Սովորական խայտառակություն

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Դեկտեմբերի 10, 2018
Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Միրզո Արարատյան

 

Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Աժ ընտրություններին մասնակցած և ընտրական շեմը հաղթահարած՝ հայաստանյան իրականության մեջ ամենախայտառակ կուսակցություններից մեկը՝ «Լուսավոր Հայաստանը»:


«Հայաստանում անցկացված պատմական ընտրությունները հեղափոխական գործընթացների տրամաբանական շարունակությունն են, հեղափոխական արժեքների կապիտալիզացիան: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է արդար ընտրությունների անցկացումը և շնորհակալություն հայտնում շուրջ 80 հազար ընտրողներին, որոնք իրենց ձայնը տվել են մեր քաղաքական ուժին: Մենք սա մեր երեքամյա ակտիվ գործունեության հասարակական գնահատականի դրսևորում ենք համարում, ինչպես նաև ապացույց, որ Հայաստանի հասարակությունը եվրոպական, իսկապես լիբերալ պետություն կառուցելու պահանջով է հանդես գալիս: Միևնույն ժամանակ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները նշանավորեցին հեղափոխության ավարտը ևւ երկրի անցումը համակարգային, բարեփոխումների ինստիտուցիոնալ փուլի, որի ժամանակ խորհրդարանը որոշումների լուծման ընթացքում կոնցեպտուալ մոտեցումներ կունենա զսպող և հակակշիռ ուժերի առկայության դեպքում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնության նկատմամբ գաղափարական ընդդիմություն կձևավորի: Սակայն մենք մտահոգված ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսի և քաղաքականության միաձուլումը մնում են քրոնիկ քաղաքական հիվանդության հետևանքներ, որի դեմ պայքարը մեր քաղաքական ուժի գերակայություններից մեկն է: Մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և սկզբունքներին, որոնք ուղղված են արմատական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև այդ արժեքների շուրջ հասարակության համախմբմանը: Մենք՝ որպես խորհրդարանում միակ ընդդիմություն, որը ձևավորվել է երկրի համար պատմական ընտրություններից հետո, միշտ բաց ենք համագործակցության համար բոլոր արտախորհրդարանական ուժերի և անձանց հետ՝ մեր գաղափարների և ծրագրերի շրջանակում»,- ասել է նա:


Շատ ցավալի է, որ Հայաստանում այդպես էլ չընկալեցին, թե ինչ է նշանակում ընդդիմություն լինել: Օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պարագայում: Սրանք ասում են, որ հավատարիմ են հեղափոխության սկզբունքներին, ողջունում են իշխանությունների արտաքին և ներքին քաղաքական կուրսը, դեմ չեն իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը: Բա էլ ի՞նչ ընդդիմություն: Միակ հանգամանքը, որը մտահոգում է լուսավորներին, դա, իրենց ասելով, խոշոր բիզնեսի և քաղաքականության միաձուլումն է, այսինքն՝ Ծառուկյան Գագիկը: Այլ մտահոգություն լուսավորները չունեն: Սակայն սրանք հայտարարում են, որ ընդդիմություն են լինելու: Ստացվում է, որ մեր երկրում կուսակցությունները գաղափարախոսություն չունեն: Սրանք սկզբում ընտրվում են, հետո նոր մտածում են գաղափարախոսություն ունենալ և ընդդիմություն դառնալ: Այս հանգամանքն ապացուցում է, որ ընդդիմադիրը մեր երկրում նշանակովի պաշտոն է, որին ձգտում են գրեթե բոլորը, ովքեր չունեն իշխանություն: Իսկ գաղափարախոսություն ընդհանրապես չկա:

 






Դիտումների քանակ 39123


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Մարուքյան Էդմոնն է՞լ է հոմոսեքսուալիստ

Մարուքյան Էդմոնն է՞լ է հոմոսեքսուալիստ

Սեպտեմբերի 9, 2019


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյան Էդմոնն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագո...

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մայիսի 13, 2019


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Մարուքյան Էդմոնը հետաքրքիր գրառում է կատարել՝ Փաշինյան Նիկոլի գևորգյան դավթի կապակցո...

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Փետրվարի 20, 2019


Մարուքյան Էդմոնն ու բաբաջանյան արմանը կամ կատաղել են, կամ ցնդել: Մարուքյանը գրել է իր էջում. «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջ...

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Փետրվարի 14, 2019


Մարուքյան Էդմոնն ասում է. «Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով, ինքը էդ որտե՞ղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ, թե իրենց թ...

Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված է սխալ ուղղությամբ

Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված է սխալ ուղղությամբ

Փետրվարի 4, 2019


ԼՀԿ խայտառակությանը պետք է հանդիպում կազմակերպել ՀՀ ոստիկանության պետի հետ և պարզել, թե ինչպես և ինչ լծակներով է Մարուքյան Էդմո...

Ինչո՞ւ է աղմկում բաբաջանյան արմանը

Ինչո՞ւ է աղմկում բաբաջանյան արմանը

Հունվարի 16, 2019


Մի 10 տարի առաջ Հայաստանում նստած տղա կար: Սրան քաղբանտարկյալ էին համարում, բայց նա նստած էր կոնկրետ արարքի համար` բանակից էր խ...

Գազի գնի հետևանքները մտահոգում են ոմանց

Գազի գնի հետևանքները մտահոգում են ոմանց

Հունվարի 9, 2019


«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը մտահոգ է, որ գազի սակագնի բարձրացումը կարող է մարդկանց դուրս բերել փող...

Տիտանների պայքար

Տիտանների պայքար

Դեկտեմբերի 15, 2018


Նոր Հայաստանը երկու խայտառակություն ժառանգեց Հին Հայաստանից` Ուրիխանյան Տիկոյին ու Մարուքյան Էդմոնին: Սրանք երկուսն էլ չկայացած...

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Եվս մի քանի նկատառում նոր Ազգային ժողովի վերաբերյալ, որը հայ ժողովրդի հետ ընդհանուր բան չունի

Դեկտեմբերի 11, 2018


Խայտառակությունն այն է, որ մենք կունենանք Ազգային ժողով, որի 80 տոկոսը որևէ ընդհանուր բան չունի հայ ժողովրդի հետ, որոնց դավանած...

Ընտրությունների իրական պատկերի կապակցությամբ

Ընտրությունների իրական պատկերի կապակցությամբ

Դեկտեմբերի 11, 2018


Երկու ամիս ու կեսում Փաշինյան Նիկոլը կորցրեց իր ընտրազանգվածի 10 տոկոսը. սեպտեմբերի 23-ին Երևանում նա ստացավ 80 տոկոս քվե, դեկտ...

ԱԱԾ-ն և պրն Գռզոն հաղթեցին ԱՄՆ-ին

ԱԱԾ-ն և պրն Գռզոն հաղթեցին ԱՄՆ-ին

Դեկտեմբերի 10, 2018


Վերջերս ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Փաշինյան Նիկոլը, իր մոտ հրավիրելով սիմոնյան ալենին և սանասարյան դավիթին, ԱԺ նախագահի ...

Գողը գողից գողացավ

Գողը գողից գողացավ

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր գողության մասին խոսեց տխրահռչակ ուրիխանյան տիգրանը: Սա ԲՀԿ-ից ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել ...

Не виноватый я, она сама пришла

Не виноватый я, она сама пришла

Դեկտեմբերի 10, 2018


Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 9-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Պողոսյան Հունանը քաղաքապետերին և ...

Երբ օրենքը մանիպուլյացիաների համար է

Երբ օրենքը մանիպուլյացիաների համար է

Դեկտեմբերի 10, 2018


Ուրեմն, պարզվում է, որ Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհրդարանում պատգամավորների թիվը 105 է...

Նիկոլ ք....ողը այժմ բռնաբարում է Սյունիքը

Նիկոլ ք....ողը այժմ բռնաբարում է Սյունիքը

Դեկտեմբերի 9, 2018


Իշխանափոխությունից հետո, երբ Վալերի Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետ, համակարգում ոչ մի գեներալ չմնաց, բոլորը հեռացան։ Օսիպյանը խ...

Թեժ գիծը որպես նոր ընտրական տեխնոլոգիա

Թեժ գիծը որպես նոր ընտրական տեխնոլոգիա

Դեկտեմբերի 8, 2018


Ի՞նչ կլիներ, օրինակ, երբ հայտարարվեր, որ քվեարկության օրը գաղութում գործելու է թեժ գիծ և գաղութում քվեարկությունից դժգոհողները ...

Հայաստանում ստեղծվում է քաղաքական ոստիկանություն

Հայաստանում ստեղծվում է քաղաքական ոստիկանություն

Դեկտեմբերի 8, 2018


Մեր երկրում աստիճանաբար հիմնավորվում է տոտալիտարիզմը: Դա զգացվում է բոլոր ոլորտներում: Դրան նպաստում է Փաշինյան Նիկոլի միայնակ ...

Голод не тетка

Голод не тетка

Դեկտեմբերի 7, 2018


Ժամանակին մենք կարծիք էինք հայտնել, որ մեր երկրում իշխող լակոտակրատիային հնարավոր է հաղթել միայն նույնանման լակոտների միջոցով: ...

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Դեկտեմբերի 6, 2018


Հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում Ծառուկյան Գագիկը փաստացի բացահայտել էր Մարուքյան էդմոնին՝ ասելով վերջինիս հովանավորների մասին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով