Միջազգային խայտառակություն

ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

Դեկտեմբերի 13, 2018
ԱՄՆ-ը խափանում է Հայաստանի և Ռուսաստանի գործարքը բուլղարական զենքի մատակարարումներո՞վ

Երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից սպառազինություն են հասցնում Հայաստան։ Բելառուսական ավիաընկերություններից մեկի Իլ-62 բեռնատար ինքնաթիռը օրը մեջ թռիչքներ է կատարում Երևան-Բուրգաս-Երևան չվերթով։ Փորձագետները կարծում են, որ խորհրդային նմուշի զենքի մեծաքանակ մատակարարումները կարող են նախաձեռնված լինել ԱՄՆ-ի կողմից, որպեսզի խափանեն Մոսկվայի հետ Երևանի $100 մլն-անոց գործարքը։


Վերջին շաբաթվա ընթացքում Rada Airlines ավիաընկերության EW-450TR գրանցահամարով Իլ-62 ինքնաթիռը Բուլղարիայից Հայաստան չորս թռիչք է կատարել։ Այս մասին են վկայում Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները։ Դեկտեմբերի 7-ին, 9-ին, 11-ին և 13-ին ինքնաթիռը դուրս է եկել Բուրգասից և վայրէջք կատարել Հայաստանի մի ինչ-որ տարածքում։


Չնայած անջատված հաղորդչին՝ նավիգացիոն պորտալը գրանցել է Իլ-62-ի Հայաստան կատարած երթուղին։ Հետո արդեն արձանագրվել է հակառակ չվերթը դեպի Բուրգաս, որը կատարվել է Թուրքիայի օդային տարածքով։


EADaily-ն գրել էր այն մասին, որ նոյեմբերին իսրայելական Haaretz պարբերականի անգլալեզու տարբերակի խմբագիր Ավի Շարֆը նկատել է Rada Airlines-ի ինքնաթիռի թռիչքները Բուրգասից, որը Արևելյան Եվրոպայից սպառազինությունների առաքման հաբ է հանդիսանում։ Այն ժամանակ, 8 օրվա ընթացքում թուրք բլոգեր Յուրյուք Իշիքը Flightradar24–ի օգնությամբ գրանցել էր յոթ թռիչք Հայաստանի ուղղությամբ։


«Rada Airlines-ի Իլ-62-ը յոթերորդ անգամ վերջին 8 օրվա ընթացքում Բուրգասից Իրան կամ Հայաստան է թռել, ամենայն հավանականությամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, շրջանցելով թուրքական օդային տարածքը։ Ավելի շուտ, դա ռազմաբեռ է։ Հիմա ինքնաթիռը թռչում է թուրքական Լեսովս/Միդիլիից հարավ, 10100 մետր բարձրության վրա»,- Twitter-ում գրել է Յուրյուք Իշիքը նոյմեբերի 15-ին։


Բուլղարական ձեռնարկությունները հազիվ թե համարձակվեին սպառազինություն մատակարարել պատժամիջոցների տակ գտնվող Իրանին, իսկ թռիչքների վերջին տվյալները հաստատում են, որ վերջնակետը եղել է Հայաստանը։ Ինչո՞ւ զենք։


Այս մասին են վկայում մի քանի փաստեր։ Մի կողմից՝ Բուրգասը զինական հաբ է հանդիսանում, Հայաստանի և Բուլղարիայի արտահանա-ներմուծական գործողությունները նվազագույն են, իսկ բեռնափոխադրման համար օգտագործվում է սակավ հայտնի ավիաընկերություն, որի տրամադրության տակ ընդամենը մեկ ինքնաթիռ կա։ Մյուս կողմից, որը գլխավորն է, ինքնաթիռի երթուղին ապացուցում է, որ Հայաստան հենց սպառազինություն է հասցվում։ Բանն այն է, որ ռազմական նշանակության բեռներ փոխադրելիս դա պետք է համաձայնեցվի նաև այն երկրների հետ, որոնց օդային տարածքով է թռչում ինքնաթիռը։ Իսկ Իլ-62-ի չվերթերը համառորեն խուսափում են թուրքական օդային տարածքից և տնտեսական տեսակետից շատ ծախսատար են։ Ինքնաթիռը թռչում է ոչ թե ուղիղ Թուրքիայով և Վրաստանով, այլ շրջան է կատարում Միջերկրական ծովի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի և Իրանի վրայով։ Այսպիսով, թռիչքի տևողությունն ավելանում է առնվազն կրկնակի։


Հատկանշական է, որ դեկտեմբերին Բուրգասից նաև դեպի Բաքու են ինքնաթիռներ թռել։ Չվերթներ է կատարել սկանդալային համբավ ունեցող Silk Way-ը։ Ընդ որում՝ նրա ինքնաթիռներն ուղիղ Թուրքիայի տարածքի վրայով էլ թռել են։ Այս մասին են վկայում Flightradar24–ի տվյալները։


Որքանո՞վ կարող են խոշորաքանակ լինել զենքի մատակարարումները։ EADaily-ն արդեն գրել է այն մասին, որ ադրբեջանական Silk Way պետական ավիաընկերությունը Բուրգասից բուլղարական սպառազինություն է հասցնում սիրիացի գրոհայիններին Սաուդյան Արաբիա։ Այս մասին են վկայում հաքերների ստացած փաստաթղթերը, որոնք կարողացել են ներթափանցել Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության էլեկտրոնային փոստ։ Ըստ դրանց՝ կարելի է գնահատել մատակարարումների մասշտաբները։


Rada Airlines ավիաընկերության Իլ-62-ը 2007-ին ուղևորատար ինքնաթիռից վերածվել է բեռնատարի։ Այն ժամանակ Կազանի Գորբունովի անվան ավիացիոն գործարանում ասել էին, թե ստեղծել են Իլ-62МГр ինքնաթիռի բեռնատար տարբերակը. առավելագույն թռիչքային քաշն ավելացրել էին մինչև 170 տոննա, օգտակար բեռնվածությունը կազմում է 40 տոննա, իսկ թռիչքի հեռավորությունն առավելագույն բեռնվածությամբ՝ մոտ 6 հազ. կիլոմետր։ Այս մասին տեղեկացրել է ԿԱՊՕ-ավիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վոզիխ Գապտրախմանովը։


Իսկ Silk Way-ի փաստաթղթերը վկայում են, թե որքան զենք կտեղավորվի Իլ-62-ում։ Այսպես, 2016թ. մարտին ավիաընկերության և դեսպանության ներկայացուցիչները պատրաստել են Բուրգասից սաուդյան «Արքայազն Սուլթան» ավիաբազա ռազմաբեռի տեղափոխման փաստաթղթերը և նշել, որ 20,4 տոննան կազմում են 1700 հատ շարժական հակատանկային РПГ-7 ականանետերը, 11,67 տոննա՝ 2,5 հազ. ական ականանետերի համար (PG-7VM)։


Ելնելով այս տվյալներից՝ Բուլղարիայից Հայաստան մեկ անգամով կարող են 40 տոննա բեռ հասցնել՝ 1700 ականանետ և 5 հազարից մի փոքր պակաս ական դրանց համար։ Եթե հաշվի առնենք, որ արդեն գրանցվել է ոչ պակաս, քան 11 չվերթ, ապա ծավալները կարելի է մեծացնել տասնակի։ Բուլղարիան, ինչպես հայտնի է, թեթև հրազենի, ականանետերի և դրանց զինամթերքի, խորհրդային նմուշի ականների խոշոր արտադրողներից մեկն է։ Մատակարարումները համընկել են Բուլղարիայի և Հայաստանի ռազմական հարաբերությունների ակտիվացման հետ։ Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի վերջին երկու երկրների ռազմական գերատեսչությունները ստորագրել են 2019թ. համար երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև երկկողմանի համագործակցության ծրագիր։ Նոյեմբերի կեսին Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Բուլղարիա։ Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակչանովի և ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Բոտսևի հետ հանդիպումների ժամանակ երկու կողմերն ամփոփեցին 2018թ. փոխադարձ գործընկերության շրջանակներում իրականացրած գործունեության արդյունքները և անդրադարձան համագործակցության զարգացման հեռանկարներին։ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն այցելեց նաև բուլղարական ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։


Մինչ այդ Հայաստանը Բուլղարիայի ՌԱՀ այնքան էլ մեծ հաճախորդը չէր եղել։ Օրինակ, 2017թ. Հայաստանը բուլղարացի արտադրողների հետ ստորագրել էր 19,5 մլն եվրոյի գործարք, բայց սպառազինությունների փաստացի մատակարարումները կազմել են 637 հազ. եվրո։ ՄԱԿ սովորական սպառազինությունների արտահանման ռեեստրի տվյալներով՝ 2017թ. անդրկովկասյան երկիր է հասցվել 1094 ձեռքի թեթև գնդացիր։ Այժմ կարելի է խոսել մատակարարումների զգալի ավելացման մասին։ Օրինակ, 2015թ. բուլղարական Bulcomers ընկերությունը Ուկրաինային մատակարարել է ռեակտիվ հակատանկային նռնակներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է $1779։


Միևնույն ժամանակ, ամերիկյան Airtronic ընկերությունն անցած տարի Ուկրաինային մատակարարել է РПГ-7-ի անալոգներ՝ մեկ հատը $5,5 հազ. գնով։ Այսպիսով, Իլ-62-ի միայն մեկ չվերթի բեռը կարող է մինչև $18 մլն արժենալ։


Ինչի՞ հետ կարող են կապված լինել մատակարարումները։ Հայաստանն աղքատ երկիր է, և նրա ընդհանուր ռազմական բյուջեն այս տարի կազմել է $468 մլն։ Հաջորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է այն հասցնել $530 մլն-ի։ Այս իրավիճակում տրամաբանական են գործարքները Ռուսաստանի հետ, որոնք ուղեկցվում են վարկի միաժամանակյա տրամադրմամբ։ 2015թ. Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր է ստորագրել $200 մլն պետական արտահանական վարկ տրամադրելու մասին ռուսական սպառազինությունների մատակարարման ֆինանսավորման համար, և այդ գործարքն արդեն կատարված է։ Իսկ ահա հաջորդ՝ $100 մլն-ի համաձայնագիրը՝ ստորագրված 2017թ. հոկտեմբերին, դեռ կատարված չէ։


Ուստի, միանգամայն հնարավոր է, որ Միացյալ Նահանգները, որոնց հանդեպ հայկական նոր կառավարությունն ավելի քան լոյալ է, փորձում է խափանել ռուսական գործարքը։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերին Հայաստան կատարած այցելության ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը երկրին առաջարկել էր գնել ամերիկյան սպառազինություն։ «Այո, մենք Ադրբեջանին և Հայաստանին՝ որպես հակամարտության մասնակիցների, զենքի մատակարարման սահմանափակումներ ունենք կոնգրեսում։ Բայց կան բացառություններ։ Եվ ես տեղեկացրել եմ պարոն վարչապետին, որ եթե խոսքը վերաբերում է ռուսական կամ ամերիկյան ռազմատեխնիկայի ձեռքբերմանը, ապա մենք, իհարկե, կնախընտրեինք երկրորդ տարբերակը։ Եվ դա էապես կբարձրացներ երկրի հնարավորությունները։ Այդ ժամանակ այն կդադարեր լիովին կախված լինել մեկ տերությունից զենքի մատակարարումների հարցերում։ Հասկանալի է, որ այստեղ առաջին տեղում Հայաստանի աշխարհագրական դիրքն է։ Բայց ես կարծում եմ՝ Հայաստանն արդեն կարող է դուրս գալ միջազգային շուկաներ»,- ասաց Ջոն Բոլթոնը։ «Կառավարությունը սահմանափակված չէ։ Եթե ԱՄՆ-ը շահավետ առաջարկներ առաջադրի, ապա մենք կարձագանքենք»,- առաջարկը մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը։


Միևնույն ժամանակ, ամերիկյան զենքը թանկ է և վերապատրաստում է պահանջում, իսկ ահա խորհրդային նմուշի բուլղարական զենքը լավ ծանոթ է Հայաստանի զինված ուժերին, և այն քանիցս էժան է։ Ավելին, ինչպես արդեն տեղեկացրել է EADaily-ն, 2016-2017թթ. պատվերների ֆենոմենալ պահանջարկից հետո այս տարի բուլղարական սպառազինության պատվերները նվազել են։ Այդ թվում խոսքը նաև դաշնակիցների աջակցության ԱՄՆ պետծրագրով սիրիացի գրոհայիններին մատակարարվող սպառազինության մասին է, ինչը կապված է Սիրիայում ակտիվ մարտական գործողությունների ավարտի հետ։ Օրինակ, «Վազովի մեքենաշինական գործարանի» (VMZ) գործադիր տնօրեն Իվան Գեցովը բուլղարական «24 ժամ» պարբերականին սեպտեմբերին ասել է, որ ձեռնարկության եկամուտները նվազել են։ «Այո, կան պայմանագրեր։ Ծավալն այն չէ, ինչը բնորոշ էր 2016 և 2017թթ. համար, բայց դա բավական է, որպեսզի VMZ-ը գոյությունը պահպանի և զարգանա»,- ասել է Իվան Գեցովը և պարզաբանել, որ հիմա ձեռնարկությունում կան ավելորդ հզորություններ, որոնք օգտագործվել են անցած տարիներին, ինչի հետ էլ կապված է հասույթի անկումը։ Բուլղարական «Տրուդ»-ի տվյալներով՝ առաջին կիսամյակում VMZ-ի հասույթը իջել է 67%-ի և կազմել 76,9 մլն լև (մոտ 38 մլն եվրո)։ Ի դեպ, նշում է պարբերականը, արտադրության անկումը հարվածել է բուլղարական ռազմարդյունաբերական համալիրի բոլոր ձեռնարկություններին։ Եվ այս իրավիճակում ԱՄՆ-ը կարողացել է բուլղարացի գործընկերներին սատարել՝ նրանց «բեռնելով» հայկական պատվերով։ Թե ում միջոցների հաշվին է դա կատարվում՝ անհայտ է մնում։ Սակայն, դատելով Բուրգաս-Երևան թռիչքների հաճախականությամբ՝ ծավալները զգալի են և միանգամայն կարող են համեմատվել ռուսական արդեն կնքված, բայց դեռ չկատարված գործարքի հետ։
Ի դեպ, նոյեմբերի 22-ին, Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի Բուլղարիա կատարած այցից հետո և Երևանում երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության երկկողմանի ծրագրի ստորագրման նախօրեին «Վազովի մեքենաշինական գործարանի» մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ ձեռնարկության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել սուրբծննդյան բոնուս վճարել ընկերության բոլոր աշխատակիցներին մեկ նվազագույն աշխատավարձի չափով՝ 561 լև (286 եվրո)։ «Որոշումն ընդունվել է այն պայմանագրերի ստորագրումից հետո, որոնք երաշխավորում են լավ եկամուտներ VMZ-ի համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Իսկ սեպտեմբերին VMZ-ի ղեկավար Իվան Գեցովն ասել էր, որ բոնուսային համակարգը դադարեցվել է և կվերականգնվի, հենց որ սկսվի ֆինանսավորումն ըստ նոր պայմանագրերի։



Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 37576


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հունվարի 6, 2019


Սովորաբար ամերիկյան զինվորականներն արտասահմանում զբաղվում են այս կամ այն աստիճանի ծանրության գազանություններով, նրանց վարքագիծը...

Ի՞նչ արժե բանակի լոյալությունը

Ի՞նչ արժե բանակի լոյալությունը

Դեկտեմբերի 24, 2018


Մի քանի հազար սպաների ու ենթասպաների վարկեր կվերակառուցվեն: «Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն ...

Թեժ գիծը որպես նոր ընտրական տեխնոլոգիա

Թեժ գիծը որպես նոր ընտրական տեխնոլոգիա

Դեկտեմբերի 8, 2018


Ի՞նչ կլիներ, օրինակ, երբ հայտարարվեր, որ քվեարկության օրը գաղութում գործելու է թեժ գիծ և գաղութում քվեարկությունից դժգոհողները ...

Ամերիկյան վատ հոտ թավշյա հեղափոխությունից

Ամերիկյան վատ հոտ թավշյա հեղափոխությունից

Դեկտեմբերի 5, 2018


Շուտով ԱՄՆ-ն մեր երկրում նոր դեսպան է ունենալու: Դա Լին Թրեյսին է լինելու: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփ...

ՀՀ զինված ուժերը ահաբեկված են

ՀՀ զինված ուժերը ահաբեկված են

Նոյեմբերի 29, 2018


Չնայած, որ ՀՀ զինված ուժերում օրենքով արգելված է քաղաքական գործունեություն իրականացնել, այնուամենայնիվ, բոլորս գիտենք, որ զինվո...

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Stratfor-ի կանխատեսումը հատուկ հայրենի իդիոտների և այլ կեղտի համար

Նոյեմբերի 20, 2018


Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում արտաքին քաղաքականությունում։ Թե ինչպես դրանից գլուխ կհանի Նիկոլ Փաշինյանի կառավարությու...

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Բոլթոնը Փաշինյան Նիկոլին հանձնարարել է հանձնել Ղարաբաղը

Հոկտեմբերի 25, 2018


«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման (...

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Բոլթոնը դաս է տվել Փաշինյան Նիկոլին

Հոկտեմբերի 25, 2018


Երևան է ժամանել Ջոն Բոլթոնը` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը: Սա շատ ազդեցիք դեմք է Ամերիկայում, Թրամփի վար...

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

Սեպտեմբերի 30, 2018


2008 թվականից Պենտագոնը Հայաստանում ստեղծել է մոտ տասնյակ բիոլաբորատորիաներ, որոնք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ մ...

Թույնը Ռուսաստանի համար արդեն պատրաստ է. ԱՊՀ-ն նույնպես հարվածի տակ է

Թույնը Ռուսաստանի համար արդեն պատրաստ է. ԱՊՀ-ն նույնպես հարվածի տակ է

Սեպտեմբերի 21, 2018


Ներկայիս Ռուսաստանի սահմանի պարագծով ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված ներկա իրավիճակը ինչ-որ բանով հիշեցնում է ամերիկացի...

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

ԱՄՆ բիոլաբորատորիաները Հայաստանում. Փաշինյանը ստե՞լ է Պուտինին

Սեպտեմբերի 18, 2018


Ոչ պրոֆեսիոնալիզմը՝ համադրված լկտիության և կեղծավորության հետ, անպայման անվստահություն և անբարեհաճություն է առաջացնում։ Այս բոլ...

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Կարևոր և անկարևոր զինվորները

Կարևոր և անկարևոր զինվորները

Հուլիսի 12, 2018


Նիկոլի որդուն բանակ տանելու հերոսական դյուցազներգությունից հետո իր բնական հունը թևակոխեց ամառային զորակոչը: Իսկ բնականն, ինչպես...

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Ապրիլի 2, 2018


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մեր բանակը ոչ...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Մարտի 9, 2018


Այն, որ բանակի ղեկավարման համակարգում ինչ-որ բան այնպես չէ, այլևս ապացուցման կարիք չի զգում: Այս կառույցում ժամանակ առ ժամանակ ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ