներ հավաքելու: Հայտնի է, որ մարդկանց գաղտնալսելը, գաղտնանկարելը կամ այդ կարգի այլ բաներով զբաղվելը պարզապես անբարոյականություն է: Բայց Ուրիխանյանի համար դա ինտելեկտի ցուցանիշ է:


Դե, թող Գագիկ Ծառուկյանը մտածի այս մասին: Քանզի նրա վերաբերյալ էլ սա կունենա հսկայական «փաստավավերագրական» հավաքածու: Թող սրան ընդունելիս հանել տա սրա ձայնագրող ակնոցները, նկարահանող կոշիկները, ինչևէ, թափ տա սրան, նոր թույլ տա մտնել իր գրասենյակ: Ասում են, թե մուկն էլ է ոչնչություն, բայց կարող է փիղ սպանել...

 






Դիտումների քանակ 138176


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գողը գողից գողացավ

Գողը գողից գողացավ

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր գողության մասին խոսեց տխրահռչակ ուրիխանյան տիգրանը: Սա ԲՀԿ-ից ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել ...

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Աժ ընտրություններին մասնակցած և ընտրական շեմը հաղթահարած՝ հայաստանյան իրականության մեջ ամենա...

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Դեկտեմբերի 6, 2018


Հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում Ծառուկյան Գագիկը փաստացի բացահայտել էր Մարուքյան էդմոնին՝ ասելով վերջինիս հովանավորների մասին...

Մարուքյան Էդմոնը թվաբանություն չգիտի

Մարուքյան Էդմոնը թվաբանություն չգիտի

Դեկտեմբերի 5, 2018


«Եթե 1,5 տարի առաջ ԱԺ ընտրություններում մասնակցությունը 1,5 մլն է եղել, այս անգամ ակնկալում եմ, որ մինչև 1,3 մլն հազար մասնակցո...

Մարուքյան Էդմոնը նյարդայնացնում է հայերին

Մարուքյան Էդմոնը նյարդայնացնում է հայերին

Նոյեմբերի 29, 2018


Այսօր խոսեց Մարուքյան էդմոնը: «Ջերմուկում երեկ չէ առաջին օրը մեկը պատմում ա, որ «տեխասմոտր» են անցկացրել, որը չեն էլ անցկացրել,...

Երբ լոռեցիներն իրար բան ունեն ասելու

Երբ լոռեցիներն իրար բան ունեն ասելու

Նոյեմբերի 20, 2018


ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե իրենց ընդդիմադիր կոչող քաղաքական ուժերը ոչ այն ժամանակ կարողացան նոր...

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Նոյեմբերի 15, 2018


Դիմելով Մարուքյան Էդմոնին՝ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը նրան կողմնորոշվելու կոչ արեց: Մասնավորապես նա ասաց. «Էդմոն Մարուքյանին ...

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

տիգրան ուրիխանյանը հիվանդացել է

Նոյեմբերի 14, 2018


Մեր երկրում «Ալյանս» անվանմամբ մի խումբ կա: Սրանք իրենց կուսակցություն են կոչում: Սրանց ղեկավարը հայտնի խայտառակություն ուրիխան...

Մարուքյան Էդմոնը պետք է զգուշանա

Մարուքյան Էդմոնը պետք է զգուշանա

Նոյեմբերի 13, 2018


Այսօր Մարուքյան Էդմոնն էլ խոսեց: Նա ասաց, որ իրենք արդեն տարատեսակ հաղորդագրություններ են ստանում նախապատրաստվող ընտրախախտումնե...

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Ֆինանսների նախարարը՝ մեղադրյալ, տիգրան ուրիխանյանը` վկա

Նոյեմբերի 13, 2018


Ըստ տիգրան ուրիխանյանի, վերջին 1-2 շաբաթում ՀՀ ֆինանսական ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման իմ...

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Փաշինյան Նիկոլի ամեն ինչն է անթերի, որովհետև սակրալ է

Հոկտեմբերի 24, 2018


Ուրիխանյան Տիգրանն այսօր Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլին իր կյանքի ամենախելոք հարցը տվեց: «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս 5-6 ա...

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Ուրիխանյանի նիկոլացումը թափ է հավաքում

Հոկտեմբերի 23, 2018


Ուրիխանյան Տիգրանը դերի մեջ է մտել, նա զգում է, որ ինչ-որ պատմական պահ է հասունանում, երբ ինքը պիտի դրսևորի իր բոլոր տաղանդները...

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Ուրիխանյանը`մի ամբողջ սպիտակ նախիր

Հոկտեմբերի 22, 2018


Ռեյտինգային համակարգին դեմ են նաև ԲՀԿ պատգամավորները, այսինքն` անձամբ Գագիկ Ծառուկյանը, որն իր պառլամենտական մունետիկներով արտա...

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Ուրիխանյան Տիկոն էլի գործը թարս է բռնել

Հոկտեմբերի 18, 2018


Արևմտամետ և միաժամանակ ռուսամետ Ուրիխանյան Տիկոն այս անգամ որոշել է ձեռնոց նետել Արևմուտքին: Խորհրդարանում նա շրջանառության մեջ...

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

ԲՀԿ ապագա ցուցակում Ուրիխանյանին կփոխարինի իոաննիսյանը

Հոկտեմբերի 1, 2018


Մի խայտառակություն կա Հայաստանում` դանիել իոաննիսյան: Սա Փաշինյան Նիկոլի սիրած կադրերից է, այժմ համակարգում է Ընտրական օրենսգրք...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Մարուքյանի «եթե»-ն

Մարուքյանի «եթե»-ն

Հուլիսի 17, 2018


«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելո՞ւ են միասնակա...

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ