Տիեզերական խայտառակություն

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Դեկտեմբերի 11, 2018
Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին

Արտյոմ Խաչատրյան

 

Ընդհանրապես, մարդուն, նրա էությունը, կերպարը, քաղաքական հայացքներն ու մտադրությունները բոլորից լավ բնութագրում են նրա ընկերներն ու թշնամիները: Ժողովրդի վարչապետը բացառություն չէ, և հիմա տեսնենք, թե ով է Փաշինյան Նիկոլը, ինչ է նրա ուզածը կյանքից ու իշխանությունից:


Փաշինյան Նիկոլի զինակիցն ու ընկերը միքայելյան սասունն է: Սա ինքնահռչակ հերոս է (իրականում` լակոտ), իբր պատերազմում օգուտ տված, սակայն դա միֆ է: Իրականությունն այն է, որ մազ էր մնացել, որ Վազգեն Սարգսյանը սատկացներ միքայելյան սասունին` Օմարի լեռնանցքը հանձնելու համար: Իսկ հետո ո՞վ հետ բերեց Օմարը: Ճի՛շտ է, Վիտալի Բալասանյանը: Իսկ ո՞վ երկրորդ անգամ վերադարձրեց այն, արդեն պատերազմի ավարտին մոտ: Գնդապետ Յուրի Խաչատուրովը: Ի՞նչ կարգավիճակ ունեն այսօր Օմարի հարցում այս առանցքային դեմքերը: Փաշինյան Նիկոլի գլխի վրա իր ուրույն տեղն է զբաղեցնում միքայելյան սասունը, իսկ Խաչատուրովն ու Բալասանյանը, մեղմ ասած, նրա աչքի գրողն են, ընդ որում` մեկը մեղադրյալ է նշանակված և հնարավոր է՝ դատապարտվի ազատազրկման, եթե այս հակազգային խայտառակ ռեժիմը մինչև գարուն չտապալվի, իսկ Բալասանյանի հանդեպ իր հակակրանքը Փաշինյան Նիկոլն առայժմ արտահայտում է ֆեյսբուքյան եթերներով:


Վազգեն Սարգսյանն ասում էր, թե պատերազմի հաղթանակի 60 տոկոսն ապահովել է Մանվել Գրիգորյանը: Բնական է, Վազգենը չափազանցում էր, բայց ոչ 100 անգամ` ամենաշատը 5-6 անգամ: Նշանակում է՝ պատերազմի հաղթանակում մենք պարտավոր ենք Մանվելին, քանզի հենց նա է ապահովել համազգային տրիումֆի 10 տոկոսը: Ո՞ւր է հիմա Մանվել Գրիգորյանը: Իհարկե, նա պիտի դատապարտվեր և ունեզրկվեր, քանզի նրա ողջ ունեցվածքը թալանված է պետությունից և էջմիածինցիներից, բայց դա չպետք է արվեր` նսեմացնելով զինվորականությունը, Երկրապահը, գեներալիտետը: Մանվելը «տուշոնկի» գործ չէր արել, անգամ քրեական գործում «տուշոնկա» չկա, զինվորի հացը չէր լափել, ինչը հայտնի է նաև Փաշինյան Նիկոլին: Բայց նրա նպատակը ղարաբաղյան պատերազմի խոշոր դերակատարներին վարկաբեկելն է, դրա համար այսօր Մանվելը խայտառակվել է որպես «տուշոնկա» ցրող և ազատազրկված է: Նորմալ, ժողովրդին ոչ թշնամի իշխանությունը պարզապես Մանվելին կունեզրկեր, դատավճիռ կհրապարակեր և տուն կուղարկեր, քանզի նրա հիվանդությունների համակցությունը թույլ չի տալիս պետությանը նրան պահել բանտում:


Փաշինյան Նիկոլի երկու այլ անձնական թշնամի` ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, նույնպես ղարաբաղյան հաղթանակի գլխավոր դերակատարներից են, եթե ոչ` ամենագլխավորները: Ռոբերտ Քոչարյանն այսօր ճաղերի հետևում է ՀՀ պատմության ամենախայտառակ շինծու քրեական գործի արդյունքում, իսկ Սերժ Սարգսյանի վրա ժողովրդի վարչապետը գիշեր-ցերեկ մտածում է, թե ինչ գործ կարի: Քանի որ դա առ այսօր չի հաջողվել, Փաշինյան Նիկոլն իրեն բավարարում է Սարգսյանի հարազատներին հետապնդելով:


Կարծիք կա հանրության մեջ, թե պատերազմի գլխավոր դերակատարներին փակելով և հեղինակազրկելով Փաշինյան Նիկոլն ուզում է իրեն վտանգազերծել, այսինքն` ուզում է նորմալ մարդ չթողնել, որ իր գլուխը ջարդող չլինի, երբ նա Ալիևի հետ տարածքային համաձայնության գա: Սա լրիվ հնարավոր տարբերակ է: Բայց կարող եմ վստահեցնել, որ ժողովրդի վարչապետն իր հոգու խորքում զզվում է թե՛ Ղարաբաղից, թե՛ հաղթանակի արդյունքներից: Եվ նա երբեք դա չի թաքցրել` կարդացեք նրա վերջին 20 տարվա հոդվածները և կիմանաք Փաշինյան Նիկոլի` ղարաբաղյան կարգավորման իրական ծրագրերը: Մարդն անկեղծ գրում էր, որ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որ մենք մեր հողերը չենք կարող խնամել ու վայելել, ուրիշինը մեր ինչի՞ն է պետք:


Բայց թողնենք դա մի կողմ: Իմ ընթերցողներին խնդրում եմ խորհել Փաշինյան Նիկոլի մասին նրա ընկերների ու թշնամիների պրիզմայով և այդտեղից էլ պատկերացում կազմել նրա քաղաքականության նպատակների և ծրագրերի վերաբերյալ: Անձամբ ինձ համար Փաշինյանի` հայ ժողովրդի թշնամի լինելն ակնհայտ է, աքսիոմ է: Բնականաբար, հպարտ նախրի համար դա այդպես չի կարող լինել, սակայն յուրաքանչյուր նորմալ քաղաքացի կարող է գալ այս կամ ավելի ճիշտ եզրահանգման, եթե մտածի առանց նախապաշարմունքի: Անձամբ Փաշինյան Նիկոլը՝ ՀՀ գրանտակեր հանրույթի ղեկին կանգնած իր նոր պառլամենտով, որը հայկական պառլամենտ համարելն անհնար է, քանզի գրանտակերներից բաղկացած խորհրդարանը չի կարող հայկական լինել, քանի որ գրանտակերը հայի ինքնությանն ու ազգային շահերին խորթ բան է, լավագույնս ապացուցում է մեր վարկածը և առավելագույնս բացահայտում նրա քաղաքական կերպարը:

 

(Շարունակելի)






Դիտումների քանակ 153531


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Այն մասին, թե ինչու է Փաշինյան Նիկոլը թշնամի հայ ժողովրդին ու Հայաստանին - II

Դեկտեմբերի 13, 2018


Հավանաբար, քչերն են մտածել այն մասին, թե ինչու, ասենք, գերմանացիները, շոտլանդացիները կամ անգլիացիները սփյուռք չունեն, և ինչու ա...

Նույն թեմայով

Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Համախմբման այլընտրանքը հայկական պետականության կորուստն է

Փետրվարի 26, 2020


Անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հերթական հանդիպումն ունեցավ Ռուսաստանի Դաշնության Սահմա...

Դատարանն արդարացնում է Փաշինյան Նիկոլի վստահությունը

Դատարանն արդարացնում է Փաշինյան Նիկոլի վստահությունը

Փետրվարի 26, 2020


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպեսև սպասվում էր, մերժեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Մարտիրոս...

Կոչ է անում գինեկոլոգիական վրիպակը

Կոչ է անում գինեկոլոգիական վրիպակը

Փետրվարի 26, 2020


Հարությունյան Արայիկը, որին մենք համարում ենք չկայացած աբորտի հետևանք, քանզի սրա ծնունդը որևէ նորմալ բան չի խոստանում Արցախին, ...

Փաշինյան Նիկոլի հերթական մաստեր կլասը

Փաշինյան Նիկոլի հերթական մաստեր կլասը

Փետրվարի 26, 2020


Փաշինյան Նիկոլը միշտ ասում էր, որ քաղաքականությունը բիզնեսից պիտի տարանջատվի, բայց երեկ մաստեր կլաս ցուցադրեց՝ բիզնեսի «վզին դն...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատական սերիալը

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատական սերիալը

Փետրվարի 25, 2020


Մինչ Ադրբեջանը հզորացնում է իր դիրքերը բանակցային գործընթացում, Հայաստանը հրաժարվում է նախորդ ձեռքբերումներից՝ հասնելով նրան, ո...

Ուշադրությո՛ւն, ցռում է Արմենչիկ Դարբինյանը

Ուշադրությո՛ւն, ցռում է Արմենչիկ Դարբինյանը

Փետրվարի 24, 2020


Անո՛ւշ ցռես, պրն Դարբինյան, բայց զուլալ ցեռդ քեզ չի փրկի, երբ գա քո ու Մկրտումյան Արմանի (խոսքը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ...

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փետրվարի 22, 2020


Լև Տոլստոյն իր «Հաջի Մուրադում» նկարագրում է Շամիլի մուտքը Վեդենո ռուսների հետ հերթական բախումից հետո։ Իմամ Շամիլը իր վոտչինա է...

Սորոսի վաստակը Արցախում պատրաստվում է ապրիլի 1-ին

Սորոսի վաստակը Արցախում պատրաստվում է ապրիլի 1-ին

Փետրվարի 21, 2020


Փաշինյան Նիկոլի արցախյան մասնաճյուղը՝ նախագահի թեկնածու մայիլյան մասիսը, որը նաև ԱԳ նախարարն է և կատարյալ Սորոսի վաստակկ, յուրա...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փաշինյան Նիկոլն ընդդեմ արցախցիների

Փետրվարի 21, 2020


Երեկ պրն Պետրոսի մոտ եթերում ժողովրդի վարչապետը գլխեց ինքն իրեն՝ ցուցադրելով ժողովրդավար լինելու փայլուն մաստեր կլաս: Փաշինյան ...

Պարանոյան Նոր Հայաստանում – 1

Պարանոյան Նոր Հայաստանում – 1

Փետրվարի 20, 2020


Շարունակում ենք նախկին քրեաօլիգարխիայի պատվերով ուսումնասիրել Նոր Հայաստանի ղեկավարության նուրբ հոգեկան աշխարհը: Այս տեսանյութը...

Փետրվարի 25. հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր

Փետրվարի 25. հերոսի ծնո՞ւնդ, թե՞ ազգային խայտառակության օր

Փետրվարի 20, 2020


Փետրվարի 25-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է որպես նախադեպը չունեցող օր՝ նույն օրը տարբեր դատարաններում են լինելու նորանկախ...

Փաշինյան Նիկոլի տաթևիկը մեկնաբանում է բանակցային գործընթացը

Փաշինյան Նիկոլի տաթևիկը մեկնաբանում է բանակցային գործընթացը

Փետրվարի 20, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունում ադրբեջանագետ պատգամավորուհի կա՝ հայրապետյան տաթևիկ: Սա խոսում է բանակցային գործընթացի մասին և ...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը

Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը

Փետրվարի 12, 2020


Եվ այսպես, 2020թ. հունվարի 25-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հ...

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Փետրվարի 11, 2020


Հայ ժողովրդի դեմ ի դեմս ղարաբաղցիների այսօր պայքարում է նաև գրանտակեր Մայիլյան Մասիսը՝ որպես նախագահի թեկնածու: Սա երդվյալ Սորո...

հովակիմյան վահագն՝ Ջիանի Բուքիքիո, պրն Գռզո՝ Սերժ Սարգսյան

հովակիմյան վահագն՝ Ջիանի Բուքիքիո, պրն Գռզո՝ Սերժ Սարգսյան

Փետրվարի 11, 2020


Փաշինյան Նիկոլի աշխատող հովակիմյան վահագնը, որը խայտառակ հանրաքվեի գաղափարի հիմնական ջատագովներից է, Վենետիկյան հանձնաժողովի նա...

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

SOS. Փաշինյան Նիկոլը Արցախը վերաբնակեցնում է ադրբեջանցիներով

Փետրվարի 9, 2020


Ամերիկյան դեսպանը չսխալվեց՝ նշանակելով Փաշինյան Նիկոլին ՀՀ վարչապետ, բայց ՀՀ քաղաքացիները խաբվեցին: Իսկ վաղը կքաշվեն և կբոմժանա...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Փաշինյան Նիկոլը սպառնում է սորոսացնել Արցախը

Փաշինյան Նիկոլը սպառնում է սորոսացնել Արցախը

Փետրվարի 7, 2020


Արցախի նախագահի թեկնածու, դաշնակ պատգամավոր Դավիթ Իշխանյանն ասում է Փաշինյան Նիկոլի մասին. «Նա (Փաշինյանը – խմբ.) ասաց՝ եթե Արց...

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փաշինյան Նիկոլի մուրազը պետք է հարամ անել

Փետրվարի 7, 2020


Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում այսօր ունեցավ իր խայտառակ կյանքի ամենահակաիրավական, ամենահակապետական ու հակազգային ելույթը: Ան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը